User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    0 0%
  • 2. Պղպջակներով հացը

    0 0%
  • 3. Շերեփների սիմֆոնիան

    3 27.27%
  • 4. Ներանձնական հեղափոխություն

    4 36.36%
  • 5. Անավարտ

    0 0%
  • 6․ Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    0 0%
  • 7․ Դավադրության թավշյա տեսություն

    9 81.82%
  • 8․ Ու լույս ծնվեց․․․

    1 9.09%
  • 9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    2 18.18%
  • 10․ Վասն հեղափոխության

    1 9.09%
  • 11․ Մի հայի օրագիր

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 5 11-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

  1. #61
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Հաղթանակ մյուսների փոխարեն

    Ընդհանուր համաձայն եմ Արէայի հետ։ Մենակ հուզականությունը ինձ թվում ա ոչ թե շատ ա, այլ արհեստական, պատասխան չձևավորող։ Սենց կարդում ես, ասում դե լավ ու անցնում։
    Վերջին խմբագրող՝ ivy: 19.07.2018, 17:02:
    SWTS

  2. #62
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11. Մի հայի օրագիր

    Շատ մթնոլորտային ա, օրագրի հայտնաբերումը ու դրա հետևողական , այսպես ասած փոխանցումը ընթերցողին։ Որպես օրագիր հաջող ա տեղ տեղ, նու ապրումների շարադրում, ընդեղ ինքնահետազոտում.. բայց էս բանաստեղծական քաղվացքներն ու ավելորդ պաթոսը բոլորովին ավելորդ են, ատանց դրա գործը չի տուժի հաստատ։ Պատգամս նույնն ա, աշխատել..

    Նենց եմ պատգամներ շռայլում, նույնիսկ հուզվեցի։
    Գեղարվեստականը իմ սիրած ու իմ կարծիքով հաջողված մասն էր էս մրցույթի։ Բոլորին անխտիր շնորհակալ եմ, մասնակցության համար, դաժը չանցածներին։ Մի՛ վհատվեք։ Գրե՛ք ավելի լավ։ Սա գուցե ոմանց համար առաջի մրցույթն ա, բայց մենակ դուք եք որոշում ինչ կլինի հետո.. եթե սիրում եք գրել, սա պետք ա որ ընդամենը էտապ լինի, առաջ գնալու, դրա մեջով անցնելու համար։
    SWTS

  3. #63
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Անավարտ
    Վերնագրի նման անավարտ էր։ Բավական լավ սկիզբ ունի, նախադրյալներ է ստեղծում լավ պատմվածքի համար, բայց չի զարգանում։

    6. Հաղթանակ՝ մյուսների փոխարեն
    Էս գործն էլ էդ անավարտության զգացողություն առաջացրեց։ Էլի լավ սկսվեց, հետո դարձավ պաթետիկ ու հանկարծակի ավարտվեց։

    7․ Դավադրության թավշյա տեսություն
    Ուրեմն էս գործերը կարդում էի ինքնաթիռում նստած։ Էս մի գործին որ հասա, ձենով ծիծաղում էի, կողքիս նստածները զարմացած ինձ էին նայում։ Լրիվ քանդվելիք էր։ Ուղղակի ափսոս որպես պատմվածք՝ սյուժետային գծով էր մի քիչ կաղում։

    8․ Ու լույս ծնվեց…
    Էլի լավ սկսվեց, հետո բավական ձանձրալի դարձավ ու ի վերջո էդպես էլ չհասկացա՝ ինչի մասին էր էս գործը։

    9․ Մեկ հայրենիք երկու սրտում
    Չնայած որ գործն ահագին երկար էր, մի շնչով կարդացի։ Հեղինակն ահագին լավ էր շարադրել պատմությունը։ Չնայած Գյումրիից է, Երևանն ահագին լավ էր պատկերացնում ու անգամ փաստերն էր ստուգում։ Երևում է՝ լավ մանրամասն կատարած աշխատանք է։
    Թերություններից էին պաթոսն ու կլիշեները, բայց եթե հեղինակը մի քիչ շատ գրի, էդ էլ կհղկվի։ Նաև հեղինակը լավ աշխատել էր Անիի կերպարի խոսքի վրա, էն աստիճանի, որ թվում էր՝ Անիի ձայնը լսում եմ, բայց վերջում մի քիչ ծուլացել էր։ Լավ կլիներ՝ էսքան մանրամասն մյուս կերպարների երկխոսությունների վրա էլ աշխատեր, որովհետև դրանք մի քիչ արհեստական էին։ Եթե հեղինակը կցանկանա, հետո մանրամասն կասեմ՝ ինչ նկատի ունեի։

  4. #64
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Շերեփների սիմֆոնիան

    Հետաքրքիր ձևով ներկայացված պատմություն էր․ ինձ դուր եկավ թե շարադրանքը, թե սյուժեի կառուցվածքը ու թե ամպագոռգոռ բառերի բացակայությունը։ Հարևանուհու կերպարն էլ լավն էր, մենակ մահը չհասկացա, ավելի ճիշտ՝ պատմության մեջ դրա իմաստը, բայց դե ամեն ինչ չի, որ պիտի հասկանամ։ Կարծես միակ պատմվածքն էր բոլորի միջից, որ ադրադարձել էր շերեփային համերգին։ Հավեսն էր։

  5. #65
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Անավարտ

    Շատ լավն էր․ պատմելու անմիջականությունը որ լրիվ տարավ։ Ու հենց էդ անավարտությունն էլ հավանել եմ․ ոչ մի փորձ չի արվել արհեստական ձևով ծայրերն իրար բերելու, լրիվ բնական ձևով շարադրված գործ էր։ Խոսակցությունները բա, ընտիր մի բան։
    Մենակ թե ես բոլոր էտ-երը էդ կսարքեի․ ինչքան էլ խոսակցական լինի, էտ-ում տառասխալ կա։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (20.07.2018)

  7. #66
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10․ Վասն հեղափոխության

    Աշխատանքների մեջ «դասարան» ու «դպրոց» բառերից ինձ կորցնում եմ Ոնց եմ ուրախանում, որ սենց պստորներ էլ են մասնակցել․ չնայած՝ ինչ իմանաս, գեղարվեստական գործ է, գուցե և լրիվ հորինված սյուժե․․․ Բայց այնուամենյանիվ ինչ-որ մի համով պստոյություն զգացվում էր
    Էս մասը շատ եմ հավանել․
    2018 թիվն ենք, հունիսը, մի աղջնակ, նստած նկուղի ամենահով անկյունում, արագ-արագ անհասցե նամակ է գրում, ու վերջում ավելացնում. «Հեղափոխությունը հորինում են երազողները, իրականացնում են երազողները, օգտվում են երազողները»։
    Լավն էր, ապրի հեղինակը։
    Վերջին խմբագրող՝ ivy: 19.07.2018, 20:52:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (21.07.2018)

  9. #67
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6․ Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    Էս աշխատանքն էլ եմ հավանել։ Մարգար պապի կերպարը լավ էր ստացվել։ Բոլոր անհանգստությունները, մտովին ու հոգեպես իր մասնակցությունը, հուզմունքը, ամենը շատ իրական էր ներկայացված։ Լրիվ տեսա պապիկին։

  10. #68
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաջողություն բոլոր մասնակիցներին

  11. #69
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7․ Դավադրության թավշյա տեսություն

    Մտահղացումը լավն է, վերցնել Հայաստանում տարածված դավադրության բոլոր տեսությունները, խառնել խտրականության դրսևորումների հետ, ու ծաղրել կատարված գործողությունների այլընտրանքային ընկալումները։
    Բայց շատ էր, չարժեր էդքան ձգել։ Կեսից անհամացավ։
    Շատ չեմ հավանել։

  12. #70
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ էլ կարծիքներս սկսեմ վերջից․․․
    Շարունակեմ․․․

    5. Անավարտ․ սա էլ է ինձ համար ավելի վավերագրական քան գեղարվեստական գործ։ Լավ տեսարաններ են, բայց մուննաթը այս գործի մեջ շատ էր։ Մուննաթ պատուհան չփակողների նկատմամբ, մուննաթ խոսացողների նկատմամբ, մուննաթ չպայքարողների նկատմամբ․․․ այս իմաստով գործը լավ էլ ավարտուն էր։ Բայց կատարվածի ցնծությունը այդ մուննաթով (ոչ թե ուրիշների չհավատալով, դրանից առաջ չպայքարելով, այլ հենց հեղինակի մուննաթով) ահագին խամրեցվեց։ Կարծում եմ որպես վավերագրական գործ դեռ «կուտվեր» (լավ իմաստով, որպես իրողությունների ու դրանց նկատմամբ տարբեր հույզերի արձանագրություն), բայց որպես գեղարվեստական՝ ինձ չհաճոյացրեց։

    4. Ներանձնական հեղափոխություն․ ո՜նց եմ սիրում բանաստեղծների կարճ արձակ կարդալ։ Սա գործ չէր՝ ապրում էր՝ սկզբից մինչև վերջ․ տեսարաններ, ցատկում ես տարածության ու ժամանակի մեջ, ծնունդ ու ֆատալիզմ, թերահավատություն ու գերհամոզմունք, սիրո պակաս ու սիրահարվածության ցնորք․․․ անձնականից ներանձնականի թռիչք․․․ էս գործը մարդ գրկի ու բաց չթողնի․․․ ինչպես նաև՝ հեղինակին։ Հեղինակ, իսկ հեռախոսով հավաքած տողերը քո՞նն էին, թե՞ Հասմիկ Սիմոնյանինը։ Այս գործից հետո մարդ փակվի մի արևոտ սենյակում ու Սիմոնյան կարդա ինքնամոռաց․․․ շատ-շատ լավն էր։ Շնորհակալությո՜ւն, հեղինակ ջան։

    3. Շերեփների սիմֆոնիան․ տիկին Ա-ն շատ լավն էր՝ համով, տեղը-տեղին, սուր խոսքն էլ անպակաս։ Զգացի տիկին Ա-ին շատ լավ, բայց թերեզասեր կոմպոզիտոր չդարձած պատմողին՝ ոչ այնքան։ Սրանով մի քիչ անավարտ էր գործն ինձ համար․․․ մի ձև տիկին Ա-ն գնաց, ու մնաց միայն մի երկու խրատ։ Միգուցե գործը հենց դա էր, բայց հեղափոխության հետ կապը դրա մեջ այնքան էլ չտեսա․․․։ Երևի ասածս այն է, որ գործի ավարտը թույլ էր ու մի քիչ հիասթափեցնող այդքան լավ փոխանցած տիկին Ա-ի կերպարից հետ․․․ եսիմ․․․ մի ձև ուղղերձների հակասականություն տեսա գործի մեջ․ քանի որ հեղափոխությունը ամբողջն տիկին Ա-ի ասած-արած-չարածով է նկարագրվում, բա հեղափոխության հետ ի՞նչ եղավ տիկին Ա-ի հուղարկավորությունից հետո։

    2. Պղպջակներով հացը․ բա՛րդ էր։ Լիքը ալեգորիաներ, որոնց կեսը չհասկացա․ ի՞նչ ճամպրուկներ, ո՞ւր էր գնում երկու-երեք օրով, ի՞նչ կապ ուներ սա Հայաստանից գնալու ճամպրուկներ հավաքելու հետ։ Տաք ասֆալտը լավն էր, պղպջակները լավն էին․․․ միասնականության ալեգորիան՝ մի շշի մեջ լցված փրփրաջուր, հոյակպան էր։ Այդ պղպջակներով սնվելու հագեցվածությունը «վերջին երեք ամսում ինձ էսքան հանգիստ չէի զգացել» աստիճանի՝ լավն էր։ Չէ, փաստորեն այնքան էլ բարդ չէր, ուղղակի մի քիչ հախուռն էր, մանաավնդ այն ճապրուկների մասը, կամ էլ դրա սիմվոլիզմը մինչև վերջ չհասկացա։ Դժվարանում եմ մեկ գնահատակն տալ ամբողջ գործին․ հեղինակի հետ նույն ամբոխի մեջ հանգիստ սրտով կլինեի, բայց այս մի պղպջակներով հացը թերևս մի քիչ քաղցի զգացողություն մոտս թողեց։

    1․ Բարև՛, սիրելի՛ օրագիր․ սա էլ է «Մի հայի օրագիր» գործի նման օրագրային, բայց ինչքա՜ն տարբեր են։ Այս մեկին հավատացի լրիվ։ Անկեղծ մտքեր էին, տեղ-տեղ մի քիչ ճոռոմացրած, ինչը սպասելի է անձնական օրագրիդ հետ երկխոսության ժամանակ։ Լավ դեպքերի ու հույզերի զարգացում է նկարագրել հեղինակը։ «Երկիրը երկիր չի»-ից հասնում է «երկրիրը երկիր է» գաղափարին։ Հա, կլիշեյոտ էր, բայց օրագրային պատումով գործի մեջ լրիվ ընդունելի։ Լավն էր, հավեսն էր, օրագրային գործը հենց սենց եմ պատեկրացնում։ Ապրես հեղինակ՝ անկեղծությանդ համար։

    Հ․Գ․
    Էս ի՜նչ բարդ մրցույթ էր ժյուրիի անդամ լինելու տեսանկյունից։ Ինչքա՜ն հոյակապ գործեր կային։

    Էրեխե՛ք, պատանի՛ներ՝ մրցույթի մասնակիցներ, ի՛նչ լավն եք բոլորդ, ինչքա՜ն հաճույք ու բավականություն պարգևեցիք ձեր գործերով։ Ապրե՛ք դուք, ապրե՛ք որ գրել եք, ապրե՛ք որ գրելու եք, ու ապրե՛ք, որ հեղափոխությունը դուք էլ արեցիք։ Չէ, երկիրը հաստատ երկիր է, ու գրականությունն էլ այս երկրում լինելու է գրականություն, թե շարունակեք գրելը ու գրիչներդ ցած չդնեք, ինչպես ցած չեք դրել հույսներդ՝ հեղափոխության օրերին։

    Բոլորիդ առանձին-առանձին ամուր գրկում եմ։ Իսկապես որ՝ կեցցե՜ք։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (19.07.2018)

  14. #71
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8․ Ու լույս ծնվեց․․․

    Կարծես երկու հոգի գրած լինեն։
    Առաջին մասը, մինչև տանից դուրս գալը, շատ լավն է, պայծառ, թեթև, գեղեցիկ։ Ու հասուն։
    Անգամ տպավորություն է ստեղծվում, թե հասուն գրողի պատմվածք ես կարդում սիրահարված պատանու մասին։
    Շատ կուզեի, եթե մինչև վերջ շարունակվեր նույն ոճով։
    Բայց կեսից գուները կորում են։ Հայտնվում է էլի նույն պաթոսային. քաղաքս, հայրեր ու մայրեր, անձնազոհ հերոսներ, լուսավոր ապագա...
    Էխ, իսկ ամեն ինչ էնքան լավ էր սկսվել։
    Սոնան ո՞ւր մնաց։

  15. #72
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Վասն հեղափոխության

    Չնայած էս գործը բոլորի միջից էն մեկն էր, որն ամենամեծ դժվարությամբ կարդացի, այնուամենայնիվ, վերջում ժպիտ առաջացրեց։ Անընդհատ մտածում էի՝ թե սա ինչու վավերագրական ժանրում չի, բայց վերջում նոր հասկացա։ Լավն էր, բայց կարելի էր մի քիչ էլ զարգացնել։ Էլի ուրախ եմ, որ մարզերից էսքան գործեր են գալիս։

  16. #73
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1․ Բարև՛, սիրելի՛ օրագիր
    Ենթադրում եմ, որ դպրոցական աղջիկ ես հեղինակ ջան: Շատ ուրախ եմ քեզ համար, որ տեսնում ես քո ուզած Հայաստանը: Շատ ուրախ եմ, որ սկզբունքայնորեն չես ուզում գնալ Հայաստանից ու որ երկիրը երկիր է ըստ քեզ: Շարունակիր հպարտանալ քեզանով ու ձգտիր ամեն պահի շատացնել այդ հպարտանալու առիթները:

    2. Պղպջակներով հացը
    Այ քեզ բարդ ստեղծագործություն: Մի կերպ ու գրեթե մի տեղ տեսա թավշյա հեղափոխության հետ ընդհանրությունը: Գիտեմ, վերջին մասերի մեջ էր այն թաքնվել, բայց ինձ համար դժվար էր թե՛ այն գտնելը, թե՛ ընդհանուր ստեղծագործության այդ վերջին մասերը հասկանալը:
    Ամեն դեպքերում՝ լավ է, որ ունես այդքան յուրահատուկ գրիչ հեղինակ ջան և որ կարողանում ես խոսել այդպիսի հետաքրքիր, ինտրիգային հանելուկներով ու շատ բաներ ընթերցողներին չես ասում՝ թողնում ես, որ իրենք հասկանան: Ապրես, որ դու էլ մասնակցեցիր այս մրցույթին:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  17. #74
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեսիջ բառին մի կարգին հայկական թարգմանություն ասեք. ոչ մի հարմար բառ չեմ գտնում:
    @ivy, ուղերձ։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (20.07.2018), Sambitbaba (21.07.2018)

  19. #75
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    Ահագին դուրս եկավ թե՛ ընտրված ֆորմատը ու թե՛ լակոնիկությունը:

    Կարծես մի ամբողջ ժողովրդի տրամադրությունն արտացոլված լիներ այս 3 փուլերի մեջ՝ հուսալքություն ու արտագաղթի պատրաստվել, հույսի շող ու պայքարի ցանկություն, հաղթանակից ծնված հաստատակամություն ու ապագայի հանդեպ հավատ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 5 11-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •