User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    0 0%
  • 2. Պղպջակներով հացը

    0 0%
  • 3. Շերեփների սիմֆոնիան

    3 27.27%
  • 4. Ներանձնական հեղափոխություն

    4 36.36%
  • 5. Անավարտ

    0 0%
  • 6․ Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    0 0%
  • 7․ Դավադրության թավշյա տեսություն

    9 81.82%
  • 8․ Ու լույս ծնվեց․․․

    1 9.09%
  • 9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    2 18.18%
  • 10․ Վասն հեղափոխության

    1 9.09%
  • 11․ Մի հայի օրագիր

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

  1. #16
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Վասն հեղափոխության

    Մի 1826 թիվն էր, երևի երկուշաբթի, դե կամ էլ հինգշաբթի, ո՞վ իմանա, ապագա դիվանագետ ու քաղաքական գործիչ Բիսմարկը, մտամոլոր նստած Պլամանի դպրոցի վեցերորդ, ամենից փոշոտ աստիճանին, որի ձախակողմյա հատվածում փոքրիկ ճաք կար, ընտանիքի անդամներին նամակ էր գրում (փաստերը գուգլել եմ, դետալներն էլ հիվանդ երևակայությանս արդյունքն են)։ Նամակում բողոքում էր դպրոցից, իսկ ավելի կոնկրետ՝ աստիճանի ճաքից, երևի որովհետև այն շատ փոքր էր ու ոչ մեկի չէր խանգարում։ Հետո փոքրիկի խելքին փչեց նամակի վերջում ավելացնել՝ «Հեղափոխությունները հորինում են ռոմանտիկները, իրականացնում են ֆանատիկոսները, օգտվում են սրիկաները»։
    2018 թիվն ենք, հունիսը, մի աղջնակ, նստած նկուղի ամենահով անկյունում, արագ-արագ անհասցե նամակ է գրում, ու վերջում ավելացնում. «Հեղափոխությունը հորինում են երազողները, իրականացնում են երազողները, օգտվում են երազողները»։ Ու գիտե՞ք ինչի,՝ էդ աղջիկը ներկա է եղել մի էնպիսի հեղափոխության, ինչը երազող ժողովրդին մեծ հույս է տվել, որ երկիրը երկիր է, ոչ թե մոնոպոլիա, հեղափոխություն, ինչի մասին դեռ երկար են խոսելու, ինչի մասին դեռ շա՜տ արձանագրություններ կպահվեն Հայաստանի պատմության թանգարանում։ Արձանագրությու՞ն, արձանագրությու՛ն, մեկն էլ ես թողնեմ պատմության թանգարանին, թոռներիս ու ծոռներիս։ Հա, ծոռներիս ծոռներին էլ…
    Կարծեմ ապրիլի սկիզբն էր, երբ սկսվեցին շարքային ցույցերը թեժանալ։ Ուրախ էի, շատ ուրախ։ Գիտե՞ք՝ ինչի, ես մեկն եմ, ով անընդհատ բողոքում է, ընդդիմանում, ինչ֊որ խնդի՞ր է հուզում իրեն, բարձրաձայնում է, հետևանքնե՞ր, ի՞նչ հետևանքներ, չէ՞ որ խոսքի ազատություն կա Հայաստանում։ Ահա, բա չէ։ Ու երբ գիտակից դառնալուց հետո երազում ես օր առաջ լքել Հայաստանը, գնալ ու ապրել մի վայրում, որտեղ օրենքները միայն ձևի համար գրված չեն լինի, երբ համոզված ես, որ քո տեղը կարծրատիպերի երկիր Հայաստանը չէ, ու հանկարծ մի տեղից լույս է վառվում, էն ամենաուժեղներից, հասկանում ես, որ քո միակ հնարավորությունը այս պայքարում հաղթելն է, ու որ անգամ պատրաստ ես էդ հաղթանակի համար հոգիդ սատանային էլ վաճառել: Հենց էդ ժամանակ դու կամ հետևում ես բոլորին, կամ սկսում պայքարի քո տարբերակը փնտրել: Ու ես իմ տարբերակը գտա. հումորներ անել այդ իրադարձությունների վերաբերյալ ու հրապարակել ֆեյսբուքում (նպատակը ուղղակի մարդկանց ալտերնատիվ տարբերակով իրադարձությունների մասին իրազեկելն էր): Քննադատություններին ու էդ ամենից հեռու մնալու հորդորներին զուգահեռ՝ ակցիան քանի գնում, էլ ավելի էր ծավալվում, իսկ ամբողջ ֆեյսբուքը լցված էր #մերժիրսերժին հեշթեգով հրապարակումներով։ Բայց դե մերոնց չես համոզի, հրապարակումներիս կեսը ջնջել էին տալիս...
    Ինչքան հիշում եմ ամսի 17-18ն էր, երբ փոքրամասշտաբ, բայց դասադուլ հայտարարվեց։ Ես էլ եկա, դասարանում հայտարարեցի, երեխեքը համաձայնվեցին, բայց ոչ իրենց ծնողները, ու ոչ տնօրենս։ Հիասթափեցնող էր, ինչ խոսք: Հաջորդ մի քանի օրերին անհնազանդության փորձեր արվեցին Եղեգնաձորի պետական քոլեջի ուսանողների կողմից, ու արագ էլ կանխվեցին ոստիկանության կողմից: Իսկ ե՞ս, ես դեռ միայն դասադուլ էի ծրագրում, դասարանիս անունից դաշինքներ կնքում մեր դպրոցի մյուս դասարանների, ինչու չէ նաև մյուս համայնքների դպրոցների հետ: Մասսայական դասադուլ անելու գաղափարը, ինչպես արդեն ասացի, անթել հեռախոսի նման տարածվում էր ողջ դպրոցում: Հենց էդ ժամանակ կնքվեց Եղեգնաձոր-Մալիշկա դաշինքը, ու անցանք կոնկրետ գործողությունների, բայց հաջողությամբ, դե ավելի ճիշտ անհաջողությամբ ճնշվեցինք...
    Ապրիլի 23, բոլորս սուս ու փուս նստած ենք դասի էն պայմանավորվածությանբ, որ ուղիղ ժամը չորսին բոլոր գյուղերը, քոլեջը ու երեք դպրոցները պիտի զանգվածային ցույցի անցնեն, մեկ էլ դպրոցներից մեկի 7֊րդ դասարանցիները դասադուլ հայտարարեցին ու սկսեցին գոռգռալով պահանջել նախկին վարչապետի հրաժարականը։ Հա, իրենք ինձնից ու հազարավոր ուրիշ մեծերից դուխով էին, որովհետև անգամ էդ ժամանակ ոչ մեկ տեղից չշարժվեց, բացի ոստիկանությունից, իհարկե։ Ես էլ էի անշարժ, դուրս էի էկել փողոց ու ուղղակի նայում էի, թե ոնց է ոստիկանությունը վազում «մի մատ» երեխեքի հետևից, ու էդ երեխեքը ոնց են գոռալով փախչում, թե բա՝ «միլիցաներն էկան, արագ վազեք, արա՜գ»։ Բայց մի բան ինձ իսկապես տպավորեց. երեխաների հետևից վազող ոստիկաններից մեկը ինձ ու էլի մի քանիսին տեսնելով մոտեցավ, շշուկով ասաց՝ «մի-ա-ցեք, մի-ա-ցեք»: Ու պետք է ոգևորությունս տեսնեիք, բառերով նկարագրելու չի, է: Բայց ես դեռ անշարժ էի: Արդարանամ, ես էդ գրողի տարած ժամը չորսին էի սպասում…
    Արդեն ժամը մեկն էր, երբ ավտոմեքենաներով, մեծ աղմուկով, ձայնային ազդանշաններով ու միանալու կոչերով մակիշկեցիք մտան քաղաք: Մտնելուն պես էլ ամբողջ Եղեգնաձորը ոտքի կանգնեց ու լցվեց փողոցները: Պատկերավոր ո՞նց նկարագրեմ, Վայոց ձորը, որ ոչ մի ցույց չէր անում, երբ ամբողջ Հայաստանը ոտքի վրա էր, հանկարծ արթնացավ ու սկսեց պայքարել: Ու առանց չափազանցնելու, հենց մեր մարզը միացավ ակցիային, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Հրաժարական, հասկանու՞մ եք, ու էս հաղթանակին արժեր հասնել նաև այն բանի համար, որ տեսնեիր էդ մարդկաց դեմքերը, էդ «ամոթ ա, գնացեք դաս սովորեք, ինչ եք ընգել փողոցները», «անիմաստ ժամանակ եք ծախսում, էս ինչ կապիկություն ա», «այ մարդ, ոչ մի բան էլ չի փոխվելու» գոռացող հայացքները։ Տեսնել ու ուրախանալ, որ հիմա սերունդին սերունդ կհամարեն, որ կհասկանան՝ իրենց հաջորդել է ազատության ու արդարութան համար պայքարող երիտասարդություն։
    Դե, մյուս օրերը սովորական էին, դասի չէինք գնում, մոտ մի ժամ քայլարշավ ու տուն, քայլարշավ ու տուն, էլի ,էլի, բայց երթևեկությունը դրանից ընդհանրապես չէր տուժում, ու ըստ իս, արդյունավետ չէին նման ցույցերը: Բայց ահա ցույցերից մեկի ժամանակ որոշեցինք ուղղակի փողոցը փակել, կանգնել ու չթողել, որ ավտոմեքենաները գան-գնան: Ինչքան շատ ադրենալին, էմոցիաներ կային էդ ամենի մեջ, ու ինչքա՜ն սիրուն պահ էր, երբ կանգնելու փոխարեն նստեցինք ասֆալտի վրա, քոչարի պարեցինք, սկսեցինք խաղալ, հետո հասկանալով, որ միայն մեկ փողոց փակելը բավական չէր մարդկանց հունից հանելու համար, բաժանվեցինք ու սկսեցինք փակել բոլոր փողոցները: Կային վարորդներ, որ կանգնում, սատարում էին, անգամ իրենց ավտոմեքենաներով օգնում, ու կային այնպիսիք, որ ինչ ասես ասում էին ու մի բան էլ փորձում վրաերթի ենթարկել մեզ: Չէի կոտրվում: Չէինք կոտրվում՛: Ուղղակի ժպտում էինք ու չէինք թողնում, որ անցնեն: Ինչքան հավես էր, երբ մոռանում էիր ուղղակի, ում հետ ես փողոց փակում, ինչպես ես փակում, դա քո առաջադրանքն էր՝ ամեն գնով «հողերը» չզիջել վարորդներին, ու ինքնապաշտպանական հերոսամարտը հպարտությամբ հաղթանակի հասցնել: Թող ինքնագովք չլինի, բայց մի բան ասեմ. նկատելով, որ մի ավտոմեքենա փակված փողոցից չգիտես՝ ոնց ճողոպրել, անցել էր, որոշեցի բաց չթողնել, ամբողջ ուժով վազեցի, դեմը կտրեցի ու չթողեցի, որ առաջ գնա, մի պապիկ նկատելով ասաց. «այ, տեսեք, այ էն աղջիկն ա եռանդով «պայքարում», մի նայեք՝ ինչ ճարպիկն ա»: Դե ով էլ նման բառեր լսեր էլ ավելի ոգևորված կպայքարեր, չէ՞: Ու չնայած էդ օրվանից հետո շատ լսեցի «հա, էն Աստղիկը՞, որ փողոցներն էր փակել», «հա, քո մասին լսել ենք» արտահայտություններ, մեկ է, «սխրագործություններս» հպարտությամբ եմ հիշում, թոռնիկներ ջան...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.07.2018), Smokie (21.07.2018)

  3. #17
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11․ Մի հայի օրագիր

    Դեռ մի օր էլ չկար, որ տեղափոխվել էինք նոր տուն, երբ սկսեցի դասավորել իրերս։ Ես այդ ժամանակ 16 տարեկան էի։ Տանը խառնաշփոթ էր, ես փորձում էի ընտելանալ նոր միջավայրին, ընկերներ ձեռք բերել։ Սենյակս փոքր էր, բայց հարմարավետ։ Իրերս դասավորելու ժամանակ մի փոքրիկ արկղ գտա: Առանձնապես կարևոր բաներ չկային դրա մեջ: Հնաոճ զարդեր, մի քանի գիրք ու որոշ անպետք իրեր։ Իմ ուշադրությունը գրավեց կարմիր կազմով մաշված մի տետր։ Բացեցի այն, կարդացի մի քանի տող. պարզվեց՝ դա օրագիր է, տատիկիս օրագիրը։ Օրագրի գոյության մասին ինձ ոչ ոք ոչինչ չէր պատմել, այդ պատճառով էլ մտածում էի՝ մի հետաքրքիր բան կգտնեմ։ Սկսեցի ագահությամբ կարդալ՝ մոռանալով և՛ սենյակս, և՛ իրերս։ Ու գտա...
    Ես երբեք չեմ մոռանում այդ տողերը, այդ պատմությունը։ Տատիկս ինձ շատ է պատմել այն, բայց ոչ այդպես։ Ուզում եմ, որ հիմա բոլորն այն իմանան ու այդպես իմանան։
    Ահա ամբողջը...

    «Մարտի 19 (2018)
    Ես միշտ լռել եմ, չնայած զգացել եմ, որ բոլորից ավելի ունեմ խոսելու կարիք։ Հոգումս շատ խոսքեր, մտքեր ու դատողություններ են կուտակվել։ Էլ չեմ կարող դիմանալ, պիտի խոսեմ ու...գրեմ... ու ազատություն տամ մտքերիս, որ այսքան ժամանակ բանտարկված են եղել։
    Ինձ սովորեցրել են լռել, հանդուրժել, հնազանդվել ու համբերել...անվերջ։ Հանցավոր լռություն։ Ուղեղումս փորձել են մեխել «մեկ է՝ ոչինչ չի փոխվի», «քո գործը չէ», «մի ծաղկով գարուն չի գա» «ճշմարտությունները» նույնիսկ...դպրոցում։ Բայց ես չեմ հավատացել երբեք, մտքումս զայրացել եմ, ըմբոստացել։ Ինչպե՞ս կարելի է հանձնվել՝ առանց փորձելու, հիասթափվել այդքան շուտ, ապագան թողնել բախտի քմահաճույքին, ձեռքերը ծալած նստել ու սպասել հրաշքի...Մի՞թե մենք այդքան անզոր ենք...մի՞թե ես այդքան անզոր եմ... Կա մի բան, որ ինձ հանգիստ չի տալիս, տանջում է միտքս անընդհատ...
    «Մի բան պակասում է բոլորին, բոլորի՜ն: Անորոշ ձանձրույթ, ջղայնություն, ինքնապատճառ թախիծ,- ահա՛ անհատի հանապազօրյա կյանքը: Հարուստն իրեն աղքատ է զգում իր հարստության մեջ, նյութապես երջանիկը՝ բարոյապես դժբախտ: Կա, կա մի բան, որ թունավորում է մեր կարճատև ուրախության վայրկյանները, սպանում ժպիտը մեր շրթունքների վրա, խլում մեր քունը, մեր հոգեկան անդորրությունը և սարսափեցնում անարև ծերության ու մահվան ուրվականներով.... Ի՞նչ է նշանակում սա: Ո՞վ է, ի՞նչ է այդ խորհրդավոր ուժը:
    - Դա մեր խիղճն է, ընթերցո՛ղ, մեր գիտակցությունը, թե բարի չենք, առաքինի չենք, հայրենասեր չենք, թե կատարյալ Հայ և մարդ չենք»,- կարծես երեկ գրել է Գարեգին Նժդեհը...


