5. Փոքրիկ քայլերի արվեստը
Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, բայց նռնակի պայթելու պատմությունից հետո փշաքաղվեցի ու փշաքաղված կարդացի կինչև վերջՎերնագիրը ու հետո դրա շուրջ զարգացումները սիրուն էին ու ինձ թվաց, որ կարելի էր հենց միայն դրա վրա գեղարվեստական ժանրի գործ ստանալ: Մտածեք այդ մասին, հեղինակ ջան: Այս միտքը շատ հետաքրքրեց, փաստորեն հեղափոխության բնորոշումն եք տվել, հավանեցի. ՛՛Մարդկանց փողոց դուրս բերեց ատելությունը՝ զորավոր մի զգացմունք: Բայց հենց ատելությունն էլ սեր երկնեց մարդկանց խամրած աչքերում, փայլ ընծայեց դրանց, ու այդ երկունքը կոչվեց հեղափոխություն՝ սիրո հեղափոխություն՛՛: Լավ էր կառուցված. սկսեցիք տանը (հավանաբար բազմոցին նստած) և ավարտեցիք մոտավորապես նույն պատկերով, տպավորություն էր, որ ամեն ինչ հենց այդպես է եղել՝ բազմոցին հանգիստ նստած: Տեխնիկականի մասին էլ ամենակարևորն եմ հիշում, ասեմ, չմոռանամ, հայերեն չակերտներ օգտագործեք, հեղինակ ջան, ոչ թե իմ օգտագործածներից :Դ (պարզապես այժմ հնարավորություն չունեմ հայերենները գտնելու): Շնորհակալություն
![]()
Էջանիշներ