User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    0 0%
  • 2. Պղպջակներով հացը

    0 0%
  • 3. Շերեփների սիմֆոնիան

    3 27.27%
  • 4. Ներանձնական հեղափոխություն

    4 36.36%
  • 5. Անավարտ

    0 0%
  • 6․ Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    0 0%
  • 7․ Դավադրության թավշյա տեսություն

    9 81.82%
  • 8․ Ու լույս ծնվեց․․․

    1 9.09%
  • 9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    2 18.18%
  • 10․ Վասն հեղափոխության

    1 9.09%
  • 11․ Մի հայի օրագիր

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

  1. #46
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Շերեփների սիմֆոնիան

    Թույլ ինքնավստահությամբ, ինքն իր մեջ ներփակված երիտասարդը, որին բախտը երես չէր տվել ո՛չ նյութապես, ո՛չ էլ դուխով, ոգեշնչվում է հեղափոխության "պատճառ"-ն ու յուրովի կրողը հանդիսացող հարևան միայնակ տատիկից, ում ճակատագիրը ևս չէր խնայել, բայց ով, թեև այդպես էլ չտեսնելով հեղափոխության ավարտը, հեռանում է կյանքից թեթև ու լավատեսությամբ՝ փոխանցելով իր կենսունակությունը, հումորն ու դուխովությունը երիտասարդին, որ դառնալու էր մեկը հեղափոխությունը հասարակության մեջ և իր մեջ շարունակողներից։

    Հավանեցի շատ։ Մի տեսակ հասուն էր գրված։ Հեղինակն ահագին պոտենցիալ ունի։ Ավելորդաբանություններից ու պաթոսից զերծ էր, սյուժեն օրիգինալ էր, պատկերավոր։ Քվեարկելու եմ միանշանակ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 19.07.2018, 05:53:

  2. #47
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Ներանձնական հեղափոխություն

    Քաջություն-տագնապ-անձնական-ներանձնական-անանձնական հույզեր ու մղումներ, հեղափոխում-հեղափոխվում, և կատարված է։

    Լավն էր։ Նույնիսկ շատ։ Հեղինակը մի փոքր տեքստի մեջ ներառել էր շատը և գլխավորը․ և՛ հեղափոխության խրոնիկա կար, և՛ պատճառներ, խմորում ու հետևանք, և՛ ծնողների հույզերի ընդհանուր պատկերը, և՛ երիտասարդ սերնդի հույզերի ընդհանուր պատկերը, և՛ սեր կար մեջը, և՛ ռոմանտիզմ, երկուսն էլ՝ գործնական, ոչ երևակայական հովերով, և՛ պոեզիա կար, և՛ արձակ, և՛ իսկական էր, և՛ գեղարվեստական։
    Հեղափոխության մթնոլորտի հոյակապ պատկեր էր՝ ու հենց երիտասարդ սերնդի աչքով։ Քվեարկելու եմ հաճույքով

  3. #48
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Անավարտ

    Պատմվածքի հերոսուհին հեղափոխական շարժմանը մասնակից դպրոցական է Վանաձորում, որը երթուղայինի մեջ էր, երբ իմացավ հեղափոխության առաջին հաղթանակի՝ հրաժարականի մասին։ Հուզառատ լուրը նետվում է կիսելու իր ընտանիքի և բարեկամների հետ, որոնց մեջ անգամ դրանից հետո դեռ կան թերահավատներ։

    Պատմվածքը մի տեսակ ոչ օրգանական էր։ Հակասական էին հերուսուհու ապրումներն ու դիրքորոշումը, հեղափոխական սիրո ու հանդուրժողականության հոգեվիճակից բավական հեռու էր, մարդկանց հանդեպ անգամ պարտքուպահանջի նոտաներով, տարօրինակ էր հեղափոխության այդպիսի կրումը՝ մի կողմից ցնծության տարրեր, մյուս կողմից՝ թերահավատություն։ Գուցե դրա համար էր անավարտ․․․
    Հ․Գ․ Լեզուն և ուղղագրությունը լիքը շտկումների կարիք ունի։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 19.07.2018, 07:57:

  4. #49
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այստեղ էլ կարծիքներս սկսեմ վերջից․․․

    11․ Մի հայի օրագիր․ այս գործն առաջին անգամ կարդալիս հավանել էի․ Օրագրային կառուցվածքը հետաքրքիր էր թվացել, մտքերի անկեղծ զարգացումը, դեպքերի հետևողականությունն ու ըստ դրա փոխվող հույզերը։ Բայց վերընթարցելիս հասկացա, որ բացասականը ավելի շատ էր ինձ համար քան դրականը։ Բացասականների հիմնականն էլ այն է, որ չհավատացի գործին․․․ ամենապարզ բաները․ օրագիր գրող տատիկը 2018-ին 16 տարեկան է, իր թոռնիկը այդ օրագիրը կարդում է դիցուկ 12 տարեկան հասակում (երևի դրանից տարիքով փոքրը շատ բան չէր հասկանա)։ Գցենք տատիկն էլ, իր զավակն էլ երեխա են ունեցել 20 տարեկանում, ստացվեց, որ այս օրագիրը գտնվել է նկարագրված դեպքերից առնվազն 36 տարի անց, բայց քանի որ գտած օրագիրը թոռը գտնելուն պես միանգամից անցնում է կարդալուն, կարելի է ենթադրել, որ տատիկն այդ ժամանակ չկա, որ գոնե իրենից մի հատ թույլտվություն չի հայցվում։ Այսինքն հնարավոր է, որ օրագիրը գտնվում է շատ ավելի ուշ․․․ ու ճիշտն ասած չեմ հավաում, որ մի 36 տարի հետո հիմիկվա ձեռքով գրված օրագիրը պահպանվելու է «հենց այնպես», որ տան անդամներն էլ դրա մասին չիմանան, ու հանկարծակի դա գտնվի։ Երկրորդ չհավատալուս մասն էն է, որ օրագրում այդքան բազմակետեր հեչ չէի սպասի։ Չգիտեմ, միգուցե նրանից է, որ ես օրագիր պահող չեմ, բայց օրագրի մեջ այդքան բազմակետ է լինո՞ւմ։ Երրորդ մասը լիրիկական քաղվածումներն են․ իսկապես օրագրում այդքան բանաստեղծություններ են ընդգրկվո՞ւմ։ Մի ձև գլխումս չի տեղավորվում։ Նաև պաթոսը շատ էր ինձ համար, նույնիսկ օրագրային «անկեղծության» պարագայում։ Եսիմ, կարող է և ոչ-օրագրային բնույթիցս կողմնակալ եմ, բայց դե չկպավ այս գործն ինձ։

    10. Վասն հեղափոխության․ այս գործն ինձ համար շատ ավելի վավերագրական է, քան գեղարվեստական․․․ ավելի շուտ, եթե առաջին պարբերությունն ու վերջին տողը հանենք, կլինի լրիվ վավերագրական։ Բայց քանի որ այստեղ է, պիտի գնահատեմ որպես գեղարվեստական։ Իսկ գեղարվեստականի համար մի քիչ կերպարները թույլ էին, թռուցիկ՝ այստեղից այնտեղ թռնող մտքեր։ Ատղիկը «դուխով» աղջիկ էր, ոստիկանները լավն էին։ Բայց ո՞ւմ էր պատմում, որտե՞ղ էր պատմում, ինչո՞ւ էր որոշել պատմել․․․ գեղարվեստական գործի մեջ սրանք կարևոր են, որ տրամադրեն, որ քեզ զգաս այդ ունկնդիր թոռնիկի դերում։ Թե չէ կարդում-կարդում ես, կարծելով որ մի դպրոցական աղջիկ է հետդ խոսում, մեկ էլ վերջում՝ հոպ, դու մի ասա պիտի թոռնիկ ձևանայիր, ու սա տատիկի խոսքեր էին։ Որպես վավերագրական լավ թեթև ու անկեղծ պատմված դեպքեր էին, բայց որպես գեղարվեստական գործ թույլ էր։

    9․ Մեկ հայրենիք երկու սրտում․ լավն էր շատ։ Կարծես կարծիքներից մեկը այս գործը համեմատեց սերիալի հետ, իսկ ինձ համար սա լավ ֆիլմ էր՝ մեկ սերիանոց։ Հոյակապ էին նկարագրված ընտանեկան տեսարանները, հետո՞ ինչ որ մի քիչ ոչ-առօրյա լեզվով, դա էլ էր ինձ համար նորմալ։ Շատ կենդանի պատկերներ էին, Անին լրիվ ծանոթ կերպար էր, քեռու կերպարին մի քիչ չհավատացի, մի քիչ շատ պարտվողական էր ու շուտ հանձնվող․․․ ։ Հոր ու դստեր հարաբերությունները շատ-շատ լավն էին (վավերագրականներում էլ կար մի գործ՝ «Նիկոլի թիվը», որում հոր ու դստեր հարաբերությունները նմանատիպ հոյակապն էին)։ Մրցույթին ներկայացրած ահագին շատ գործերում հեղինակները ասում էին, որ ծնողները չէին թողնի ցույցերին մասնակցել, իսկ այստեղ հայրն է Սոսեին ամենասկզբից արդարացնողը․․․ հայաստանյան հայրիշխանական իրականության մեջ ուրախալի է այսպիսի հարաբերությունների մասին կարդալը։ Թույլ կողմերից․ արժեր գործը բաժանել մասերի՝ ենթագլուխների, ավելի ընթեռնելի դարձնելու համար։ Կարծում եմ լավ ֆիլմի սցենար կառող է դառնալ, ու խորհուրդ կտայի հեղինակին շարունակել այս գործի վրա աշխատել ու փորձել ռեժիսորներին գործը «ծախել»։

    8․ Ու լույս ծնվեց…․ հուզական գործ էր։ Մի քիչ չափից շատ․․․ ոնցոր արագ սլացող կառուսել գնացքի նման ահռելի բարձրությունից միանգամից ներքևս ես ընկնում, ու նորից դանդաղ բարձրություն ես սկսում հավաքել։ Շատ կտրուկ էր Գագո-Սոնայից եղբորը անցումը։ Կարծում եմ լավ կլիներ մի քիչ ավելի շատ համեմատականներ տանել այն ժամանակվա ու թավշյա հեղափոխության միջև, կամ էլ գնալ բացարձակ մինիմալիզմի ուղով, բայց սա միայն իմ որպես ընթերցողի կարծիքն է։ Վերջում եղբորը դիմելը շատ սրտովս էր, երևի արժեր որպես ուղիղ խոսք առաձնացնել։ Լավն էր, գլխավոր կերպարը ահագին շոշափելի էր՝ թե՛ որպես տասնինը տարեկան կիսաքնած երիտասարդ, և թե՛ որպես մանկական հասակում ավագ եղբորը ցույցերում կորցրած, բայց իր շուրջը կատարվողով ոգևորված, եղբոր ուշադրությունն ու ինչ-որ իմաստով թույլտվությունն ու օրհնանքը աղերսող պատանի։ Թերևս մշակման տեղ ունի գործը, սակայն ահագին ստացված էլ է։

    7. Դավադրության թավշյա տեսություն․ այս գործի մասին արդեն ահագին խոսվեց, ու այո, իմ համար էլ է շատ-շատ լավը․ և՛ օրիգինալ մոտեցում էր, և՛ ցնդելու երկխոսություններ, և՛ դավադրությունների տեսությունների գժական կոմպոտ։ Հա, մի քիչ շատ էր երկարացրած ու մի պահ հոգնացրեց էլ, կարծում եմ սրա վրա արժի աշխատել ու ոչ անպայման կարճացնելով, բայց ընթերցողի ուշադրությունը ակտիվ պահող հնարքներով։ Սայ-ֆայոտ էր, բայց այս գործն ինձ մի ուրիշ կողմից էլ է հիացրել, որի մասին դեռ կարծես ոչ ոք չխոսեց․ գրեթե պատրաստի թատերական պիես է սա, ու ընթերցելիս այդպես էլ պատկարացնում է՝ թատերաբեմի վրա։ Հեղինակ ջան, դու էլ սրա վրա աշխատիր, հա՞, ու հասցրու բեմադրման, լա՞վ։ Բա չէ՜ի գնա սա կենդանի թատրոնում տեսնելու․․․ վերջում էլ «բիս» կգոռայի․․․

    6. Հաղթանակ՝ մյուսների փոխարեն․ այս գործի անվանումն ու վերջին տողը լրիվ գործը ասում են։ Ցնցող գործ էր, պապիկի կերպարը շատ լավ էր ստացվել, պատումն էլ էր շատ թարմ ու լավ ընթերցվող․․․ պայքարի շարունակականությունն ու 88-ի հետ համեմատումը լավ նուրբ էր արված։ Այո, ինչպես այսօրվա պատանիների ծնողներն ու տատ ու պապերը իրենց համար էլ են արցախյան պատերազմում հաղթանակ նվաճել, նենց էլ այսօր պատատնիները իրենց ծնող ու տատ-պապերի համար էլ թավշյա հաղթնական գրանցեցին։ Այս գործը սա շատ լավ պատկերեց։ Ապրե՛ս, հեղինակ, շատ կարևոր գործ էր սա։

  5. #50
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    88-ի ակտիվիստ, Արցախյան պատերազմի վետերան ութսունամյա պապը համակարգչով հետևում է երեսուն տարի անց բռնկված հեղափոխական շարժմանը, մտովի համեմատություններ անում (վառոդի հոտով և անարյուն հաղթանակների), մասնակցելու սեփական անկարողությունը մխիթարում է թոռան ոգևորված մասնակցությամբ։


    Ճիշտն ասած՝ պատմվածքը կարդալիս ինձ խանգարում էին տեղ-տեղ կաղումները, այսպիսիք օրինակ․ մի կողմից պապը լավ վարժված լիներ համակագիչ կոչվող "հրաշքին", քանի որ օվկիանոսներ այն կողմ բնակվող դստեր հետ իր հաճախակի կապի միջոցն է, մյուս կողմից կարծես ապշած էր, թե "ինչպես է այս քառակուսի ու նեղ արկղը ցույց տալիս այն, ինչ հիմա կատարվում է Երևանում` իրենից մոտ երկու հարյուր կիլոմետր հեռու"; կամ մի տեղ տարիքն ութսուն էր ներկայացված, մի ուրիշ մասում՝ յոթանասուն, ու էդ կարգի։
    Պատմվածքը կարծես կոչված էր պապու մարտական ոգին ներշնչելու ընթերցողին, բայց թե՛ սկզբում, թե՛ վերջում այնպես էր ստացվել, որ զգուշավորությունն էր շեշտվել․ "Զգույշ կլինես, ուշադիր` քեզ վնաս չտան", "Որ զանգի` կասես` ուշադիր լինի։ "։

  6. #51
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Բարև՛, սիրելի՛ օրագիր


    Հետաքրքիր է ընտրված ֆորմատը՝ օրագրային գրառումների միջոցով ցույց տալ դեպքերի զարգացումները։
    Գրագետ է գրված։
    Հաջող ստեղծագործություն է, բացառությամբ մի քանի բարձրագոչ արտահայտությունների։
    Ինչո՞ւ գրել. զգացմունքներիս ծովի ալեկոծումն ավարտվում է, փոխարեն՝ հանգստանում եմ, հանդարտվում եմ, թեթևանում եմ։
    Ինչո՞ւ օգտագործել. քաղաքումս, իմ ամբողջ ազգը, փոխարեն՝ մեր քաղաքում, քաղաքում, ամբողջ ազգը։
    Գուցե դպրոցական շարադրություններում նմանատիպ արտահայտություններն օգնում են բարձր գնահատական ստանալուն, բայց պատմվածքենորւմ հենց շարադրության տպավորություն են թողնում, արժի խուսափել նմանատիպ կառուցվածքներ օգտագործելուց։
    Հետաքրքիր էր, որ վերջում հեղափոխությունն օգնում է հեղինակին վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ, ու նոր աստիճանի բարձրացնել վերաբերմունքը շրջապատի ու իրականության նկատմամբ։
    Ընդհանուր առմամբ էս տարբերակը բավականին հավանել եմ։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (19.07.2018)

  8. #52
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Պղպջակներով հացը


    3 անգամ կարդալուց հետո էլ չհասկացա, թե ինչու մայրը առավոտյան պիտի քնած լիներ, երբ միշտ արթուն էր լինում էդ ժամին, ու ինչու «ուզում եմ գնաս Հայաստանից» արտահայտությունը կարդալուց պիտի ստեղծվեր տպավորություն, թե որոշումներն առանց մոր են կատարվում։ Հետո կարծես ճանապարհից հետ եկավ, բայց գուցե գյուղից եկավ Երևան, պարզ չի։
    Վստահ եմ հեղինակը բացատրություններ ունի, բայց էդ բացատրությունները ստեղծագործության մեջ չկան։
    Ընդհանուր առմամբ բավականին բարդ է գրված, հեղինակի նման բա՜րդ է։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (19.07.2018)

  10. #53
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնացածների մասին..
    2. Պղպջակներով հացը
    Էս գործի մասին ասված միանշանակ կարծիքին, որ լիքը հարցեր ա թողում, համամիտ եմ։ Էս բացերի շուրջ արժի մտածել։ Որոշակի ռոմանտիկ համեմատություններից ու գեղեցիկ պատկերներից ջերմ զգացողության ա մնում։ Բայց սա չի փրկում ամբողջը։ Նենց որ արժի ավելի լավ աշխատել սյուժետային կմախքի վրա, հետո նոր զարդարել։ Հեղինակին մի հատ պաչիկ։ Շարունակի գրել
    SWTS

  11. #54
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Շերեփների սիմֆոնիա
    կամ ես, Շուբերտը և տիկին Ա֊ն, մանրամասների համար նայեք տարբերակը։ Ես որոշակի նախընտրությունների պատճառով, չեմ կարող այս գործը ֆավորիտներիս մեջ ներառել։ Բայց որևէ խիստ բացասական ասելիք էլ չունեմ։ Նույնիսկ կային հետաքրքիր դրվագներ, օրինակ բարեկամներին հանդիպելու մտավախությունները, սիրային տվայտանքները ևն։ Մի բան մնաց հարցական, տիկին Ա ու տիկին Անահիտը նո՞ւյն մարդն էին, թե տարբեր
    SWTS

  12. #55
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Ներանձնական հեղափոխություն

    Սա ի տարբերություն վերևինի իմ սիրած գործերից մեկն ա։ Շատ դինամիկ պատմվածք ա, մեջը մի տեսակ ակտիվ ռիթմ կա։ Անկեղծ ա, հուզական տեսանկյունից լրիվ ա ու բացահայտ։ Նեղ անձնական.. Շնորհակալություն քեզ՝ հեղինակ
    SWTS

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (19.07.2018)

  14. #56
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Անավարտ

    Շատ հետաքրքիր զուգահեռներ կարելի ա տանել հեղափոխության հասունացման ու մարշուտկի մեջ հոյացած տոթի միջև.. բայց հեղինակի խոսքը ստեղ լիրվ անտեղի ա։ Առանց դրա էլ պարզ կլիներ ու գործը կթեթևանար։ Էս մշակույթային տարր յամդիսացող դժգոհա ֊մուննաթային մթնորոլտը պահպանված էր

    Հետաքրիքր էր նաև սկեպտիցիզմի պարտությունը, համենայնդեպս, մարդկանց համար աննկատ, դե նենց բան ա.. խինդ ուրախություն։ Միանգամից չես նկատում, պետք ա սենց գործեր գրվեն, հղկվեն ու մնան։ Մի հատ էլ այս գործի հեղինակին պաչիկ։

    Կներեք էլի որ խտրական եմ պաչիկնեի բաժանում ։) Բայց դե սրտին չես հրամայի, ինչպես փաստում են այդ օրգանի գիտակները։
    SWTS

  15. #57
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Շերեփների սիմֆոնիան

    Շատ լավն է։ Շատ եմ հավանել։
    Ուղղակի, հեղինակ ջան, իր կյանքը մի կերպ դասավորած, գուցե շատ դժվարությամբ, գուցե կամքի գերլարումով, գուցե որպես ինքնասպանության այլընտրանք ընտրած աղջկա մասին էլ չասես. «մարդ գտավ, փախավ»։
    Տիկին Ա-ն էդպես չէր ասի։
    Չնայած, գուցե շատ դառնացած լինելիս ասեր, բայց դու մի ասա։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.07.2018), Բարեկամ (19.07.2018), Նաիրուհի (26.07.2018)

  17. #58
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Ներանձնական հեղափոխություն

    Լավն է էս տարբերակը։ Կարդալիս տեսնում ես ամեն մանրուք, լսում ես մամայի ձայնը, խաչապուրին կիսում ես հեղինակի հետ, խոտերին պառկած նայում ես դեմքին, ու չես հավատում, որ հեղափոխություն ես արել։ Ու նոր հիմն ես հորինում, որովհետև էն հինը չգիտես ինչի մասին է, ու նորն է պետք։
    Շատ լավ է։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.07.2018), LisBeth (19.07.2018), Sambitbaba (21.07.2018)

  19. #59
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Անավարտ

    Լավն էր։ Հետաքրքիր, տաք մթնոլորտ է ստեղծում լոռվա բարբառով գրվածքը։
    Ժպտացրեց, ու շատ հավես էր ռուսերեն տեքստի կողքի հայերեն թարգմանության առկայությունը
    Ու էս երիտասարդական ավյունը, էն որ մեծերը կայունություն են ուզում, չեն վստահում, թակարդներ են տեսնում ամենուր, իսկ քո շունչը կտրվում է, ուզում ես առաջ նետվել, շատ լավ է նկարագրված։

  20. #60
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6․ Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    Հետաքրքիր է 1988 և 2018-ի դեպքերի համեմատությունն ու զուգահեռները։
    Հուզականությունն է շատ, տեղ-տեղ՝ անբնական, սերիալային, ինչ-որ։
    Բայց ընդհանուր առմամբ վատը չէ։ Գրագետ է հեղինակը, կարողանում է սյուժե ու կերպարներ կառուցել։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (19.07.2018), Sambitbaba (21.07.2018)

Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •