User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    0 0%
  • 2. Պղպջակներով հացը

    0 0%
  • 3. Շերեփների սիմֆոնիան

    3 27.27%
  • 4. Ներանձնական հեղափոխություն

    4 36.36%
  • 5. Անավարտ

    0 0%
  • 6․ Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    0 0%
  • 7․ Դավադրության թավշյա տեսություն

    9 81.82%
  • 8․ Ու լույս ծնվեց․․․

    1 9.09%
  • 9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    2 18.18%
  • 10․ Վասն հեղափոխության

    1 9.09%
  • 11․ Մի հայի օրագիր

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

  1. #31
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9․ Մեկ հայրենիք երկու սրտում
    Շարադրված ա բավականին լավ։ Ի տարբերություն ստեղծագործությունների մեծամասնության՝ էս մեկը սահուն կարդացվեց՝ չհաշված վերջին մասերը, որտեղ հետաքրքրությունը իմ համար զգալի պակասեց։ Սկզբում շեշտը մարդկային, ընտանեկան հարաբերությունների վրա էր, իսկ վերջում ոնց որ հիմնականում նկարագրվեին ապրիլ-մայիսյան դեպքերը՝ արանքներում մտցրած պատմվածքից ինչ-որ «կադրեր»։ Չգիտեմ, տպավորություն էր, որ սկզբում հեղինակն ավելի շատ ա ջանք թափել, իսկ վերջում որոշել ա էդքան չխորանալ, արագ անցնել ու կարճ իրա ասելիքը ասել։
    Իսկ բուն ասելիքի շեշտադրումներն ինձ առանձնապես դուր չեկան, օրինակ, երբ Սոսեն Անիին ասում ա, որ նույնքան իրավունք ունի, քանի որ իրա մեջ նույն հայի արյունն ա հոսում։ Ու ընդհանուր էդ հայ լինել-չլինելու վրա կենտրոնացումը… Մի խոսքով կարար լիներ լավը, բայց չի ձգում։

    7. Դավադրության թավշյա տեսություն
    …իհարկե անթերի չի գրված, վրան աշխատելու տեղ կա, բայց ինձ ամենաշատը սա սա դուր եկել։ Կարճ ասասծ՝ ստորագրում եմ LisBeth-ի գրածի տակ։

    6. Հաղթանակ՝ մյուսների փոխարեն
    Սա առանձնացնում եմ նրանով, որ չեմ դասում էն ստեղծագործությունների շարքին, որոնք չեմ կարողացել սահուն կարդալ։ Բայց նաեւ թույլ էր ու կիսատ։

  2. #32
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Բարև սիրելի օրագիր

    Դեռ մեկ ամիս առաջ, անչափահասը, որի կարծիքն անտեսված է ընտանիքում, ստիպված էր համակերպվել սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունից զրկված լինելու հետ։ Ժողովրդական հեղափոխության հաղթանակն ազդում է նրա "դուխ"-ի վրա ևս․ որոշում է ավելի վճռական լինել սեփական ցանկությամբ իր ճակատագիրը տնօրինելու հարցում, որին նպաստում է նաև երկրում իրավիճակի և համապատասխանաբար ծնողների մտադրությունների փոփոխությունը։

    Գաղափարը լավն էր՝ հեղափոխության նշանակության ճիշտ արտահայտություն, գեղարվեստական առումով՝ համեմված էր որոշակի արհեստականությամբ ("բազալտե որոշում", "թափանցիկ ցանկություններ", ․․․), մի-փոքր էլ տարիքին անհամապատասխան պաթոս կար ("հավատում եմ ժողովրդիս ուժերին", ․․․), կետադրությունն էլ ահագին վերանայման կարիք ունի

    Այս ամենով հանդերձ՝ հավես-պատանեկան էր, բացակա հաստատ չէի դնի
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 17.07.2018, 06:11:

  3. #33
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Պղպջակներով հացը

    Անկեղծ ասած՝ չհասկացա։ Երկրորդ անգամ կարդացի, ջանացի վերծանել սյուժեն, չհաջողվեց։
    Միայն այն հասկացա, որ հեղափոխությունը հեղինակի մոտ ասոցացվում է պղպջակների բազմության հետ, որը շատանալով պայթեցնում է շիշը, մնացած կտորներն ու այլաբանությունները մնացին մութ։


    Գլխավորը՝ հեղինակն առաջին անգամ ըմբոխշնել է իր նախաճաշը, քանի որ հացը պղպջակներով էր

  4. #34
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    Ռուբիի հետ էնքան էլ համաձայն չեմ, որ սա օրագրային գրառում է:
    Օրագիրը, իսկ ավելի կոնկրետ՝ օրագրի հետ խոսելը սյուժե կառուցելու ձևն է եղել: Սա ինձ համար սյուժետային պատմվածք է:
    Պիտի խոստովանեմ, որ նախընտրական ընտրության ժամանակ էս աշխատանքին ձայն չեմ տվել. իմ կարծիքով ահագին թույլ էր՝ գլխավոր փուլ անցնելու համար: Հիմա նորից կարդացի. կարծիքս չեմ փոխում, թեև ընդհանուր նուրբ ու քնքուշ պատանեկան շարադրանք է, անկեղծ գրված: Շնորհակալություն հեղինակին:

  5. #35
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    Ռուբիի հետ էնքան էլ համաձայն չեմ, որ սա օրագրային գրառում է:
    Օրագիրը, իսկ ավելի կոնկրետ՝ օրագրի հետ խոսելը սյուժե կառուցելու ձևն է եղել: Սա ինձ համար սյուժետային պատմվածք է:
    Պիտի խոստովանեմ, որ նախընտրական ընտրության ժամանակ էս աշխատանքին ձայն չեմ տվել. իմ կարծիքով ահագին թույլ էր՝ գլխավոր փուլ անցնելու համար: Հիմա նորից կարդացի. կարծիքս չեմ փոխում, թեև ընդհանուր նուրբ ու քնքուշ պատանեկան շարադրանք է, անկեղծ գրված: Շնորհակալություն հեղինակին:
    Դե՜, օրագրի հետ խոսելը թող սյուժե կառուցելու եղանակ լինի, բայց օրագրային ֆորմատի կիրառումն իմ համար ավելի անմիջականություն ու անկեղծություն է ենթադրում։ Օրագրային ֆորմատն ընտրելով, բայց նման ոճով գրելիս գործն ըստ իս թուլանում է, որովհետև գրելու ոճի ու ձևի մեջ մի տեսակ անհամապատասխանություն կա։ Կամ էլ անձնական ընկալում է, կուզեի հեղինակի ներկայացրածն ավելի խորությամբ տեսնեի։ Շատ մակերեսային էր։


  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (21.07.2018)

  7. #36
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Պղպջակներով հացը

    Էս աշխատանքը քիչ էր մնում բաց թողնեի՝ հեղինակի հետ իրար ուղարկված իմեյլների տարափի մեջ․ էդ ինչքա՜ն կռվեցինք, բայց չեմ ասի՝ ինչ պատճառով
    Հետո մի երկու օրից էդ ամբողջ իմեյլակույտի միջից հայտնաբերեցի էս աշխատանքը, կարդացի, գնացի հեղինակին ֆեյսբուքում գտա, ու ահագին հավես զրույց արեցինք
    Ուրախ եմ, որ աշխատանքն անցավ լավագույների մեջ․ ինձ դուր է եկել շարադրանքը։ Հաստատ չգիտեմ, թե ինչ իմաստ է դրել հեղինակն իր ստեղծագործության մեջ (դրա մասին չենք խոսել), բայց ես էսպես եմ ընկալել։ Երկրի իրավիճակից հիասթափված մարդ, ով ուղիղ կամ փոխաբերական իմաստով հավաքում է իրերը, որ հեռանա։ Հեղափոխությունը երկիմաստ ձևով է անդրադառնում նրա որոշման վրա։ Ու շատ հնարավոր է նաև, որ խորացնում է գնալու ցանկությունը․ ես որ չեմ նկատել, թե պղպջակներով հացը հաճույքով է ուտում, պղպջակները դատարկություն են, կերածն էլ պիտի որ ոչինչ չլինի։

  8. #37
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    Որպես օրագիր, թե որպես սյուժետային պատմվածք էս գործը շատ թույլ ա։ Որպես սյուժետային չեն հերիքում դետալներ, գործողությունները ներկայացված են զուտ դրանք ասելով, ասենք՝ ես վիճեցի ծնողներիս հետը բավականին հետաքրքիր երկխոսություն կարա դառանա, թեկուզ և օրագրային ֆորմատի մեջ։ Որպես օրագիր չի հերիքում անկեղծություն ու խորություն։ Այսքանի վրա ապագայում կարելի ա ուշադրություն դարձնել։ Հեղինակին շնորհակալություն ջանքերի համար, խորհուրդ կտամ չխնայել դրանք ավելի հմտանալու համար։ Կարդալ, գրել.. քննադատությունները լսել սառը գլխով ու դրանցից օգուտ քաղել։
    SWTS

  9. #38
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Վասն հեղափոխության

    Էս գործի սկիզբը շատ եմ սիրում։ Մի տեսակ հավես, անմիջական ա։ Էն աղջիկը նկուղի ստիճաններին, Բիսմարկը ու իրա մասին գուգլած փաստերը... սենց սահուն սկսվեց, ու արդեն սպասում էի ոչ օրդինար գործի։ Ինչը եղավ։ Մենակ ոստիկանների միացեքը ինչ արժեր... էլ չասեմ որ զերծ էր բարձրագոչ արտահայտություններից ու հենց դա էլ իրան դարձնում ա իմ երկրորդ հավանած գործը էս մրցույթում։ Ապրի հեղինակը։ Ժանրն էսպես ասած "իմը չի", թե չէ առաջինը կլիներ))
    SWTS

  10. #39
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    Հեղափոխության փաստագրական նկարագրությունները՝ երիտասարդների աչքերով, շատ պատկերավոր էին ու հուզիչ:
    Հայկի կերպարն էր համով ստացվել: Մնացած կերպարներն էլ ահագին զարգացած էին, տեսանելի:
    Խոսակցությունները տեղ-տեղ հիշեցնում էին սովետական Հայաստանում նկարահանված հայկական ֆիլմերից դրվագներ. շատ ստերիլ էին: Ասենք՝ չեմ հավատում, որ ամուսիններն իրար հետ էդպես են խոսում, լրիվ դասականի մեջ:
    Վերջն էլ մի քիչ շատ էր լուսավոր, բայց թող էդպես էլ լինի, ես դեմ չեմ:
    Ամեն դեպքում, շատ հավանել եմ աշխատանքը. լիքը լավ կտորներ ունի ու ընդհանուր` դրական մեսիջ: Էս մեսիջ բառին մի կարգին հայկական թարգմանություն ասեք. ոչ մի հարմար բառ չեմ գտնում:

  11. #40
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11․ Մի հայի օրագիր

    Էս աշխատանքն ինձ համար գեղարվեստական ժանրում ամենածարն կարդացվող գործն էր: Էն խորքը, որը պակասում էր «Բարև՛, սիրելի՛ օրագիր»-ում, էստեղ կարծես թե կար, բայց դա ինձ համար ոնց որ անհաղթահարելի անդունդ լիներ. շատ դժվար եմ ընթերցել՝ ընթացքում լիքը սայթաքելով: Մի ձև չկպավ ինձ էս աշխատանքը, թեև կարծում եմ, որ լրիվ արժանի էր լավագույն 22-ի մեջ լինելուն:

  12. #41
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8․ Ու լույս ծնվեց․․․

    Էս աշխատանքը կարդալիս մոտս տարօրինակ զգացողություն առաջացավ, որ տարբեր հատվածներ տարբեր մարդիկ են գրել. գրելաոճի, տրամադրությունների ու հուզականության ահագին կտրուկ փոփոխություններ կային իմ աչքին: Հետաքրքիր էր էդ անցումները տեսնել մի փոքրիկ ստեղծագործության մեջ:
    Եղբոր մասին նկարագրությունները շատ ցավոտ էին...

  13. #42
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1․ Բարև՛, սիրելի՛ օրագիր
    Միտքը հետաքրքիր էր, որ ծնողները սկզբում որոշել էին արտագաղթել, հետո՝ սպասել։ Բայց ընթացքը կարելի էր մի քիչ ավելի զարգացնել։ Հերոսը կարողացա՞վ ի վերջո փողոց դուրս գալ։ Ի՞նչ եղավ։ Ի՞նչ էր մտածում և այլն։

  14. #43
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Պղպջակներով հացը
    Սկիզբը հետաքրքիր էր․ կոնֆլիկտ մոր ու դստեր միջև, բայց ընթացքը համոզիչ չէր։ Վերջում էդպես էլ հեղինակը չի անդրադառնում նրան, թե ինչը ստիպեց աղջկան մնալ կամ մնալու՞ է արդյոք։

  15. #44
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Շերեփների սիմֆոնիան

    Մեջը սիրուն պատկերներ կային, բայց տեքստը մի քիչ հում էր։ Լավ կլիներ՝ հեղինակը փորձեր հղկել, ավելի կարգավորված դարձնել տեքստը։ Սկզբում կարծում ես՝ գլխավոր հերոսը պատանին է, հետո հանկարծ տիկին Ա-ն է դառնում։ Գուցե երկու առանձին պատմություններ են էստեղ ու պիտի առանձին գործեր դառնան։

  16. #45
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Ներանձնական հեղափոխություն
    Լավն էր Անկեղծ, սիրուն շարադրված։

Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •