4․ Հեղափոխության իմ բաժին ներկան
Հեղինակ ջան, վերնագրից սկսած մի բացակայով երեք ներկա ստացած լինելու պատմությունով վերջացրած կարելի է միանգամից ասել, որ սիրուն մտքեր ունեք: Երեք ներկաներն էլ համով-հոտով պատմել էիք ու տեքստում արագություն կար, որը շատ եմ սիրում: Բայց մի բան ասեմ՝ ինչո՞ւ եք այդքան շտապել: Ստորակետերը, բառերը իրար կպած, բա եղա՞վ: Հետո տառասխալներ կային, որոնք էլի շտապելու արդյունք էին: Օրինակ սա կարդացեք. ՛՛Այդ ընթացք լուր տարածվեց, թե...՛՛: Ո՞ւր են -ում տառերը: Վերջում Սահյանին, Շուշիի ազատագրումը (հավանաբար դա եք նկատի ունեցել ՛՛Հարսանիք լեռներում՛՛ բառերով) ու էլի որոշ բաներ բերել, իրար եք կապել, բայց կարծես թե՝ այնքան էլ լավ չի ստացվել: Խորհուրդս է՝ մի՛ շտապեք Շնորհակալություն)))
Էջանիշներ