Օլինա, դու մեր 15-ամյա Օլգա՞ն ես։
Մտքերդ ընտիր ես շարադրում, ու շատ լավն է գրավոր խոսքդ։
1․ Երբ Սերը հաղթում է Ատելությունը
2․ Բացակաների անունից
3․ Գեղարվեստական հեղափոխություն
4․ Հեղափոխության իմ բաժին ներկան
5․ Փոքրիկ քայլերի արվեստը
6․ Բացակայից չեմ նեղվում․ դուխով դրեք
7․ Իրականության բացակա կողմը
8․ #Թավշյա։ Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը
9․«Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով
10․ Նիկոլի թիվը
11․ Հեղափոխության դիտորդները
Օլինա, դու մեր 15-ամյա Օլգա՞ն ես։
Մտքերդ ընտիր ես շարադրում, ու շատ լավն է գրավոր խոսքդ։
Արդյունքները
1-ին տեղ
#Թավշյա։ Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը
Սոնա Արսենյան, 22 տարեկան
2-րդ տեղ
Նիկոլի թիվ
Մարինե Մանուկյան, 21 տարեկան
3-րդ տեղ
Բացակաների անունից
Գայանե Վարդանյան, 20 տարեկան
__________________
Երբ Սերը հաղթում է Ատելությունը
Վահագն Գիշյան, 18 տարեկան
«Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով
Քնար Օհանջանյան, 17 տարեկան
Իրականության բացակա կողմը
Սուսինա Խաչատրյան, 19 տարեկան
Բացակայից չեմ նեղվում. դուխով դրեք
Լուիզա Մկրտչյան, 17 տարեկան
Գեղարվեստական հեղափոխություն
Ինեսա Զոհրաբյան, 16 տարեկան
Հեղափոխության դիտորդները
Մելինե Աբրահամյան, 19 տարեկան
Հեղափոխության իմ բաժին ներկան
Աստղիկ Նիկողոսյան, 19 տարեկան
Փոքրիկ քայլերի արվեստը
Օլգա Գասպարյան, 15 տարեկան
Սոնա, շնորհավո՜ր: Քո աշխատանքը նախընտրական փուլում էլ էր մաքսիմալ բալեր հավաքել. էստեղ էլ էնքան շատ միավոր ունի, որ նույնիսկ գեղարվեստական ժանրի հաղթող աշխատանքներից է առաջ անցել: Գրագետ, հետաքրքիր ու սիրուն արված գործ էր. չէր կարող աննկատ մնալ:
Հավես էր քեզ ֆեյսբուքում գտնելը ու մի քիչ քեզ կողքից ուսումնասիրելը. ահագին տարբերվող կերպար ես:
Շփվիր հետներս, գուցե ընկերանաս Ակումբի հետ, ուրախ կլինեինք, եթե էդպես լինի
Մարինե, էնքան էմոցիոնալ եմ աշխատանքիդ կապակցությամբ, ու համոզված եմ՝ տպավությունը դեռ երկար ժամանակ չի խամրելու: Շատ ուրախ եմ, որ քո ստեղծագործությունը հաղթողների մեջ է, ու հավանաբար շատերն են կիսում իմ կարծիքը:
Լավ էր, որ հասցրեցինք մի քիչ իմեյլներով էլ շփվել. գրածդ շնորհակալական նամակն էլ քո թույլտվությամբ կիսեցի ժյուրիի մյուս անդամների հետ:
Անպայման շարունակիր գրել, ու գրածներդ էլ դիր մեզ մոտ, որ կարդանք. հիմա արդեն գիտես, որ աշխատանքներդ ուրիշներին ցույց տալը էդքան էլ վախենալու չի
Մնա մեզ հետ:
Գայանե, նայիր հարցման արդյունքներին, տես, թե ինչքան է մարդկանց դուր եկել քո աշխատանքը. ընդհանուր քվեարկության մեջ ակումբցիների մեծամասնությունը քեզ է ձայն տվել:
Կարծում եմ, լավ է, որ նաև էսպիսի աշխատանք կա հաղթողների շարքերում: Ինչքան էլ կիսենք կամ չկիսենք տեսակետդ, էսպիսի գործերն էլ պիտի ճանաչվեն ու ըստ արժանվույն գնահատվեն:
Դու շատ լավ ես գրում: Եթե ուրիշ աշխատանքներ էլ ունես, անպայման կիսիր դրանք մեզ հետ:
Ակումբը կարող է հետաքրքիր հարթակ դառնալ՝ մտքերդ ու դիրքորոշումներդ արտահայտելու համար: Ինչպես տեսնում ես արդյունքներից, մենք չենք թշնամանում այլակարծությանը:
Վահագն, Քնար, Սուսինա, Լուիզա, Ինեսա, Մելինե, Աստղիկ և Օլգա, ձեզ էլ ենք լի՜քը շնորհակալություն հայտնում մասնակցության և լավագույն աշխատանքներ ներկայացնելու համար:
Շարունակե՜ք ստեղծագործել ու կիսել մեզ հետ ձեր աշխատանքները:
Ակումբը ձեզ համար է ու ձերն է:
Cassiopeia (25.07.2018), Chuk (25.07.2018), Ruby Rue (25.07.2018), Sambitbaba (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Tiger29 (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Բարեկամ (25.07.2018), Գաղթական (25.07.2018)
Վավերագրական ժանրում «Անտարես» հրատարակչության կողմից տրվող լրացուցիչ մրցանակին արժանացած գործն է.
Իրականության բացակա կողմը
Սուսինա Խաչատրյան, 19 տարեկան
Մանրամասները՝ հիմնական թեմայում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Cassiopeia (25.07.2018), ivy (25.07.2018), Tiger29 (25.07.2018)
Ժողովո՛ւրդ, շնորհավո՜ր, թե՛ եզրափակիչ փուլ անցածներին, և թե՛ ում գործերը չանցան։ Երբեք չդադարեք գրել, խնդրում եմ․․․ գրե՛ք ինքներդ ձեր համար, գրե՛ք մեր բոլորի համար, գրե՛ք ապագա սերունդների համար, գրե՛ք, որովհետև չեք կարող չգրել․․․
Հ․Գ․
Բոլոր եզրափակիչ անցած գործերը և եզրափակիչին մեկ բալով չանցած գործերը հավաքել եմ մեկ ժողովածուի մեջ, որը կարող եք ներբեռնել այստեղից (ներբեռնեք մինչև Օգոստոսի 7-ը)։ Տարածե՛ք ընկերների, բարեկամների, ծանոթների մեջ․․․ ձեր գործերը արժանի են ընթերցվել թե՛ ակումբում, թե՛ ակումբից դուրս (շնորհակալություն @ivy-ին՝ սրբագրելու համար)։
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 25.07.2018, 01:23:
Cassiopeia (25.07.2018), ivy (25.07.2018), Արշակ (25.07.2018)
Էստեղ ամենաշատն ուզում եմ շնորհավորել Գայանեին։ Իմ կարծիքով «Բացակաների անունիցը» լավագույն աշխատանքն էր, ու Գայանեին շատ թեթևակի իմանալով չգիտեմ էլ, թե ոնց իմացել էի, որ ինքն է։ (Եթե իմ իմացած Գայանեի մասին է խոսքը։
Սո՜ն, քեզ էլ շնորհավոր, չգիտեմ ոնց մտքովս չէր անցել, որ դու կարող ես գրած լինել։![]()
Cassiopeia (25.07.2018), ivy (25.07.2018), Աթեիստ (25.07.2018)
Շնորհավորանքներս բոլոր մասնակիցներին ու հատկապես հաղթողներին![]()
Նրանք, ովքեր չեն հաղթել, ուզում եմ հիշեցնել, որ ահագին բարդ ընտրությունից հետո այնուամենայնիվ հայտնվել են վերջնական փուլում՝ անցնելով ակումբի բավական խիստ ժյուրիի քննադատության միջով։
Ուղղակի չեմ կարող չնկատել, որ մրցանակային տեղերում երեքն էլ աղջիկներն են, ինչը ևս մեկ անգամ կոտրում է կարծրատիպը, թե գրելը տղամարդկային գործ է։ Շատ ապրեք ու շարունակեք գրել։ Հույս ունեմ՝ ակումբում կմասնակցեք քննարկումներին։
Cassiopeia (25.07.2018), Աթեիստ (25.07.2018)
Ես եմ:Ուզում եմ Ձեզ ու մյուս կազմակերպիչներին մեծ շնորհակալություն հայտնել նման հնարավորություն ընձեռելու համար: Շատ ուրախացա, երբ իմ գործը տեսա գլխավոր փուլում: Ափսոս, որ մրցույթի գլխավոր փուլում միայն նոր գաղափարներ ծագեցին՝ մյուս գործերից ոգեշնչված: Մրցույթի ողջ ընթացքում հետևում էի երկու ժանրերում էլ հնչած բոլոր կարծիքներին: Գեղարվեստական ժանրի համար էլ գործ ունեի, որ թողեցի կիսատ: Շնորհակալ եմ բոլոր լավ ու վատ կարծիքների համար: Լավերը ոգեշնչում էին, ուրախացնում: Վատ կարծիքներից իհարկե տխրում էի, բայց ավելի շատ տխրում էի այն բանից, որ շատ դեպքերում համաձայն եմ նրանց հետ: Քննադատություններն անպայման կօգնեն ինձ աճել: Կարծեմ Նալբանդյանը նման միտք ուներ. «Չկա գրականություն առանց քննադատության»:
Սրտանց շնորհավորում եմ բոլոր հաղթողներին: Բոլորն էլ արժանի էին: Շնորհավորում եմ նաև մասնակիցներին, ցանկանում նոր հաջողություններ:
Հույս ունեմ՝ էլի կկազմակերպվեն նմանատիպ մրցույթներ: Ինչևէ, ուրախ էի թեկուզ կարճ ժամանակով լինել ակումբի անդամ:![]()
Շնորհակալություն:![]()
Վերջին խմբագրող՝ Օլինա: 25.07.2018, 02:45:
Cassiopeia (25.07.2018), Chuk (25.07.2018), ivy (25.07.2018), Sambitbaba (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Tiger29 (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Անվերնագիր (25.07.2018), Արէա (25.07.2018), Բարեկամ (25.07.2018), Գաղթական (25.07.2018), Ուլուանա (25.07.2018), Տրիբուն (25.07.2018)
ivy (25.07.2018), Sambitbaba (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Տրիբուն (25.07.2018)
Chuk (25.07.2018), ivy (25.07.2018), Sambitbaba (25.07.2018), Աթեիստ (25.07.2018)
ivy (25.07.2018), Sambitbaba (25.07.2018)
StrangeLittleGirl (25.07.2018)
Ինչպես ասում են՝ գիշերն ամենալավ ժամանակն է լավ նորություններ իմանալու համար։ Էնքան հաճելի է, երբ իսկապես գնահատում են աշխատանքդ՝ առողջ քննադատության «ընկերակցությամբ»։ Ժյուրիի բոլոր անդամներին հատ-հատ երախտապարտ եմ։ Ճիշտ է, գործս հաղթողների շարքում չկար, բայց ինձ համար ավելի հաճելի անակնկալ էր խրախուսական մրցանակ ստանալը, այն էլ՝ «Անտարեսից» ։ 10 օր շարունակ գիշեր-ցերեկ հետևել եմ քննարկումներին, հատ առ հատ կարդացել եմ բոլոր դիտողություններն ու կարծիքները։ Առողջ քննադատությունից ավելի մոտիվացնող բան իմ ստեղծագործական «կենսագրության» մեջ չի եղել։ Իրոք հարգանքի արժանի գործ ա ձեր աշխատանքը, քանի որ իրականում շատ բարդ ա առողջ քննադատելը։ Դուք դա էնպես լավ եք անում, որ «բացասական» կարծիքներն ավելի են ոգևորում։ Ուրախությունից դժվար էս գիշեր քնեմ։
Cassiopeia (25.07.2018), Chuk (25.07.2018), ivy (25.07.2018), Mr. Annoying (25.07.2018), Peace (25.07.2018), Sambitbaba (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Tiger29 (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Բարեկամ (25.07.2018), Գաղթական (25.07.2018), Ուլուանա (25.07.2018), Տրիբուն (25.07.2018)
Բարևներ բոլորին, ես Սոնան եմ: Փաստորեն էսքանի մեջ մենակ ես եմ չգիտեմ որ կենդանու ականջում քնած, որ ոչ կարդացել եմ հրապարակումները, ոչ ոգևորվել կարծիքներից:
ivy (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Գաղթական (25.07.2018)
Երկար~ր շնորհակալական-շնորհավորական տեքստ էի գրել, չպահվեց, ու լավ է, էդքան պաթոսը հեչ ինձանից չի))))
Ժողովուրդ, նախ շնորհավոր, Երկրորդ շատ շնորհակալություն (կամ հակառակ հերթականությամբ): Երրորդ խոստանում եմ բոլորի գործերը հատիկ-հատիկ կարդալ (բայց հետո որ ձեր տան մոտ կամեռայով աղջիկ հայտնվի, ասի` արի քո պատմությունը նկարենք, չզարմանաք, ես իսկականից սցենարիստ եմ, զգուշացնում եմ
Cassiopeia (25.07.2018), ivy (25.07.2018), Sambitbaba (26.07.2018), Smokie (28.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Արշակ (26.07.2018), Գաղթական (25.07.2018), Ուլուանա (25.07.2018)
Sambitbaba (26.07.2018), Աթեիստ (25.07.2018), Ուլուանա (25.07.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