9․ Մեկ հայրենիք երկու սրտում
Շարադրված ա բավականին լավ։ Ի տարբերություն ստեղծագործությունների մեծամասնության՝ էս մեկը սահուն կարդացվեց՝ չհաշված վերջին մասերը, որտեղ հետաքրքրությունը իմ համար զգալի պակասեց։ Սկզբում շեշտը մարդկային, ընտանեկան հարաբերությունների վրա էր, իսկ վերջում ոնց որ հիմնականում նկարագրվեին ապրիլ-մայիսյան դեպքերը՝ արանքներում մտցրած պատմվածքից ինչ-որ «կադրեր»։ Չգիտեմ, տպավորություն էր, որ սկզբում հեղինակն ավելի շատ ա ջանք թափել, իսկ վերջում որոշել ա էդքան չխորանալ, արագ անցնել ու կարճ իրա ասելիքը ասել։
Իսկ բուն ասելիքի շեշտադրումներն ինձ առանձնապես դուր չեկան, օրինակ, երբ Սոսեն Անիին ասում ա, որ նույնքան իրավունք ունի, քանի որ իրա մեջ նույն հայի արյունն ա հոսում։ Ու ընդհանուր էդ հայ լինել-չլինելու վրա կենտրոնացումը… Մի խոսքով կարար լիներ լավը, բայց չի ձգում։
7. Դավադրության թավշյա տեսություն
…իհարկե անթերի չի գրված, վրան աշխատելու տեղ կա, բայց ինձ ամենաշատը սա սա դուր եկել։ Կարճ ասասծ՝ ստորագրում եմ LisBeth-ի գրածի տակ։
6. Հաղթանակ՝ մյուսների փոխարեն
Սա առանձնացնում եմ նրանով, որ չեմ դասում էն ստեղծագործությունների շարքին, որոնք չեմ կարողացել սահուն կարդալ։ Բայց նաեւ թույլ էր ու կիսատ։
Էջանիշներ