    Մարտի 21
    Հիմա գիշեր է, օրվա իմ ամենասիրելի ժամանակը։ Ամբողջ աշխարհն արդեն քաղցր երազներ է վայելում Մորփեոսի գրկում, իսկ ես արթուն եմ, իսկ ես տխուր եմ։ Ինձ այցելել են իմ գիշերային հյուրերը՝ մռայլ մտքերս, երազանքներս, որ երևի երբեք չեն իրականանալու, վախերս... Տանը հյուրեր ունեինք արտասահմանից։ Իրենց կյանքից էին պատմում, կարոտից։ Ասում էին՝ շատ է փոխվել երկիրը։ Կարոտել են, բայց վերադառնալու միտք չունեն։ Խղճում եմ նրանց։ Ես տեսա կարոտի չոր արցունքներ նրանց աչքերում...Տխուր է...
    ... Շուրջբոլորս հիասթափության, դառնության ու թույնի հեղձուցիչ մթնոլորտ է։ Խեդվում եմ։ Այսպես ապրել անկարելի է։ Մինչև ե՞րբ ենք հանդուրժելու կեղծիքն ու սուտը, չարությունն ու բռնությունը մեր կյանքում։ Ստրո՞ւկ ենք, ինչ է...հայրենի երկրո՞ւմ։ Շտապել է պետք։ Անդունդի եզրին ենք հայտնվել...Մի՞թե սա է վերջը մի ազգի, որ երբեք չի հանձնվել, չի հուսահատվել...Մի՞թե Անդրանիկն ու Նժդեհը այս անփառունակ օրվա համար էին արյուն թափում...մի՞թե մենք «չենք հոգում նրանց գործը, որ կիսատ մնաց»...Ունե՞նք մենք այդպիսի բարոյական իրավունք...Չունենք...Չեմ ուզում ամոթով գլուխս խոնարհել նրանց առաջ, հաջորդ սերունդների առաջ...Մենք չենք կարող այսպես շարունակել, չենք կարող... «Չե՞ս զգում, երիտասարդ ընթերցող, թե ինչպե՛ս մահաշունչ կեղծիքից խորշակահար է լինում այն ամենը, ինչ որ գեղեցիկ, վսեմ, հերոսական է մեր կյանքում: Չե՞ս տեսնում, թե ինչպե՛ս մանրացել ու գռեհկացել են մեր ժողովրդի որոշ տարրերը: Թե որքան մեծ է ստորության ուժը մեր կյանքում: Չե՞ս զգում արդյոք, թե խեղդվում ես շրջապատիդ մահաշունչ կեղծիքի մեջ: Կեղծիք մահ ասել է, դանդաղ մահացում, իսկ մեզ պետք է ապրել որպես ժողովուրդ: Տե՛ս, հայրերդ իրար ավելի են ատում, քան արտաքին թշնամուն»,- ասում էր Նժդեհը իր ժամանակների համար։ Բայց հիմա էլ նույն վիճակն է, ոչ մի փոփոխություն...

    Մարտի 25
    Կրկին խոսակցություններ արտագաղթի մասին։
    Ես չեմ ընդունդում «որտեղ հաց, այնտեղ կաց» փիլիսոփայությունը։ Դա ավելի շուտ ինքնաարդարացում է, ինքնաքողարկում։ Չէ՞ որ ավելի հեշտ է հեռանալ, մոռանալ, մեղքը գցել ուրիշի ուսերին և ոչ թե մնալ ու պայքարել մինչև վերջ, կատարել սեփական պարտականությունները, պաշտպանել սեփական իրավունքները։ Ավելի հեշտ է մեղադրել ուրիշներին ու փախչել թուլությունդ ու ծուլությունդ թաքցնելու համար։ Բոլորն ուզում են երջանիկ, բարեկեցիկ ու արդար երկրում ապրել, բայց ոչինչ չեն անում դրան հասնելու համար։ Փոփոխություն են ուզում, բայց փոխվել չեն ուզում։ Սպասում են, որ երկնքից հրեշտակ գա ու իրենց պարգևի այդ երկիրը։ Երբ պիտի հասկանանք՝ ոչ ոք պարտավոր չէ մեզ օգնել, մենք մենակ ենք։ Միայն մեզ փոխելով կարող ենք փոխել մեր շրջապատը։ Չէ՞ որ երկիրը ունի մեր, մեր խնամքի կարիքը...Ինչպե՞ս կարող է Հայաստանը լինել արդար, օրինապահ ու ուժեղ, եթե հայերը այդպիսին չեն...Հերիք է կրկնել «երկիրը երկիր չէ» նախադասությունը։ Խեղճ երկիր, որ նման զավակներ ունի...
    Հայ ժողովուրդը նմանվում է Փոքր Մհերին, որ իրեն փակել է Ագռավաքարում ու սպասում է լավ օրերի։ Երկար, անավարտ սպասում...
    «Պատմության դառնադառն դասերից խրատված` նա գիտի այժմ, որ անիրավված ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարեն, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով...Քեզնից զատ,- խրատում է պատմությունը,- ո՛չ ոք չի կարող բարեփոխել քո դրությունը: Ինքնափրկություն, ահա՛ պատմության թելադրանքը: Հայը հասկացա՞վ այդ` նա կանգնած կլինի փրկության անշեղ ճամփին»,- ասել է մեծն Նժդեհը։

    Մարտի 28
    ...Այո՛, Հայաստանը միայն փառավոր անցյալ, բարոյական հաղթանակներ ու անխախտ հավատ ունեցող երկիր-դրախտավայր չէ։ Հայաստանը նաև սև ու արյունոտ օրեր տեսած, միայնակ ու տառապյալ, դժբախտ երկիր է։ Ինչքան շատ եմ ճանաչում նրան, այնքան մեծանում է սերս նրա հանդեպ, և ես զգում եմ, որ այն անկեղծ է ու ջերմ։
    Ինձ խելագարության է հասցնում այն միտքը, որ երբևէ կարող եմ բաժանվել հայրենի հողից, հեռանալ, լքել նրան։ Շնչել ուրիշ օդ, քայլել օտար հողի վրա, խոսել օտար լեզվով, բաժանվել հայրենի լեռներից...Ապրել միգուցե ապահով, բարեկեցիկ կյանքով, բայց ոչ լիարժեք։ Ու մի «գեղեցիկ» օր էլ մոռանալ հայրենի քաղաքի ճանապարհները, հարազատ մարդկանց, լեզուս...ինքնությունս...ինձ...
    Գիտակցել, որ օտարն իր՝ տիրոջ իրավունքով կարող է ինձ ճնշել, չհարգել...չներել...չսիրել...Չէ՛։ Դա իմ ուժերից վեր է։ Չեմ կարող, չեմ ուզում...

    Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
    Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
    Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
    Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
    Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
    Սեփական հոգին խորովել չկա,
    Ախր ուրիշ տեղ
    Սեփական բախտից խռովել չկա:
    ....Ախր ուրիշ տեղ
    Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
    Այսքան վաստակած հոգնություն չկա...
    ....Ամեն մի քարից, առվից, ակոսից
    Իմ աչքերով իմ աչքերին նայող
    Մանկություն չկա…
    ....Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:
    (Համո Սահյան)

    Ես սիրում իմ Հայաստանը՝ թեկուզ անզարդ, աղքատ, փոքր, դժբախտ...ԻՄ Հայաստանը...ինձ ծնող ու սնող, ինձ սիրող ու փայփայող, ներող ու մխիթարող իմ Հայաստանը...Հսկա լեռների ու քարերի, խենթ գետերի ու այրող արևի իմ Հայաստանը...իմ Հայաստանը, իմ հոգու քանդակագործը, իմ դիմագծի նկարիչը, իմ ուսուցիչը...Նա, ում առաջ ես հանում եմ բոլոր դիմակներս, ում պատմում եմ վշտերս, ցավերս ու սփոփանք ստանում...Իր զավակի վիշտը ողբացող ու նրա ուրախությամբ երջանկացող մայր-Հայաստանս...«դառն ու անուշ» Հայաստանս...

    Դու հպարտ չես, իմ հայրենիք,
    Տրտում ես դու և իմաստուն.
    Կիզում է քեզ մի հուր կնիք,
    Մի հմայող ու հին խոստում:
    Եվ միթե այդ վշտիդ համար
    Չեմ սիրում քեզ այսպես քնքուշ
    Եվ խոնարհվում քեզ պես համառ,
    Օ՜, հայրենիք դառն ու անուշ…
    Չշլացա խնդուն փառքիդ
    Անցյալ ու հին փայլով երբեք.—
    Սիրեցի հեզ, անքեն հոգիդ.
    Եվ երգերդ մեղմ ու բեկբեկ:
    Խեղճությունդ խավար ու լուռ,
    Աղոթքներդ դառն ու ցավոտ,
    Զանգակներիդ զարկը տխուր,
    Եվ խուղերիդ լույսերն աղոտ…
    (Վահան Տերյան)

    Մարտ 31
    Էլի Նժդեհ եմ կարդում։ Մեծ մարգարե է Նժդեհը։ Եթե նրա ուղենշած ճանապարհով ընթանայինք, այս ճահճում չէինք լինի։ Դրսում տաք գարուն է։ Այսօր փողոցով քայլելիս նոր բան նկատեցի. «Իմ քայլը»։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ սկսել է «Իմ քայլը» նախաձեռնությունը։ Չեմ կարծում, որ դրանով բան կփոխվի...
    ...Չէ՛, պիտի՛ փոխվի...պիտի փոխենք...մե՛նք...հենց մե՛նք։ Ես հավատում եմ մեր ուժին, գիտեմ՝ այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող։ Պայթյուն լինելու է։ Միայն թե ուշ չլինի...Ապագան երբեմն այնքան անհույս է թվում...
    «Ի՞նչ, հայ երիտասարդություն, մեռելի ականջի՞ն է հնչում իմ խոսքը: Ո՛չ, ես հավատում եմ քո ներքին վերանորոգիչ ուժին, ինչպես և քո ջահել թևերի թափին: Ես զգում եմ, թե ինչպես զայրույթն ու ամոթը, միացած սրբազան ինքնադժգոհության, այրում են քեզ: Ես տեսնում եմ, թե ինչպես սեղմվում է քո բռունցքը կեղծիք կոչված հրեշի դեմ: Դու դողում ես կատաղությունից և արդեն նախաճաշակում քաղցրությունը պայքարի, որի մեջ պիտ սպանվի կեղծիք հսկան: Ահա՛, դու զայրույթով հետ ես մղում անզիղջ հայրերիդ հոգևոր խնամակալությունը և նրան պարտադրում քոնը: Սկսվում է պայքարը որդիների և հայրերի միջև: Ճշմարտության և կեղծիքի միջև: Կռիվը Դավթի և Գողիաթի միջև... - «Ինձ թեթև գործ մի՛ տաք, ես ուզում եմ բարձրացնել այն հսկա լեռը և նետել ծովը»: Ա՜հ, այդ ձայնն է քո ազնիվ փառասիրության, հայ երիտասարդություն, որի համար անկարելին հայկական բառ չէ» (Նժդեհ)։

    Ապրիլի 10
    Կարծես թե սառույցը հալվում է։ «Իմ քայլը» նախաձեռնությունը բոլորի քննարկման առարկան է դարձել։ Շատերը հույսով են լցվել, սատարում են Փաշինյանին ու իր գործընկերներին, իսկ ոմանք շարունակում են հոռետես մնալ։ Միգուցե եկել է ժամը վերագտնելու մեզ, վերածնելու մեզ։ Միգուցե սա է մեր հնարավորուոյունը, որին երկար, շատ երկար ենք սպասել։ Ես ուզում եմ, շատ եմ ուզում, որ ամեն ինչ հենց այդպես լինի։ Մի՞թե դա հնարավոր չէ։ Ես ամեն օր կարդում եմ նորությունները, ուղիղ եթերով դիտում եմ հանրահավաքները, լսում եմ Փաշինյանի խոսքերը։ Առայժմ սպասենք և հուսանք։

    Ապրիլի 14
    Մեծերն ասում են՝ բան չի ստացվի, զուր ջանքեր են։ Ասում են, որ ամբողջ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի...ամբողջ ժողովուրդը։ Իսկ ո՞վ է այդ ժողովուրդը նրանց կարծիքով. հարևանը, բարեկամը, ծանոթը, անծանոթը, ոստիկանը, զինվորը, պաշտոնյան, դերասանը, ղեկավարը, սփյուռքը, բոլորը՝ բացի իրենցից, կամ իրենք՝ միայն վերջում։ Ասում են՝ օրենքը չպիտի խախտենք, պիտի պայքարենք, պիտի աշխատենք, բայց իրենք երբեք դրանք առաջինը չեն անի, այլ միայն վերջում, բոլորից հետո։ Ինչքա՞ն կարելի է փախչել պատասխանատվությունից... Ճիշտ են ասում, թե «մինչև դանակը ոսկորին չհասնի, հայը ոչինչ չի ձեռնարկի»...Անվերջ բողոքում են, թե այս երկրի մասին մտածող չկա, մի լավ գործ անող չկա, խնդիրները բարձրաձայնող չկա... Ինչո՞ւ պիտի ամեն ինչ անեն մյուսները։ Բոլորին քննադատում են, մեղադրում են անգործության համար, բայց իրենք էլ ոչինչ չեն անում...Սա ինձ կատաղության է հասցնում։
    ...Անտանելի ծանր մթնոլորտ է։ Երկրից գնացողների հոսքը շարունակ մեծանում է, աղքատությունն աճում է, ամենուր կեղծիք է...Կյանքը դառն է թվում, բոլորի աչքերում վիրավորանք կա, հիասթափություն, ժպիտները իսկական չեն։ Նախանձն ու ատելությունն են թագավորում շատերի հոգիներում։ Բայց մի բան էլ կա. Կարդում եմ Խորենացի, Ֆրիկ, Նժդեհ։ Նրանք էլ են նկարագրում ճիշտ այսպիսի վիճակ։ Տարօրինակ է։ Կարծես սա անփոփոխ ու հարատև մի վիճակ է՝ գոյացած մեր շուրջն ու մեր ներսում։ Մի անգամ ես այսպիսի միտք հայտնեցի ուսուցչիս, նա շատ զարմացավ, սկսեց համեմատել մեր ժամանակներն ու իրենց՝ սովետական ժամանակները։ Ու գիտե՞ք՝ ինչը համեմատեց. ապրանքների գները...Իհարկե, մեր ժողովուրդը շատ ավելի դաժան փորձությունների է դիմացել, բայց երբեմն ինձ թվում է, թե սա վերջն է։ Չգիտեմ...

    Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
    Պատել, Պայծառ Նաիրի։
    (Վահան Տերյան)

    շարունակելի

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (21.07.2018)

  5. #18
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակությունը

    Ապրիլի 15
    Փշալարեր են տեղաղրել։ Իրենց և մեր միջև։ Իհարկե, բոլորն էին զգում, որ մեր ազգը հատվածականացել է, մի մեծ անդունդ է բացվել ժողովրդի և իշխանավորների միջև (անկեղծ ասած՝ չգիտեմ՝ նրանցից որ մեկի մեղքով)։ Սակայն այսօր այդ անդունդը, ավելի ճիշտ՝ այդ պատնեշը, դարձավ տեսանելի ու նույնիսկ շոշափելի բոլորիս համար։ Փշալարեր, արյունոտ ու արցունքոտ փշալարեր...
    Ես դատապարտել ու դատապարտում եմ իշխանությունուններին իրենց հանցավոր գործելակերպի համար՝ ընդունելով իմ մեղքի բաժինը։ Ծայրահեղություններից հեռու եմ մնում, դրանք զզվելի են։ Բնականաբար նրանք միայն վատ(մեղմ ասած) գործեր էլ չեն արել (չնայած որ «լավերը» շատ չեն)։ Ինչևէ, եղածը եղած է, նրանք պիտի ընդունեն ու խոստովանեն, որ երկիրը հասցրել են ծայրահեղ վատ վիճակի, իսկ ավերակների վրա թագավորել հնարավոր չէ։ Հեռանալու ժամանակն է, պատվով հեռանալու...

    Ապրիլի 16
    Ամեն օր «թավշյա» հեղափոխության թափը մեծանում է։ Բազմաթիվ գյուղեր, համայնքեր, քաղաքներ միանում են հեղափոխությանը։ Բողոքի ակցիաներ տեղի են ունենում նաև Սփյուռքում։ Շատերը վերադառնում են մայր-հայրենիք։ Փողոցներն ու հրապարակները գնալով ավելի մարդաշատ են դառնում։ Պայքարը շարունակվում է։ Իրադարձությունների կենտրոնը Երևանն է, շատ կուզեի լինել այնտեղ։ Բողոքի ակցիաներին հնչում են «Ոստիկանը մերն է», «Ոստիկա՛ն, միացի՛ր» կոչերը։ Ես գիտեմ, որ նրանք մեզ հետ են իրենց ամբողջ էությամբ...Երբեմն լինում են բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև։ Դրանցից շատերը սադրիչ խմբերի դրդմամբ են լինում, ուզում են վարկաբեկել հեղափոխությունը։ Սակայն ժողովուրդն ուշադիր է, զգոն։ Ընդհանրապես այս հեղափոխությունը չափազանց գրագետ է ծրագրված, իհարկե, Նիկոլ Փաշինյանի և նրա գործընկերների ջանքերի շնորհիվ, և դա բոլորն են խոստովանում։
    Նիկոլ Փաշինյանի, ավելի ճիշտ՝ Նիկոլի (այդքան պաշտոնական նրա մասին ոք չի խոսում, նա այնքան է հարազատացել մեզ) անունը բոլորիս շուրթերին է։ Նա մեր հերոսն է դարձել, մեր ազատարարը, լույս ու հույս բերողը...Եվ այսօր, երբ նա անցավ փշալարերի վրայով, վնասեց ձեռքերը մեզ համար ճանապարհ բացելու նպատակով...Իսկական առաջնորդ...Որքա՜ն մեծ է երախտագիտության ու սիրո զգացումը նրա նկատմամբ...նրանց բոլորի նկատմամբ։ Համացանցում տարբեր արխիվային նյութեր են հայտնվել նրա մասին։ Այս բոլորն ուսումնասիրելով՝ ես մի բան հասկացա. «նրա կամքը ամուր է քարից էլ», «նրա ոգին հանձնվել չգիտի»։ Նա «լույսի մարտնչող ասպետի պես» կերտում է մեր ցնծության ժամը...Նրա և մեր ջանքն է «փակուղին ճեղքելու» բանալին...Աստված մեզ պահապան։
    Երբ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն արտասանում այս տողերը, հասկացա, որ սա անկեղծ շարժում է, իրագործելի երազանք է, որը շուտով դառնալու է իրականություն։ Այս տողերն ինձ ստիպեցին հավատալ ու գործել...

    Այսօր ես անում եմ իմ քայլը,
    Ես անում եմ իմ քայլը այսօր,
    Սա հույսի առկայծող ճանապարհ է,
    Սա գրվող պատմություն է մի նոր։
    Այո, ես պարտվել եմ քանիցս,
    Եվ տեսել քմծիծաղը ստի,
    Բայց իմ կամքը ամուր է քարից էլ,
    Իմ ոգին հանձնվել չգիտի։
    Երբ տեսնում եմ երկրիս տառապանքը,
    Ստահոդ ճառողի փառքը սին,
    Համոզվում եմ կրկին, որ իմ ջանքն է
    Փակուղին ճեղքելու բանալին։ (Նիկոլ Փաշինյան)

    Ապրիլի 17
    Սարգսյանը խոսեց հանգած հրաբուխների մասին։ Ինչպիսի՜ հիասթափություն։ Փաստորեն նա ընդհանրապես չի ճանաչել իր ազգին, նրա պատմությունը։ Բայց մի բան ճիշտ ասաց։ Հայ ժողովուրդն իսկապես հրաբուխ է, բայց ոչ թե հանգած, այլ ընդամենը քնած։ Մոխրաբիծ անգամ չի մնա նրանից, ում պատճառով խանգարվի հրաբխի «քունը»։
    Հայը աներևակայելի ուժի տեր է։ Ցավոք, երբեմն նա մոռանում է դրա մասին։ Ես շատ եմ մտածել հայի մասին, փորձել եմ ճանաչել այդ տարօրինակ ու անօրինակ արարածին։ Նրան միայն հականիշներով կարելի է նկարագրել. աշխատասեր է, ազնիվ, բարեսիրտ, վեհանձն ու ուժեղ...կամ էլ ծույլ է, ստոր, չար ու նախանձոտ, թույլ, անարի...Միշտ ուզում է լինել լավագույնը ամեն ինչում... Եթե լավն է՝ ամենալավն է, եթե վատն է՝ ամենավատը։ Նրա ընդհանուր, հավաքական նկարագիրը չափազանց ներդաշնակ է։ Որքան հերոս ունի, այնքան էլ դավաճան։ Այս թեմայով շատ եմ սիրում Դ. Դեմիրճյանի «Հայը»։ Զարմանալի ճշգրտություն...

    Ապրիլի 21
    Ատում եմ ինձ։ Դժվար թե ինձ նման անհամարձակ մարդ լինի աշխարհում։ Բոլորը ոտքի են ելել, պայքարին միացել, արել իրենց քայլը, իսկ ես...ես դեռ քնած եմ...Ինչի՞ եմ սպասում, ո՞ւմ եմ սպասում...Ես պարտավոր եմ հաղթել ինձ, իմ թուլությունը, կոտրել միջիս վախի շղթաները, ազատվել հնից... Ես իրավունք չունեմ անգործ մնալու։ Ինչպես եմ նայելու հայրենակիցներիս աչքերի մեջ...ամո՛թ է...Վե՛րջ այս խայտառակությանը։ Հայաստանն ունի իմ, նաև ԻՄ կարիքը։ Ես պարտավոր եմ։ Ես պիտի անեմ ԻՄ քայլը։ Ես մենակ չեմ...
    Շատերն ասում են մեզ՝ երիտասարդներիս, թե փողոցը ձեր տեղը չէ, ձեր գնալով բան չեք փոխի, զայրանում են մեզ վրա, ու ես նրանց չեմ հասկանում։ Իհարկե 3-րդ դասարանցին չի պատկերցնում, թե ինչ է կատարվում դրսում, բայց ավագ դասարանի աշակերտը շատ լավ հասկանում է իրադրությունը։ Իսկ ի՞նչ կփոխվի, եթե անգործ նստենք տանը, պահպանենք մեր հանցավոր լռությունը ու շարունակենք անձայն բողոքել։ Ի՞նչ պիտի սովորեմ փողոցում. պիտի սովորեմ, գիտակցեմ, որ իմ երկրի տերը ես եմ, իմ ձայնը արժեք ունի, ես կարող եմ պաշտպանել իրավունքս, ոչ թե մուրալ այն, պիտի ինձ ազատ զգամ, ես ստրուկ չեմ, պիտի հասկանամ, որ միասնությունը հաղթանակի առաջին գրավականն է, պիտի վերջապես փորձեմ ուժերս ու ճանաչեմ ինձ։ Սրանք ավելի կարևոր բաներ են, քան, օրինակ, հանրահաշվի հավասարումերը (մանավանդ ինձ համար)։

    Ամեն սերունդ
    Նախ և առաջ մտածում է լռության մեջ,
    Իսկ երբ խոսել է սկսում՝
    Բարկացնում է ավագներին
    Եվ բարկացնում անկեղծորե՛ն,
    Որովհետև... կրտսերը՝ մի՜շտ անհասկացող,
    Իսկ ավագը... հասկացող է:
    Ավա՜գ աստված,
    Մի՞թե իրոք համանիշ են ու համազոր
    Հասկացողն ու կասկածողը...
    Ամեն սերունդ
    Նախ և առաջ մահանում է կասկածելով: (Պարույր Սևակ)

    Ապրիլի 23
    Հայաստանում տոն է։ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Սկզբում աչքերիս ու ականջներիս չէի հավատում, շատ էի շփոթված։ Իհարկե, սա անսպասելի չէր, բայց մի տարօրինակ, անծանոթ զգացում ունեցա։ Առաջին հաղթանակի քաղցրությո՞ւնն էր։ Դառը քաղցրություն...
    Այսքան անկեղծ ժպիտներ, հույսով լեցուն աչքեր չէի տեսել։ Բոլորն ուրախ են, ոգևորված, շնորհավորում են իրար, քեֆ անում...Համազգային ցնծություն է։ Ինչքա՜ն երկար ենք սպասել այս օրվան։ Մի ամբողջ հավերժություն...
    Ա՜խ, ինչքա՜ն ուրախ եմ, որ էլ չեմ լսելու հոռետեսների «մեկ է՝ ոչինչ չի փոխվի» արտահայտությունը։
    Թվում է՝ հպարտությունիցս թև եմ առնելու ու թռչելու եմ վեր, շատ վեր։ Գլխապտույտի հասնող հպարտություն։ Մենք ապացուցեցինք ինքներս մեզ, որ մենք ուժեղ ենք, մենք քայլ ունենք, մենք ձայն ունենք....«Քայլ կա, որ թռիչք արժե»,- սա մեր թռիչքն էր՝ անդունդից դեպի լուսավոր երկինք։ Մենք հաղթեցինք մեր գլխավոր թշնամուն՝ ինքներս մեզ...Երանի մեզ, որ տեսանք այս օրերը...

    Ապրիլի 27
    Այսօր մեզ մոտ մեծ հանրահավաք էր։ Փաշինյանն ու իր թիմն էլ էին այստեղ։ Շարունակ անձրև է գալիս այս օրերին, հորդ, կատաղի անձրև։ Կարծես անձրևը որոշել է օգնել մեզ ու իր ձեռքով մաքրել ավգյան ախոռները։ Խեղճ Նիկոլի ձայնը կտրվել է, խոսել գրեթե չի կարողանում, բոլորը անհագստանում են, անգամ դեղամիջոցներ առաջարկում։ Մեզ շատ է հարազատացել նա, չկա մի օր, որ առանց նրա անունը տալու անցնի։ Ամբողջ օրը հետևում ենք նրան, ուղիղ եթերները նայում, ուղերձները լսում ու կատարում։ Բոլորս էլ սիրում, հարգում ու վստահում ենք նրան, նրանց։ Բոլորս ուրախ դիմավորեցինք նրան, երգեցինք, պարեցինք միասին։ Երևի երբեք աշխարհը նման հեղափոխություն չի տեսել։ Հպարտ եմ ու երջանիկ։
    Կարծես երազի մեջ լինեմ։ Չնայած հիմա իրականությունն ավելի գեղեցիկ է, քան ցանկացած երազ։ Ի՜նչ օրեր են...

    Մայիսի 1
    Ո՞վ կպատկերացներ, որ մենք ազգովի կկարողանանք ԱԺ-ի համարյա 9-ժամանոց նիստ նայել։ Ընդհանրապես մեր ժողովուրդը կառավարող բոլոր մարմինների նկատմամբ թերահավատությամբ, հիասթափությամբ ու արհամարհանքով է լցված։ «Ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը»։ Ինչ արած, մենք ենք թույլ տվել իրադարձությունների այս վատ զարգացումը, մենք էլ պիտի «վայելենք» դրանց պտուղները։ Ես լարված, ամենայն ուշադրությամբ նայեցի նիստը։ Զարմանում ես, թե ինչպես են որոշ մարդիկ հայտնվել այնտեղ։ Չես հասկանում՝ ծիծաղե՞ս, թե՞ լաց լինես...Ինձ շատ դուր եկավ մեր ապագա վարչապետի պատրաստականությունը, կեցվածքը։ Ես կասկած չունեմ, որ մենք հաղթելու ենք, ու շուտով մեր de facto հաղթանակը դառնալու է de jure, ինչպես ասում է մեր ապագա վարչապետը։ Հայաստանը վստահելի ձեռքերում է։ Սակայն մենք այլևս երբեք, երբեք չպիտի կուրանանք ու չպիտի կորցնենք մեր զգոնությունը։ Այլևս չպիտի մի կողմ քաշվենք ու հետևենք իշխանության գործողություններին, անվերջ քննադատենք նրանց։ Վերջապես պիտի հասկանանք, որ այս երկրի տերը մենք ենք, չպետք է հանդուրժել որևէ կեղծիք։
    Այս անհանդուրժելի ռեժիմը, իշխանությունները ապրում են իրենց հովեվարքի օրերը, փորձում են մի վերջին ճիգ գործադրել աթոռից չզրկվելու համար, դեռ հույս են փայփայում, որ ժողովրդական ալիքը կհանդարտվի...Միայն հիմա եմ գիտակցում, թե ինչքան են նրանք օտարացել հարազատ ժողովրդից։

    շարունակելի

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (21.07.2018)

  7. #19
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակությունը

    Մայիսի 2
    Մենք կերտում ենք Հայաստանի պատմության մի նոր ու փայլուն էջ։
    Երկրում անհավանական բան է կատարվում։ Նույնիսկ մեծերը սկսել են...հավատալ։ Ես նայում են նրանց արցունքոտ աչքերին ու տեսնում եմ երեկվա հիասթափության ցավը և վախ, որ այն կարող է կրկնվել այսօր...Ես նայում եմ նրանց մռայլ, թախծոտ դեմքերին, մաշված ձեռքերին ու տեսնում տարիների հասցրած տանջանքն ու ցավը։ Չէ՞ որ նրանք էլ են մեզ նման պայքարել հանուն Հայաստանի լավ ապագայի, բայց հետո կորցրել են այն ու հուսալքվել են, դառնացել... Մենք պիտի պահպանենք ու պաշտպանենք մեր հաղթանակը։ Մենք պիտի երջանկացնենք մեր ծնողներին ու պարգևենք նոր ու պայծառ օրեր նոր ու պայծառ Հայաստանում...
    Ուրիշ ոչնչի մասին մտածել չի լինում։ Դաս անել չեմ կարող, հանգիստ նստել չեմ կարող, թվում է՝ երջանկությունից ու հպարտությունից պիտի խելագարվեմ։ Տանը գամվում եմ հեռուստացույցին ու համակարգչին և նորություններին եմ հետևում։ Բոլոր կողմերից լսվում են «Նիկոլ», «հաղթանակ», «դուխով», «կեցցեն մեր երիտասարդները», «վերջը լավ է լինելու» ու նման այլ բառեր ու արտահայտություններ։
    Թվում է՝ երկինքը պայթելու է դրսի անասելի աղմուկից։ Է՛լ կոչեր, է՛լ երգեր ու պարեր, «սիգնալներ», ամանների չխկչխկոց, ծիծաղ, ուրախություն։ Ասես այս պայքարից մենք հաճույք ենք ստանում...Այդպես էլ կա։ Ոչ մի հոգնություն կամ նահանջ։ Մարդկանց տիրում է սիրո քաղցր զգացումը։ Ինչքա՜ն միասնական, համերաշխ, ներող ու սիրող ենք դարձել։ Սա սիրո հեղափոխություն է։ Դրսում պայքար է, իսկ մեր հոգիներում՝ խաղաղություն։ Առա՛ջ դեպի հաղթանակ։ Դեպի արժանապատիվ կյանք։ Դեպի լուսավոր ու հզոր Հայաստան...

    Մայիսի 7
    Դպրոց գնալ չէի ուզում, բայց գնացի։ Ես զգացի, թե ինչքան խոր արմատներ է գցել վախը իմ մեջ...Մեր դպրոցի դռները փակ էին այս օրերին, դուրս ելնել թույլ չէին տալիս, ճնշում էին մեզ իրենց ճառերով, թե դա ձեր տեղը չէ, զբաղվեք օգտակար գործերով, թե ինչ պիտի սովորեք փողոցում և այլն։ Բայց մենք դաս չէինք էլ անում, անընդհատ իրադարձություններն էինք քննարկում, կարծիքները փոխանակում։ Եվ այսօր վերջապես ամբողջ դպրոցով հայտարարեցինք դասադուլ, դուրս ելանք ու գնացինք հրապարակ, հետո թատրոնի շենք՝ ցույցի (իհարկե, մեր՝ աշակերտների նախաձեռնությամբ)։ Ա՜խ, ինչքան ուրախ էինք, որ մենք էլ դուրս եկանք փողոց, փշրեցինք վախի փշոտ շղթաները, արեցինք ՄԵՐ քայլերը, բարձրացրինք ՄԵՐ ձայները, միացանք հեղափոխության մեծ ալիքին, որ շուտով պիտի խորտակի կեղծիքի նավերը։ Դպրոցը դատարկվել էր։ Շուտով ուսուցիչներն էլ մեզ միացան։ Մենք մտանք քաղաքապետարանի շենք գործադուլ անելու կոչերով, հետո բազմամարդ խմբերով կազմակերպեցինք մեծ երթ դեպի կայարան։ Այնտեղ էլ կայարանի աշխատակիցներին կոչ արեցինք միանալ մեզ, բողոքի ձայն հանել։ Հանրապետության գրեթե բոլոր փողոցները փակ են։ Մարդիկ նստարաններով, մեքենաներով, գորգերով ու այլ առարկաներով փակել են մեծ ու փոքր բոլոր փողոցները ու հանգիստ զրուցում են, երեխաները անհոգ խաղում են... Երթևեկությունը կաթվածահար է։ Ոստիկանների վերաբերմունքը մեր հանդեպ շատ է փոխվել, նրանք ևս մեզ հետ են։ Այս հեղափոխությունն այնքան գեղեցիկ է...Սա հեղափոխության հայկական տարբերակն է՝ առանց արյան ու զոհերի...Սիրո, համերաշխության ու բարության մի հանդես...
    ...Մի քանի շաբաթ առաջ ընկերուհիս պնդում էր, թե մարդը ցավից կարող է հաճույք ստանալ։ Ցավի հաճո՞ւյք։ Ես չէի հասկանում նրան այդ ժամանակ։ Հիմա, երբ ամբողջ քաղաքով մեկ քայլելուց հետո վերջապես տուն մտա ու ոտքերիս ցավից մեռնում եմ, զգում եմ, որ այդ ցավն ինձ հաճույք է պատճառում։ Հիմա հասկանում եմ, թե ինչ է ցավի հաճույքը, պայքարի հաճույքը...
    Այսօր հանգիստ քնելու եմ, որովհետև պարտքս կատարեցի։ Իմ քայլն արված է, ձայն՝ լսված...

    Մայիսի 9
    Այո, մենք հաղթեցինք, բայց հաղթեցինք ոչ թե պատերազմը, այլ ընդամենը ճակատամարտը։ Շատ դժվար է լինելու կառուցել նոր երկիր հին փլատակների վրա, նորոգել մարդկանց խարխուլ հոգիները։ Երջանիկ ու խաղաղ Հայաստանի մասին քանի՜-քանի՜ սերունդներ են երազել։ Հիմա մենք կարող ենք ու պիտի իրականացնենք մեր այդ թավշյա երազանքը, դարձնենք այն թավշյա իրականություն, կատարենք մեր պարտքը անցյալի ու ապագայի առաջ։ Ճանապարհը լինելու է փշոտ, երկար, տանջալից (ինչպես միշտ), բայց մեր պարտքն է առաջ շարժվել, քայլել...
    Ես հասկացել եմ, թե ինչի շնորհիվ կայացավ այս հաղթանակը. սիրո, անկեղծ սիրո շնորհիվ միայն։ Սեր ոստիկանի հանդեպ, սեր ավագ սերնդի հանդեպ, սեր ինքներս մեր հանդեպ, մեր առաջնորդի հանդեպ, մեր հայրենիքի հանդեպ, անկեղծ ու ջերմ սեր։ Սերն էր, որ միավորեց ամբողջ Հայաստանը, բոլոր հայերին աշխարհի բոլոր ծայրերում։ Սերն էր, որ մեզ հույս ու հավատ ներշնչեց, ուժ շնորհեց, միավորեց մեր սրտերը, բուժեց մեր հիվանդ հոգիները, դարձրեց մեզ ավելի ազնիվ, ավելի կարեկցող, ավելի զորեղ, ավելի լավը, քան նախկինում էինք։ Սերը մեզ պարգևեց այս հրաշքը։ Սա սիրո ու համերաշխության հեղափոխություն է։ Այդ պատճառով մենք հաղթեցինք ու պիտի հաղթենք։
    (Հին իշխանությունների և որոշ տհաճ ծայրահեղությունների մասին։ Մենք՝ հայերս, ի ծնե ծայրահեղականներ են. և՛ սիրում ենք ծայրահեղորեն, և՛ ատում նույն կերպ։ Ինչ արած, այդպիսին ենք։ Ցավոք, ոմանք վաստակել են ժողովրդի ատելությունը իրենց հանցավոր գործելակերպի պատճառով։ Պետք է վաստակել հարգանք ու սեր, ոչ թե միայն պահանջել դրանք)։
    ...Մարդն իր իսկական, բնական դեմքը ցույց է տալիս միայն վտանգի ժամին։ Նույնը կարելի է ասել նաև ազգերի մասին։ Ինչքան էլ դիմակ փոխես, իրական դեմքդ նույնն է մնալու։ Ես տեսել եմ մեր դեմքը վտանգի ժամին, ես տեսել եմ իմ դեմքը։ Ես ճանաչում եմ ինձ...մեզ...Իմ պարտքն է փաստել, որ մենք անհաղթ ու ամենահաղթ ենք այդ պահին, ամենակարող։ Մոռանալով ներկայի մանր շահերը, մոռանալով վիրավորանք ու ցավ՝ մենք դառնում ենք մի սիրտ, որ բաբախում է միայն հանուն մեծագույն նպատակի։ Այս երևույթը ես նմանեցնում եմ էլեկտրական հոսանքի ստեղծմանը. «հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք»։ Մենք նման ենք այդ մասնիկներին, որ կատարում ենք քաոսային, անկանոն շարժում տարբեր ուղղություններով։ Բայց երբ առաջ է գալիս էներգիայի աղբյուր՝ ազգային գերագույն նպատակ, տեղի է ունենում «լիցքի տեղափոխություն», մենք մեծ ալիք կազմելով շարժվում ենք նույն ուղղությամբ և ստեղծում...լույս։ Մենք հաղթում ենք, որովհետև կարող ենք նայել վտանգի աչքերի մեջ ու ծիծաղել նրա երեսին, մենք գիտենք հաղթել մահին։ Մենք սիրում ենք պայքար, տառապանք ու ազատություն։ Մեզ համար սովորական բան է դարձել անհնարինը հնարավոր դարձնելը...
    ...Անեծք։ Ճակատագիր։ Բախտ։ Նախախնամություն։ Պատահականություն. միայն այսպիսի բառերով կարելի է բնութագրել մեր գոյության շարունակականությունը։ Երկնաձիգ լեռներ, անհատակ կիրճեր, խենթ գետեր ու... քարեր, քարեր, քարեր...Սա՞ է մեր բնությունը։ Ո՛չ։ Անհասանելի բարձունքներ, անչափելի խորություններ, հավերժական շարժում ու անկոտրում կամք։ Սա՛ է մեր բնությունը...Սա է հոգին մեր բնության՝ մեր հոգին...մեր դեմքը...Դարավոր գերության, բռնության հետևանքով այն աղավաղվել է, այո՛, սակայն չի փոխվել հիմնովին։ Մեր պարտքն է ուղղել այն, բերել նախկին տեսքին ու պահպանել։ Մեր ազգային վարկը շատ է ընկած աշխարհում, իհարկե, մեր իսկ մեղքով։ Մենք պիտի բոլորին ցույց տանք, թե ով է հայը...
    Եվ ուրեմն՝ առա՛ջ դեպի մեր երազի երկիր Հայաստան։ Հայաստան, որն ունի բոլորիս ու յուրաքանչյուրիս կարիքը։ Հայաստան, որի զավակը գիտակցում է՝ Հայաստանն իր հայելին է. ինչպիսին նա է, այնպիսին էլ Հայաստանն է։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.07.2018), Sambitbaba (21.07.2018)

  9. #20
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2018
    Գրառումներ
    4
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Դավադրության թավշյա տեսություն

    աաաաաաաա
    էս գործը վերջն էր DDD սուր սարկազմի սիրահարները հաստատ անտարբեր չեն անցնի....
    եթե էս գործը մրցանակ չստացավ, ուրեմն չգիտեմ, Նիկոլի արև չգիտեմ ....հեղինակին մեծ շնորհակալություն, որովհետև you made my day )))))
    Վերջին խմբագրող՝ սուսինա: 15.07.2018, 10:03:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.07.2018), Cassiopeia (15.07.2018), ivy (15.07.2018), LisBeth (15.07.2018), Mr. Annoying (25.07.2018), Sambitbaba (15.07.2018), Smokie (28.07.2018), Աթեիստ (20.07.2018), Ծլնգ (15.07.2018)

  11. #21
    Անդամության թեկնածու Ուինսթոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.06.2018
    Գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլորն էլ շատ հետաքրքիր էին։
    «Մեկ հայրենիք երկու սրտում»-ը շատ հավանեցի։
    Անիի կերպարը ինձ հիշեցրեց «Կյանք ու կռիվ 2»-ի Լիզին։
    Բոլորին հաջողություն եմ մաղթում։ ☺
    "V"

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.07.2018), Cassiopeia (15.07.2018), ivy (15.07.2018), Sambitbaba (15.07.2018), Ծլնգ (15.07.2018)

  13. #22
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Ուինսթոն և @սուսինա, իսկ վավերագրականները կարդացե՞լ եք։

  14. #23
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2018
    Գրառումներ
    4
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    @Ուինսթոն և @սուսինա, իսկ վավերագրականները կարդացե՞լ եք։
    այո՜...բայց իմ գործն էլ է անցել ու հաստատ օբյեկտիվ չի լինի կարծիքս...չնայած մի գործ կա, շատ եմ հավանել (իմը չի )

  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.07.2018), Cassiopeia (15.07.2018), ivy (15.07.2018), LisBeth (15.07.2018), Sambitbaba (15.07.2018), StrangeLittleGirl (15.07.2018), Գաղթական (15.07.2018), Ծլնգ (15.07.2018)

  16. #24
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին կարծիքս կլինի էս սատիրիկ հրաշքի մասին․․․

    7. Դավադրության թավշյա տեսություն

    Սենց համընդհանոր աջափսանդալ, բոլոր դավադրական տեսությունների միքսը առաջին հայացքից դժվար ուտվող կարա թվա, բայց սուր ա էլի գրիչը ու դա ամեն ինչ տեղն ա գցում։ Ուզում եմ առանձնակի նշել, որ շատ հեռանկարային ա։ Անթերի չի, տեղ տեղ ձգձգած ա, էն որ էս աժ նիստը անհետաքրքիր ա կլինի մի քիչ առաջ տակ պահեր կային մեջը։ Աշխատելու տեղ կա։ Բայց մրցույթի մնացած գործերից իմ աչքին անհամեմատ ձևով առանձնանում ա։ Որակյալ հումոր, ծանոթ կերպարների նոր երանգներ, կարծրատիպերի վերհանում ու տեղը տեղին ծաղրում, հայտնի սեթինգների մեջ հմտորեն դես ու դեն անել, որ գլխապտույտ չի առաջացնում։ Կրեատիվ մոտեցում։ Դաժը իմ ուզած Շմայսը կար մեջը։ Ոչ մեկ փուստ չէր գնացել։ Ապրի հեղինակը, հաճելիորեն անսպասելի հայտնագործում էր ինձ համար։ Էս տերբերակի շնորհիվ իմ սպասելիքներից շատերը իրականություն դառան։
    SWTS

  17. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.07.2018), Cassiopeia (15.07.2018), Mr. Annoying (25.07.2018), Rammstein (17.07.2018), Sambitbaba (22.07.2018), Աթեիստ (20.07.2018), Վիշապ (22.07.2018)

  18. #25
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8․ Ու լույս ծնվեց…

    էս մեկի մեջ էն պատանեկան հավես ռոմանտիզմը կա, էն որ սաղ շուրջդ վեհ գաղափարներ են արծարծվում, իսկ դու գնում ես հեղափոխություն անելու, որովհետև Սոնան ասեց՝ արի։ Երկխոսությունները ահագին բնական են, կերպարները կյանքից ու կյանքով․․․ մի քիչ դրամատիկ շրջապտույտները ընդհանուր դրական տպավորությունը կոտրում են, բայց դե իրավունք ունեն լինելու։ Հետագայի համար երևի ավելի ճիշտ կլինի բռնած ճամթեն սենց ռեզկի շրջադարձների մեջ չգցել։ Սա խորհրդի կարգով։ Կերպարի էս տեսակ էվոլյուցիան Սոնայից դեպի անձնական տրագեդիա անբնական ա թվում, չհիմնավորված։ Ասենք եթե տենց նստվածք կա կերպարի մեջ, չի կարա սկզբում դա վաբշե չերևա ու վերջում մի հատ թռնի դեմքիդ։ Սա պետք ա շաղ տալ պատմվածքով մեկ, բացահայտել աստիճանաբար։
    SWTS

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (23.07.2018)

  20. #26
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    Շատ ներողություն, բայց ոնց որ սերիալի սցենար լիներ․․ նախ շատ երկար էր, լեզուն, հատկապես դիալոգներում չափազանց կենցաղային գեղարվեստական գործի համար։ Դրական բան՝ կոնտրաստը, կերպարների միջև հարաբերությունների զարգացումը, կոնֆլիկտները։ Սրանց հետ կարելի ա աշխատել, հղկել լեզուն, որոշակի առանձնահատկություն տալ գրչին։ Անկեղծ էր գրած ու երևում էր, որ հեղինակը գրում ա ծանոթ բաների մասին։ Օդից ու ցուցամատից դուրս քաշած բաներ չկային։ Ահագին անձնական մակարդակով էր պատկերը, ինչը որոշակի բացահայտումներ էր անում մարդկանց վերաբերմունքի մասին կատարվող իրադարձությունների արձագանքելու կամ անտարբեր լինելու ձևով։ Դե իսկ սպոնտան ներգաղթը․․․ եսիմ։ Երի տենց էլ ա լինում։ Աննախադեպ ոգևորություն և այլն։ Բայց կարևորը որ կարդացվում էր, ու ծավալը էդքան էլ անհաղթահարելի չէր։
    SWTS

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.07.2018)

  22. #27
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4․ Ներանձնական հեղափոխություն

    Էս ստեղծագորությունը լրիվ ոնց որ սիրտ լինի։ Շատ սիրուն է գրված, զգացմունքային առումով սիրուն։ Առաջին նախադասությունից սկսած։ Պատկերներն էնքան լավն են, էնքան կենդանի ու ապրված։ Նոր էլի էի կարդում, աչքերս լցվեցին։
    Հետաքրքիր է՝ հեղինակը չափածո էլ է գրո՞ւմ։ Ամբողջ գործը՝ իր լիրիկայով, ոնց որ պոեզիա լինի։
    Վերջին խմբագրող՝ ivy: 17.07.2018, 01:00:

  23. #28
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը

    Դավադրության թավշյա տեսություն
    Հեղինակը այս ժանրի մեջ գտել է ոսկե երակ:Գտել ու... ձախողել է: Տողից-տող ցատկելով, վասն կազմակերպիչների ու ժյուրիի՝ կարդացի:
    Սիրելի հեղինակ, կներես...ախր, ուղղակի այն զգացողությունն է, ... որ Սպիլբերգը երեկոյան խաղաղ զբոսանքի ժամանակ անկեղծացել է իր այգեպանի հետ, մի քանի խոսքով նրան ներկայացնելով դեռևս մշակման մեջ գտնվող ֆիլմի սցենարը, սա էլ՝ ծխելադադարի ժամանակ իր խոսքերով այն պատմել է տեղի սանտեխնիկին, վերջինս էլ՝ իր ծանոթ գրաճանաչ բեռնակրին, որը որսալով գաղափարի փառահեղությունը իր իմացածի չափով տենդագին թղթին է հանձնել լսածը ու ստացել... մի շիլաշփոթ...որի խայտառակության հետևում կարելի է միիիիի կերպ նշմարել սյուժեի հրաշալի կարկասը:
    Միանշանակ համաձայն եմ Interdenominational-ի հետ։
    Հեղինակը քչից-շատից գրաճանաչ է, հա՛, բայց տեղ-տեղ շեշտը երկարացման նշանից չի տարբերել։ Ես սպասում էի ֆենտըզի կամ սայ-ֆայ գործերի ու խիստ տխուր եմ, որ էդ ժանրում միակ գործն էս աստիճանի խայտառակություն էր։

    Մնացած գործերը ևս մի անգամ կարդալուց հետո կգրեմ կարծիքս։


  24. #29
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7․ Դավադրության թավշյա տեսություն

    Սովորական մարդկանց մոտ նուկլեինաթթուների զույգերը ջրածնական կապերով են կապված, իսկ հայերի մոտ՝ բարեկամական:


    Չնայած էստեղ ամեն երկրորդ տողն էլ կարելի է մեջբերել ու քանդվել վրան Սարկազմ, հետն էլ լիքը կրեատիվություն։ Հայու գենը կոխել են ցեխն ու չհանել։
    Ընտիր գրված գործ է։ Բայց դե ժանրն էդքան էլ իմը չի․ սատիրա հիմա առանձնապես չեմ սիրում, ինչքան էլ գժական գրված լինի։ Իսկ սայ-ֆայ սա չէի անվանի։
    Լավն է ամեն դեպքում, բայց դե իմ ֆավորիտը չի

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (25.07.2018), Աթեիստ (20.07.2018), Վիշապ (22.07.2018)

  26. #30
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ ասեմ, որ գեղարվեստական մրցույթից ավելին էի սպասում ժանրային բազմազանության առումով։ Բայց ի ուրախություն ինձ, նաև ռազմահայրենասիրական պաթոսն էլ ակնկալածիցս քիչ էր։
    Շնորհակալություն կազմակերպիչներին ու հատկապես՝ պաչիկ Այվիին։

    1․ Բարև՛, սիրելի՛ օրագիր
    Շատ սպասելի էր, որ օրագրային գործեր լինելու են, բայց դա ամենևին էլ վատ նշան չի։ Ես օրագրեր կարդալ շատ եմ սիրում, որովհետև օրագրերում, նույնիսկ՝ Ակումբի անձնական և անկապ օրագրերի պես հանրային տեղերում մարդիկ հնարավորինս անկեղծ են գրում, իսկ էս ստեղծագործության մեջ ես անկեղծություն չտեսա։ Թե՛ մտքերը, թե՛ գրելաոճը մի տեսակ արհեստական էին թվում։ Կարծում եմ՝ հեղինակն անչափահաս է, եթե ծնողներն են իր փոխարեն որոշումներ կայացնում, ու եթե հակառակ հեղինակի/հերոսի ցանկության իրեն երկրից տանել են ուզում, ավելի շատ զգացմունքայնություն և էմոցիաներ էի ակնկալում։ Ավելի լավ կուզեի տեսնել Հայաստանը լքել չուզելու ու Թավշյա հեղափոխության կապը։ Չեմ քվեարկի։

    2. Պղպջակներով հացը
    Հեղինակը գրել գիտի, տեղ-տեղ հավանեցի, տեղ-տեղ՝ չհասկացա։ Որոշ նախադասություններ մեկից ավել կարդալուց հետո նոր կարողացա հասկանալ, բայց ընդհանուր առմամբ ստեղծագործության մասերն իմ համար իրար չէին կապվում։ Մի տեսակ շնչակտուր լինելու զգացողություն ունեցա։ Հավանաբար չեմ քվեարկի։

    3. Շերեփների սիմֆոնիան
    Ի տարբերություն նախորդ երկուսի, էս մեկը կարդացվող էր. սենց բռնեց ու ստիպեց կարդալ։ Գրելու ոճը, կիսակատակ ինքնախարազանումը-ինքնամուննաթը շատ հարազատ էր, անմիջականությունը՝ թույն, հարևանի կերպարն էլ՝ հետաքրքիր։ Բազմակետերն էին շատ, բայց ամեն դեպքում՝ կքվեարկեմ։


  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (17.07.2018)

Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •