User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    0 0%
  • 2. Պղպջակներով հացը

    0 0%
  • 3. Շերեփների սիմֆոնիան

    3 27.27%
  • 4. Ներանձնական հեղափոխություն

    4 36.36%
  • 5. Անավարտ

    0 0%
  • 6․ Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    0 0%
  • 7․ Դավադրության թավշյա տեսություն

    9 81.82%
  • 8․ Ու լույս ծնվեց․․․

    1 9.09%
  • 9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    2 18.18%
  • 10․ Վասն հեղափոխության

    1 9.09%
  • 11․ Մի հայի օրագիր

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

  1. #1
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,935
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

    Էս թեմայում կտեղադրվեն գեղարվեստական ժանրում ընտրված 11 աշխատանքները:
    Մրցույթի կանոնների ու ընթացքի մասին՝ էստեղ։

    Թեմային կցվելու է բազմակի ընտրությամբ հարցում, որին կարող են մասնակցել բոլոր ընթերցողները․ խնդրում եմ քվեարկել՝ բոլոր աշխատանքները կարդալուց հետո միայն։

    Հիշեցնեմ, որ հաղթողները որոշվելու են՝ ըստ ժյուրիի գնահատականների, որոնք լինելու են ընդհանուր քվեարկությունից դուրս։
    Արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին։

    Թեման բաց է քննարկումների ու կարծիքների համար։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (17.07.2018)

  3. #2
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,935
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1․ Բարև՛, սիրելի՛ օրագիր

    «Բարև՛, սիրելի՛ օրագիր։ Կրկին ընկել եմ մտորումների գիրկը ու եկել եմ գրելու։ Մտքերս քեզ պատմելուց հետո զգացմունքներիս ծովի ալեկոծումն ավարտվում է։
    Այսօրվա միջադեպերն ու վեճերը` ծնողներիս հետ, ստիպեցին մի փոքրիկ հարցաքննություն անցկացնել։ Հարցաքննում էի ինքս ինձ։ Ես փորձում էի հասկանալ, թե՞ ով եմ ես։
    Հարցաքննության արդյունքներն ինձ այդքան էլ դուր չեկան։ Ես հասկացա, որ սովորական անչափահաս մի աղջնակ եմ, ով ոչինչ չի կարող փոխել, ուղղակի չի կարող նպաստել կամ խանգարել իր շուրջն ընթացող երևույթներին։ Հասկացա, որ իմ կարծիքը չի հետաքրքրում ո՛չ ծնողներիս, ո՛չ ընկերներիս։ Ցավալին այն է, որ այս անգամ խնդիրը իմ բնակության վայրն է։ Ծնողներս որոշել են, որ ես պետք է ապրեմ ԱՄՆ-ում։ Պատկերացնու՞մ ես, իմ հայրենիքից մի ամբողջ օվկիանոս այն կողմ՝ օտարության ու անծանոթ դեմքերի գրկում։ Նրանց բազալտե որոշումը փոփոխության ենթակա չէ, իսկ իմ ապակյա կարծիքն ու թափանցիկ ցանկությունները մնացել են հետին պլանում անշարժ կանգնած, նրանց ոչ ոք չի տեսնում։
    Իսկ գիտե՞ս՝ ինչի համար ենք գնում։ Որովհետև երկիրը երկիր չէ, իշխանությունները ստախոս են, իսկ վիճակը՝ ծայրահեղ։
    Չեմ ուզում գնալ, բայց այլ ելք չունեմ։
    9.03.2018թ»։

    «Բարև՛, սիրելի՛ օրագիր։ Այս անգամ եկել եմ ոչ թե մտքերս շարադրելու, այլ Հայաստանում ընթացող իրադարձությունները պատմելու համար։ Օրեր առաջ քաղաքումս սկսվեցին բողոքի ակցիաներ, ցույցեր, խաղաղ անհնազանդություններ, որոնք ուղղված էին իշխանության դեմ։ Ուղղակի չեմ կարող բացատրել, թե ինչպես է համախմբվել իմ ամբողջ ազգը։ Անընդհատ հետևում եմ Հանրապետության Հրապարակում ու Կենտրոնի փողոցներում ուրախ քաղաքացիներին՝ երգող, պարող, ժպտացող, տարբեր կարգախոսներ վանկարկող ու միայն առաջ նայող։ Աննկարագրելի հպարտության ու երջանկության ալիքը տակնուվրա է արել ինձ։
    Չնայած այս ամենին՝ կրկին վիճել եմ ծնողներիս հետ։ Ա՛խր, ի՞նչ անեմ, եթե սխալ են։ Ասում եմ եկեք դուրս գանք փողոց, մենք էլ պայքարենք, կանգնենք ժողովրդի կողքին, լսելի դարձնենք մեր կարծիքը։ Իսկ նրանք ուղղակի արգելում են, չեն էլ ուզում լսել։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ իրենք էին ասում, որ երկիրը երկիր չէ, իշխանությունները ստախոս են, իսկ վիճակը՝ ծայրահեղ։
    Չնայած նրան, որ ժողովրդիս կողքին չեմ, հավատում եմ նրանց ուժերին։ Գիրտե՞ս, ես մի ճար կգտնեմ, տանից դուրս կգամ, ես էլ կպայքարեմ, միայն թե չգնամ Հայաստանից։ Հաստատ մի բան կանեմ․․․
    19.04.2018թ»։


    «Բարև՛, սիրելի՛ օրագիր։ Հաղթե՜լ ենք։ Թավշյա հեղափոխություն ենք արել։ Մի ամբողջ ազգ՝ պատանիներ, դպրոցականներ, ծերուկներ, ովքեր պայքարում էին իրենց ապագայի համար, հասել են իրենց նպատակին։ Հիմա մենք ապրում ենք մեկ ուրիշ Հայաստանում։ Ասես, այս Հայաստանը ես ինքս նվաճած լինեմ ՝ փողոցներում նստելով, ծնողներից հետ վիճելով ու բարձր գոռալով։
    Առաջին հերթին այս Թավշյա հեղափոխությունը մի փոքրիկ հեղափոխություն էր իմ ներսում։ Գիտե՞ս՝ ես ով եմ հիմա։ Ես մի սովորական աղջնակ եմ, ով կարող է փոխել ամեն ինչ։ Ես այն աղջնակն եմ, ում կարծիքը կարևոր է, ում կարծիքը կարող է փոփոխել շատ բաներ, ում քայլը կարող է լինել հեղափոխական։ Ես այն քաղաքացին եմ, ում ապագան սեփական ձեռքերում է։ Ծնողներս որոշել են, որ մի փոքր կսպասենք, կտեսնենք, թե ինչ փոփոխություններ են կատարվում ու միգուգե չգնանք ԱՄՆ։
    Ծնողներս` չգիտեմ, բայց ես հաստատ չեմ գնալու ու եթե պետք լինի, կրկին պայքարելու եմ իմ ապագայի ու ցանկությունների համար։
    Գիտե՞ս ինչու չեմ գնալու, որովհետև երկիրը երկիր է, հասրակությունը՝ հասարակություն, վիճակը՝ հրաշալի։
    Չեմ ուզում գնամ ու չեմ գնալու։
    8.05.2018թ․»։

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.07.2018), boooooooom (22.08.2018), Cassiopeia (21.07.2018), Sambitbaba (21.07.2018), Smokie (20.07.2018), Դեղին մուկիկ (27.07.2018), Մուշու (29.07.2018), Տրիբուն (22.07.2018)

  5. #3
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,935
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Պղպջակներով հացը

    -Նա՜ր, թե քնած լինեմ` մի բան կմոգոնես բնավորությանդ համաձայն, անպայման հաց կուտես, նոր կգնաս:

    -Մամ, ի՞նչ է եղել:

    Կտրուկ հարցնում եմ, քանզի լավ գիտեմ մորս, նա ինձնից շուտ է արթնանում, և ինչքան փորձում է ձայն չհանել, որ քնեմ` հակառակն է ստացվում, չեմ էլ բարկանում մորս վրա, միայն արթնանալուց հետո` մի քանի ժամ, փորձում են հետս չխոսել, որովհետև, ինչպես իրենք են ասում` բա՜րդ եմ:

    -Ուզում եմ գնաս Հայաստանից:

    -Մա՜մ, գիտեմ, բայց էնպես ես ասում, կարծես երկրի ներքին հարցերով ես զբաղվում, որոշումներն էլ առանց քեզ են կայացնում:

    Մայրս սուրճի վերջին բաժակն առնում է ու «փախչում» խոհանոց:

    Ճամպրուկը դասավորել և կապոցներս լցրել եմ, այնպես, կարծես էլ հետ չեմ գալու, դրսում եմ, բակի մարդիկ ինձ են նայում, կամ իրար մեջ են խոսում, կամ էլ գտնվում են մի երկու հարևան, ովքեր ճամպրուկից ճամպրուկ հարցեր են տալիս, թե ինչներին է պետք` էդպես էլ չհասկացա, նրանք դրա համար են ապրում: Էսօր էլ մի երկուսի կյանքը լցնեմ ինձնով:

    -Երկու-երեք օրից հետ կգամ:

    Ճամպրուկն ու կապոցները իջեցնում եմ տաք ասֆալտին, չեմ էլ հիշում, թե ինչ էի մտածում երկու ժամ, երբ քաղաքից քաղաք էի տեղափոխվում: Տաք ասֆալտը ոտքերիս տակ, ականջներիս մեջ եռում է ամբոխի ձայնը:

    Արդեն հևում եմ վազքից, ճամպրուկն ու կապոցները դնում եմ փափուկ գորգին, հետ եմ նայում, աչքերով զննում տունը ու արագ դուռը փակում եմ իմ ետևից:

    Ծանր մարմինս տաք ասֆալտին եմ դնում, ընկերներիցս ոչ ոք իմ կողքին չի, և ոչ էլ ես եմ նրանց հետ: Նույն աչքերի փայլը, որը զգում եմ առանց հայելու` երեկ մորս մոտ էր նշմարվել, նրա մոտ վախն էր, ինձ մոտ` համարձակությունը:

    Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, բայց վերջին երեք ամսում ինձ էսքան հանգիստ չէի զգացել, էն նույն հևոցը սրտիս մեջ է, անծանոթների հետ մի երկու բակ հասցրել ենք մտնել, փախչելիս չես հասկանում, թե ուր և ինչպես ես վազում, երևի ասֆալտը ծովի ալիքի նման գալարվում է հետդ, մի երկու նկուղ, հին տպագրատուն, մարդկանց ենք հաշվում, ովքեր սկզբում հետներս էին, ներկա բացակա անում` հասկանում, թե ում են տարել:

    -Կնոջը ձերբակալել են, տասը հազար դրամ է գողացել, չորս երեխա ունի, աշխատանք` չունի:

    -Մայրը դեռահաս աղջկա հետ նետվել է կամրջից:

    -Տասնհինգ ամյա տղայի սպանությունը, մարդասպանն ազատության մեջ է:

    Էս բոլոր ձայները խեղդում են ականջներս, խլացնում կոկորդս: Երբեք ամբոխի ձայնն այսքան գերադասելի չէր եղել մեկի ձայնից, ով միայն ինչ-որ բան է պատմում էկրանից այն կողմ, իսկ ամբոխը գոռում է քո կոկորդով:

    Ես հավատում եմ այս ամբոխին, իմ հավատքը վերածվում է մեկ բաժակ փրփրաջրի, տաք ձեռքիս մեջ այնպես է տեղավորվել, կարծես էս պահի համար էի էդքան արտասովոր ու մութ դեմքով ման գալիս: Մի ժողովուրդ` փրփրաջրի օդով լի հատիկների պես աչքիդ առաջ լցվում է փողոցներ, կուլ գնում, որպես գաղափար և գաղափարի համար, կարևորն այն է, որ նրանք այդպես էլ նույն բաժակի մեջ մնացին ու դառան փրփրաջրով լի շիշ, որն իր պայթելու օրվան էր սպասում, թե չէ հաղթանակի բաժակն առանց միասնության կմնար դարակի մեջ, դատարկ ու էլ չեր ուրախանա սովորական ծննդյան արարողության սեղանին:

    Զանգում եմ մորս, արդեն հավաքել եմ փողոցի բոլոր «պղպջակներին» ու լցրել ստամոքս, բայց էն հևացող սիրտս արձակուրդ է ուզում, իր բաժինն աշխատել է, կարծես էսպես էլ պետք է լիներ, ինքն իր ժամանակին լավ ուրախացել է, իրական հաղթանակը, իրական արդյունքը, իրական զգացողությունն ընթացքի մեջ է, ընթացքն է պայթեցնում շիշը, կամ վերջնականապես գլխիդ, կամ` խոստումով, որ հին գլուխդ նոր մտքերով է լցվելու:

    Մորս աչքերը տեսնում եմ հեռախով խոսելիս, փայլում են ուրախությունից, հարցնում է, թե հաց կերե՞լ եմ:

    -Հա, մամ ես իմ հացը հենց նոր եմ կերել: Առաջին հացը` պղպջակներով:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (21.07.2018)

  7. #4
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,935
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Շերեփների սիմֆոնիան

    «Հեղափոխությու՞ն... Չեմի չէ։ Էս գայլերը կթողնե՞ն՝ հեղափոխություն լինի, է՜հ...
    Ձուն խաշա՞ծ ես սիրում, թե՞ ձվածեղ արած։ Չնայած, ի՞նչ եմ հարցնում. Թերեզայիցդ բացի քո աչքին ուրիշ բա՞ն կերևա, որ մի հատ էլ` սիրես։ Անպայման Շուբե՛րտ լսիր։ Տասնյոթ տարեկանում ինքն էլ է Թերեզա անունով մեկին սիրել, բայց հո վերջում դրա հույսին չի՞ մնացել։ Գոնե ուրիշ կողմերով էլ Շուբերտին քաշեիր։ Մի կատարյալ կոմպոզիտոր էր` մաժորային մտածողությամբ։ Տասնյոթ տարեկանում արդեն «սարեր էր շուռ տալիս»։ Բա հո քեզ նման խղճու՞կ չէր...
    Երեկ ինչու՞ թաքնվեցիր բարեկամիդ երեխաներից։ Վախենում էիր` կտեսնեի՞ն, որ իրենց` մեկ տարի առաջվա հագած շորերն ես հագնում։ Ամո՛թ է, ամո՛թ, խե՛լք հավաքիր։ Դրանք օրը հազար հատ նոր շոր են փոխում։ Շա՞տ էին հիշելու, որ հագիդ իրենց շորերն է։ Ծակուծուկ մտնելու փոխարեն մի բան էլ դու՛ քեզ հպարտ պահիր, իրենց ներկայությամբ այնպե՛ս քիթդ ցցիր, որ նույնիսկ մտքներով չանցնի, թե կարգին շոր էլ չունես հագնելու... Դոշակիդ տակից էլ էն չլուտ աղջիկների նկարները կհանես, ուրիշ տեղ կպահես։ Վաղը մորդ մաքրության օրն է. պիտի դոշակներն արևին հանի։ Ինչ է` տեսե՜լ է, չէ՜...
    Մի՛ վախեցիր, դեռ լիքը ժամանակ կունենաս աղջիկների բաց ոտքերով զմայլվելու։ Հիմա խելքդ ուսմանդ տուր։ Առանց այն էլ` մի երևելի տեսք չունես, որ առաջին հայացքից մարդկանց մոտ դրական տպավորություն թողնես։
    Էդ Նիկոլի հետևից ինչի՞ են էդքան գնում։ Որովհետև մարդը խելացի ու շնորքով է։ Որ այդ երկու արժանիքներից գոնե մեկն էլ ունեցար, հսկայական քիթդ կփոքրանա մարդկանց աչքերում, ու դու բավականին հաճելի զրուցակից կդառնաս...
    Ու՞ր ես գնում։ Էլի նեղացա՞ր։ Բա որ գեշ ես, ասեմ` սիրու՞ն ես։ Արի՛, արի՛, ինձանից ես նեղացել, հո հացից էլ չե՞ն խռովի։ Քո սիրած թանով ապուրն եմ պատրաստել։ Ափսոս, ձավարս քիչ էր, խանութում էլ պարտքով չտվեցին։ Կե՛ր, համով է։ Մայրդ ուշ է գալու. խեղճը դեռ երեք տուն էլ պետք է մաքրի...
    Ասում են՝ Նիկոլի թվին բոլորը կարգին են ապրելու, դուխով են լինելու։ Ափսոս՝ գուցե չհասցնեմ էս քյոռ աչքերովս տեսնել ձեր լավ ապրելը ։ Շատ եմ հոգնել։ Երևի ծերացել եմ։ Թոռանս համար վերջին գուլպաներն եմ գործում։
    Շուբերտը մահը ողբ չէր համարում, այլ` երջանիկ փրկություն։ Հենց այդ երջանիկ փրկությունն իմ դուռն էլ հասնի, ինձ Շուբերտի «Ավե Մարիայի» հնչյունների ներքո կճանապարհեք։ Միայն թե` կարգին ձայնագրություն կճարեք։ Թող միայն ջութակը նվագի։ Սոպրանոների ճղճղոցներից գոհ եմ։ Մեր հարևան Աստղիկի երրորդ օկտավայի «սի»-ն ինձ լրիվ բավական էր 25 տարիների մեր հարևանության ընթացքում»։
    Հարևանուհիս էր` տիկին Ա-ն։ Մորս չափ սիրում էի նրան, չնայած որ ավել-պակաս շատ էր վրաս խոսում ու բարկանում։ Տղան մահացել էր ապրիլյան պատերազմում, հարսն էլ ամուսնու վշտից կորցրել էր իրենց առաջնեկին։ Մի քանի ամիս հետո էլ իրեն մարդ էր ճարել ու փախել։ Տիկին Ա-ն լրիվ միայնակ էր մնացել, ավելի ճիշտ` միայն ինձ ուներ։ Միակ զբաղմունքը «թոռան» համար գուլպա գործելն էր...
    Ոչ ոք չէր համարձակվում նրան հիշեցնել, որ իր միակ թոռն այդպես էլ չծնվեց։ Խելացի կին էր, ամեն ինչ շատ լավ հասկանում էր։ Գուցե դրա համար էլ մահն իր համար երջանիկ փրկություն էր համարում, փրկություն` իրականությունից...
    Ինձ ամեն առավոտ արթնացնում էր ու ուղարկում քաղաք՝ ցույցերի։ Ինքն արդեն տանից դուրս գալ չէր կարողանում, թե չէ՝ ինձնից շուտ էր փակելու քաղաքի փողոցները։ Հարևանների հետ ամբողջ օրը Նիկոլի թեման էին քննարկում։ Արդեն երազում էլ էր Նիկոլին տեսնում ու լսում։ Չէր հավատում, որ մի բան փոխվելու է, բայց ամեն օր քթի տակ ինչ-որ աղոթք էր մրմնջում։ Մի երեկո էլ տեսնեմ՝ շերեփ է վերցրել ձեռքն ու մի կարգին աղմուկ է հանում՝ ստիպելով հարևաններին շարունակել իր «շերեփների սիմֆոնիան» ։ Չարաճճի աչքերով նայում էր ինձ ու ասում.
    «Ի՞նչ ես ձկան աչքերով սառել վրաս։ Որ էսօր-էգուց եմ, իշխանություններից բողոքելու իրավունք չունե՞մ։ Տես՝ ինչ ռիթմով եմ խփում։ Դու կարո՞ղ ես ինձ պես»։
    Իր մահով մահացավ` հասցնելով լսել միայն նրա (անուններ չտամ) հրաժարականի լուրը։ Թե կարողանայի, երդվում եմ՝ գիրկս առած տիկին Ա-ին կտանեի քաղաք, որ տեսներ 7 տոկոսի հաղթանակն ու մարդկանց՝ երջանկությունից թացացած աչքերը։
    Վստահ եմ՝ երբ տեսներ իրենց կորցրած խենթ երիտասարդներին, որ պարզապես գիրկ էին ման գալիս նետվելու համար, ինձ կստիպեր ամենագեղեցիկ աղջկան մի կարգին գրկել։
    Իր աչքից չէին վրիպի նաև ցույցերի օրերին իրենց չկորցրած պապիկներն և տատիկները, ովքեր այդ նեղ մաջալին «շվիկի թույն բիզնես» էին դրել և, որն, ի դեպ, ահագին արդարացրեց իրենց։
    Լեյլա տատիկի հետ ի՜նչ անուշ զրույցի կբռնվեին, թե տիկին Ա-ն ոտքը մի քիչ կախ գցեր...
    Փորձեցի ամեն ինչ կազմակերպել այնպես, ինչպես նա էր ցանկացել։ Ծանոթ ջութակահարի հրավիրեցի, որ Շուբերտի «Ավե Մարիան» նվագի։ Ավելի լավ էր` չնվագեր... Մտածում էի` տիկին Ա-ն հիմա տեղը տեղին կհայհոյի ինձ։ Դա էլ հերիք չէր, այս անգամ հարևանուհի Աստղիկը ռեկորդ սահմանեց. Նիկոլին վարչապետ ընտրելու օրը ձայնը հասցրեց մինչև չորրորդ օկտավայի «մի»։ Վստահ եմ, որ այդ ռեկորդային նոտան ու աննախադեպ լուրը պիտի տիկին Ա-ի մոտ էլ անպայման հասած լինեին։
    Դե՜, իսկ ես էլ հետևեցի Շուբերտի օրինակին։ Չէ՜, չէ՜... Ինձ սխալ հասկացաք. կոմպոզիտոր չդարձա։ Ուղղակի ես էլ, ինչպես Շուբերտը, Թերեզայի հույսին չմնացի։
    Տիկին Ա-ն ասում էր, որ առանց նպատակների մարդը ներսից փտում ու տկարանում է՝ չկարողանալով արդարացնել իր գոյությունն այս փոքրիկ հողակույտի վրա։
    Առաջիկայում անպայման համալսարան կընդունվեմ, որ ( ինչպես կասեր տիկին Ա-ն) «քիթս փոքրանա», ես էլ հաճելի զրուցակից դառնամ։
    Կյանքումս միշտ ուղեկցվել եմ նրա օրինակով։ Երբ տանը բացի ձվից ուրիշ ոչինչ չէր լինում ուտելու, նա ինձ ընտրության հնարավորություն էր ստեղծում` «Ձուն խաշա՞ծ ես սիրում, թե՞ ձվածեղ արած»։ Ականջներումս դեռ իր հնարած «շերեփների սիմֆոնիան» է՝ դուխո՛վ...

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.07.2018), Cassiopeia (21.07.2018), Sambitbaba (21.07.2018), Smokie (20.07.2018), Բարեկամ (19.07.2018), Դեղին մուկիկ (27.07.2018), Մուշու (29.07.2018), Նաիրուհի (23.07.2018), Տրիբուն (22.07.2018)

  9. #5
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,935
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Ներանձնական հեղափոխություն

    Կարմիր բերետավորներից փախչելիս Մեր մատները համարյա կպան իրար:

    23-ն էր, վազելով մտանք մի բակ ու մի տղա ասաց, որ թունավոր գազ են կիրառելու:

    Մտքումս ասում եմ՝ հանգիստ, 21-րդ դարն ա: Մաման զանգում, ասում ա՝ գնա տուն, եթե ինձ սիրում ես: Ասում եմ՝ մամ, 21-րդ դարն ա, բան չի լինի: Ասում ա՝ եթե ինձ սիրում ես:

    Էսպեսի մտքերով գնացինք ուրիշ փողոց փակելու, հետո Արմանը դիմակներ բերեց բժշկական՝ մարդ ես, մեկ էլ տեսար: Հետո Մենք խաչապուրու կեսը կիսեցինք նորից ու կերանք: Ու նորից փախանք, էլի փողոց փակեցինք, էլի մերժեցինք Սերժին, մերժեցինք Մեր վախերը, էն բակի տղային, որ ասում էր գազ են կիրառելու, մերժեցինք վաղը, մի ժամ հետո-ն, կորցրինք Իրար ու էլի գտանք: Գրկեցինք ու, չնայած Մեր վախերին, որովհետեւ Մեր կյանքի առաջին հեղափոխությունն էր, Իրար Ցտեսություն ասեցինք, որովհետեւ Մենք պիտի Նորից հանդիպեինք ու Մեր մատները նորից պիտի դիպչեին Իրար:

    ...Տարիներ անց՝ գնդակահարության պատի վրա ինչ-որ գրություններ թողնելիս ես կհիշեմ այն հեռավոր կեսօրը, երբ Կարինեն գրեց, որ իրենց ռադիոյին հայնտել են՝ Սարգսյանը հրաժարակն տվեց: Խոտերին պառկած էինք: Նայում էինք իրար: Չէինք խոսում: Չհավատալու երկար-բարակ րոպեներ էին: Ում տեսնում՝ ասում էի՝ հրաժարական տվեց, ոնց որ կասեի՝ Լիվերպուլը ԱՊԼ-ի չեմպիոն դարձավ. երջանկությանը չհավատալով:

    Հետո ինձ սկսեցին ասել: Հետո բոլորն իմացան: Ու մաման զանգեց՝ լաց էր լինում: Ասում էր՝ ո՞նց հավատացիք: Ու մտածում էի՝ ո՞նց հավատացինք, հավատացի՞նք որ, մտածում էի՝ մի շարժում էլ ու վեր կթռնեմ տեղից, էմոցիաներին մարմինս չի դիմանա, ոտքս կընկնի մահճակալից, վատագույն դեպքում՝ ես, կիջնեմ մետրո, նորից փողոցներ, նորից կրկնությունը, նորից մաման կզանգի՝ եթե ինձ սիրում ես, մնա տանը: Բայց Հասմիկ Սիմոնյանը ինչ-որ տեղից հայնտվեց ու կտրեց էդ մտքերը ընթացքը սպիտակ վարդով, որ հետո չորանալու ու մնալու էր իմ դարակում՝ ժխտելով բոլոր օրերի անիրական լինելը:

    ...Իսկ մեկ օր առաջ մենք ինչ-որ պաստառներով էինք քայլում, որ we can't believe we are still protesting this shit, ցանկապատի տակ էինք մտնում, մեր շորերը ընկնում էին լարերին ու պատռվում, Սարյանի այգում լացում էինք երկար-երկար, իրար գրկած: Անհանգստությունից ժամերով ջերմությունս չէր իջնում:

    Իսկ հիմա մաման զանգել, ասում էր՝ Վանաձորը երբեք էդքան երջանիկ չէր եղել: Ես մտածում եմ՝ վերջապես հասկացա որն էր երջանկություն անանձնականը: Հեռախոսս վերցնում եմ, քանի դեռ պառկած ենք խոտերին ու էլ շտապելու, փախչելու բան չկա, մի քանի տող հավաքում.

    «Մեր մայրենիք,

    Մեր բակ,

    Բնակարանի համար,

    Ես գործել չգիտեմ,

    Մանավանդ դրոշ,

    Հետն էլ՝ Եռագույն ու

    Հստակ, որ մի գիծը մյուսից չանցնի,

    Մանավանդ ժամանակներում,

    Երբ միակ բանը, որ արցունքներով կլվացվի ընկերոջ վերնաշապիկն է.

    Լացելով՝

    Հաղթանակներից,

    Ժպիտախառն, չհավատալով»։

    Հետո անանձնությունը էլի հասցնում, վերափոխում եմ նեղ անձնականի, ոնց որ Սիմոնյանի նվիրած վարդն էր, մամայի հուզված ձայնը կիլոմետրերից, զգացողությունը, որ մի քիչ էլ ու համարձակություն կհավաքեմ սեր խոստովանել ինչ-որ մեկին:

    Կզանգեմ ու կասեմ՝ հեղափոխությունը եղավ, ես էլ քեզ սիրում եմ:

    Եվ իսկապես. հեղափոխությունը եղել ա ու ես քեզ սիրում եմ:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.07.2018), Cassiopeia (21.07.2018), Sambitbaba (21.07.2018), Smokie (20.07.2018), Բարեկամ (19.07.2018), Դեղին մուկիկ (27.07.2018), մարիօ (22.07.2018), Մուշու (29.07.2018), Նաիրուհի (23.07.2018), Տրիբուն (22.07.2018)

  11. #6
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,935
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Անավարտ

    Ժամերով սպասում ես երթուղայինի, իսկ հետո ստիպված ես կանգնել...Անձրևից հետո էլ կտրուկ արև ա դուրս էկել ու հիմա մի այլ կարգի շոգ ա: Շնչելու օդ չկա, իսկ ես միշտ շնչառությանս հետ խնդիրներ եմ ունեցել. ինձ համար իրոք անտանելի ա էս տոթը: Մառշռուտկի պատուհանները բաց են, բայց երանի փակ լինեին. մաքուր օդի փոխարեն՝ բաց պատուհաններից փոշի ու գոլորշի ա լցվում ներս: Տեսնում եմ, որ իրավիճակից մենակ ես չեմ, որ դժգոհ եմ: Մարդիկ իրար էրեսի են նայում՝ սպասելով, որ գոնե մեկը չի ալարի ու կփակի էտ անտեր պատուհանները: Վարորդն էլ ոնց որ մոռացել ա, որ մարդ ա տեղափոխում. մի կերպ եմ ինձ ոտքի վրա պահում: Մեկն էլ հո չի ֆայմի գոնե անձրևանոցս ձեռքիցս վերցնի: Թեմայի մեջ. ոնց որ լսեցի մեկը կողքինին ասավ (չէ՜ խոսելուց չեն ալարում).
    -Եղունգ ունես գլուխդ քորի:
    Էն ա սենց պահերին ա, որ ուղղակի ուզում ես թողնես ու փախնես ամեն ինչից, ու հանկարծ էտ տականք միտքը սկսում ա պտտվել գլխումդ.«ՈՒ սենց մտածելակերպ ունեցողների համար էլ պայքարում ես»: Բայց մեկ ա, մեկ ա ԵՍ ԷԼ ՀՈ ՄԵՆԱԿ ՉԵ՞Մ: Հետն էլ.... հանդուրժող ա լինել պետք, խե՛ղճ մարդիկ, ուղղակի ամեն ինչից հիասթափվել են:
    Ալարե՜ք, ալարե՜ք սիրելինե՛րս....մարդիկ ալարում են մի հատ պատուհան փակեն (բայց ես հո տեսնում եմ, որ նեղվում են, որ բաց ա), իսկ մենք ուզում ենք, որ էս նույն մարդիկ փողոցում մի քանի ժամ կանգնեն(ձևի համար գոնե քանակ ապահովեն): Լսում ես ասում են.«Մեկ ա բան չի փոխվելու»: Բայց հո գիտես, որ դա ուղղակի պատճառաբանություն ա ոչ մի բան չանելու համար: Բոլոր «չեմ կարա»-ների ու «չունեմ»-ների հետևին էն ա էտ ա թաքնված՝ «ալարում եմ»:
    Ո՜Ւֆ դե էլ չեմ կարում: Մի կերպ ինձ քարշ տալով՝ հասնում եմ պատուհանին, որ փակեմ ու հանկարծ անձրևանոցս ուժեղ հարված ա հասցնում պատուհանի մոտ նստած տղամարդու գլխին: «Թո՜ւ հա»: Խառնվում եմ իրար: Հետո ներողությունների մի շարան ինձնից, ու ինքն ինձ հրելով, թափով՝ փակում ա պատուհանը:
    -Շնորհակալություն,- ասում եմ հեգնական տոնով: Իսկ հետո մտքումս ինքս ինձ.«Հո՛, աներե՞ս չես, ձե՛նդ կտրի»: ՈՒ էտ մտքից անկախ մի ուրիշ միտք.«Բայց հո արժանի էր»: ՈՒ ինչքան էլ ինքս ինձ նախատեմ անքաղաքավարության ու չարության համար, ու ինչքան էլ գիտակցեմ, որ մեղավոր էի՝ մեկ ա.«Արժանի էր»:
    Ֆիզիկապես գնալով ավելի ու ավելի վատ եմ սկսում ինձ զգալ, իսկ վերջին պատահարից հետո էլ ուղղակի լացս գալիս ա: Փառք Աստծո վերջին նստարանին նստածը կանգառում իջնում ա: Նստում եմ ու դեմքս ափերիս մեջ առնում: Խորը շունչ եմ քաշում(եթե դա կարելի ա էտպես անվանել):
    Զգում եմ մթնոլորտ ա սկսում փոխվել. վերջապես պատուհանները փակ են, մարդիկ քչացել են, վարորդն ա հիշել, որ մեքենայում մենակ չի, ես էլ քիչ-քիչ սկսում եմ ինձ լավ զգալ:
    Ռադիոյի ուղիղ հեռարձակում: Մեր մասին են խոսում. «Վանաձորում առավոտից փակ են եղել բոլոր փողոցները: Ճիշտ քսան րոպե առաջ ավարտվեց կազմակերպված երթը: Ցուցարարները որոշեցին ընդմիջել մինչև ժամը 18:00: Քաղաքի մի քանի փողոցներում արդեն երթևեկությունը բաց է»:
    Հինգ րոպե անց.«Սերժ Սարգսյանի հրաժարականը...»: Միտքն ավարտելու կարիք չկա կարծում եմ: Բոլորը սկսում են խոսալ, ուղղակի միաժամանակ խոսալ: Կարծում եմ էն պահն ա, որ լսող սկի պետք էլ չի: Գրպանիցս հանում եմ բջջայինս ու մի րոպեում մի քանի տասնյակ նամակներ ուղարկում ընկերներիս ու մամային: Մի պահ ուզում եմ բարձրաձայնեմ.«Ինչի՞ համար եք ուրախանում: Մի քանի րոպե առաջ ով եղունգ ուներ նա էր գլուխը քորում»: Բայց չէ է, չեմ ուզում: Մարդիկ վերջապես ուրախ են: Էտ ալարկոտ դեմքերն ուղղակի վայրկյանական լցվել են էներգիայով: Բոլորն անկանոն շարժվում են, ամբողջ մեքենայով մեկ քայլում են, իրար գրկում, իրար սիրում ու շնորհավորում: Նայում եմ պատուհանից հրապարակի կողմը: Հրապարակն էլ վաղուց չի երևում ու ոչ մի շշուկ էտ տեղից ինձ չի հասնում: Հասկանում եմ, որ նորությունը բոլորը կիմանան մի քանի րոպե անց, գիտեմ որ էտ իրարանցումը դեռ չկա, բայց ուղղակի զգում եմ ընկերներիս պակասը էտ պահին: ՈՒզում եմ դուրս պրծնեմ ու հետ վազեմ, ուզում եմ մի անգամ էլ առաջին անգամ իմանամ նորությունը ու մի անգամ էլ զգամ էտ թրթիռը, ու էս անգամ ընկերներիս հետ լինեմ: Բայց շատ ա հեռու է: Մինչև հասնեմ բոլորն արդեն սրճարանները լցված տոնելուց կլինեն: Ինձ մեկ ա չեմ կորցնում: Մեկ ա դուրս եմ պրծնում ու փողոցի կենտրոնում կանգնելով՝ սկսում եմ ծղրտալ ու էդպես ձենս գցած վազում եմ տատիկիս տան ուղղությամբ: Մի պահ ուշքի եմ գալիս ու նայում շուրջս. հեռու միակ ցնդածը չէի: Ա՜խ չէ՛, ինչ եմ ասում, սաղ ցնդել էին. ոմանք իմ պես աղմկում էին, ոմանք էլ անջատված ժպտում ու ցածր ձայնով իրենք իրենց փսփսում: Նստում եմ ասֆալտին ու սկսում բարձր խնդալ:
    -Սա դեռ սկիզբն ա,-գոռում ա ինչ որ մեկը:
    -Ճի՛շտ ա, բռնվե՛ք:
    Ա՜խ, ճիշտ ա.«Բռնվեք»: Շարունակությունն ավելի հետաքրքիր ա:
    * * *
    Մտնում եմ տատի տուն: Վանաձորում ինչքան բարեկամություն ունենք հավաքվել են էտտեղ: Ինձ մաման ա դիմավորում ու սկսում լիքը հարցեր տալ էս օրվա ցույցի, երթի, փակ ու բաց փողոցների ու հրաժարականի մասին: Ես սկսում եմ ոգևորված պատմել բոլոր մանրամասները՝ մի բան ճոխացնելով, մի երկու բան թաքցնելով ու բոլորը բերանները բաց լսում են ինձ( հավաքվածները տասնն են՝ մաման, քիրս, տատիկներն ու պապիկները, մամայի մորքուրը, մամայի քեռակինն ու իրա հարսները): Բոլորն էլ շատ ուրախ են, բացի տատիցս: Անհանգիստ հայացքով ինձ ա նայում էտ կնիկը ու մի քանի րոպեն մեկ հարցնում.
    -Իսկ կարո՞ղ ա էս ուղղակի սարքած ա:
    -Ի՞նչը տատ ջան:
    -Սենց չի էղնում է, դու չես հասկանում ուղղակի, ես կյանքի փորձ ունեմ. бесплатный сыр только в мышеловке (անվճար պանիրը մենակ թակարդում ա լինում) :
    Էլ չեմ շարունակում հետը վիճել (բնավորությանը լավ ծանոթ եմ, իմաստ չկա):
    -Շո՛ւտ զանգի հորդ ասա,-ոգևորված գոռում ա էն մի տատս,-գիտես ոնց կուրախանա:
    Դե հերս էս վերջին իրադարյություններից մի ամիս առաջ Սոչի էր գնացել, ու երբ իմացավ ցույցերի մասին քիչ էր մնում տոմս առնի՝ հետ գա, բայց տատանք մի կերպ կարողացան իրան էնտեղ պահեն: Չնայած, որ պապան Սոչի մնաց, մեկ ա կարելի ա ասել ոչ մի բան բաց չթողեց. վերջին նորություններն ինքն էնտեղ ավելի շուտ էր իմանում, քան մենք էստեղ, հետո զանգում էր, պատմում էր մեզ, ինձ էլ խրատում, որ հանկարծ տնեցոնց չլսեմ ու թեժ պահերին տանը չմնամ, ասում էր. «Ամոթ ա, ես տեղ չեմ՝ գոնե դու գնա»:
    Հա՛, տատանք դեմ էին էս ամեն ինչին ու ամեն գնով փորձում էին ինձ տանը պահած էղնեն, բայց իմ խորամանկությունը միշտ հաղթում էր իրանց անհանգստությանը: Չեմ ուզում քննադատեմ իրանց, բայց չեմ էլ կարա ասեմ՝ ԴԵ ԴԱ ԷԼ Ա ԸՆԴՈՒՆԵԼԻ:
    -Արի՛ հաց կեր հետո կզանգես,-կուխնուց մերս ա գոռում,-առավոտից բան չես կերել:
    -Ուֆ չէ է, չեմ կարա հիմա բան ուտեմ, մեջս ուղղակի սաղ վառվում ա: ՈՒզում եմ մենակ լիքը խոսամ ու ինչքան հնարավոր ա շատ մարդու պատմեմ:
    -Հույսով եմ ուրախությունդ տեղին ա,-նորից փնթփնթում ա տատս,-կարող ա և ճիշտ ես՝ պայքարիք ու հասաք ինչ որ փոփոխության, իսկ ինչ, եթե էտ փոփոխությունն ավելի վատն էղնի...
    -Է՜ դե սովոր ես ամեն ինչի հետ համակերպվես,-պատասխանում եմ մուննաթ տոնով:
    -Ուղղակի քեզ մի բան ասեմ, ինչ ուզում ես արա, բայց ոչ մի անգամ չթողնե՛ս քեզ մեկ ուրիշը իրա նպատակնեում օգտագործի, գործի՛ք չլինես:
    Ասում էի, չէ՞. վիճելն ուղղակի անիմաստ ա:
    -Երբ տաքսու շոֆեռը խորհուրդ ա տալիս ավելի լավ ա չլսես, որովհետև ինքը տաքսու շոֆեռ ա,-քիրս փսփսում ա քթի տակ: Տատս բարեբախտաբար չի լսում, որովհետև շատ ա նեղացկոտ ու խոցելի: Ես էլ սկսում եմ խնդալ: Տատս հասկանում ա, որ մի բան էն չեղավ, բայց չի կարողանում կողմնորոշվի ու խորհրդավոր հայացքով նայում ա դեմքիս: Ես սկսում եմ ավելի բարձր խնդալ, ու գլխումս սկսում են ֆռալ լիքը մարդկանց զանազան խրատներ, որոնք էս մի քանի օրը ավելի շատ էին, քան սաղ կյանքումս.«Ոնց ես սիրում ժամանակդ անիմաստ բաների վրա ծախսես... Կյանքը ցույց ա տվել, որ նման եղանակով ոչ մի բանի չես հասնի... Հիմա, որ Նիկոլը գնա կռշից քցվի, դու էլ ես գնալո՞ւ... Ամեն օր տասնհինգ հոգով գալիս եք գետնին նստում, հետո հվաքվում տուն գնում: Ոչ մեկ չի կիսում ձեր գաղափարները: Սթափվե՛ք... Հասկացողին մեկ ասա, անհասկացողին հազար ու մեկ... Հա բայց քեզ ինչ են արել Հանրապետականները, որ տենց վառված ես... Հինգ դպրոցականով փողոց եք դուրս գալիս, ուզում եք իրավիճակ փոխեք: Ծիծաղալու ա... Մեծերին հլա պատասխան չտա՛ք... Քաղաքապետի հետ էտ ո՞նց էիք խոսում... Ձեզ ծաղրածուի պես պահելու փոխարեն՝ դպրոց գայիք... Էտ բա հացադուլ խի՞ չեք անում... »:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.07.2018), Smokie (21.07.2018)

  13. #7
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,935
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    Մարգար պապի մտքերը այսքան խառը մեկ էլ 88-ին էին եղել։ Կյանքում առաջին անգամ համակարգչի առջև նստել էր ոչ թե Skype-ով ԱՄՆ-ում բնակվող դստեր հետ խոսելու համար, այլ ուղիղ հեռարձակում դիտելու։ Ու նույն հեռարձակման հետ իր մտքերը լույսի արագությամբ հասնում էին Արշակունյաց պողոտա` փակում այն, հետո բացում, բերման էին ենթարկվում ու ազատ արձակվում։ Իսկ համակարգիչը հանգիստ իր եթերն էր շարունակում` մեկ-մեկ միայն ընդհատվելու այս կամ այն կարեւոր տեղեկությամբ։ Ինքն էլ չգիտեր` ինչպես է այս քառակուսի ու նեղ արկղը ցույց տալիս այն, ինչ հիմա կատարվում է Երևանում` իրենից մոտ երկու հարյուր կիլոմետր հեռու։ Բայց չէր էլ ուզում իմանալ. ինչի՞ն է պետք հասկանալ մի բան, որ հիմա ամենակարևորը չէ։ Այ թե հասկանար` ուր է տանում այս երկար ճանապարհը, որով անցնում են մարդիկ` հարյուր հազարավոր մարդիկ։ Ինքը էդպիսի ճանապարհով գնացել է, գիտի։ Բայց հիմա բանն ուրիշ է։ Իր ժամանակի հակառակորդը դրսում էր, հիմա՞....
    Այ թե կարողանար քառակուսի արկղին հասկացնել` ինքն էլ է էնտեղ, ոնց 88-ին էր ու դրանից հետո։ Այ թե համակարգիչը իմանար, որ դրսում ուսանողներն են, բայց սա միայն ուսանողների պայքարը չի, միայն իրենց ցանկացածը չի։ Բայց համակարգիչը դա հասկանալ չի կարող, գոնե նրա ներսի մարդիկ իմանային։

    - Պապ, ես վաղը առավոտ շուտ` մինչև ճանապարհների փակվելը գնում եմ Երևան։
    - Զգույշ կլինես, ուշադիր` քեզ վնաս չտան։
    -Պապ, երեխա հո չեմ։ Հետո էլ, եթե ուրիշներին բան պիտի լինի` ինձ էլ թող լինի։
    - Բա ես էլ չկարողանայի գալ,- Մարգար պապի սրտից մի խուլ հոգոց դուրս եկավ։ Աչքերի առաջ էլի 88-ն էր, փետրվարը։ Ինքը ցույցերի առաջին օրից էնտեղ էր` առաջին շարքերում։ Հետո նույն շարքում կանգնած սահման գնաց։ Էնտեղից էր, որ մեկ ոտքով ետ եկավ։ Թե չէ առողջությունը պատճառ չէր, որ հիմա էլ չգնար ու թոռի հետ չկանգներ մի բուռ իրավունք ետ ստանալու համար։ Ու կքայլեր` ինչքան պետք լիներ, մենակ էս անտեր ոտքը տեղում լիներ։
    Հաղթանակի համար ծերուկը հասցրել էր քայլել՝ Երևանի փողոցներից մինչև Արցախ ու հակառակ ուղղությամբ։ Հաղթանակի հոտը իր համար մինչ այս վառոդն էր՝ այրված, այրվող։ Հիմա թոռն ու իր թոռի տարիքի ուրիշ երեխեք եկել են՝ ցույց տալու, որ հաղթանակն առանց արյան էլ լինում է։ Առանց արյան հաղթանակի համը չի կորում, գուցե թե՝ ավելի է քաղցրանում։ Բայց կարևորը՝ արդեն ութսունին մոտ պապի տասնութամյա թոռը Արցախում ձեռք բերած իրենց՝ հաղթողի հոգեբանությունը նորից գտել է։ Գտել են։
    Մարգար պապին երբեք էլ իշխանություն-պետություն ու, ընդհանրապես, ոչինչ ետ չի պահել սեփական կյանքին տեր կանգնել այնպես, ինչպես ինքը կուզի։ Ինքը գյուղի ջրի համար մարզպետարանում ի՜նչ կռիվներ է տվել, ինքն է, որ գյուղի տրանսպորտին վերջապես նորմալ աշխատել է ստիպել։ Ինքը, ինքը գյուղում ապստամբ պապի համարում ունի։ Հիմա էլ թոռն է ելել ու ցույցի գնում։ Արյունն է, է՜։ Իսկը իր կտորը, ախր, դա զգում էր, երբ թոռը նոր-նոր խոսել էր սկսել ու արդեն կռիվ էր անում սեփական ձեռքով դանակ- պատառաքաղ բռնելու համար։
    - Բալես, գիշերը փողոցում, որ քնելու լինեք` աղջիկներին ուշադիր եղեք, մեղք են։ Չմրսեն։ Դու էլ տաք բան վերացրու հետդ, ջուր։
    - Պա՜պ....
    - Մի բան գիտեմ, որ ասում եմ։ Թե մտածում ես` չգիտեմ ոնց են ցույց անում։ Էհ, տղա։
    ******

    - Լուսինե՜, միացրու, միացրու` տեսնենք ինչ եղավ։ Արի, տես` ախպերդ չի ՞երևում հեռուստացույցով։ Աչքերս լավ չեն տենում, է՜։
    Պապի ձեռքերը դողալ նոր էին սկսել` վերջին մի քանի օրերին, երբ սկսեց անհանգստանալ ավելի շատ, քան ապրած 70 տարիների ընթացքում։ Պատճառը թոռն էր, բայց ոչ միայն։ Մի ներքին` ավելի մեծ հուզմունք էր ստիպում ծերունուն լարվել, խառնվել իրար։ Ինքը էնտեղ պիտի լիներ, էն սպիտակ գլխարկով մարդկանց հետ պիտի տեսներ հաղթանակը։ Կյանքում առաջին անգամ հաղթանակը պիտի տեսներ առանց արյան, սպիտակով։ Իսկ էս անտեր երկաթը` ոտքի փոխարեն, իրեն թույլ չի տալիս անգամ այգում երկար քայլել, ձգվել` բարձրում հասած տանձերը թոռան համար քաղելու։ Մինչդեռ իր տեղը հրապարակում էր։
    - Զանգի, զանգի ախպորդ...
    - Կապ չկա պապ, չե՞ս տեսնում ինչքան մարդ ա հավաքվել էնտեղ, ոնց պիտի խոսի։

    - Որ զանգի` կասես` ուշադիր լինի։ Ինքն էնտեղ համ էլ իմ փոխարեն է։

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.07.2018), Sambitbaba (21.07.2018), Smokie (21.07.2018), Դեղին մուկիկ (30.07.2018), Տրիբուն (22.07.2018)

  15. #8
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,935
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Դավադրության թավշյա տեսություն


    1

    Նիբիրուում մթնոլորտը չափազանց թեժ էր: Դե էնտեղ միշտ է թեժ լինում. ցերեկները՝ մոտ 200 աստիճան ըստ Ցելսիուսի, բայց ներկաների բանավեճը մթնոլորտն էլ ավելի էր շիկացրել: Հավաքվել էին բոլոր խոշոր խաղացողները, որպեսզի քննարկեին տիեզերքի թիվ մեկ հարցը. ինչպե՞ս վերացնել հայու գենը:
    Նիբիրուում մի մեծ բուրգ կար, բուրգի ճակատին՝ մի աչք, աչքում՝ մասոնական օթյակ, օթյակի կենտրոնում՝ Սորոսը: Սորոսը հաջողակ բիզնեսմեն ու ներդնող էր, բայց այնքան էին ամեն ինչի մեջ նրան մեղադրել, որ նա վաստակել էր մասոնական օթյակի կենտրոնական նստարանը:
    – Միանշանակ ԳՄՕ: Եկեք հայերին մոդիֆիկացված սնունդ տանք, թող իրենց գեները դրանից մուտացվեն: Արդյունքում իրենք կկորցնեն Աստծու՝ իրենց գենի մեջ թողած հաղորդագրությունը։ Եվ իրենք կդադարեն լինել Տիեզերքի ամենախելացի, ամենագեղեցիկ, ամենաբիթի ու ամենա - ամենա ազգը,– առաջարկեց Սորոսը:
    – Չէ - հա, ի՞նչ ես ասում: Դու հայու գենի ուժը չգիտես: Սովորական մարդկանց մոտ նուկլեինաթթուների զույգերը ջրածնական կապերով են կապված, իսկ հայերի մոտ՝ բարեկամական: Հլը փորձի իրենց ԴՆԹ-ն հալեցնել, էն գուանինը սաղ ախպերներին կհավաքի, դու դրա տակից ո՞նց ես դուրս գալու,– շշնջացին Մութ Ուժերը:
    Մութ Ուժերին ոչ ոք չէր տեսնում, միայն լսում էին նրա սարսռեցնող շշնջոցները: Ոչ ոք չգիտեր նրանց էությունը, ծագումն ու տեսակը, բայց մի բան հաստատ էր. Մութ Ուժերի մատը խառն էր հայերի ու Հայաստանի ցանկացած անհաջողության մեջ։
    – Բա ի՞նչ անենք: Տնաշենները ՀՀԿ ունեն, ազգ - բանակ ու պատանի երկրապահներ: Այդպիսի հզորության դեմ Թալեաթն էլ անզոր կլիներ,– ասաց Թուրքի Արյունը, որ միշտ վախից սեղմված էր պատին: Թուրքի Արյունը Նիբիրուի գաղտնի լրտեսն էր. միշտ հայերի երակներն էր սողոսկում ու կենաց - մահու պայքար մղում հայու գենի դեմ: Նա լավ գիտեր գենի հզորությունը, գիտեր նաև թույլ կողմերը ու որոշ հաջողություններ էր գրանցել քաջարի հայորդիներին այնպես պղտորելով, որ նրանց անընդհատ ասում էին «հո դու թու՞րք չես»:
    – Եկեք հայերին խաբենք, տանենք աշխարհի ծայրը, հրենք ու թող թափվեն ներքև: Հա՜մ դուք ձեր ուզածին կհասնեք, հա՜մ մենք կապացուցենք, որ Երկիրը տափակ է,– ասաց Մեծ Կրիային հեծնած չորս փղերից մեկը:
    – Արա դե հազար ենք ասել, էս տափակներին մի՛ կանչեք,– դժգոհեց Սորոսը։
    – Հայաստանը պետք է ներսից կործանել: Քանի դեռ գոյություն ունի վեհապանծ ՀՀԿ-ն, քանի դեռ Հայաստանն ունի իր անկրկնելի բանակցող, գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին, քանի դեռ Վիգեն Սարգսյանը ազգը բանակ է սարքում, քանի դեռ…
    Պարսիկ փիղը (չշփոթել տափակ երկիրը պահող փղերի հետ) շատ հարբած էր, առանց խոսքերն ավարտելու տապալվեց գետնին ու սկսեց խռմփացնել:
    – Բայց էս ալկաշը ճիշտ ա ասում. ես գիտեմ, թե ով կարող է մեզ օգնել,– Սորոսի ուղեղում հրաշալի պլանն արդեն փայլատակել էր:
    – Սորոս, եթե էլի ասելու ես՝ եկեք երեխեքին նորմալ սեռական կրթություն տանք, փորձենք պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները և այլ բարեփոխումներ անենք, ապա սու՜ս մնա: Խաչիկ Ասրյանը, Գալաջյանը, Բաբուխյանը. հայ ազգը մեկից ավելի ֆյուռեռ ունի:
    – Չէ՜, է՜, կարող են մի վստահելի անձ գտնել, որի միջոցով իշխանափոխություն կանենք,– Սորոսի աչքերը փայլում էին ինչպես դժոխքի կրակները:
    – Չլինող բան ա: Մեր վստահված անձը՝ Լևոնը, ձախողվեց: Ո՞նց կարող ա նրա աճեցրած կադրը հաջողության հասնի,– ասաց Ջհուդ-Մասոնը: Վերջինս հրեաների ու մասոնների հավաքական կերպար էր, որն անհասկալի պատճառներով ամենաշատն էր ուզում գահընկեց անել հայու գենը:
    – Սա մեր վերջին հույսն է: Եթե Սերժ Սարգսյանը շարունակեց իր արքայությունը, ապա հայ ազգն այնպիսի ռազմահայրենասիրական կրթություն կստանա, որ բռունցք կկազմի ու էնպես կխփի տիեզերքի փորին, որ մի հատ էլ Մեծ Պայթյուն կլինի:
    – Հայը հայի հետ կամուսնանա, ու Մասիսը հայերեն կխոսա,– տխրեց Թուրքի արյունը:
    – ՀՀ իշխանությունների կողմից հետապնդման ժամանակ ընդհատակում մեկի հետ էի ծանոթացել։
    Մութ Ուժերի շշուկը հազիվ էր հասել ներկաների ուղեղներին, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն կանգնած էր օթյակի կենտրոնում։


    2

    – Նիկո՛լ, ուրեմն քեզ մի առաջարկ ունենք. իմանալով, որ Հայաստանում բռնատիրական կարգեր են, իսկ ընդդիմությունը ցանկանում է պայքարել դրա դեմ, ցանկանում ենք քեզ մեր օգնությունն առաջարկել,– Մութ Ուժերը Փաշինյանին ծանոթ քաղբանտարկյալի մարմին էին ստացել։
    – Բայց որտե՞ղ եմ ես, ի՞նչ իլյումինատական նշաններ են, էս ի՞նչ փղեր են, ի՞նչ եք ինձանից ուզում,– Նիկոլը շշմած նայում էր շուրջբոլորը, իսկ նրա ներսում աշխուժանում էին կասկածամիտ պետականամետը և հետաքրքրասեր լրագրողը։
    – Հայաստանում տարածված հոմոֆոբիան, ռասիզմը, սեքսիզմը, վերջիվերջո կոռուպցիան այնպիսի չափերի են հասնում, որ վտանգի տակ են դնում գալակտիկայի ապագան,– Սորոսը սկսեց բանեցնել իր քաղցր լեզուն։
    – Բայց ինչու՞ հենց Հայաստանը, ավելի վատ վիճակում երկրներ էլ կան,– Նիկոլի կասկածամտությունը չէր վերանում։
    – Ոչ մի ազգ հայու ոգին չունի, ձեր հաղթանակը կարող է օրինակ ծառայել ամբողջ աշխարհին,– Սորոսը շարունակում էր համոզել։
    – Ի՞նչ առաջարկներ կան,– Նիկոլը դեռ կասկածամիտ էր, բայց նման շանսը ձեռքից բաց թողնել չարժեր։
    – Ուրեմն՝ նախևառաջ պետք է երգ գրենք։ Դա ամենակարևորն է։ Մա՛յքլ, ա՛յ Մայք, արի մի բան առաջարկի,– բղավեց Իլյումինատը, որը դեռ Մոցարտի թվերից կառավարում էր շոու-բիզնեսը։
    – You are not alone, I am here with you,– լուսնային քայլքով օթյակում հայտնվեց Մայքլ Ջեքսոնը։
    – Շատ լավ ա, դե գրա՝ «Եվ մենակ չե՛մ, մենակ չե՛մ, մենակ չե՛մ»։ Մա՛յքլ, շնորհակալություն, եթե ուզում ես՝ կարող ես գնալ,– Իլյումինատը բավարարված էր։
    – Քայլում են, քայլում են, քայլում,– շարունակեցին հարբած փղերը։
    – Մի բան էլ դու գրի, Նիկո՛լ։
    – Ու մեր մեկտեղվող աչքերի մեջ,
    Հույսի արեգակ է փայլում,– կիսաձայն-բաղաձայն երգեց Նիկոլը՝ աչքերը հառելով բուրգի կենտրոնի աչքին, որի մեջ արտացոլվում էր ծագող Արեգակը։
    – Լավ, քանի որ ամենակարևորը՝ հեղափոխության երգը կա, հիմա ես քեզ լիքը փող կտամ, Նիկո՛լ։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ ես անելու, բայց ես միշտ ֆինանսավորում եմ բոլոր գունավոր և ծաղկային հեղափոխությունները։ Բայց նայի, պատվաստանյութեր ու ԳՄՕ քարոզել չմոռանաս, հա՜,– Սորոսը Նիկոլի դիմաց երկու մեծ ճամպրուկ փող դրեց,– Հա՛, մեկ էլ ֆեմինիստ ա, գեյ ա, բան ա, պիտի մեծ ներգրավվածություն ունենան։
    – Որ կասկածելի չլինի, ես էդ գումարը որպես անհատական փոխանցումներ կձևակերպեմ,– Ջհուդ-Մասոնը նման մանիպուլյացիաների մասնագետ էր։
    – Դուք ինձ ընդհանրապես մոռացել եք, բայց եթե ուզում եք սատանաների ու դևերի օրհնությունը, թու՜հ՝ նզովքը ստանալ, պետք է ուրբաթ 13-ին հատուկ ծես կատարեք,– Լյուցիֆերն էր՝ մանր-մունր դևիկներով ու չարքիկներով շրջապատված,– Ուրեմն դու պիտի քայլես ու քայլես, ապա ուրբաթ 13-ին ավարտես ուխտագնացությունդ, և այդ ու միայն այդ դեպքում նզովքս կլինի իշխանությունների վրա։
    – Ո՛վ Նիկոլ, քեզ մի թուրմ կտամ, որը կստիպի մարդկանց քեզ շատ սիրել, նույնիսկ՝ պաշտելու աստիճան: Թուրմը կխմես ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ, սոված փորիդ: Սկսիր 10 մլ-ից և ամեն օր նույն քանակով ավելացրու չափաբաժինը: Միանգամից ամբողջը չխմես, թե չէ էդ սերն ու պաշտանմունքն անդառնալի հետևանքներ կունենան: Թուրմը կազդի այն բոլոր մարդկանց վրա, ովքեր կլսեն քո խոսքը, քանի որ ազդեցությունը փոխանցվում է ձայնային ալիքների միջոցով և չի կորցնում իր ուժգնությունը, նույնսիկ երբ խոսքդ հեռուստացույցով կամ ռադիոյով են լսում: Սրան դիմակայել կարող են միայն հայու գենի ամենահզոր պահապանները,– վերջին և ամենակարևոր նվերը հանձնեց վհուկ Հեկատեն:
    – Նիկոլ, դու այս անգամ այլ ելք չունես, քան մեր առաջարկն ընդունելը,– շշնջացին Մութ Ուժերը։
    – Ելք միշտ էլ կա, բայց համաձայն եմ,– ասաց Նիկոլն ու անհետացավ Նիբիրու-Երևան պորտալի կանաչալույսում:
    – Մի՛ մոռացիր, որ դու մեր մարդն ես, Նիկո՛լ,– Նիկոլի հետևից բղավեց Մերկելը:
    – Ոչ, դու էլ ես մերը լինելու,– Մերկելին թարս նայեց Պուտինը:

    Երբ համարյա բոլորն արդեն հեռացել էին, Ալտերը՝ Սերժ Սարգսյանի ալտեր էգոն, մեղմ հպվեց Մութ Ուժերին ու տխուր նայեց երկնքին.
    – Հոգնե՜լ եմ, Մու՛թ։ Գոնե էս անգամ ստացվի, հանգիստ գնամ ու սկսեմ բոհեմական կյանքով ապրել։ Էլ չեմ դիմանում Գլխավոր Գերագույնին, էդ համակարգին, էդ անիմաստությանը, Մու՛թ։ Ուզում եմ գնալ։
    – Ալտ ջան, ալտեր էգոն ոչ թե Սերժն ա, այլ դու։ Բայց սիրտդ լեն պահի,– Մութ Ուժերը պարուրեցին Ալտերին, ու միասին գնացին պոկեր խաղալու։


    3

    Լյուցիֆերը օթյակի կենտրոնում դեպի դժոխք պորտալ էր բացել և գեհենի կրակների վրա պոպ-կորն էր սարքում։ Ավելի հայեցի լինելու համար, նա պորտալը «թոնիր» էր անվանում և մեծ պաստառ էր փակցրելլ. «Ուղիղ միացում Հայաստանից՝ դժոխային թոնրի պոպ-կորնով»։
    Դավադիրները ճարել էին նաև Սաուրոնի աչքը. հավես չունեին Հայաստանում շատ երևալու, իսկ Նիբիրուում ինտերնետը թանկ էր ու դանդաղ։ Սաուրոնի աչքը հետևում էր Նիկոլին, իսկ դավադիրներն ուշադիր հետևում էին, հեղափոխադրույքներ կատարում, մանր-մունր դավադրություններ կազմակերպում և համեմատում հաջողության գործակիցը։
    Սորոսը զբաղված էր ամբողջ գալակտիկայի վուլգար ֆեմինիստներին և նույնասեռականության քարոզիչներին ֆինանսավորելով, ուստի որպես հիմնական դավադիր ընտրվել էր Գլխավոր Գերագույն Ալտերը: Թեև նա իր պայքարը սկսել էր հետին պլանում՝ իր «մերժված» էգոյի դեմ կռիվ տալով, բայց Սերժ Ազատիչն ավելի ուժեղ էր ու համարյա անպարտելի։ Ուստի Ալտերը վերջնականորեն երկատվեց և հեռացավ Նիբիրու՝ Նիկոլի և նրա համակիրների գործողությունները դավադրելու:
    – Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն, հիմա դիտում ենք ԱԺ նիստը: Արդյո՞ք Սերժ Ազատի Սարգսյանը կընտրվի վարչապետ: Հիշեցնեմ, որ բոլոր խաղադրույքներն արդեն ընդունված են: ՍՍ-ի ընտրվելու գործակիցը 0,5 է, քանի որ նույնիսկ դժոխքում ենք Սաշիկին փայ տալիս, իսկ չընտրվելունը՝ ծիծիլյոն,– հայտարարեց Լյուցիֆերի սատանիկներից մեկը, մինչ մյուսները թոնրի թարմ պոպ-կորն էին բաժանում:
    – Էս ԱԺ նիստն ինչ անհետաքրքիր ա, մի քիչ առաջ տվեք էլի,– օթյակից սկսեցին բողոքները:
    – Չեք թողում մի քիչ հանգիստ նստեմ։ Թե ընդհանրապես ինչու՞ որոշեցի Սաուրոնի աչքը ժամանակի մեքենայի հետ կապել, նույնիսկ սատանան չգիտի,– փնթփնթաց դավադիրներից մեկը և դանդաղ քայլեց դեպի ժամանակի մեքենան: Եվ այդ դավադրի անունն էր Ալբերտ Էյնշտեյն:
    Ժամանակն առաջ էր տրված, Ազատիչը՝ ընտրված, ցուցարարները՝ բարկացած, բայց համերաշխության կոչերով զսպված: Ներկաներն ինտրիգ ու հակամարտություն էին ուզում. առանց դրա պոպ-կորնը չէր ուտվում: Գլխավոր Գերագույն Ալտերը լավ հիշում էր, որ ՀՀ ոստիկանությունն արժանացել էր համագալակտիկական անաչառության և արդարության մեդալին, ուստի նրանց կողմից անհամաչափ ուժի կիրառումն անհնար էր: Հետևաբար խաղահրապարակ պետք է մտներ սադրիչների բանակը. Լյուցիֆերի անտեսանելի չարքերի ջոկատը կազմ ու պատրաստ սպասում էր ցուցարարների և ոստիկանների մեջտեղում:

    շարունակելի

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.07.2018), Sambitbaba (21.07.2018), Smokie (22.07.2018), Տրիբուն (23.07.2018)

  17. #9
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,935
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակությունը

    Լյուցիֆերն ինչ-որ անհասկանալի բառեր շշնջաց և սատանիկները, որոնք միայն իր ձայնի միջոցով կառավարվող ընդունիչներ ունեին, անցան գրոհի: Ցուցարարներն ու ոստիկանները նրանց չէին տեսնում, բայց այ Նիբիրուում ասես ֆուտբոլի առաջնության դիտում լիներ: Ներկաները գոռում էին, ծիծաղում, բարկանում, երբ փոքրիկ սատանիկները ճանկռում ու կծում էին ներկաներին: Նրանցից մի քանիսին նույնիսկ հաջողվեց ոստիկաններից նռնակներ գողանալ:
    – Ասենք էս բացքամակ պիրոմանիակ սատանիկները մեզնից լավն էին, հա՞,– դժգոհեց պարսիկ փղերից մեկը, քանի որ վերջիններս ուզում էին իրենք անտեսանելի դառնալ և աջուձախ ոտնատակ անել ցուցարարներին, բայց Մութ Ուժերը դեմ էին վճռորոշ պահերին ալկոհոլի կիրառմանը, իսկ չհարբած ժամանակ փղերը չափազանց քաղաքավարի էին:
    – Իմ ճժերի նման շոու կարո՞ղ էիք անել, սենց սիրուն լուսաձայնային էֆեկտներով: Ռագնարոսիկին տեսնու՞մ եք, նույնսիկ Ռամշտայնենք են կրակային էֆեկտների համար իր մոտ վերապատրաստվել,– Լյուցիֆերն առավել քան հպարտ էր իր ճժերով: Դժոխքում մի թեժ փարթի էր պետք կազմակերպել նրանց վերադարձի առիթով:
    Գլխավոր Գերագույն Ալտերը մեղմ ժպտում էր. գիտեր, որ նռնակները ջրցանի էֆեկտ կունենան: Ջրցանի էֆեկտը գիտական բառապաշարում շրջանառության մեջ էր մտել էլեկտրիկ Երևանից. ցուցարարների դեմ կիրառված ուժն ուղիղ համեմատական է ցուցարարների թվաքանակի աճին:
    – Գերագու՜յն, հաջորդ հետաքրքիր դեպքերը ե՞րբ են, ժամանակն առաջ տամ, քանի դեռ մեքենայի մոտ եմ,– Էյնշտեյնը տեղավորվել էր մեքենայի մոտ և մտածում էր, թե ինչու մինչև հիմա հեռակառավարման վահանակ չի ստեղծել:
    – Դուք էդտեղ կարող եք համերգ-մամերգ նայել, ես պիտի գնամ: Հետո կդնես ապրիլի 22–ի վրա, երբ Մերժվածս ու Նիկոլը հանդիպեն,– պատասխանեց Գլխավոր Գերագույն Ալտերը և հեռացավ կատարելու իր ամենակարևոր դերը:
    – Իսկ հիմա գովազդային ընդմիջում «Սաուրոնի աչքի» եթերում: Մեր թավշյա մարկետից կարող եք գնել ընտիր «դուխով» շապիկներ և այլ արտադրանք: «ՄերժիրՍերժին» կարգախոսով արտադրանքի վրա գործում են լիկվիդացիոն զեղչեր,– Ջհուդ-Մասոնը համերգը գովազդով կտրեց:
    Մինչ ներկաները ոգևորված ապրանք էին գնում, իսկ Ալտերն աճապարում էր դեպի իր մարմին, Էյնշտեյնը գտավ բաղձալի կադրը. Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը դեմ դիմաց նստած էին Մարիոթ հյուրանոցում: Օթյակում ֆեմտովայրկյանի ընթացքում լռություն հաստատվեց.
    … դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ օրինական իշխանություններին, դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը…,– խոսում էր Սերժ Սարգսյանը, երբ նիբիրուացիները նկատեցին, թե ինչպես Գլխավոր Գերագույն Ալտերի շնչակտուր ուրվականը ներս սողոսկեց իր ալտեր էգոյի մարմին:
    … դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից,– անմարդկային ներքին պայքարի արդյունքում դուրս պրծավ Սերժ Սարգսյանի բերանից: Գլխավոր Գերագույն Ալտերը կարողացավ կատարել ամենաբարդ առաջադրանքը՝ հաղթահարել ինքն իրեն և սկիզբ դնել ջրցանի ամենամեծ էֆեկտին, որը երբևէ եղել էր Հայաստանում:
    Հանդիպումից կարճ ժամանակ հետո Սաուրոնի աչքն ուղղվեց Սերժ Սարգսյանի վրա. Գլխավոր Գերագույն Ալտերն արդեն հեռացել էր իր մարմնից, իսկ Ազատիչը չէր կարողանում գիտակցել, թե ինչպես կարողացավ այդ չարաբաստիկ արտահայտությունն անել, ինչպե՞ս: Ազատիչն անկյունում այնպես էր կծկվել ու լալիս, որ դիտողները սկսեցին վատ զգալ իրենց «ՄերժիրՍերժին» շապիկների ու բաժակների համար:
    Հաջորդ տեսարանում Լյուցիֆերի սատանիկները կերպարանափոխվեցին, դարձան ոստիկաններ և առևանգեցին Նիկոլ Փաշինյանին՝ ավարտելով ջրցանի էֆեկտի վերջին շտրիխը:
    – Ընդունվում են խաղադրույքներ, թե արդյո՞ք մարդիկ կվախենան և կդադարեցնեն ցույցերը, թե՞ շարժումը նոր թափ կստանա,– հայտարարեց Լյուցիֆերը,– Գործակիցները կհայտարարվեն խաղադրույքներից հետո, քանի որ գրողը տանի, դուք սատանայի մոտ եք խաղադրույք կատարում,– Լյուցիֆերն իր ճժերի հերոսություններից ոգևորված էնքան էր խմել, որ նույնիսկ նորմալ գործ բռնել չէր կարողանում:
    Լյուցիֆերն իր խոսքը հազիվ էր ավարտել, երբ Գլխավոր Գերագույնը Ալտերը Երևան-Նիբիրու պորտալով իրեն ներս գցեց ու ուրախությունը հազիվ զսպելով բղավեց.
    – Էլ չեմ համբերում, քցեք հրաժարականը նայենք:
    – Սփոյլողի մեկը:
    – Ամենահետաքրքիր մասն էր, այ ալտեր էգոյի գլուխ:
    – Խորովել սրան:
    Մինչ Գլխավոր Գերագույն Ալտերը փորձում էր զարմանքից ուշքի գալ, թե ինչու մնացածը նույն ոգևորությամբ չընդունեցին լուրը, ներկաները ինչ պատահի նետում էին նրա վրա: Կեղտոտ գուլպաները, հրե գնդակները, թոնրի պոպ-կորնը, գավազանները և բազմաթիվ հասկանալի ու անհասկանալի իրեր անցնում էին Ալտերի ուրվականային մարմնով:
    – Ու՜ֆ լավ է, մի քիչ առաջ տվեք, դրեք հետհաղթանակյա համերգ նայենք, Թաթան երգ է գրել, մի քիչ պարենք ուրախանանք,– առաջարկեց փղերից մեկը:
    Այդ օրվա դիտումն ավարտվեց Հանրապետության Հրապարակից ուղիղ եթերի տակ տժժալով, իսկ որոշ համարձակներ ռիսկ արեցին նաև գնալ ու փողոցներում արվող խորովածից համտեսել:


    4

    Թավշյա հեղափոխության հաջորդ դիտումը ոչ նախորդի ոգևորվածությունն ուներ, ոչ էլ նույնիսկ թոնրի պոպ-կորնը: Այս անգամ Սաուրոնի աչքն ուղղված էր ԱԺ նիստերի դահլիճին, որտեղ Նիկոլը կընտրվեր վարչապետ կամ չէր ընտրվի:
    – Մենք փորձեցինք մեզանով անել հանրապետական գործիչներին, բայց ո՛չ իմ առաջարկած փառքը, ո՛չ փողերը չկարողացան գնել նրանց,– տխուր խոսեց Սորոսը:
    – Ես չեմ կարող ոչ մի կանխատեսում անել ապագայի վերաբերյալ,– դառնությամբ ասաց Գլխավոր Գերագույն Ալտերը:
    – Այսօր խաղադրույքներ չեն լինի, ոչ էլ պոպ-կորն, բայց կբաժանվեն դժոխքի կրակներով կրակայրիչներ. այսօր հաստատ անկյունում նյարդային ծխողներ շատ կլինեն,– հայտնեց Լյուցիֆերը:
    Նիստի ընթացքում հնչում էին այնպիսի սուր ու կտրուկ հարցեր, որ Լյուցիֆերի չարքերն ու Ապոլոնի մուսաները, հազիվ էին կարողանում օգնել Նիկոլին: Էյնշտեյնը, որ արդեն հեռակառավարման վահանակ էր ստեղծել ժամանակի մեքենայի վրա, վահանակը լուռ պտտում էր ձեռքում: Կարծես՝ բոլորն էլ ցանկանում էին առաջ տալ այս լարված ու դաժան նիստը, բայց միևնույն ժամանակ հետաքրքրասիրությունը թույլ չէր տալիս:

    Օթյակը լի էր սիգարետի մնացորդներով, չարքիկներն արդեն սկսել էին վալերյանկա բաժանել, քանի որ մարիխուանայի պաշարներն ավարտվել էին: Երբ հայտարարվեց քվեարկության ժամանակը, բոլորը, նույնսիկ՝ անսիրտ–անհոգիները ներսում թրթռոց զգացին, թեև վստահ էին, որ էս անգամ էլ հաղթանակը դուրս պրծավ իրենց ձեռքերից:
    – 45 կողմ, 55 դեմ,– Արա Բաբլոյանի ձայնին հաջորդեցին Նիբիրուուվ մեկ հնչող քֆուրները, ջարդվող բաժակների և ոսկորների ձայները, մռնչոցներն ու մլավոցները:
    – Առաջ եմ տալիս, տեսնենք ինչ եղավ,– Ալբերտ Էյնշտեյնը սառը դատողությունը պահպանողներից մեկն էր:
    Սաուրոնի աչքը սահում էր հաջորդող ցույցերի վրայով. մարդիկ առավել մեծ թափով էին փողոցներում: Հեկատեի տված թուրմի ազդեցությունն առավել քան ուժգին էր. նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում ատում էին նրան, մանտրայի պես նրա անունն էին կրկնում և հավատում, որ նա կբերի փրկությունը: Փակ էին փողոցները, մայրուղիները, շրջապատված էին «դեմ» քվեարկած պատգամավորների տները. էս անգամ նույնիսկ խաղադրույքների կարիք չկար:
    – Քվեարկությունն ավարտված է. 59 կողմ և 42 դեմ,– թնդաց Նիբիրուում, և բոլոր դավադիրների ուսերից ասես մեծ բեռ ընկավ:
    – Մեր պայքարը հայու գենի դեմ կարելի է համարել ավարտված: Ո՞վ ա գալիս խմելու,– առաջարկեցին փղերը:
    Մութ Ուժերն ականջիս շշնջում են, որ այդ օրը Նիբիրուում ավելի մեծ ու ճոխ փարթի էր, քան Հայաստանի Հանրապետությունում:


    5

    – Արդեն ժամանակն է մեր սկսած գործն ավարտելուն: Իշխանությունն այլևս հայու գենի պահապանների ձեռքում չէ, ուստի մենք կարող ենք ձեռնամուխ լինել հայու գենի վերացման սուրբ գործին,– Մութ Ուժերը շշնջացին ամենավստահելի դավադիրներից կազմված ժողովի ընթացքում:
    – Ես հույս ունեի, որ Նիկոլի կառավարության ընթացքում ռազմահայրենասիրությունը կպակասի, ԼԳԲՏ անձանց իրավունքների համար մի բան կարվի, ռասիզմի դեմ պայքար կմղվի, բայց ինչ–որ չեն արդարացնում ինձնից վերցրած միլիոնները,– դժգոհեց Սորոսը:
    – Եվրոպայի հետ կապեր պետք է լավացնե՜ր, ԵԱՏՄ–ից դուրս գա՜ր… Շնիցել էլ չէ, փռթած պիվա,– Անգելա Մերկելն էլ էր այնտեղ:
    – Տո ոչ էլ ռուսամետ ա, երբ հարցնես՝ բա թե մենք ինչ անում ենք, Հայաստանի համար ենք անում,– Պուտինն էլ գոհ չէր:
    – Չէ՛, չենք կարող թողնել, որ մեր ձեռքից էս մեկն էլ գնա: Պետք է շտապ բերման ենթարկել,– վրդովված խոսեց Իլյումինատը:
    – Էդ հարց է, թե ով ում բերման կենթարկի,– Նիբիրու–Երևան պորտալը առկայծում էր վառ կանաչ լույսով: Պորտալի դիմաց կանգնած էին Նիկոլ Փաշինյանը, Արթուր Վանեցյանը և մի խումբ դիմակավորված անձինք:
    – Ուրեմն, տղե՛րք և աղջկե՛րք, մի հատ էս Նիբիրուն, հատկապես օթյակը խուզարկեք, տեսնենք ինչ կա էստեղ,– կարգադրեց Վանեցյանը:

    Բոլոր ներկաները շվարած Նիկոլին էին նայում. ո՞նց ինքնուրույն գործարկեց պորտալը, էս ու՞մ է բերել և ինչու՞, ո՞նց համարձակվեց դուրս գալ Տիեզերքի ամենահզոր էակների դեմ:
    – 3 հատ ժամանակի մեքենա, 5 արկղ միջաստղային շմայսեռ, մի անհատակ հոր, որը լիքն է «Զինվորի բաժին» ապրանքանշի տուշոնկայով և խտացրած կաթով,– հայտարարեցին ԱԱԾ աշխատակիցները։
    – Լավ, ասենք ժողովրդի փողերով անլեգալ ժամանակի մեքենաներ եք կառուցել, անլեգալ զենքեր ձեռք բերել, բայց լավ, էդ տուշոնկան ու խտացրած կաթն ի՞նչ էիք անելու,– Նիկոլի աչքերում այս անգամ ոչ թե հույսի, այլ զայրույթի արեգակ էր փայլում:
    Մինչ ներկաները չգիտեին ինչ պատասխանել, սյուների հետևում փղերը սրբում էին իրենց խտացրած կաթոտ բերանները, իսկ սատանիկները խժռում չբռնագրավված տուշոնկայի վերջին կտորները:
    – Ձեր խոսակցությունը ձայնագրված է: Անօրինական զենք-զինամթերք և ժամանակի մեքենա ունենալու, հայու գենի դեմ նյութված դավերի, հայոց բանակից կատարած գողությունների համար բոլորին բերման ենք ենթարկում,- հայտարարեց Արթուր Վանեցյանը:
    – Ինչպես տեսնում եք ԱԱԾ-ն շատ շնորհքով ներխուժել է Նիբիրու,- սելֆիի ձողը բռնած սկսեց խոսել Առաքել Մովսիսյանը: Վերջինս իր անօրինական զենք-զինամթերքը հանձնելուց և ԱԱԾ-ի շնորհքին ծանոթանալուց հետո որոշել էր փոխել մասնագիտությունը և Գագիկ Շամշյանի մոտ լրագրության դասերի էր գնացել:
    – Ահա, բերման են ենթարկվում հանցագործ աշխարհում դարեր առաջ թագադրված, «Մութ Ուժեր» մականունով Մութուժին, «Շապուհի տղա Փղուլ» մականունով Փիղ Աբասիին, «Դմբուզ Իլյումինատ» մականունով անհայտ անձին, «անդրոմեդացի ջհուդ-մասոնիկ» մականունով Աբրահամ Մասոնովիչին, «ԳՄՕիկ» մականունով Ջորջ Սորոսին, «Դժոխքցի Պլետ» մականունով Լյուցիֆեր Լուսաբերին, «Բաբիկենց Յագիկ» մականունով Հեկատե Պերսևսնային ու մի քանի բլոկ դիշովկա չարքերի ու փղերի:
    – Շմա՛յս, հիմա ուղիղ եթերի իմ հերթն է,– Նիկոլը նույնպես շատ շնորհքով առգրավեց Շմայսի Սելֆիի ձողը, քանի որ իրենը մոռացել էր:
    – Սիրելի՛ հայրենակիցներ, այս պահին ես ուղիղ եթերում եմ Նիբիրու մոլորակից, որտեղ մենք ցնցող բացահայտումներ կատարեցին: Ինչպես արդեն տեղեկացվեց, ձերբակալվել են բոլոր հայու գենը կործանել փորձող դավադիրները: Այս մեծագույն վտանգի վերացումից հետո կո՛չ եմ անում գալակտիկայասփյուռ հայորդիներին վերադառնալ և ծառայել հայոց բանակում: Կո՛չ եմ անում թողնել այլ մոլորակների ճոխ կյանքը և վերադառնալ հայրենիք՝ կառուցելու տիեզերքի ամենահզոր պետությունը: Քանի դեռ իմ մեջքի հետևում հայ ժողովուրդն է կանգնած, չկա որևէ խնդիր, որ չկարողանանք հաղթահարել:

    Նիբիրուից ուղիղ միացումը միլիոնավոր մարդիկ դիտեցին, բայց միայն քչերը նկատեցին, թե ինչպես Նիկոլը սողունի նման թարթեց իր դեղին դարձած աչքերը:


    Դիսքլեյմեր. Պատմվածքը պարունակում է սարկազմի մեծ չափաբաժին: Հեղինակը լուսատարիներով հեռու է ռասիզմից, սեքսիզմից, հոմոֆոբիայից և դավադրությունների տեսություններից:
    Այստեղ կարող էին հիշատակվել նաև օգտագործված դավադրությունների տեսությունները, բայց դա կթողնեմ ընթերցողի սուր, բայց հուսամ ոչ ռեպտիլոիդ աչքերին:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.07.2018), Sambitbaba (21.07.2018), Smokie (22.07.2018), Բարեկամ (23.07.2018), Դեղին մուկիկ (31.07.2018), Տրիբուն (22.07.2018)

  19. #10
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,935
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8․ Ու լույս ծնվեց…

    -Հը՞.. Ի՞նչ ես խոսում։
    -Արա, ասում եմ հեղափոխություն ա։
    -Ի՞նչ…
    Կիսաբաց աչքերով նայում էի դրսից ընկնող լույսի շողին։ Ինչ ա խոսում էս տղեն։․ Ինչ հեղափոխություն... Բառի իմաստը դեռ ուղեղս չէր ընկալել։ Ուզում էի նորից աչքերս փակել, ու խորասուզվել իմ քաղցր երազի գիրկը։ Ու էլի գոռաց.
    - Արա, ասում եմ հելի փողոց...
    - Արա, մի գոռա, հասկացանք.․․,- գրմռացի ես ու գլուխս բարձի մեջ թաղեցի։
    Ու հանկարծ աչքերս բացվեցին։ Կարծես հարյուր մետր բարձությունից գլխիս սառույց գլորեին։ Հեղափոխություն։ Այդ բառն ուղեղումս հնչեց այնպիսի տագնապով, որ ամբողջ մարմինս սարսռաց: Վայրկենապես վեր ցատկեցի ու նայեցի պատուհանից դուրս։ Դե մեր բակը շատ դինջ է, կասեի նունիսկ չափազանց դինջ, պատուհանից նայելն օգուտ չուներ։ Պետք էր խոսել․․. Հեղափոխություն... Ինչ սոսկալի, ինչ մութ բառ էր դա․․․ Կարծես լողար երակներովս՝ իր սրերը մխրճելով արյանս ամեն գնդիկի մեջ։ Ընկերս ի՞նչ ասաց։ Ի՞նչ հենց նոր ասաց։ Գուցե սխալ էի լսել…
    - Գագ, ինչ էիր ասո՞ւմ։
    - Ասում եմ, հեղափոխություն ա սկսել։ Մարդիկ Սերժիկին են մերժում։ Չեմ հասկանում, դու էս երկրի՞ց չես։
    Կյանքումս դեռ այդպես թեթևացած շունչ չէի քաշել.
    - Ու դրա համար ինձ քնից հանու՞մ ես։ Վայ ես քո.․․ Խի էդ երբ չեն մարդիկ Սերժին մերժել։ Քունս հարամ արիր․․.
    - Սոնային էիր տենում էլի երազո՞ւմդ։
    - Լեզվիդ մի տուր,- ասացի ես ժպտալով..
    - Արա ես քեզ ասում եմ արի դուրս։ էսօր ուրիշ ա ես քեզ ասում եմ։ Սաղս դուրսը կանգնած գոռում ենք, ոչ թե տանը նստած տելեվիզրին անիծում։
    - Նախ տելեվիզր չի, հեռուստացուց ա։ Հետո էլ հա, ինչ անեմ՝ գոռում եք։ Ես ինչ մեղավոր եմ, որ տղերքով որոշել եք վոկալի դասերի առավոտ շուտ գնաք։
    - Ա՞ր։
    Կոկորդս ցամաքեց։ Երևի մոռացա հայերենի բոլոր բառերը։ Կամ այնքան լեզու միանգամից իմացա, որ կարողացա միայն այս երկու վանկը արտասանել։
    - Ըհը՞։
    - Գագոն ճիշտ ա ասում, արի շո՜ւտ, ինձ թվում ա՝ իսկականից կկարողանանք մի բան փոխել, ես մեր ժողովրդի աչքերում դեռ էսպիսի փայլ ու վճռականություն չեմ տեսել։

    Ախ… Հոգիս հառաչեց.. Երեկ էի վերջին անգամ լսել այս ձայնը բայց այնքան էի կարոտել, այնքան էի տենչում լսել այն, որ կլսեի թե ոնց է նա ուղղակի շարունակում խոսել հազարավոր տարիներ, նույնիսկ դարեր… Բայց պետք էր խոսել․
    - Ըհըմ.. - կոկորդս մաքրեցի ու խորը շունչ քաշեցի- Հա, ես էլ էդ էի հենց ասում, արդեն պատրաստ եմ, մի քանի րոպեից կգամ քո մոտ... Ը, այսինքն ձեր մոտ։ Ավելի ճիշտ՝ ո՞ւր եք։
    Դե ապրես, Արամ, ապրես։ Խայտառակ արեցիր քեզ թողեցիր, ավելի լավ կլիներ՝ միանգամից սկսեիր սերենադ երգել…
    - Հրապարակ, դե կգաս, սպասում ենք քեզ…
    - Ըհը...
    Սոնայի ձայնը կարծես մի թովչություն լիներ: Լույսի շող, որ ճեղքում էր խավարն ու իր կուրացուցիչ փայլով անհնար դարձնում իրենից բացի որևէ այլ բան տեսնելը: Ու երբ այն ի վերջո մարեց, ինձ համակեց նույն տագնապը: Արդյո՞ք սա ուղղակի հերթական մղձավանջը չէ: Եվ ինչպես խուսափել դրա կործանարար ազդեցությունից: Իսկ եթե իրականություն է…. Չէ... Հուսով եմ՝ չէ…
    Քայլերս ինձ տանում էին հրապարակ: Գնում էի հեղափոխությանը մասնակցելու: Չնայած ամբողջ հոգով ատում էի թե՛ այդ բառը, թե՛ այդ բառից բխող անորոշությունն ու սարսուռը․.․ Ձեռքս պարզեցի արևին: Ուզում էի բռնել արևի շողերը ափերիս մեջ: Հավաքել աշխարհում եղած ամբողջ բարին ու պատսպարել այն մի անհասանելի վայրում, ուր դիվային ուժերը չէին կարողանա այն ոտնատակ տալ… Բայց արևի շողերը չէին բռնվում:
    - Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին…
    Քամին ականջներիս հասցրեց փողոցում դմբդմբացող գոչյունների ալիքը.
    - Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին…
    Գոռում էր փողոցն անցնող հրացայտ աչքերով պատանիների անվերջանալի հոսանքը:
    - Դուխո՛վ, երեխեքս…
    Գոռաց ծանոթ ծաղկավաճառ տատիկը։
    Գոռում էր քաղաքիս ամեն մի քարը։ Իսկ ես լուռ դիտում էի: Լսում էի… Տխրում էի: Սոսկում: Ինչքան բուռն էր այս կրակը, որ վառվել էր մարդկանց սրտերում, ու ինչ բարձր էր խոյանալու դժոխային ծուխը, երբ այն հանգցնեին: Առավոտվա պաղ օդը շոյում էր մղկտացող հոգիս: Իսկ արևը կարծես լցված լիներ ապագայի շնչով: Ամեն ինչ ինձ հուշում էր, որ կյանքը լավ է լինելու, որ ծիծաղախիտ ապագա է սպասում իմ տանջված Հայաստանին: Բայց եղբորս վերջին ժպիտի արտացոլանքն ինձ այլ բան էր խոստանում: Ախր այդ տարի էլ էին մարդիկ այսպիսին: Ախր այդ ժամանակ էլ քամին նույն ազատության բույրն ուներ: Բայց նույն բույրն ուներ նաև այդ նողկալի, արյունարբու արարածներից փչող գարշահոտությունը: Գարշահոտություն, որ ուղղակի սրբում-տանում էր ամեն մի երազանք ու ստիպում հայրերին ցավից ճչալ, իսկ մայրերին՝ դառն արցունք թափել…

    Չէ, ամեն դեպքում այս ամենն իրական էր.․. Իրական էր, քանզի բացակայում էր մղձավանջներիս գլխավոր տարրը: Եղբայրս: Հետևաբար այն ինչ հենց նոր լսել էի, ճիշտ էր: Ախ, եթե ուղղակի այն օրը լսեի տատիկին․․․
    Եղբայրս միշտ էլ սիրել էր անձնազոհ հերոսներին: Երևի այնքան էր սիրում, որ որոշեց ինքն էլ այդպիսին դառնալ… Չմտածելով անգամ, որ գուցե աշխարհն արդեն բավականաչափ հերոսներ ունի: Իսկ ես ընդամենը մի եղբայր ունեի․…
    Ում աշխարհից էլ շատ էի սիրում….
    -Սուրեն, շուտ կգաք…
    Ասել էր տատիկս: Իսկ մենք չլսեցինք: Եվ ում պատճառո՞վ։ Իհարկե փոքրիկ Արամիկի։ Իննամյա փոքրիկ Արամիկին այնքան էր դուր եկել բոբո ձյաձյաների հետ մարտնչելը, որ ուզում էր մինչև վերջին վայրկյանը մնալ ու դրանց «մռութները մի լավ տփել»: Ոնց որ Բեթմենն էր անում բոլոր էն ախմախ չարերի հետ: Իհարկե, ոչ մի մռութ էլ չտփվեց: Դե, համենայնդեպս փոքրիկ Արամիկը չհասցրեց ոչ մեկի մռութին էլ հասցնել… Որովհետև արդեն կանգնած էր սարսափահար ու նայում էր, թե ոնց են էն բոբո ձյաձյաներից է՛լ ավելի ահավոր հրեշներ… Հրեշներ էին իմ մանուկ աչքերին թվացել այդ անմարդկային էակները.․. Ովքեր ծեծում էին իրենց պես մարդկանց, ովքեր անխնա կմորթեին նույնիսկ իրենց հարազատ ծնողներին, եթե խեղճ մարդիկ հանկարծ հայտնվեին վրաններում, խաղաղ քուն մտած այս դժբախտ հայ ժողովրդի մոտ… Փոքրիկ Արամիկը նայում էր իր եղբորը: Թե ինչպես է մի սև ճիվաղ իր սև մահակով տփում ու տփում ու տփում իր հարազատ եղբորը... որը գոռում էր: Ցավի ու սոսկումի այդ պահին եղբայրս գոռում էր:
    - Մենակ թե երեխուն ձեռք չտա՛ք…
    Ու նայում էր Արամիկը: Ու լալիս էի ես ու մամային էի կանչում: Եվ ուզում էի փախչել, բայց ոտքերս ինձ չէին ենթարկվում…
    Ուզում էի շրջվել ու ետ գնալ: Այս ամենն ինձ համար չափազանց էր: Անտանելի էր այդ ցավը: Զգում էի, որ ամեն վայրկյան կարող եմ ուշաթափվել: Այս գույները, այս ձայները, այս զգացողությունները ջրի երես էին հանում, ավելի շուտ, իրար ետևից դուրս էին նետում բոլոր այն հիշողությունները, որոնք արդեն քանի-քանի տարի էր, ինչ փորձում էի խորտակել հոգուս ամենակորսված անկյուններում… Հաստատ գիտեմ. թերապևտս էլ չէր ողջունի իմ այստեղ գտնվելը: Ուզում էի ուղղակի անհետանալ ու այլևս չվերադառնալ… Չգիտեի ուր կգնամ, միայն գիտեի, որ ուզում եմ որքան հնարավոր է արագ փախչել այս հիշողությունների խոշտանգարանից: Բայց մի անտեսանելի ուժ ինձ այնուամենայնիվ հետ էր պահում այդ քայլից…
    Բայց եղբորս ճիգերն իզուր չէին լինելու: Ոչ: Ես ձեռերս ծալած չէի նստելու: Դե տես, եղբայր, էս անգամ հաղթելու ենք: էս անգամ հաստատ: Տես ախր: Ամենուր ժպիտ է: Մանուկ է դարձել իմ քաղաքը: Հրճվում է ամեն մի կանչից: Ծիծաղ կա մարդկանց աչքերում..․ Պարում են նրանց հոգիները: Ու երգում է քաղաքիս ամեն մի քարը: Կհաղթենք, եղբայր, տես ու հպարտացիր: Որովհետև ինչպես կարող ես կոտրել ժպիտը, երբ ողջ աշխարհն է ժպիտ դարձել: ինչպես բռնես արևի շողերը, եթե նրանց լույսն ամենուր է… Երբ անմար են այդ շողերը… Երբ բոցկլտում են նրանք մեր հոգում ու հիշեցնում, որ կյանքում կա լույս, կա անսահման հույս: Նայիր: Ա~խ… Տեսնո՞ւմ ես։ Տեսնո՞ւմ ես՝ ինչ պայծառ են նրանք շողում: Ինձ ու քեզ համար: Մեր երազանքների համար… Ծերերի աչքերում շողշողացող ուրախության արցունքների համար: Երեխաների անհոգ մանկության համար: Եվ մեր լուսաշող ապագայի համար:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.07.2018), Sambitbaba (21.07.2018), Smokie (21.07.2018), Տրիբուն (22.07.2018)

  21. #11
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,935
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    Որպես նախաբան

    Մեզ ուսուչուհիս հաճախ էր դպրոցում հարցնում «Ի՞նչ է հայրենիքը» ու մենք` աշակերտներս, անգիր էինք արել մի արտահայտություն, որը հետագայում պիտի դառնար պարզ ճշմարտություն: Ասում էինք «Հայրենիքը ես եմ և Հայաստանն է»: Բայց ինձ այն ժամանակ չէին հուզում այս խոսքերը, քանզի ես դրանք չէի զգում, չէի ապրում և տարիներ շարունակ հայրենիք բառը լսելիս, ակամա նույն պատասխանն էի մրմնջում մտքիս, ու ամեն անգամ նեղվում, որ այդ բառերը չեմ կարողանում ի սրտե արտաբերել… Մտածում էի` արդյո՞ք այդ օրը գալու է: Այդ օրը եկավ ու ապրեցնել տվեց ամեն բառն ու տառը: Եվ ոչ միայն
    ինձ, այլև շատերին և այո՛, ԲՈԼՈՐԻՍ:

    Թավշյա հեղափոխության մասին ինչ-որ բան գրելու ցանկությունն առաջացել էր հենց հեղափոխության օրերին: Լինում է չէ՞, ցանկանում ես արտահայտել էմոցիաներդ ինչ-որ կերպ, բայց չգիտես` ինչպես: Եվ ահա ծնվեց այս պատմվածքը, որի հերոսները թեպետ հորինված են, բայց կարծում եմ ապրում են մեզանից յուրաքանչյուրի մեջ, մեր շրջապատում: Նրանք բոլորը տարբեր կերպ են սիրում հայրենիքը, ոմանք չեն սիրում, բայց նրանց բոլորին միավորում ու փոխում է հեղափոխությունը:

    Ես հեղափոխության օրերին Երևանում չեմ եղել. Գյումրիում եմ ապրում և համարձակվել եմ նկարագրել երևանյան իրադարձությունները: Վախենում եմ, բայց և լիահույս եմ, որ գրածս գոնե այնքանով կտպավորի, որ հեղափոխության որևէ մասնակից կարդալով այն` կվերհիշի այդ օրերը: Եվ ուրեմն, պատմվածքս նվիրում եմ 2018 թվականի թավշյա հեղափոխության
    բոլոր մասնակիցներին, հատկապես նրանց, ովքեր առաջին իսկ օրերից էին պայքարում և նվիրում եմ արտերկրում ապրող բոլոր այն հայերին, ովքեր հեղափոխությունից հետո որոշեցին վերադառնալ Հայաստան: Ինչու՞ միայն այս երկու խմբին, որովհետև Հայաստանը հեռացողներից երբեք չի նեղանում, բայց նա նախ և առաջ մնացողներինն է:



    Մեկ հայրենիք երկու սրտում

    Անին, սիրելի ռոք խմբի երգերի ներքո, հավաքում էր իրերը։ 10 տարի անց կրկին վերդառնում էր Հայաստան։ ԱՄՆ-ում ապրելու տարիներին կապը հայրենիքի հետ քիչ-քիչ մարել էր. Անին դարձել էր իսկական ամերիկուհի և իրեն բնավ սփյուռքահայ չէր համարում։ Միայն մի դեպքում էր հպարտություն զգում՝ որ ինքը և սիրելի խմբի երգիչը՝ Սերժ Թանկյանը, հայ են։ Մնացած բոլոր դեպքերում Անին աշխատում էր չշեշտել իր հայ լինելը։ Տանն էլ առհասարակ չէին մտածում վերդառնալ և ապրել Հայաստանում։ Իսկ թե ինչու էին 10 տարի առաջ թողել ամեն ինչ և տեղափոխվել ԱՄՆ, Անին երբեք չէր էլ հարցրել ծնողներին։
    Նա չէր կարողանում հասկանալ իր շրջապատի այն հայերին, ովքեր ամեն պատեհ, անպատեհ առիթով ասում էին. «Մենք Հայստանի հետ ենք, Հայաստանը մենք ենք, Ցավալի է մեր երկիրը տեսնել այդ վիճակում» և այլն։ Այդպիսի արտահայտություններ անում էին հիմնականում նրանք, ովքեր չէին էլ հիշում թե վերջին անգամ Հայաստանում երբ էին եղել։ Անին լրիվ այլ կարծիքի էր։ Կյանքի մեծ մասն ապրել էր ԱՄՆ-ում և մտածում էր, որ Հայաստանի հետ որևէ կապ չունի, այդ երկրից ոչինչ չի սպասում, և թե ինչեր կլինեն Հայաստանում, վերջին հաշվով իրեն այնքան էլ չէր հետաքրքրում:

    Հանկարծ միացավ Անիի ամենաչսիրելի երգը Թանկյանի կատարմամբ՝ «Բարի արագիլը»։ Փոխելով այն, Անին փակեց ճամպրուկն ու սկսեց ձայնակցել հաջորդ երգին․

    Such a lonely day and It՛s mine
    The most lonliest day of my life.

    Սոսեն համալսարանում դասերն ավարտելուց հետո պատրաստվում էր գնալ տուն։ Նա սովորում էր Երևանի Պետաական համալսարանում՝ Թուրքագիտության բաժնում։ Այս տարի ավարտում էր մագիստրատուրան։ Շատ էր սիրում իր մասնագիտությունը, սովորում էր անվճար և ամեն ջանք գործադրում էր, որպեսզի ապագայում լավ մասնագետ դառնա։ Սոսեի պապը, ով Արցախյան պատերազմի մասնակից էր, Գյումրիից էր, մայրը, սակայն, բնիկ երևանցի էր։ Սոսեն իրեն հավասարապես և՛ գյումրեցի, և՛ երևանցի էր համարում։ Հայրը միշտ կրկնում էր. «-Սոսե պապիկիդ շատ ես նման` նրա նման խիզախ, խելացի, վճռական ու հայրենասեր ես»։ Սոսեն հպարտանում էր պապիկով, և կրկնակի հպարտություն էր զգում, երբ իրեն համեմատում էին նրա հետ։ Եվ պատահական չէր, որ այդքան շատ էր սիրում իր անունը։ Մուրադ պապիկն էր որոշել, որ եթե աղջիկ թոռ ունենա,
    անունը Սոսե էր լինելու։

    Տուն վերդառնալով Սոսեն նկատեց, որ տանը տարօրինակ խառնաշփոթ է, մասնավորապես խոհանոցում։

    -Մա՞մ, էս ի՞նչ իրարանցում է։

    -Սոսե մոռացե՞լ ես։ Այսօր Սուրեն քեռիենք են գալիս Հայաստան։ Պատրաստ կլինես ժամը 3-ին գնում ենք օդանավակայան դիմավորելու։ Անին էլ է գալիս։ Քանի տարի է իրար չեք տեսել։ Կարոտած կլինեք։

    Սոսեն այնքան էլ ոգևորությամբ չարձագանքեց այդ նորությանը։ Խնդիրն այն չէր, որ չէր կարոտել։ Կարոտել էր։ Վերջին հաշվով մանկության ամենագեղեցիկ հիշողությունները քեռու հետ էին կապված։ Սակայն ամեն ինչ փոխվեց այն օրը, երբ քեռին որոշեց ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ։ Այդ օրից ի վեր Սուրեն քեռին փորձում էր ամեն զանգելուց «արդարանալ» թե ինչու՞ լքեցին Հայաստանը, ինչու հեռացան։ Եվ ամեն անգամ ամենահարմար բացատրությունը թերևս սա էր. «Երկիրը վաղուց երկիր չէ, մենք այդտեղ անելիք չունենք»։

    -Բալես ուրախ չե՞ս, որ քեռին գալիս է։

    -Չէ մամ, իհարկե ուրախ եմ, թող գան,-ժպտաց Սոսեն։

    Մինչ մայրը ջանասիրաբար թփով տոլման էր պատրաստում սփյուռքահայ հյուրերի համար, Սոսեն ուշադրությամբ հետևում էր համացանցում տարածված հայտարարությանը. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդմա Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին Գյումրու Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» նախաձեռնությունն ընդդեմ Սերժ Սարգսյանի և նրա ռեժիմի։ Անցնելով Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներով՝ քայլարշավի մասնակիցները ապրիլի 13-ին ժամը 18։30-ին կլինեն Ազատության հրապարակում, որտեղ էլ կմեկնարկի հանրահավաքը»։

    Սոսեն հայտարարությունը բարձր կարդաց մոր համար։

    -Մամ ես արդեն քանի օր է հետևում եմ նրանց քայլարշավին։ Վերջապես Էսօր ժամը վեցն անց կես կլինեն Երևանում։ Գնում եմ Ազատության հրապարակ։

    -Սոսե ցնդել ե՞ս։ Ի՞նչ հանրահավաք։ Ասում եմ ժամը երեքին գնում ենք օդանավակայան։ Հյուրերին թողնելու ես գնաս հանրահավա՞ք։ Շատ լավ գիտենք, թե ինչով են ավարտվում քո այդ հանրահավքները։ Երեք տարի առաջ լավ էլ ականատես եղանք։ Էս երկրում ոչ ոք ոչինչ չի կարող փոխել։ Թեման փակում ենք։ Ոչ մի հանրահավաք։ Գնում ենք քեռուն դիմավորելու։

    Սոսեն ինքն էլ չնկատելով, թե ինչ զայրացած հայացքով է նայում մորը՝ մի կողմ հրեց ափսեն ու ասաց.

    - Այ էդպես եք մտածել դու և բոլորը, որ երկիրն այսօր այս վիճակում է։ Ին՞չ կարծրացած մտածելակերպ է մամ։ Ինչու՞ ոչ ոք ոչինչ չի կարող փոխել։ Բացատրի՛ր։

    - Սոսե ջան, դու դեռ երիտասարդ ես, շատ բաներ չես հասկանում,- հանգիստ տոնով փորձեց իրավիճակը մեղմել Գոհարը։

    - Գուցե շատ բան չեմ հասկանում, ճիշտ ես։ Բայց ես մի բան եմ հստակ գիտակցում մամ. ես չեմ պատրաստվում ստրուկի հոգեբանությամբ ապրել իմ երկրում։ Ես ունեմ իրավունքներ և ամեն գնով տեր եմ կանգնելու դրանց։

    Հենց այդ պահին խոհանոց մտավ Արամը՝ Սոսեի հայրը։

    - Եվ ինչու՞ եք վիճում։

    - Հեչ, պարզապես աղջիկդ որոշել է ակտիվիստի հին սովորույթին վերադառնալ։ Իր արդար գաղափարներով աշխարհն է ուզում փոխել,- պատասխանեց Գոհարը։

    Սոսեն մի պահ իրեն վատ զգաց մոր հեգնական տոնից ու խոսքերից։ Նա լրիվ այլ արձագանքի էր սպասում։

    - Աշխարհը բնավ փոխելու կարիք չկա, մամ։ Դուք ինքներդ ձեզ և ձեր մտածելակերպն էլ որ փոխեք, բավականին մեծ ձեռքբերում կլինի,- պատասխանեց Սոսեն ու գնաց իր սենյակ։

    Արամը մի պահ ցանակացավ կանգնեցնել աղջկան, խոսել նրա հետ, բայց հետո մտածեց, ավելի լավ է մենակ մնա։ Նա, ի տարբերություն Գոհարի, ավելի լավ էր հասկանում Սոսեին։ Հաշվի էր նստում նրա որոշումների հետ, յուրաքանչյուր հարցում նրան հետաքրքրում էր Սոսեի կարծիքը։ Իսկ Գոհարի համար Սոսեն դեռ երեխա էր, ով յուրաքանչյուր որոշում կայացնում էր պահի ազդեցության տակ։ Նա կարծես չէր հաշտվում այն մտքի հետ, որ աղջիկն արդեն չափահաս մարդ է, և կյանքում առաջնորդվում է իր սեփական գաղափարներով։

    - Գոհար, Սոսեն խելացի աղջիկ է, գիտի ինչ է ուզում այս կյանքից և պատասխանատու է իր քայլերի համար,- վառելով ծխախոտն՝ ասաց Արամը։

    - Ի սեր Աստծո Արամ։ Գիտի թե ինչ է ուզում։ Եվ ի՞նչ է ուզում։ Ուզում է մասնակցել ինչ-որ հանրահավաքի։ Իսկ եթե նրա հետ վատ բան պատահի, ո՞վ է պատասխան տալու։ Ինքդ էլ լավ գիտես, թե մեր երկրում ինչով են ավարտվում այդպիսի հանրահավաքները։ Սոսեն իրեն երեխայի նման է պահում։ Այս տարի ավարտում է։ Փոխանակ ամբողջովին կենտրոնանա իր
    քննությունների ու դասերի վրա, խելքն ու միտքը հիմարություններով է լցնում,-բարձր տոնով պատասխանեց Գոհարը։

    -Դու ամեն ինչ չափազանցնում ես,- պատասխանեց Արամը,- աղջիկդ շատ ավելի հասուն է քան դու պատկերացնում ես։ Եվ մի բան լավ հիշիր` յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում, թե ինչպիսի ապագայով ապրի։

    -Հայր ու աղջիկ մի սանրի կտավ են

    Արամն առանց պատասխանելու դուրս եկավ պատշգամբ։

    Չնայած նրան, որ Սոսեն ընդհանրապես ցանկություն չուներ օդանավակայան գնալու, այնուամենայնիվ ժամը երեքին նա ծնողների հետ դիմավերեց հյուրերին։ Առաջինը մոտեցավ Սուրեն քեռին, ամուր գրկեց քրոջը։ Տարիների կարոտը խեղդում էր երկուսին էլ, և անկախ իրենցից աչքերն արցունքոտվեցին։

    -Բարով եք վերդարձել եղբայրս,-սրբելով եղբոր արցունքներն ասաց Գոհարը։

    -Վերջապես մեր Հայաստանում ենք,- խորը շունչ քաշելով ասաց Սուրենը։

    «Մեր Հայաստանում ենք…» Հա, դե իհարկե ՁԵՐ Հայաստանում եք, տուրիստիկ սեզոնը բացվել է, բա ոնց,- մտքում հեգնեց Սոսեն։ Նա մանուկ հասակում քեռուն շատ էր սիրում և կապված էր վերջինիս հետ։ Դա էր պատճառը, որ նրա երկրից հեռանալն այդքան ծանր էր տարել։ Տարների հետ մանկական խռովմունքը հետզհետե վերածվել էր հիասթափության, քանզի Սուրեն քեռին ամեն անգամ հեռախոսով կամ տեսակապով խոսելիս մեծ հիասցմունքով նշում էր, որ ուրախ է, որ իր երեխան Հայաստանում չի մնացել, որ նա այդտեղ ապագա չուներ, բայց և շատ է կարոտում հայրենիքն ու հարազատներն։ Սոսեի գլխում ոչ մի կերպ չէր տեղավորվում քեռու և նրա նման մտածող մարդկանց տրամաբանաությունը. ես սիրում եմ իմ հայրենիքը, բայց ապագան դրսում է։

    -Սոսե, աղջիկս ինչքան ես մեծացել,-ամուր գրկելով ասաց Սուրեն քեռին։

    -Դե հո փոքր չէի մնալու քեռի,- ժպտաց Սոսեն և մոտեցավ բարևելու Անիին։

    Անիի դեմքից կարելի էր գուշակել, որ այնքան էլ ոգևորված չէր Հայաստան գալով։ Բազմիցս փորձել էր համոզել հորը, որ առանց իրեն գնա, սակայն ապարդյուն։ Սուրենը հասկանում էր, որ այս տարիների ընթացքում Անին վերջնականապես կտրվել է հայրենիքից, և հիմա օտար երկիրն էր իր հայրենիքը համարում։ Ըստ նրա այս այցը կփոխեր Անիի պատկերացումները Հայաստանի մասին։ Իսկ Անին Հայաստան ոտք դնելու առաջին իսկ րոպեից մտածում էր, թե երբ է անցնելու այդ մեկ ամիսը, երբ է կրկին վերադառնալու ԱՄՆ։

    -Դե ինչ ենք կանգնել, եկեք տուն գնանք։ Թռիչքից հոգնած կլինեք,- վերցնելով ճամպրուկներն ասաց Արամը։

    Տուն հասնելուն պես Գոհարը սեղան գցեց։ Եվ մինչ ընթրիքի սեղանի շուրջ մեծերը իննսունականներից մինչև մեր օրերի բոլոր հարազատներին ու բարեկամներին, իրենց լավ ու վատ օրերն էին հիշում, երիտասարդները ձանձրացած հայացքներով մեկ-երկու բառ փոխանակեցին։ Սոսեն նայեց ժամացույցին։ 19։50 էր։ Հանրահավքն արդեն սկսվել էր, և նա ցանկանում էր պարզապես թողնել այդ ձանձրալի ընթրիքն ու գնալ Ազատության հրապարակ։ Բայց միևնույն ժամանակ պատկերացնում էր մոր արձագանքը։ Իսկական պատերազմ կսկսվեր։ Միակ ելքը համացանցով հետևելն էր։

    -Անի, աղջիկս այս թխվածքից էլ փորձիր, ես եմ պատրաստել,- միանգամից ընդհատելով խոսակցությունն՝ ասաց Գոհարը։

    - Օ մայ գադ, հորքուր հերիքա։ Ես համոզված եմ որ դու հիանալի ես պատրաստում, բայց էսքանը անհնար է ուտել,-ժպտալով պատասխանեց Անին։

    -Սոսե մի քիչ էլ քո մասին պատմիր աղջիկս։ Ո՞ր կուրսում ես սովորում,-հայացքն ուղղելով Սոսեին՝ հարցրեց Սուրեն քեռին։

    Սակայն Սոսեն չարձագանքեց։ Այնքան էր խորասուզվել հեռախոսի մեջ, որ անգամ իրեն ուղղված հարցերը չէր լսում։

    -Միգուցե կտրվեի՞ր այդ հեռախոսից և մեզ միանայիր,-կոպիտ ձայնով սթափեցրեց աղջկան Գոհարը։

    -Դե լավ Գոհար, մի նախատի էրեխուն։ Գուցե ինչ-որ կարևոր բանի է հետևում,-ասաց Սուրենը։

    -Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին եմ հետևում, որոնք այո, ինձ համար շատ կարևոր են,-պատասխանեց Սոսեն

    -Վերջին իրադարձությունների՞ն։ Այս ինչեր ենք բաց թողել,- զարմացած արձագանքեց Սուրենը։

    -Քեռի դուք արդեն 10 տարի է բաց եք թողել Հայաստանը, և նրա հետ կապված ամեն ինչ։

    Սուրենը ամոթխած երեխայի նման կախեց գլուխը։ Սոսեի խոսքերը կարծես նախատինք լինեին։ Նա պարզապես պատասխան չէր գտնում այդ խոսքերին։

    -Սոսե ջան, հասկանում ես, օտարության մեջ ամեն ինչ այլ է։

    -Օտարությու՞ն,-քմծիծաղ տվեց Սոսեն,-իսկ ինձ թվում էր թե այդ օտարությունը ձեզ վաղուց է հարազատ դարձել։

    -Քեզ շատ ճիշտ էր թվում,- կտրուկ տոնով պատասխանեց Անին,-դու էլ եթե երկար տարիներ ապրեիր Հայաստանից հեռու, հիմա ըսենց չէիր խոսի։

    -Հայրենիքի հանդեպ սերն ու նվիրվածությունը հեռավորությունով կամ տարիների քանակով չի որոշվում,-պատասխանեց Սոսեն։

    -Հա, բա ոնց, օքեյ. դուք բոլորդ էստեղ նվիրված հայրենասերնե եք, ինչպես կարող ենք մենք համեմատվել ձեզ հետ,-հեգնական տոնով ասաց Անին։

    շարունակելի

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.07.2018), Smokie (21.07.2018)

  23. #12
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,935
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակությունը

    Սոսեն նկատեց, որ իր խոքերով վիրավորեց քեռուն ու Անիին։

    -Ես դա նկատի չունեի: Ես… ավելի լավ է գնամ սուրճ պատրաստեմ։

    - Ի՞նչ իրադարձությունների մասին էր խոսում Սոսեն,-հարցրեց Սուրենը։

    -Առանձնապես ոչինչի,- փորձեց ցրել խոսակցությունը Գոհարը։

    -Ընդիմադիր ուժերից մեկը քայլարշավ էր սկսել, այժմ էլ հանարահավաք են անում ընդդեմ գործող իշխանությունների,- ասաց Արամը։

    - Պարզ է: Երևի երիտասարդներն էլ ակտվ մասնակցում են, չէ՞: Ես շատ եմ ափսոսում, որ նրանք ևս մեկ անգամ պիտի հիասթափվեն: Այստեղ երկար տարիներ ոչինչ չի փոխվել: Ժողովուրդ ըմիասնական չէ: Ընդամենը մի քանի երիտասարդ չեն կարող իրավիճակ փոխել երկրում:

    -Շատ ճիշտ ես,եղբայրս: Ափսոս, որ մերՍոսեն դա չի հասկանում: Ինքն էլ շատ լավ գիտի, թե ինչով են,ավարտվում մեր երկրում նման ցույցերը, բայց միևնույնն է անհնար է նրան հետ պահել:

    - Ոչինչ, Գոհար դեռ երիտասարդէ, կյանքին գունավոր ակնոցներով է նայում, շատ բաներ դեռ չի հասկանում: Կգա ժամանակ, Սոսեն էլ կհասկանա, որ անիմաստ է այս ամենը, անիմաստ է պայքարել այսպիսի իշխանությունների դեմ:

    -Իսկ ըստ քեզ ի՞նչն է իմաստով,- հարցրեց Արամը,-նստել և գլուխը կախ այս ամենը հանդուրժե՞լը: Ես ուրախ եմ, որ աղջիկս մեզ նման չի մտածում: Նա գոնե ինչ-որ բան անում է արժանապատիվ կյանքով ապրելու համար: Իսկ մե՞նք: Մենք ամենահեշտ ճանապարհն ենք ընտրել`միայն բողոքում ու քննադատում ենք: Իսկ Սոսեն և նրա նման շատ երիտասարդներ գիտեն, թե ինչ են ուզում էս կյանքից: Նրանք և՛բողոքում են և՛պայքարում, բայց տեղում չեն դոփում: Եվ օրերից մի օր նրանց պայքարն իր արդյունքը տալու է, երջանիկ ապրելու նրանց երազանքն իրականություն է դառնալու, վստահ եմ:

    Մի քանի րոպեի լռությունից հետո, Սուրենը պատասխանեց.

    -Հավատա ես միայն ուրախ կլինեմ:

    Երեկոյան մի գավաթ թեյ ըմպելուց հետո Գոհարն ուՍուրենը նայեցին հին լուսանկարները, որոնցում այնքան սեր ու ջերմություն կար: Անցյալը, կարծես շատ սպասված հյուրի նման այցելել էր նրանց։

    Սոսեն ավարտեց թարգմանությունն ու օգնեց Անիին տեղավորվել իր սենյակում:

    -Անի ջան,քեզ ազատ զգա: Եթե ինչ, որ բանի կարիք ունենաս ինձ կասես:

    - Օքեյ, մերսի:

    Այնուհետ Սոսեն հեռախոսով դիտեց հանրահավաքի կադրերը: Հատկապես ուշադրություն դարձրեց Փաշինյանի հետևյալ խոսքերին. «Ես հիմա պատասխանատու հայտարարում եմ ի լուր բոլորի. եթե այս հանրահավաքը ստեղից սկսվում մինչև փակ շուկա շարունակվում է, կամ իշխանափոխություն է տեղի ունենում, կամ ես քաղաքականությամբ ընդհանրապես չեմ զբաղվում Հայաստանում, հեռանում եմ քաղաքականությունից»։ Սոսեն շատէր ափսոսում, որ ներկա չի եղել հանրահավաքին: Բայց այժմ հստակ որոշեց. Վաղվանից միանալու է ցուցարարներին։

    Առավոտյան նախաճաշից հետո Արամը գնաց աշխատանքի, Գոհարը պատրաստվում էր Սուրենի և Անիի հետ գնալ բարեկամներից մեկի տուն, դե իսկ Սոսեն էլ սովորականի պես` համալսարան։

    Համալսարանի դիմաց Սոսեին սպասում էր համակուրսեցին՝ Հայկը։ Նա Գյումրրից էր, բավականին ակտիվ ու հումորով երիտասրադ։

    -Իյա, Սոսե՞, տո ես էլ գիդեմ երեկ գիշերը Ֆրասնիայի հրապարակն ես մնացե,- ծիծաղելով ասաց Հայկը։

    -Հայկ վերջ տուր, առանց էն էլ կատաղած եմ։ Երեկ մերոնց գերին էի։ Մեր բարեկամների էի դիմավորում ԱՄՆ-ից. հանրահավաքին էլ չկարողացա մասնակցել,- սրտնեղած տոնով պատասխանեց Սոսեն։

    -Ամա՜ն, սփյուռքահայ բարեգամները եգած են։ Հմի դրոշները ձեռները պտի գան հանրահավա՞ք։

    - Չէ հանգիստ էղի։ Իրանց համար հայրենիքը Արարատ սարն է, ու նուռը. վերջ,-ժպտաց Սոսեն։

    Հայկն ու Սոսեն ինչպես որ պայմանավորվել էին չնստեցին դասերին և միացան ցուցարարներին։

    Ապրիլի 14-ին ցուցարարները մտան Հանրային ռադիոյի շենք, որից հետո բողոքի ցույցերը շարունակվեցին Երևանի փողոցներում։ Վերջին կանգառը կրկին Ֆրանսիայի հրապարակն էր։ Հանրահավաքի ընթացքում որոշվեց հաջորդ օրը ժամը 08։15 րոպեից սկսել զանգվածային անհնազանդության գործողությունները։

    Սոսեն օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններց ոգևորված վերդարձավ տուն։

    -Ողջուն բոլորին։ Անի՞։ Ինչպե՞ս անցավ օրդ:

    -Ավելի ձանձրալի չէր կարա լիներ,-առանց Սոսեին նայելու պատասխանեց Անին։

    -Բայց ինչի՞ ես էդպես ասում Անի,-հյութը ձեռքին խոհանոցից եկավ Սուրենը,- Վահան հոպարը, նրա ընտանիքը մեզ շատ լավ ընդունեցին։

    -Ինձ ձեր էս հայկական ընդունելություններն ու ճաշկերույթներն ընդհանրապես չեն հետաքրքրում։ Ստեղ շատ ավելի ձանձրալի ա, քան ես պատկերացնում էի,- պատասխանեց Անին։

    - Վաղը Սոսեի հետ կգնաք կզբոսնեք Երևանով ու կտեսնես, ինչ սիրուն է քաղաքը,- շոյելով Անիի գլուխն՝ ասաց Գոհարը։

    -Ես վաղը զբաղված եմ,-կտրուկ պատասխանեց Սոսեն

    -Այսի՞նքն։ Ինպե՞ս թե զբաղված եմ։ Եվ այդ ի՞նչ կարևոր գործեր ունես,- զայրացած տոնով հարցրեց Գոհարը։ Նրան դուր չեկավ աղջկա կտրուկ պատասխանը։

    Սոսեն չգիտեր ինչ պատասխանել։ Եվ ինչպե՞ս հիմա ասեր բոլորին, որ քրոջ հետ ժամանակ չի անցկացնում, քանի որ վաղ առավոտից պատրաստվում է մասնակցել զանգվածային անհնազանդությունների։ Բնական է նրան ոչ-ոք չէր հասկանա։ Բայց և այնպես թաքցնելն էլ իմաստ չուներ։

    -Ես վաղը… այսինքն Երևանում վաղը առավոտից գործադուլ ու դասադուլ է, դե ես էլ բնականաբար մասնակցելու եմ։ Եթե Անիի համար ձանձրալի չի լինի, կարող եմ ինձ հետ տանել,- ասաց Սոսեն։

    - Օհ, նո, շատ մերսի, ես մենակ կուզեմ Սևան գնանք, մեկ էլ Տաթև։ Ասում են ընդեղա… ոնց էր էն բառը… ճորմա…

    -Ճոպանուղի,-օգնեց հայրը

    -Հա ճոպանուղի։ Ճիշտա՞, որ էտ աշխարհի ամենաերկարն ա

    -Ճիշտ է,- ասաց Գոհարը

    - Ըհն, երբ էնտեղ գնալու լինեք, ջաստ լեթ մի նոու, թե չէ էս դեպքում ես լավա մնամ տանը։

    - Դե ես ուրիշ պատասխան չէի էլ սպասում,- ասաց Սոսեն,- քեզ իհարկե էստեղ ոչինչ չի հետաքրքրում։ Եվ այո, դու ցույցերին կձանձրանաս։ Բայց ՍՈՐՐԻ, ես Սևան ու Տաթև չեմ գնում վաղը։ Թող մերոնք ուղեկցեն։

    -Սոսե՛,-հանկարծակի բղավեց Գոհարը,- չե՞ս կարծում, որ բոլոր սահմաններն արդեն անցնում ես ։ Ինչե՞ր ես խոսում։

    -Դու ցանկանում ես, որ Անիի համար այստեղ հետաքրքրիր լինի, ես էլ միայն այս տարբերակը ունեմ։

    -Սոսե, բալես,-միջամտեց խոսակցությանը Սուրենը,- ես հասկանում եմ` դու երիտասարդ ես, կյանքը քո մեջ եռում է, ցանկանում ես այլ կյանքով ապրել, բայց ամեն հակառակը պնդողի հետևից չեն գնում։ Ես կյանքի փորձ ունեմ սիրելիս, քչից-շատից հասկանում եմ։ Ինչքանո՞վ ես համոզված, որ այս ամենը լավ ավարտ է ունենալու։ Հիշու՞մ ես գոնե մի դեպք, որ այսպիսի պայքարը արդյունք ունենա։ Անհնար է Սոսե, անհնար է այստեղ ինչ-որ բան փոխել։ Հատկապես , որ ժողովորդը միասնական չէ։

    -Եվ ի՞նչ է տվել քեզ քո կյանքի փորձը։ Փոքրիկ դժվարության դեպքում հավաքել իրերն ու հեռանալ։ Դա՞ է քո փորձը քեռի։ Դու Հայաստան գայիր 2 տարի առաջ, ապրիլյան պատերազմի օրերին ու կտեսնեիր, թե ինչ է միասնականությունը, կտեսնեիր, թե ինչպես կարող են հպարտությունն ու ցավը հավասար իրար հետ քայլել, կտեսնեիր, թե ինպես են մարդիկ, արցունքն աչքներին, ուտելիք, ծխախոտ ուղարկում սահման. կտեսնեիր ու կհամոզվեիր, որ դա է միասնականությունը։ Անգամ եթե այս ամենն իր արդյունքը չտա,
    9 միևնույն է, ես մի վայրկյան անգամ չեմ փոշմանի, որ պայքարել եմ, որովհետև գոնե վաղը երեխաներիս կասեմ, որ վախկոտի նման չեմ թողել իմ կիսատ ու չքավոր հայրենիքն ու վազել բարեկեցության հետևից։ Գիտես, շատ հեշտ է կողքից նայել ու ասել, որ ոչինչ չի ստացվի։ Դու պատկերացում անգամ չունես, թե մարդիկ այստեղ ինչպես են ապրում։ Հայստանը Գառնիով, Գեղարդով ու Սևանով չի սահմանափակվում։ Դու փորձիր դրանից այն կողմ էլ նայել:

    Սոսեի յուրաքանչյուր խոսքի մեջ այնքան բարկություն կար, և Սուրենին էլ թվում էր, թե նրա ամեն բառը կենդանություն է առել և հարվածում է. հարվածում է ամենացավոտ տեղին` սրտին։

    -Ոչ ոք ինձ չի կարող արգելել պայքարել իմ ապագայի համար, անգամ եթե սխալվեմ, գոնե կիմանամ, որ փորձել եմ, -ասաց Սոսեն ու գնաց իր սենյակ։

    Հյուրաենյակում տևական ժամանակ լռություն էր։ Գոհարը ամաչում էր աղջկա պահվածքի, նրա ասած խոսքերի ու հանդգնության համար, Սուրենն անթարթ հայացքով մի կետի էր նայում, իսկ Անին մտքում ևս մեկ անգամ կրկնում էր, որ Հայաստան գալը հիմարություն էր։

    -Սուրեն, կներես Սոսեի պահվածքի համար։ Նա իրավունք չուներ ձեզ հետ էդպես խոսել։

    -Ամեն ինչ կարգին է Գոհար, մի անհանգստացիր,-ասաց Սուրենն ու դուրս եկավ պատշգամբ։

    Արամի տուն վերաառնալուն պես, Գոհարը սկսեց բողոքվել Սոսեի պահվածքից.

    -Արամ, Սոսեն արդեն անցնում է բոլոր սահմանները։ Նա մոռանում է, թե ինչպես են խոսում մեծերի հետ: Այսօր ինձ խայտառակեց Սուրենի ու Անիի մոտ։ Ընդհանրապես հաշվի չի առնում մեր կարծիքը. հիմար գաղափարներով է լցրել գլուխը։ Նրա հետ արդեն անհնար է։

    - Գոհար, խնդրում եմ հանգիստ թող Սոսեին։ Հասկացիր վերջապես նա այլևս երեխա չէ։

    -Եվ դու սա հասուն մարդու արա՞րք ես համարում։ Նա իրեն անշնորք երեխայի նման է պահում, Արամ։ Ամեն ինչում դու ես մեղավոր։ Եթե ժամանկին նրան այդքան թևեր չտայիր, այդքան չպաշտպանեիր, այսօր իրեն էսպես չէր պահի։

    - Ես պարզապես չեմ սահմանափակում նրա ազատ կամարտահայտումը՝ ի տարբերություն քեզ։

    -Արամ, խնդրում եմ խոսիր նրա հետ, բացատրիր, որ հիմա ամենակարևորը նրա դասերն են, որ նա սխալ ուղու վրա է,-խնդրագին տոնով ասաց Գոհարը։

    -Լավ, կխոսեմ։

    Սոսեն պատշգամբում մի գավաթ սուրճով ընթերցում էր Ջորջ Օրուելի «1984»-ը, երբ եկավ Արամը։

    -Բալես, խանգարու՞մ եմ

    -Չէ պապ, արի։ Ուզու՞մ ես քո համար էլ սուրճ պատրաստեմ։

    - Չէ շնորհակալ եմ, առանց այն էլ մորդ հետ բավականին թունդ խոսակցություն ունեցանք,- ծիծաղեց Արամը։

    -Պատկերացնում եմ ինչքան է բողոքել,-հայացքը ներքև իջեցնելով ասաց Սոսեն,-ես գիտեմ այսօր մի փոքր կոպիտ էի քեռու հետ, բայց պապ, հասկանում ես չեմ կարող ինձ զսպել ու չասել էն, ինչ մտածում եմ։ Իմ ու նրանց պատկերացումները լրիվ տարբեր են։

    -Ես գիտեմ աղջիկս։ Բայց մորդ էլ փորձիր հասկանալ։ Նա անհանգստանում է քեզ համար, ուզում է ամբողջ ուշադրությունդ կենտրոնացնես դասերիդ և դրան գումարած Սուրենն ու Անին երկար տարիներ անց վերջապես եկել են, չի կարելի այդպես կտրուկ ու թշնամանքով խոսել, մի մոռացիր, որ նրանք մեր հյուրերն են և քո պահվածքով առաջին հերթին նեղացնում ես մորդ:

    - Հասկանում եմ պապ։ Բայց մաման էլ չի ուզում հասկանալ, որ ես կամակոր երեխա չեմ։ Ի՞նչ վատ բան կա իմ արարքներում։ Ես պարզապես իմ իրավունքների համար եմ պայքարում։

    Արամը ժպտաց.

    -Ամեն ինչ լավ կլինի։ Մի մտածիր։ Ի՞նչ ես կարդում

    -Ջորջ Օրուել «1984»։ Լսի, պապ. «Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչև չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ»:Արդիական է չէ՞։

    Արամը շոյելով Սոսեի գլուխն ասաց.

    -Ես երբեք բարձրաձայն չեմ ասել, թե ինչքան հպարտ եմ քեզանով Սոսե։ Ամեն անգամ կրկնել եմ մտքում ու մտածել, որ դու հաստատ լսում ես։ Այսօր դա բարձրաձայն ասելու ցանկություն առաջացավ. ինքս էլ չգիտեմ, թե ինչու։ Ես անչափ հպարտ եմ քեզանով բալես։ Միշտ մնա էսպիսին։ Երբեք կանգ չառնես, միշտ քայլիր առաջ, անգամ, եթե սխալվես, դասեր քաղիր այդ սխալից ու էլի առաջ գնա։ Փորձիր անել այն, ինչ մենք չենք կարողացել։ Փորձիր ապրել երջանիկ ու արժանապատիվ կյանքով, անգամ եթե այդ կյանքի հիմքերը դրվում են փողոցներում՝ անհնազանդության գործողությունների շնորհիվ։

    շարունակելի

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.07.2018), Smokie (21.07.2018)

  25. #13
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,935
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակությունը

    Սոսեն ամուր գրկեց հորը.

    -Պա՜պ, ես քեզ շատ եմ սիրում։

    Առավոտյան 07։15 էր։ Արևի շողերը վարագույրի փոքրանցքից փորձում էին ներխուժել սենյակ։ Սոսեն բացեց աչքերն ու հաշված վայրկյաններ անց զարթուցիչը զնգաց։ Տանել չէր կարողանում, երբ զարթուցիչի զանգից առաջ էր արթնանում։

    - Հաայ,- հազիվ աչքերը բացելով՝ ասաց Անին։

    - Բարի լույս, լավ քնեցի՞ր,-բացելով վարագույրն՝ ասաց Սոսեն

    - Հա, մերսի։

    - Անի, կներես ինձ երեկվա համար: Ինձանից մի նեղացի, ես չէի ուզում քեզ ու քեռուն վիրավորեի, անկախ ինձնից ստացվեց:

    - Ոչնիչ, օքեյ ա ջան, անցած լինի:

    Այնուհետև երկուսի ականջին դիպավ խոհանոցից եկող կաթսաների ու շերեփների ձայները։

    -Փաստորեն նախաճաշն արդեն պատրաստ է։ Գնանք Անի։

    - Նո, Սոսե, ես մի փոքր գլխացավ ունեմ, ուզում եմ քնել,-ասաց Անին։

    Սոսեն մոտեցավ նրան, ձեռքը դրեց ճակատին.

    -Դու կարծես ջերմություն էլ ունես։

    -Միայն էս էր մնաում պակաս։ Էս էլ ձեր Հայաստանի օդն ու եղանակը,-ծիծաղելով ասաց Անին։

    -Դու պառկիր, հիմա թեյ կբերեմ,-ասաց Սոսեն ու գնաց խոհանոց։

    -Բարի լույս բոլորին ,- մտնելով խոհանոց ասաց Սոսեն,-Մամ, Անին կարծես թե իրեն լավ չի զգում, ջերմություն ունի։ Հիմա թեյ կտանեմ նրան։

    -Ինչպե՞ս թե ջերմություն ունի ։ Խեղճ երեխեն մրսեց երևի։ Դու նստիր նախաճաշիր, ես կտանեմ,-անհանգստացած վերցնելով թեյը ասաց Գոհարը։

    Մինչ Գոհարը կվերադառնար, Սոսեն մի գավաթ սուրճ ըմպեց Արամի և Սուրենի հետ։

    - Քեռ, կներես երեկվա համար: Մեկ-մեկ ասում եմ էն, ինչի մասին պետք է լռել. Ու փոշմանում եմ,- մի կերպ իրեն զսպելով ասաց Սոսեն:

    Սուրենը աչքով արեց ու ժպտաց` ի նշան համերաշխության:

    -Աղջիկս դասերդ էսքան շու՞տ են սկսվում,-հարցրեց Սուրենը

    -Չէ քեռի, ես դասի չեմ գնում։

    Հենց այդ պահին խոհանոց մտավ Գոհարը:

    -Ինչպե՞ս թե դասի չեմ գնում։ Արամ ես կարծում էի դու խոսել ես նրա հետ։

    -Այո խոսել եմ,-հանգիստ տոնով պատասխանեց Արամը։

    -Խոսել ես ու չե՞ս բացարտել, որ պետք է հետ կագնի այս սխալ ուղուց։

    -Գիտես ամբողջ խնդիրը նրանում է, որ սխալ կամ ճիշտ ուղու մասին իմ ու քո պատկերացումները շատ տարբեր են, Գոհար։ Սոսեն շատ ճիշտ ուղի է ընտրել։ Ես չեմ պատրաստվում նրան խանգարել և նույնն էլ քեզ խորհուրդ կտայի։ Աղջիկս պատրաստվիր, միասին դուրս կգանք,- հայացքն ուղղելով Սոսեին ասաց Արամը։

    Սոսեն առանց մի վայրկյան մտածելու գնաց սենյակ՝ պատրաստվելու։

    Պայմանավորվածության համաձայն ուղիղ 08։15 ցուցարարները սկսեցին զանգվածային անհնազանդության գործողությունները։ Փակվում էին մի շարք փողոցեր։ Ցուցարարներն անգամ նստում էին մեքենաների, երթուղայինների դիմաց և թույլ չէին տալիս շարժվել։ Նրանց շարքերում էին նաև Հայկն ու Սոսեն։ Նրանք մի քանի երիտասարդների հետ կանգլնել էին երթուղայինի դիմաց ու հորդորում էին վարորդին և ուղևորներին միանալ իրենց։ Իսկ երթուղայինից լսվում էին այսպիսի պատասխաններ.

    -Արա, մի կողմ անցեք, թողեք մարդկանց տեղ հասցնենք, ուշանում են, գնացեք ուրիշ տեղ բողոքեք։

    Ուշանում են… Եվ միթե՞ չեր հասկանում այս վարորդը, որ մարդիկ ոչ թե աշխատանքից, այլ երջանիկ կյանքով ապրելուց են ուշանում։ Նրանք ուշացել են երեկ, ուշանում են այսօր և կուշանան նաև վաղը, երբ նույն անտարբեր հայացքով փորձեն անցնել այդ փակ փողոցները։ Եվ ու՞ր էր շտապում այս ավտոբուսը։ Չէ՞ որ երբեմն երջանկության ու հաղթանակի համար պետք է կանգնել, սպասել, պայքարել և հետո միայն առաջ շարժվել նույն ճանապարհով: Ճանապարհ, որն այս անգամ կտանի դեպի նոր ապագա։

    Ցուցարարները նաև մուտք գործեցին մանկավարժական համալսարանի շենք, դասադուլի կոչեր հնչեցրին, որոնք ուղեկցվում էին «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» և «Միացե՛ք» վանկարկումներով։ Փաշինյանն իր խոսքում նշում էր. «Մեր ձեռքերում չկա ոչ փայտ, մեր ձեռքերում չկա ատելություն, մեր ձեռքերում չկա ագրեսիվություն, մեր ձեռքերում կա միայն սեր, հարգանք, մեր ձեռքերում միայն կա ․․․․ լույս կա մեր ձեռքերում»։ Եվ հավաքվածները մի մարդու պես ծափահարում ու ողջունում էին նրան։ Այնուհետև Փաշինյանը հնչեցրեց հաջորդ հայտարարություն․ «Մենք՝ ազգային ժողովի 4 պատգամավորներս, ձեր ուղեկցությամբ հիմա գնալու ենք մեր աշխատանքի վայրը»։ Ցուցարարները աննկարագրելի ոգևորությամ ուղղություն վերցրին դեպի Բաղրամյան պողոտա։ Մինչ նրանք կհասնեին, տարածքն արդեն շրջապատված էր ոստիկաններով։

    -Սոսե մեզնից շուտ հասան, տեսա՞ր,-կատակեց Հայկը։

    - Էնպես էլ վահաններով են կանգնել ասես մենք մահակներով եկել ենք նրանց դեմ,-ասաց Սոսեն։ Հենց այդ պահին ցուցարարները բաց ձեռքերը պարզեցին վեր և փորձեցին առաջ շարժվել։ Հաշված վայրկայններ անց ցուցարարների և ոտիկանների միջև հայտնվեցին փշալարեր։

    -Թազա հյուրեր ունինք փաստորեն։ Էն անգամ ջրցանն էր, էս անգամ էլ փշալարը։

    Հայկն ու Սոսեն մտովի հիշեցին 2015 թվականի ամառը, երբ մասնակցում էին Էլեկտրիկ Երևանին։ Հիշեցին, թե ինչպես վաղ առավոտյան ոստիկանությունն իրենց դեմ կիրառեց ջրցան մեքենա և ցրեց խաղաղ ցույցը։ Այսօր էլ նույն երիտասարդությունը, նույն ոստիկանությունը, այս անգամ սակայն նրանց փշալարն էր բաժանում։ Սոսեն նայում էր իր դիմաց կանգնած ոստիկանին, նայում էր փշալարին և կյանքում առաջին անգամ զգում, որ ելք չկա։ Հենց այդ պահին Սոսեի միտքն ընդհատեցին ամբոխի աղաղակներն ու նռանակի պայթյունի ձայնը։

    Խաղաղությանն ուղված քայլերը մտնում են փակուղի, երբ ազատության ու արժանպատվության ճամփան փակում է կեղծիքը՝ փշալարի տեսքով։ Բողոքի և անհնազանդության ձայները մարում եմ օդում՝ բախվելով նռնակների ձայներին։ Բայց միթե՞ անհնար է անցնել կեղծիքի փշալարը, միթե՞ անհնար է գոռալ ավելի բարձր, քան նռնակի ձայնն է։ Հնարավոր է, և Սոսեն դա իր աչքերով տեսավ։ Տեսավ, թե ինչպես ժողովրդի աղաղակների ներքո Փաշինյանն անցավ փշալարը։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան, սկսվեց իրարանցում։ Հայկը բռնեց Սոսեի ձեռքից և մի քանի քայլ հետ տարավ։Ոստիկանները շարունակում էին կիրառել ձայնային նռնակներ,սակայն ոչ ոք մի վայրկյան անգամ չմտածեց հեռանալու մասին։ Նրանք բոլորը բաց ձեռքերով կանգնած մնացին՝ նայելով փշալարցից այնկողմ գտնվող իրենց առաջնորդին։

    Սոսեի հեռախոսն անդադար զանգում էր։ Գոհարն ուղիղ եթերով հետևում էր տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա անհանգստությունը չափ ու սահման չուներ։ Ուզում էր վայրկայն առաջ խոսել Սոսեի հետ, համոզվել, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, որ նա չի վնասվել բախումների արդյունքում։ Հանկարծ հեռախոսը զանգեց։ Սոսեն էր.

    -Սոսե, ախ աստված իմ վերջապես։ Որտե՞ղ ես, ինչպե՞ս ես, քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է, տուն արի էլի, դու ուզում ես ինձ ինֆարկտի հասցնե՞լ։

    - Մամ ամեն ինչ նորմալ է։

    -Ի՞նչն է նորմալ։ Այդ ձայնային նռնակները, բախումները։ Դու հաստատ վիրավորվել ես, ու ինձ ոչինչ չես ասում։ Սոսե աղջիկ ու՞ր ես, ես հենց հիմա կգամ քո հետևից։

    -Մամ, խնդրում եմ հանգստացի։ Լուրջ ամեն ինչ կարգին է։ Էդ ձայնային նռնակները միայն մեզ վախեցնելու համար էին, բախումներ չկան, ես էլ ոչ մի վնասվածք չեմ ստացել։ Հավատա, քեզ չեմ խաբում։ Ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացիր։

    -Հեշտ ես խոսում։ Այ որ ծնող լինեիր, նոր կհասկանայիր ինձ։ Խնդրում եմ Սոսե, որքան հնարավոր է շուտ տուն արի։

    - Լավ մամ։

    Հայկն ու Սոսեն մասնակցեցին նաև երեկոյան խաղաղ երթին։ Հայկը որոշեց մյուս ցուցարարների հետ միասին գիշերել Ֆրանսիայի հրապարակում, իսկ Սոսեն՝ վերադառնալ տուն, պայմանով որ վաղը կրկին միանալու է նրանց։

    Տանն իհարկե քարոզներն ու խրատները չէին դադարում։ Այս անգամ, սակայն, քննադատում էին ոչ միայն Սոսեի արարքները, այլև մնացած ցուցարարների, ցույցի կազմակերպիչների գործողությունները։

    -Երևում է բավականին ուշիուշով հետևել եք իրադարձություններին,-ժպտալով ասաց Սոսեն։

    -Ինչպե՞ս կարելի էր երիտասարդությանը այդպես բախման տանել ոտիկանների հետ։ Ամեն ինչ շատ անկազմակերպ է։ Ասել եմ ու էլի կասեմ, ձեր Հայաստանում չգիտեն ինչպես արտահայտել սեփական բողոքը, ինչպես պայքարել։ Մարդիկ չեն միանում, քանի որ
    տեսնում են, որ այս ամենը լուրջ չէ։ Այսպես իշխանափոխություն չեն անում։ Ես շատ եմ ափսոսում, որ դու և քեզ նման շատ երիտասարդներ ևս մեկ անգամ հիասթափվելու եք,- ասաց Սուրենը։

    -Ձեր Հայստանու՞մ։ Հետաքրքիր է, երբ օդանավակայանում էինք, ասում էիր «վերջապես ՄԵՐ Հայաստանում ենք», իսկ հիմա արդեն դարձավ ձեր Հայաստանում։ Դե իհարկե Հայստանը ձերն է միայն խաղաղ ժամանակ, ձերն է, երբ գալիս եք այստեղ հանգստանալու։ Իսկ երբ գալիս է կռիվ տալու, պայքարելու ժամանակը, այն արդեն դառնում է մերը։ Դու հանգիստ եղիր քեռի, սա առաջին բախումը չէր ոստիկանների հետ։ Ես էլ միշտ ասել եմ ու կասեմ, կողքից նայելն ու քննադատելը շատ հեշտ է։ Եթե մի անգամ մասնակցես այդ երթերին, զգաս այն ուժն ու միասնությունը, որը կա փողոցներում, համոզված եմ էսպես չես խոսի։ Մարդիկ կմիանան, ես համոզված եմ։ Իսկ եթե անգամ ոչինչ չստացվի, խոստանում եմ շատ չեմ հիասթափվի,-ժպտալով ասաց Սոսեն ու նոր հասկացավ, որ էլի բորբոքվել էր: Զայրացավ քեռու խոսքերի ու ինքն իր անզուսպ լիենլու վրա ու գնաց սենյակ Անիի մոտ։

    Սուրենը մի քանի րոպե ձեռքում պտտացնում էր ծխախոտի տուփն ու մտածում, թե որքան վճռականություն կա այդ աղջկա մեջ։

    Սոսեն կամաց բացեց սենյակի դուռը` մտածելով, որ Անին քնած է:

    -Արի Սոսե, քնած չեմ,-հանելով ականջակալները ասաց Անին։

    -Անի՞, բարի երեկո։ Ո՞նց ես քեզ զգում։

    -Լավ եմ արդեն, մերսի։ Դու՞։

    -Ես էլ։ Լավ է արդեն ջերմություն չունես։

    -Դե հա տանն էսօր էնքան բարձր ձայնով էին էտ լայվերը նայում, որ մի պահ ինձ թվաց, թե ես էլ մասնակցում ցույցերին։ Դրանից ջերմությունս կտրուկ իջավ,-ծիծաղելով պատասխանեց Անին։

    -Պատկերացնում եմ արդեն,-ժպտաց Սոսեն։

    -Ես զարմանում եմ ինչպե՞ս չես հոգնում էս ամենից Սոսե։

    -Ես էլ չեմ զարմանում, որ դու զարմանում ես,-նստելով Անիի դիմաց ասաց Սոսեն,-քեզ համար իհարկե սա անիմաստ է, բայց ոչ ինձ համար։ Դու երկար տարիներ Հայստանում չես ապրել։ Քո պատկերացրած ու իրական Հայաստանի մեջ շատ մեծ տարբերություն կա Անի։

    -Գուցե։ Ես չեմ ժխտում։ Բայց դե իմ անցյալը, ներկան, ապագան, ամեն ինչ ԱՄՆ-ում ա, ստեղ կապող ոչինչ չունեմ։ Ես իհարկե իրավունք էլ չունեմ քննադատեմ քեզ, քո արարքները։ Դու մեծ կամքի ուժ ունես, էտ գովելի ա։

    -Ես շատ կուզեի մի անգամ ինձ հետ գայիր հրապարակ։ Դե հնարավոր է փոխեիր պատկերացումդ էս ամենի մասին։

    -Չեմ կարծում, որ ես էնտեղ անելիք ունեմ։ Բայց ուրախ կլինեմ եթե ինչ-որ բանի հասնեք։

    Ապրիլի 17-ին, անտեսելով ընդիմադիր ուժերի քննադատությունները և փողոցներում հավաքված մարդկանց բողոքը, Ազգայն ժողովը վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին։ Սա խորացրեց դժգոհությունը գործող իշխանությունների նկատմամբ։ Ապրիլի 17-ը փաստացի ավելի վճռականություն մտցրեց ցուցարարների գործողություններում։ Հենց այս օրն էր, որ
    Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության սկիզբը Հայստանում։

    -Տեսնու՞մ ես, որ ոչինչ էլ հնարավոր չէ։ Դուք էնտեղ փողոց եք փակում, սրանք Ազգային ժողովում վարչապետ են ընտրում, մի հատ էլ Փաշինյանին կոչ են անում փողոցներից վերադառնա խորհրդարան,-նայելով ուղիղ եթերը ասում էր Գոհարը։

    -Հիմա ոստիկական ուժերն էլ կմտցնեն, ցույցը կցրեն, ու ամեն ինչ կվերջանա։ Մենք մի բան գիտեինք, որ ասում էինք Սոսե ջան,-հավելեց Սուրենը,-հույս ունեմ հիմա հասկանում ես, որ անիմաստ է շարունակել էս ամենը։

    -Ընդհակառակը քեռի։ Հիմա ավելի շատ համոզվեցի, որ կանգ առնելու իրավունք չունենք։

    Ցուցարարներն ավելի մեծ թափով սկսեցին իրականացնել անհնազանդության գործողությունները, ոտիկանաությունն էլ ավեի ակտիվորեն բերման էր ենթարկում ակտիվիստներին։ Երեկոյան տեղի ունեցավ հանրահավաք Հանրապետության հրապարակում, որին մասնակցում էր 20-30 հազար մարդ։ Դա առաջին բազմամարդ հանրահավաքն էր։ Սոսեի հետ միասին հանրահավաքին մասնակցեց նաև Արամը։ Այնուհետ խաղաղ երթից հետո որոշվեց այլևս չգիշերել փողոցներում և հաջորդ օրը վաղ առավոտից կրկին սկսել գործադուլն ու դասադուլը։

    Օրերն անցնում էին, իսկ ցուցարարների կազմակերպվածությունն ու վճռականությունը միայն շատանում էր։ Առավոտյան նրանք մի մարդու պես փակում էին կենտրոնական փողոցները, Երևանում երթևեկությունը կաթվածահար էր լինում։ Փողոցները փակվում էին բոլոր հնարավոր միջոցներով` նստարաններով, աղբամաններով, բեռնատարներով, ավտոմեքենաներով։ Հաճախ մարդիկ պարզապես նստում էն փողոցի մեջտեղում և շախմատ խաղում։ Ցույցերն ուղեկցվում էին ազգագրական երգերով, պարերով։ Հնչում էին նոր կոչեր, մասնավորապես ցուցարարները կոչով դիմում էին ոստիկաններին` «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժին», կամ «Ոստիկանը մերն է»։ Այս օրերին ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և հանրապետության շատ քաղաքներում տեղի էին ունենում ցույցեր, երթեր։ Մարդիկ, ովքեր մի քանի օր առաջ բողոքում էին փակված փողոցներից, խաթարված երթևեկությունից, այսօր սեփական մեքենայով փակում էին փողոցները, միանում գործադուլին։ Մի անասելի միասնականություն ու սեր էր տարածվել ամենուր։

    շարունակելի

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.07.2018), Smokie (21.07.2018)

  27. #14
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,935
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակությունը

    Անին, ինքն էլ չհասկանալով թե ինչպես, ամբողջ օրն անցկանցում էր կամ հեռախոսը ձեռքին, կամ համակարգչի դիմաց՝ ուղիղ եթերները նայելով։ Մի անգամ էլ կադրերից մեկում Սոսեին տեսավ ու ամբողջ տնով մեկ սկսեց գոռալ.

    -Պա՜պ, հորքու՜ր, նայեք Սոսեն… փողոցն են փակել, քոչարի են պարում: Վայ էս ինչ հավես ա։

    -Հայրը գործադուլ է անում, աղջիկը փողոց է փակում, ես կգժվեմ արդեն,-նայելով կադրերն ասաց Գոհարը։

    -Վայ հորքուր, բայց լուրջ եմ ասում, շատ հավես ա։

    Գոհարը ժպտաց։

    Երեկոյան հանարահավքներն ու երթերը ավանդկան բնույթ էին ստացել։ Ամեն օր ժամը 18։00-ին մարդիկ հավաքվում էին Հանրապետության հրապարակում, ամփոփում տեղի ունեցած իրադարձությունները, պլանավորում հաջորդ օրվա անելիքներն ու օրն ավարտում խաղաղ երթով։

    Սոսեն, երեկոյան, երթից տուն վերադառնալով, պատմում էր օրվա ուշագրավ դեպքերի մասին։ Օրինակ պատմում էր, թե ինչպես էր Ռուսաստանից Հայաստան վերդարձած հայ վարորդն իր բեռնատարով փակել Կիևյան կամուրջը։

    -Ես հավատում եմ, վերջում հաստատ հաղթելու ենք։ Դուք չեք պատկերացնում, թե դրսում ինչ է կատարվում։ էսքան սեր, ուժ, միասնականություն ես դեռ երբեք չէի տեսել։ Հայաստանը ոնց որ հեքիաթի մեջ լինի։ Բոլորն էնքան ուշադիր են իրար նկատմամբ, մարդիկ բողոքի ցույց են անում, բայց որ կողմդ նայում ես ժպտում են։ Ոնց կուզեի գոնե մի անգամ դուք էլ գայիք հրապարակ, որ զգայիք էտ ամենը։ Բառերով անհնար ա նկարագրել,-ասում էր Սոսեն։

    Հյուրասենյակում մի քանի րոպե լռություն էր։ Սուրենը նայում էր Սոսեի նկարած լուսանկարները, Գոհարն էլ չգիտեր ինչ ասել։

    -Սոսե, մտածում էի մեկա տանը պարապ նստած եմ, կարողա՞ ես էլ վաղ գամ քո հետ։ Դե ջըսթ ֆոր ֆան։ Հավես ա անցնում,-հանկարծ ասաց Անին։

    -Ան լուրջ ուզում ես գա՞ս,-զարմացած հարցրեց Սոսեն։

    -Դե, հաա։

    - Վայ իհարկե կարող ես։ Վաղը Մարիոթ հյուրանոցում Փաշինյանի ու Սարգսյանի բակացություններն ա լինելու։ Առավոտ կգնանք ընդեղ, դե հետո էլի փողոցներ, կամուրջներ, վերջում էլ հանրահավաք,-ժպտաց Սոսեն։

    -Օքեյ, պայմանավորվեցինք։

    Ապրիլի 22-ին Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցան բանակցությունները։ Հազարավոր մարդիկ սպասում էին հյուրանոցի մոտակայքում, Սոսեն ու Անին էլ նրանց հետ։ Իսկ շատերն էլ տանը ուղիղ եթերով էին հետևում ։ Բանակցությունը տևեցին ընդամենը մի քանի րոպե։ Սարգսյանը սպառնաց Փաշինյանին անցյալով, նշեց, որ նա դասեր չի քաղել մարտի 1-ից։ Շեշտեց նաև, որ հետագա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը կրելու է ինքը՝ Փաշինյանը։ Եվ միթե՞ սա սպառնալիք չէր ուղղված սեփական ժողովրդին։ Միթե՞ սա արհամարանք չէր սեփական հայրենիքի հանդեպ։ Անցյալն ամեն վայրկյայն, ամեն պահ հավասար քայլում է մեզ հետ, անբաժան է մեզանից։ Բայց ներկայի հողին ամուր կանգնածներին և նոր ապագա կերտողներին այդ անցյալով չես վախեցնի։ Նրանք հենց այդ նույն անցյալի դառը պտուղներից դասեր քաղելով են առաջ շարժվում։ Նրանք անցյալը՝ ներկա չդարձնելու համար են ապագա կառուցում։

    Չստացված բանակցություններից հետո Փաշինյանը միացավ ժողովրդին և սկսեցին երթը։ Սակայն հանկարծակի նրաց ճանապարհը փակեց ոստիկանական պատնեշը և թույլ չտվեց երթի մասնակիցներին շարժվել առաջ։ Սկսվեցին բախումներ, հրմշտոցներ, ոստիկանությունը կիրառեց ձայնային նռնակներ։ Այդ իրարանցման մեջ Սոսեն կորցրեց Անիին։ Նա անհանգստացացծ այս ու այն կողմ էր գնում։ Զանգեց Հայկին, ով երթի առաջին շարքերում էր։

    -Հայկ, ալո, լսու՞մ ես

    -Հա Սոսե, ու՞ր ես։

    - Հայկ ես կորցրել եմ Անիին: Հիշու՞մ ես առավոտ իմ կողքն էր, կարմիր մազերով, սև վերնաշապիկով։ Հայկ հիմա մենակ է , ոչ մեկին չի ճանաչում, առաջին անգամ է ցույցի, խնդրում եմ մի բան արա գտնենք։

    -Վայ Սոսե, դու լրիվ օյին ես, ես ըսքան մարդու միջից կարմիր մազերով աղջիկ ուրդի՞ց գտնիմ։

    -Հայկ շատ եմ խնդրում, մի բան արա, ինձ տունը կսպանեն, եթե Անիին մի բան լինի։

    -Լավ լը սպասի տեսնիմ ինչ կենեմ։

    Հայկը փորձեց դուրս գալ ամբոխի միջից և ավելի ազատ տարածքներում փնտրել Անիին։ Սակայն ապարդյուն։ Անին չկար։ Հանկարծ նկատեց, թե ինչպես են երկու ոստիկան վազում մի աղջկա ուղղությամբ։ Կարմիր մազերով, սև վերնաշապիկով։ Հայկը միանգամից առաջ վազեց, բռնեց աղջկա ձեռքից ու տարավ։

    -Օհ մայ գադ, ի՞նչ ես անում, թող ձեռքս։

    -Ես ըդպես էլ գիդեի։ Անին ես չէ՞։ Տնաշեն գնացե ոստիկանների դեմը կայնել ես, ըբը որ տանեին քեզի։

    -Վայ դու ո՞վ ես։ Անունս որտեղի՞ց գիտես։ Կամ քեզ ինչ` ես որտեղ եմ կանգնել։

    -Քուր ջան, քանի հեղափոխության անմեղ նահատակ չես դառել, արի էս կողմ: Ես Սոսեի ընկերն եմ։ Խեղճ աղջիկը քեզի ման գուկա։ Սպասի զանգեմ ըսեմ օր գտելեմ քեզի։

    Հայկը զանգեց Սոսեին։ Մի քանի րոպեից Սոսեն եկավ։

    -Հայկ դու փրկիչ ես, ապրես։ Անի լա՞վ ես։ Շա՞տ ես վախեցել։

    -Չէ, օքեյ ա, մենակ էտ նռակներն էին վախենալու։ Չհասկացա քեզ ոնց կորցրի։ Էս ի՞նչ էր։

    -Հեչ, օրը ցերեկով թեթև հրավառություն էր,-կատակեց Հայկը։

    -Վայ Հայկ , ժամանա՞կ ես գտել,- ասաց Սոսեն։

    - Չէ հա, հատկապես օր Փաշինյանին տարել են,-ասաց Հայկը։

    -Ո՞նց թե տարել են, բա հիմա ինչ ենք անելու,-հարցրեց Սոսեն։

    -Դե սպասենք տեսնինք ժողովուրդը ինչ պտի էնե, մենք էլ միանանք։

    -Անի դու երևի արդեն ուզում ես տուն գնալ, էսօրվա համար հերիք էր,-ասաց Սոսեն։

    -Չէ, չէ ինչ ես խոսում, ես ուզում եմ մնամ։ Ես չեմ վախեցել, հավես ա։

    -Դեմք է էս աղջիկը, կսե հավես է։ Ի՞նչն է հավես, հրավառությու՞նը,-ծիծաղեց Հայկը։

    -Հա հրավառությունը,-ծամածռելով դեմքը ասաց Անին։

    Ցուցարարաների շրջանում մի փոքր հուսահատություն կար։ Շարժման առաջնորդները ձերբակալված էին, ոստիկանները անցել էին ակտիվ գործողությունների, բազմաթիվ ակտիվիստներ բերման էին ենթարկվել։ Սակայն բոլորն էլ գիտակցում էին` նահանջելու իրավունք չունեն։ Մարդիկ սկսեցին ինքնակազմակերպվել։ Երթով ուղղություն վերցրին դեպի ոստիկանության շենք, որտեղ հավանաբար գտնվում էր Փաշինյանը։ Այդ պահին ժողովուրդը չուներ առաջնորդ, սակայն ավելի կազմակերպված էր քան երբևէ։ Սոսեն հանկարծ հիշեց հանրահավաքի ընթացքում Փաշինյանի հնչեցրած խոսքերը։ «Այս շարժումը ունի միայն մի առաջնորդ, և այդ առաջնորդը հենց դու ես, այդ առաջնորդը դու ես։ Այս հեղափոխությունը անհնար է կանգնեցնել, որովհետև հեղափոխության առաջնորդը ողջ հայ ժողովուրդն է»։ Սոսեն ևս մի անգամ համոզվեց, որ այս ժողովրդին, այս միասնականությունը կանգնեցնել անհնար է։ Ոմանք դժվարություններից, հարվածներց թուլանում են, ընկնում ու էլ երբեք չեն բարձրանում։ Իսկ ոմանց այդ հարվածներն ավելի մեծ ուժ ու վճռականություն են տալիս՝ նոր թափով պայքարելու համար։ Այժմ մարդիկ լավ գիտեին` ազատության ճամփան անհնազանդությունն է։ Ցուցարարները բավականին երկար ժամանակ մնացին ոստիկանոթյան շենքի դիմաց։ Այնուհետև երեկոյան կրկին հանրահավաք անցկացվեց Հանրապետության հրապարակում։ Մարդկանց հոսքը հրապարակ չէր դադարում։ Ապրիլի 22-ի հանրահավաքին մասնակցեց 150-200 հազար մարդ։

    -Սոսե, էս ինչքան մարդ կա էստեղ։ Լայվերով որ նայում էի էսքան շատ չէին։

    -Ոչ մի հանրահավաքի ժամանակ էլ էսքան չեն եղել Ան։ Էսօր աննկարագրելի շատ են։

    Անին տեսածին չէր հավատում։ Ինչպե՞ս կարող են մարդիկ միանգամից, առանց առաջնորդի այսպես ինքնակազմակերպվել։ Ինչպե՞ս կարող է իշխանությունն այսպես թքած ունենալ սեփական ժողովրդի վրա, և ժողովուրդն էլ այս ամենից հետո ինչպե՞ս է կարողանում հույսը չկորցնել ու էլի պայքարել։

    -Անհավանական երկիր է, անհավանական ժողովուրդ,-մտքում մտածեց Անին։

    Հանրահավքին հաջորդեց ավանդական երթը։ Ինչպես հանրահավաքին, այնպես էլ այս երթին մասնակցողների թիվը գերազանցում էր նախորդներին։

    -Էն «հուհ»-ը անելու ենք,-հարցրեց Անին։

    -Իյա՜, էս դու էլ գիտես «հուհ»-ը,-ժպտաց Հայկը։

    -Դե լայվերով տեսել եմ, որ անում էիք։

    -Հա հատուկ քեզի համար էսօր էլ կենենք։

    Երթի ընթացքում մարդիկ հաճախ վանկարկում էին «Միացեք» կամ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Սոսեն նկատեց, որ Անին լուռ քայլում է իրենց կողքով։

    -Անի, է ինչ պասիվ ակտիվիտ ես, ինչի՞ չես գոռում։

    Անին մի քանի վայրկյան լռեց։ Եվ ինչպե՞ս գոռար, որ ինքն է տերը այս երկրի, երբ ընդամենը մի քանի օր է ինչ Հայաստանում է, երբ ոչինչ չի արել այս երկրի համար, երբ շատ հաճախ խուսափել է շեշտել, որ ինքը հայ է։

    -Ի՞նչ իրավունքով գոռամ, որ ես եմ տերը էս երկրի։ Երկիր, որտեղ չեմ ապրում արդեն 10 տարի, երկիր որով երբեք չեմ հետաքրքրվել։ Ես էստեղ հյուր եմ, ինձ թվում է հյուրերը տեր չեն լինում։ Գոռալու իրավունք ունես դու ու էստեղ հավաքված բոլորը, բայց հաստատ ոչ ես։

    Սոսեն պապանձվել էր։ Անիիից այսպիսի պատասխան չէր սպաում։ Չգիտեր ինչ ասել։

    -Անի, էս երկիրը քոնն է էնքանով, ինչքանով, որ իմն է, դու էստեղ իրավունքներ ունես էնքան ինչքան որ ես։ Ու կապ չունի, թե քանի տարի ես հեռու ապրել Հայաստանից։ Իմ ու քո մեջ նույն արյունն է հոսում, հայի արյունը։ Հավատա տարիները դրա դեմ անզոր են։ Էս երկրի տերը ես եմ, դու ես, բոլորն են։ Մենք ենք տերը էս երկրի։

    Եվս մի քանի խոսք ու Անիի աչքերը կարցունքոտվեին։ Միթե՞ կարելի է այս փոքրիկ երկրում այսքան սեր ու նվիրում գտնել։

    շարունակելի

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.07.2018), Smokie (21.07.2018)

  29. #15
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,935
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակությունը

    Ապրիլի 23-ին վաղ առավոտից կրկին սկսցվեցին երթերը, փակվեցին փողոցները այս անգամ կրկնակի եռանդով ու ոգևորությամբ։ Այդ օրը տեղի ունեցավ անսպասելին։ Շարժման մասնակիցների երթը գլխավորում էին զինվորներն ու հոգևորականեերը։ Ուժն ու հավատը բառի բուն իմաստով կենդանություն առած առաջ էին տանում ժողովրդին դեպի հաղթանակ։ Մարդկանց բողոքի գործողությունները ընթացքի մեջ էին, երբ ազատ արձակվեց Նիկոլ Փաշինյանը։ Այդ լուրը քամու արագությամբ տարածվեց ողջ երկրով մեկ։ Ժողովրդի ոգևորությունն աննկարագրելի էր։ Փաշինյանի ազատ արձակվելուց ժամեր անց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Եվ կյանքում առաջին անգամ հայը թնդաց։ Թնդաց անասելի ուրախությամբ ու լիաթոք, կարծես իր ամբողջ կյանքում այդպես չէր ուրախացել։ Փողոցի մարդկանց նայելիս ստեղծվում էր տպավորություն, որ բոլորը մի տնից են և շատ վաղուց էին սպասել այս ցնծությանը, որ պարի, ծիծաղի ու գրկախառնության միջոցով արտահայտեն հոգիներում կուտակված անհոգ ուրախության փափագած կարոտը։ Երևի թե Երևանի փողոցներն այս տիպի համազգային տոն չէին տեսել, այսպես չէին տոնել անգամ ոչ մի Ամանոր, ոչ մի Սուրբ ծնունդ։ Սա ուրիշ տոն էր։ Տոն էր հաղթանակի, երազանքների իրականացման և հույսի վերածնունդի։ Տեսնելով անծանոթ մարդկանց, ովքեր իրար գրկում ու համբուրում էին, մարդկանց, ովքեր հեղեղում էին փողոցներն ու միմյանց շամպայնով, մարդկանց ովքեր փողոցում ու մայթում խորոված էին պատրաստում և հյուրասիրում անցորդներին և վերջիվերջո ծերերին և հաշմանադամներին, ովքեր մոռանալով տարիք և կարգավիճակ ցնծում էին բոլոր նման, անհնար էր դառնում զսպել արցունքները ...անհնար եղավ նաև Անիի համար։ Անին ակամա հասկացավ, որ իր սրտաբուխ լացը գալիս էր հոգու խորքից, ուր հայրենիքի հանդեպ տածած սերն էր, որ այնքան խնամքով թաքնվել էր օտարության քողի տակ։ Այո, այդ արցունքները խուսում էին հայ լինելու և հպարտության զգացողության մասին։ Անին այդ օրը վերդարձավ հայրենիք։ Վերադարձավ մտքով, գիտակցումով և սրտով։

    Այդքան սպասված հաղթանակից հետո Հայստանը ապրլիր 24-ին աշխարհին նայեց պարզ ճակատով։ Եղեռնի 103-րդ տարելիցին երկիրը խաղաղ էր, մարդիկ ամեն տարվա նման երթով ուղևորվեցին Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակին։ Անին էլ կյանքում առաջին անագամ եղավ Ծիծեռնակաբերդում։

    Ապրիլի 27-ին շարժման ղեկավարները որոշեցին փոխել հանրահավաքի վայրն ու երթ կազմակերպեցին դեպի Գյումրի։ Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցեց 2000-ից ավելի մեքենա։ Սոսեն իհարկե օգտվեց ստեղծված հնարավորությունից և Անիին տարավ իր հետ Գյումրի։ Հարակից գյուղերի բնակիչներն այնքան ոգևորությամբ ու հիցմունքով էին ընդունում երթի մասնակիցներին, որ նրանք Երևան—Գյումրի ճանապարհը ստիպված եղան անցնել չորս ժամում։ Գյումրիում էլ նույնպիսի միասնականություն ու ոգևորություն էր տիրում։

    -Անի՞, ի՞նչ տպավորություններ ունես։

    -Սոսե, բառեր չեմ գտնում։ Էսքան մեքենա, էսքան մարդ։ Ինչքան բարի են բոլորը, ինչքան սեր կա էս ամենում։ Իրոք հիացած եմ։

    Սոսեն ժպտում էր։

    Հաջորդող օրերին Երևանում վերսկսվեցին զանգվածային գործողությունները։ Իշխող կուսակցությունը երկրում ստեղծված իրադրության պայմաններում չառաջադրեց վարչապետի թեկնածու։ Արդյուքնում Ազգային ժողովի ընդիմադիր կուսակցությունը առաջադրեց Փաշինյանին՝ որպես ժողովրդի թեկնածու։Հատուկ նիստը տեղի էր ունենալու մայիսի 1-ին։

    Ամբողջ Հայաստանը սրտատրոփ սպասում էր մայիսի 1-ին։ Մինչ այդ մարդիկ իրար մեջ քննարկում էին, թե արդյո՞ք խորհրդարանի մեծամասնությունը կազմող կուսակցությունն իր ձայնը կտա ժողովրդի թեկնածուին, ի՞նչ կլինի դրանից հետո, որքանո՞վ է Փաշինյանը պատրաստ ստանձնել վարչապետի պաշտոնը։ Կարծիքներն իրարամերժ էին։ Բայց մի բան հստակ էր. ժողովուրդը դեպի նոր ապագա տանող ճանապարհի կեսն արդեն անցել էին։

    Մայիսի 1-ին վաղ առավոտից Հանրապետության հրապարակն արդեն բազմամարդ էր։ Մարդիկ Երևանից և Հայաստանի տարբեր շրջաններից եկել էին միասին դիտելու Ազգային ժողովի նիստը և գալիք հաղթանակը միասին տոնելու։ Սոսեն ու Անին գնացին հրապարակ, իսկ Արամը, Գոհարն ու Սուրենը որոշեցին հետևել քվեարկությանը տանը՝ հեռուստացույցով։ Նիստը տևեց ավելի քան 8 ժամ։ Երևի երբեք Ազգային ժողովում այդքան հարցեր ու պատասխաններ չէին հնչել, երբեք մարդիիկ այդքան ուշադրությամբ չէին հետևել այդ նիստին։ Եվ հայ հեռուստադիտողը կյանքում երբեք այդքան երկար Ազգային ժողովի նիստ չէր նայել: Բոլորը հատկապես հիացմունքով լսում էին Փաշինյանի ելույթը. «Վիճակը նետված է, ժողովորդը հաղթանակած է, և ժողովրդի հաղթանակն ու ցնծությունը պետք է արձանագրվի հենց այսօր տեղի ունենալիք քվեարկության արդյունքում։ Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում»։

    Հարյուր հազարավոր մարդիկ հրապարակում և տանը՝ հեռուսատցույների դիմաց սպասում էին այսքան օրեր տևած պայքարի արդար հանգուցալուծմանը։ Քվերակությունը տեղի ունեցավ երեկոյան։ 45 կողմ և 56 դեմ. որոշումը չընդունվեց։

    -Ժողովուրդ ջան խնդրում եմ ինձ հանրապետության հրապարակում սպասել, ես շատ շուտով կգամ այդտեղ,-ասաց Փաշինյանն Ազգային ժողովի դահլիճից ու նիստի ավարտից հետո ուղևորվեց հրապարակ։

    Թե՛ հրապարակում, թե՛ տներում զայրույթի ու հիասթափության աննկարագրելի ալիք էր բարձրացել։ Մի բան պարզ էր` հարկավոր էր ընդվզել ևս մեկ անգամ, մի վերջին անգամ, և սիրո ու համերաշխության հեղափոխությունը կպսակվեր հաղթանակով։ Հրապարակում Փաշինյանին ընդունեցին հաղթանակած, անասելի ոգևերությամբ։ Որոշվեց հաջորդ օրը ողջ Հայաստանում հայտարարել տոտալ գործադուլ և դասադուլ: Վաղ առավոտից պետք է շրջափակվեին հանրապետության բոլոր երկաթուղիները, մետրոն, օդանավակայանը։ Պայքարը թևակոխում էր վերջին՝ հաղթական փուլ։

    Մայիսի 2-ը այս բոլոր օրերի ամփոփ նկարագիրը եղավ։ Սա համահայկական զարթոնքի օր էր։ Ամբողջ Հայստանում գործադուլ և դասադուլ էր, երթևեկությունը կաթվածահար էր։ Գործադուլ էին հայատարարել անգամ օդանավակայանի աշխատակիցները։ Փակ էին բոլոր ճանապարհները։ Բաց էր միայն մեկը. դա ժողովրդի հաղթանակի ճանապարհն էր։ Մայիսի 7-ին Հայաստան ժամանեց հանրահայտ System of a down ռոքխմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ով մեծ ուշադրությամբ հետևում էր հայաստանյան վերջին զարգացումներին։ Զվարթնոց օդանավակայանում նրան ջերմ ընդունելության արժանացրին։ Հանրապետության հրապարակում ևս նրան հազարավոր մարդիկ էին սպասում։

    Անին Սոսեի և Հայկի հետ կանգնած էր առաջին շարքերում։ Անհամբեր սպասում էին Թանկյանին։

    - Ով կմտածեր, որ կգամ Հայաստան ու Թանկյանին էստեղ կտեսնեմ,-ասում էր Անին։

    - Դե քույրկս Հայաստանն այն երկիրն է, որտեղ երազանքներն իրակականում եմ,- ծիծաղեկով ասաց Սոսեն։

    Եվս մի քանի րոպե և Թանկյանը հրապարակում էր։ Հավաքված բազմությունը աննկարագրելի ոգևորությամբ ողջունեց հայրենակցին։ Թանկյանն այնքան էր հուզվել այդ ընդունելությունից, որ խոսքեր չէր գտնում ասելոււ։ Հանկարծ սկսեց երգել. «Բարի արագի՜լ, բախտի արագի՜լ…»։ Անին ամբողջ մարմնով փշաքաղվեց։ Հիշեց, թե ինչքան չէր սիրում այս երգը և ամեն անգամ սկսվելուն պես անջատում էր։ Իսկ այսօր նա ոչ միայն լսում, այլ ամբողջ սրտով ու հոգով զգում էր այս երգը։ Հայացքն ուղղեց հետևում հավաքված բազմությանը ու տեսավ, թե ինչպես են մարդիկ արցունք ու ժպիտ իրար խառնած երգում նրա հետ։ Անիի արցունքներն էլ կարոտի ելևէջների ներքո հոսում էին այտերն ի վար։

    Անին ու Սոսեն անասելի տպավորված վերադարձան տուն։ Տանն էլ ինչպես միշտ ուղիղ եթերներով հետևել էին այդ ամենին։ Իսկ հաջորդ օրը գումարվելու էր Ազգայն ժողովի նիստը։

    -Ես անհամբեր սպասում եմ վաղվան։ Տեսնես ինչ կլինի,- ասաց Անին։

    -Ինձ թվում է ամեն ինչ լավ կլինի, Փաշինյանը կընտրվի։ Եթե էսքանից հետո էլ պտի չընտրեն ես չգիտեմ,-վառելով հերթական ծխախոտը ասաց Սուրենը։

    -Քեռի՞, ես չգիտեի, որ դու այսքան լավատես ես,-ծիծաղելով ասաց Սոսեն։

    -Ես հավատում եմ, հաստատ ընտրելու են, վաղվանից նոր վարչապետ ենք ունենալու,- խոհանոցից գոռում էր Գոհարը։

    -Օհ աստված իմ։ Փաստորեն ոչ միյան երկրում, այլ նաև մեր տանն է իրավիճակ փոխվել։

    -Բա Սոսե ջան, տեսնու՞մ ես հեղափոխությունը ինչեր է անում,-ժպտաց Արամը։

    -Վաղն էլ ենք գնում հրապարակ չէ՞,-հարցրեց Անին ։

    -Հա իհարկե։ Բայց վատ չէր լինի եթե բոլորով գնայինք։

    -Ճիշտ ես բալես, բոլորս միասին կգնանք հրապարակ։

    -Հա, հա հաստատ։ Տանը հեռուստացույցով նայելու փոխարեն կգանք ընտեղ,-ասաց Սուրենը։

    -Էնտեղ բոլորս սպիտակ վերնաշապիկներով ենք լինելու ի նշան խաղաղության։

    -Մեկ էլ «դուխով» գլխարկներով,-ծիծաղեց Անին։

    Առավոտյան ամբողջ հրապարակը սպիտակի մեջ էր։ Խաղաղություն էր ամենուր, հատկապես մարդկաց հոգիներում։ Նրանք էլի սրտատրոփ, բայց այս անգամ մի ներքին հանգստությամբ սպասում էին հաղթանակին։ Եվ այն եկավ:

    2018 թվականի մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման 24-րդ ամյակին, Հայաստանն իր փառահեղ հաղթանակներին ավելացրեց ևս մեկը։ Քսանվեց տարի առաջ, հենց այս օրը հայ ժողովորդն իր անկոտրում կամքի շնորհիվ ազատագրել էր Շուշին, և հիմա այդ նույն անկոտրում կամքով, անսահման սիրով ու նվիրումով նրանք «ազատագրեցին» Հայաստանը, բացելով Հայոց պատմության մի նոր ու լուսավոր էջ, որտեղ գրվելու էր միայն սիրո, երջանկության ու միասնության մասին։ Այո, սա փառահեղ հաղթանակ էր։ Հաղթանակ սեփական վախերի, անվստահության ու անմիասնականության հանդեպ։ Հաղթանակ, որը եկավ ապացուցելու, որ երբ ժողովորդը դառնում է մի բռունցք, նրան կանգնեցնելն անհնար է, երբ սերն ու համերաշխությունը թևեր են առնում, նրանց թռիչքն անկասելի է։ Ժողովուրդն արեց իր քայլը, ոտքի կանգնեց, պայքարեց, հավատաց, չհուսահատվեց, համբերեց, սպասեց ու վերջում…բոլորի աչքերում ու սրտերում թավշյա հաղթանակի կրակը վառվեց։

    Սոսեն ու Անին անթարթ հայացքով նայում էին երեկոյան լույսերի մեջ ողողված Երևանին։ Պատշգամբից քաղաքը երբեք այսքան պայծառ ու լուսավոր չէր երևացել։

    -Սոսե գիտես չեմ պատկերացնում թե էս ամենից հետո ոնց եմ հետ գնալու ԱՄՆ։ Իմ մոտ տպավորություն է, որ մի ամբողջ կյանք էստեղ եմ ապրել, երբեք չեմ էլ գնացել Հայաստանից։ Աննկարագրելի են զգացողություններս։

    -Արյունը ջուր չի դառնում Ան։ Մի անգամ էլ համոզվեցի դրանում։ Չես պատկերացնի, թե ինչ ուրախ եմ, որ պատկերացումներդ, վերաբերմունքդ փոխվեց Հայաստանի հանդեպ։ Անկեղծ ես էլ մեր փողոցային վայրիվերումներին շատ կկարոտեմ։ Այ իսկ Սևան ու Տաթև մինչև գնալդ անպայման կայցելենք , խոստանու եմ,-ժպտալով ասաց Սոսեն։

    Սուրենը վաղ առավոտից կանգնած էր պատուհանի մոտ։ Խորազուզված մտքերի մեջ՝ նա վառում էր արդեն քանիերրորդ ծխախոտը։ Անընդհատ հիշում էր երեկվա խոսակցությունը Արամի ու Գոհարի հետ:

    -Սուրեն ես իհարկե չէի մտածի, որ նման բան կասեմ։ Բայց երկրում այսքան բան փոխվեց, դու դա քո աչքերով տեսար։ Իսկ եթե վերադառնա՞ք Հայստան։

    -Գոհար հասկանում ես ամեն ինչ այդքան հեշտ չքէ։ Ես չեմ կարող հենց այնպես թողնել ու վերադառնալ։ Տուն, աշխատանք. ես այստեղ ոչինչ չունեմ։

    - Իսկ հե՞շտ էր 10 տարի առաջ թողնել ամեն ինչ ու գնալ։ Իհարկե գնալն ավելի հեշտ է։ Բայց Սուրեն սա քո հայրենիքն է, քո տունն է։ Դու հեռուներում անելիք չունես,-ասաց Արամը,-ես ու Գոհարը ձեզ կօգնենք։ Աշխատանք էլ կգտնեք, տուն էլ։ Դու միայն ցանկություն հայտնիր կտրվել այդ օտարությունից։

    Անին սենյակում իրերն էր հավաքում։ Հանկարծ ներս մտավ Սուրենը, նստեց Անիի կողքին։

    -Անի ես քեզ ինձ հետ Հայստան բերեցի, քանի որ հասկանում էի, որ կապդ հայրենիքի հետ լրիվ մարել է, դու կտրվել ես արմատներիցդ։ Ես հույսով էի, որ այստեղ գալով քո մեջ ինչ-որ բան կփոխվի, կսիրես Հայստանը։

    - Դե հա, հույսերդ արդարացան պապ, շատ բան փոխվեց, really,-թեթև ժպտալով ասաց Անին,- մի տեսակ ափսոսում եմ, որ գնում ենք: Ես ինձ վերջապես հայ եմ զգում: Կարոտելու եմ շատ ու բոլորին:

    Սուրենը լուռ ու անխոս դուրս եկավ սենյակից, և Անին, որ զարմացած գնաց հոր հետևից, լսեց մոր ու հոր 10 վայրկյան տևած խոսակցությունը:

    -Անահիտ, իրերդ հավաքիր, գալիս ես Հայաստան:

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.07.2018), Sambitbaba (21.07.2018), Smokie (22.07.2018)

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •