User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1․ Երբ Սերը հաղթում է Ատելությունը

    1 9.09%
  • 2․ Բացակաների անունից

    6 54.55%
  • 3․ Գեղարվեստական հեղափոխություն

    0 0%
  • 4․ Հեղափոխության իմ բաժին ներկան

    1 9.09%
  • 5․ Փոքրիկ քայլերի արվեստը

    1 9.09%
  • 6․ Բացակայից չեմ նեղվում․ դուխով դրեք

    1 9.09%
  • 7․ Իրականության բացակա կողմը

    2 18.18%
  • 8․ #Թավշյա։ Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը

    3 27.27%
  • 9․«Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով

    3 27.27%
  • 10․ Նիկոլի թիվը

    3 27.27%
  • 11․ Հեղափոխության դիտորդները

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 6 11-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 156 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ վավերագրական ժանր

  1. #76
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.07.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4․ Հեղափոխության իմ բաժին ներկան
    Հեղինակ ջան, վերնագրից սկսած մի բացակայով երեք ներկա ստացած լինելու պատմությունով վերջացրած կարելի է միանգամից ասել, որ սիրուն մտքեր ունեք: Երեք ներկաներն էլ համով-հոտով պատմել էիք ու տեքստում արագություն կար, որը շատ եմ սիրում: Բայց մի բան ասեմ՝ ինչո՞ւ եք այդքան շտապել: Ստորակետերը, բառերը իրար կպած, բա եղա՞վ: Հետո տառասխալներ կային, որոնք էլի շտապելու արդյունք էին: Օրինակ սա կարդացեք. ՛՛Այդ ընթացք լուր տարածվեց, թե...՛՛: Ո՞ւր են -ում տառերը: Վերջում Սահյանին, Շուշիի ազատագրումը (հավանաբար դա եք նկատի ունեցել ՛՛Հարսանիք լեռներում՛՛ բառերով) ու էլի որոշ բաներ բերել, իրար եք կապել, բայց կարծես թե՝ այնքան էլ լավ չի ստացվել: Խորհուրդս է՝ մի՛ շտապեք Շնորհակալություն)))

  2. #77
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.07.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Փոքրիկ քայլերի արվեստը
    Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, բայց նռնակի պայթելու պատմությունից հետո փշաքաղվեցի ու փշաքաղված կարդացի կինչև վերջ Վերնագիրը ու հետո դրա շուրջ զարգացումները սիրուն էին ու ինձ թվաց, որ կարելի էր հենց միայն դրա վրա գեղարվեստական ժանրի գործ ստանալ: Մտածեք այդ մասին, հեղինակ ջան: Այս միտքը շատ հետաքրքրեց, փաստորեն հեղափոխության բնորոշումն եք տվել, հավանեցի. ՛՛Մարդկանց փողոց դուրս բերեց ատելությունը՝ զորավոր մի զգացմունք: Բայց հենց ատելությունն էլ սեր երկնեց մարդկանց խամրած աչքերում, փայլ ընծայեց դրանց, ու այդ երկունքը կոչվեց հեղափոխություն՝ սիրո հեղափոխություն՛՛: Լավ էր կառուցված. սկսեցիք տանը (հավանաբար բազմոցին նստած) և ավարտեցիք մոտավորապես նույն պատկերով, տպավորություն էր, որ ամեն ինչ հենց այդպես է եղել՝ բազմոցին հանգիստ նստած: Տեխնիկականի մասին էլ ամենակարևորն եմ հիշում, ասեմ, չմոռանամ, հայերեն չակերտներ օգտագործեք, հեղինակ ջան, ոչ թե իմ օգտագործածներից :Դ (պարզապես այժմ հնարավորություն չունեմ հայերենները գտնելու): Շնորհակալություն

  3. #78
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.07.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Բացակայից չեմ նեղվում
    դուխով դրեք

    Տանը խաբող ու ցույցի գնացողի կերպարը հարազատ էր, իմ օրի եք եղել, հեղինակ ջան Սկիզբը շատ խոստումնալից էր, ավելի հագեցած պատմությունների էի սպասում: Բայց չպատմեցիք, բացի այդ՝ շտապել եք: Հենց սկզբում այսպես էիք գրել. ՛՛...իրոք հալալա երտասարդությունը՛՛: Երիտասարդությո՞ւնը, թե՞ երիտասարդությանը: ՛՛Է՛՛ օժանդակ բայի փոխարեն ՛՛ա՛՛ էիք օգտագործել, նորմալ եմ վերաբերվում, երբեմն առանց դրա անհամ է ստացվում, բայց ինչպես նշածս հատվածում, այդպես նաև մյուս տեղերում բային կպած էիք գրել՝ հալալա, լավա... Ճիշտ չէ))) Հ-երի շարքը կարող էիք ավելի զարգացնել, ինչ-որ բան կստացվեր՝ ինձ թվում է: Վերջում էլի կասեմ, որ մտքերը լավն էին, բայց զարգացնել էր պետք, մի քիչ շտապում էիք: Շնորհակալություն

  4. #79
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3․ Գեղարվեստական հեղափոխություն

    Ես մի աղջիկ եմ։


    Լավն էր մի աղջկա պատմությունը՝ իրենց համայնքի, պայքարի ու գեղարվեստական հեղափոխության մասին։

  5. #80
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4․ Հեղափոխության իմ բաժին ներկան

    Երբ կարդում եմ, մտածում եմ, որ միայն լավը կարող եմ ասել էս աշխատանքի մասին, բայց զարմանալիորեն հետք չի թողնում, արագ մոռանում եմ, հետո ստիպված եմ լինում նորից վերադառնալ ու նայել, թե էս վերնագրի տակ որ ստեղծագործությունն էր։

  6. #81
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5․ Փոքրիկ քայլերի արվեստը

    Սկիզբը շատ լավն է, բայց վերջին հատվածի կեցցեների քանակից մոտս գլխապտույտ առաջացավ։ Ամեն դեպքում, ուրախ եմ, որ աշխատանքն անցավ գլխավոր փուլ։

  7. #82
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Բացակայից չեմ նեղվում
    դուխով դրեք


    Հավեսն են էս էրեխեքը․ ոնց որ արդեն ասվեց՝ եթե սենց ըմբոստ ու խիզախ չլինեիք, հեղափոխությունն էլ չէր լինի։ Դուք եք էս ամեն ինչի հեղինակը։
    Ու շատ լավ եք պատում կատարվածի մասին։ Մենակ էդքան կեցցեներ որ լցնում եք տեքստում, մի քիչ թուլացնում է գործը․․․

  8. #83
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Իրականության բացակա կողմը

    Սուրճի հետ անհասկանալի զուգահեռները հանած՝ ահագին հավանել եմ պատումը։ Բայց սա էլ առանձնապես հետք չի թողնում։ Կարդալուց հետո միանգամից մոռանում եմ, միայն սուրճի հոտն է մնում, որն էլ էս կոնտեքստում ահագին խորթ է թվում։

  9. #84
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11․ Հեղափոխության դիտորդները

    Նկատե՞լ եք՝ ինչքան տատեր ու պապեր կային պատմվածքներում։ Դե մամա ու պապաներն էլ հետը։ Բոլոր սերունդները ներկա էին, հավես էր
    Պատմվածքը հավանել եմ․ ասելիքը հետաքրքիր ձևով ներկայացնող, սեղմ տեքստ։ Բերդի «կլյուչնիկ» Վարդան ձյաձյան լավ կերպար էր։

  10. #85
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էստեղ էլ՝ լիքը հաջողություն բոլոր մասնակիցներին, լավն եք դուք

  11. #86
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.07.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Իրականության բացակա կողմը
    Շատ լավ եք գրում, հեղինակ ջան: Էյֆորիան չկար, վերլուծում եք այն ինչ կա, ներկայում, ոչ թե՝ «էն ի՜նչ արեցինք» Կարծես մի «ՍՏՈՊ» լիներ, որը հորդորում էր մի հատ խորը շնչել, հանգստանալ, իրավիճակին նայել մաքսիմալ ադեկվատ: Երկար գրելու կարիք էլ չկա, հավանեցի, շնորհակալ եմ

  12. #87
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.07.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8․ #Թավշյա: Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը
    Վերնագիրն ու թեգածի վանդականիշները վանեցին առաջին հայացքից: Կարդալու ընթացքում տպավորությունը փոխվեց: Նախ շնորհակալություն տերմինաբանության համար, մի օր պետք կգա Որպես սցենարիստ արված վերլուծություններում նկատեցի նաև մարքեթինգային կողմը, որի մասին էլի էի կարդացել մի հոդվածում. դե մասնագիտական էր: Մի հատված ժպտացրեց. «Որովհետև երբ ասում ես՝ ախ այդ թուրքի ծնունդ ոստիկանները, այն զայրույթը, որը նախատեսված էր Սերժ Սարգսյանի համար, կիսվում է: Իսկ եթե «ոստիկանը մերն է», ուրեմն մենք պահում ենք զայրույթը անձամբ Սերժ Սարգսյանի համար»: Վերաբերմունքը հեղափոխությունը դրական էր, դա զգացվում էր, բայց կուզեի ավելի խորությամբ, տրամաբանորեն հիմնավորված լիներ: Շնորհակալություն

  13. #88
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.07.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. «Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով
    Ինձ թվում է խնդիրը, որը դրել եք, բավականին կաղապարել է Ձեզ, պետք չէր հեղափոխությունը սահմանել երեք բառով, հատկապես, որ մրցույթը պահանջում էր ներկայացնել անպայման Ձեր վերաբերմունքը, որը ես կարծես չտեսա: Դուք ուրիշներով հետաքրքրվեցիք, պրպտումների մեջ էիք, բայց կարծես չգտաք Ձեր փնտրածը: Կիսատ է: Զարգացնել էր պետք: Իսկ ինչ վերաբերում է անձնավորմանը, կարծում եմ՝ այն պետք է, բայց առանց կուրության, երևի ոսկե միջինը ամենաօպտիմալ տարբերակը կլինի. առանց անձնավորման փոփոխության համար անհրաժեշտ էներգիան չի ճարվի, այս հարցը սցենարիստի պատմվածքում էլ էր շոշափվում, իսկ մեծ չափով անձնավորումը տանում է ֆանատիզմի, որը չի օգնում, մի բան էլ վնասում է: Ամեն դեպքում՝ շնորհակալ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (22.07.2018)

  15. #89
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.07.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Նիկոլի թիվ
    Արփի, Արփի՜… Երկար էր, արագ-արագ, տառերը «կուլ տալով» կարդացի: Շնորհակալ եմ, որ այսքանը պատմել, գրել եք: Չեմ ասի բարդ, կասեմ հետաքրքիր կյանք եք ունեցել, եթե իհարկե առաջին դեմքը գեղարվեստական հնարք չէ: Ու ընտիր ճանապարհ եք բռնել: Իրոք որ, խայտառակ վերլուծող ու խորացող եք: Ուրիշ ասելու բան չունեմ, շնորհակալություն

  16. #90
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.07.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11. Հեղափոխության դիտորդները
    Օլա՜... Լավ «ձեռքսեղմում» էր, համ դաշինք էր, համ «գրազ»՝ մի քիչ այլ ֆորմատով: Չպատմեցիք՝ ինչ եղավ, ինչ արեցիք այդ ամիսներին, միանգամից՝ «ունենք այն, ինչ ունենք» Ոչ թե կարճ էր, այլ լակոնիկ, հասցրիք ասել այն, ինչ պիտի ասեիք՝ տեղավորվելով շատ փոքր ծավալի մեջ: Բայց կարծում եմ՝ գեղարվեստականության համար արժեր ծավալվել, հատկապես, որ բառերի ու տեքստի հետ լավ եք աշխատում: Կոնկրետ մի օրինակ բերեմ. ոչ մի կերպ չնշելով «հարբեցող» բառը, այնուամենայնիվ հասկացրիք, թե ով է Վարդան ձյաձյան, սա հրաշալի տեխնիկա է, Պալանիկի խորհուրդներից:
    Քիչ վերևում կարդացի «ալկոհոլիզմի» մասին, որը արդյունք է «ոչ այն բանի, որ մարդը ներքին հեղափոխություն չի արել»: Կարծում եմ՝ ցանկացած բացասական երևույթ՝ մարդասպանությունից մինչև կաշառակերություն կարելի է ինչ-որ կերպ արդարացնել՝ որպես փաստարկ բերելով զանազան ժառանգական ու սոցիալական հանգամանքներ, սակայն դրանից երևույթը չի փոխվում: Ինքս գիտեմ մարդու, ով վերջին յոթ-ութ տարում ընդհանրապես չի հարբել, թեպետ մինչ այդ եղել է սարսափելի, «խռոնիկ» հարբեցող, ով ընտանիքը մի օր գտել է սնանկացման եզրին ու կամքի ուժով ուշքի եկել՝ ի պաշտպանություն այդ ընտանիքի հանդեպ ունեցած սիրո: Եվ էլ ինչ մարդ, որ ինքն իրեն չհաղթի… Հեղինակ ջան, շնորհակալ եմ:

Էջ 6 11-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •