2. Բացակաների անունից
Էս գործի հետ կապված էնքան խառը զգացողություններ ունեմ:
Շարադրանքը շատ լավն էր` գրագետ, պատկերավոր, դիպուկ: Լրիվ գեղարվեստական գրվածք էր, իմ կարծիքով: Հեղինակի` հեղափոխության ընկալումներն էին ինձ համար խորթ: Զգացվում է, որ լուրջ նեղվածություն կա մեջը, որի պատճառով ինքը կարծես միայն բացասական բաներ է կարողացել տեսնել ու զգալ հեղափոխության հետ կապված: Անկեղծ, ցավում եմ շատ իր վերապրածի ու դրա պատճառով ապրած հիասթափության համար, որի պատճառով նրան չի հաջողվել ապրել ու զգալ էն, ինչ ապրել ենք շատերս` իր ասած «զոմբիները»` անկախ հեռավորությունից: Չեմ ուզում գրառումս հակառակում համոզելու քարոզ դառնա, դրա համար չեմ ծավալվի: Բայց հուսով եմ` ժամանակի ընթացքում հեղինակի ընկալումներն ու վերաբերմունքը կփոխվեն հեղափոխության ու դրա զարգացումների հետ կապված: Կամ գուցե արդեն փոխվել են ինչ-որ չափով, ի՞նչ իմանաս:
Համենայնդեպս, ողջունում եմ հեղինակի համարձակությունը` ոչ պոպուլյար տեսակետ արտահայտելու: Ամեն մարդ ռիսկ չէր անի:
Էջանիշներ