User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1․ Երբ Սերը հաղթում է Ատելությունը

    1 9.09%
  • 2․ Բացակաների անունից

    6 54.55%
  • 3․ Գեղարվեստական հեղափոխություն

    0 0%
  • 4․ Հեղափոխության իմ բաժին ներկան

    1 9.09%
  • 5․ Փոքրիկ քայլերի արվեստը

    1 9.09%
  • 6․ Բացակայից չեմ նեղվում․ դուխով դրեք

    1 9.09%
  • 7․ Իրականության բացակա կողմը

    2 18.18%
  • 8․ #Թավշյա։ Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը

    3 27.27%
  • 9․«Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով

    3 27.27%
  • 10․ Նիկոլի թիվը

    3 27.27%
  • 11․ Հեղափոխության դիտորդները

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 5 11-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 156 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ վավերագրական ժանր

  1. #61
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10․ Նիկոլի թիվ

    Եթե ամբողջ մրցույթին մենակ էս աշխատանքը գար, արդեն իսկ ափսոսած չէի լինի էս ամբողջը կազմակերպելու համար։
    Բոլոր 63 գործերից իմ ամենահավանած աշխատանքն է։ Հաստատ կուզեի էս ստեղծագործությունը տպագրված տեսնել։
    Շատ-շատ լավն է․ երեք անգամ կարդացել եմ։ Վերջինն էլ քիչ առաջ էր։ Անկեղծ ու կենդանի շարադրանք, սյուժեի ընտիր կառուցվածք, ազգի ու անձնական պատմության սահուն համադրություն։ Էնքան տեսանելի էր նկարագրված ընտանիքը, էնքան իրական։ Չգիտեմ էլ ինչ ասեմ․․․ Շնորհակալ եմ հեղինակին աշխատանքի համար։
    Վերջին խմբագրող՝ ivy: 20.07.2018, 01:26:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (20.07.2018)

  3. #62
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Հեղափոխության իմ բաժին ներկան ֊ մասնակին էլի տանուլ ա տվել համընդհանուր իրադարձություններին, տեքստի մեծ մասը սենց ու նենց եղած ժողովրդի գովերգ ա։ Դե հա, տեղ կա գովելու, բայց չափաբաժին կա որից անցնելը հեշտ ա։ Սենց պահերի համար էի ասում, որ զգացմունքները ձեզ խեղդում են, մի հատ դադար տվեք հանգստացեք
    SWTS

  4. #63
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Փոքրիկ քայլերի արվեստը ֊ վերնագիրը լավն ա, ինչպես նաև սկիզբը։ Բայց վերջում Սևակը ու անխղճորեն չարաշահած "կեցցե՛ " ների տարափը փչացնում եմ գործը։ Ու շատ կեղծ բառ ա, շատ կեղծ ա նաև սա երազ է թե իրականություն բացականչությունը։ Ընդհանրապես տեքստերի մեջ էդ ձևով էմոցիաները արտահայտելը հազվադեպ ա բնական թվում։
    SWTS

  5. #64
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Բացակայից չեմ նեղվում դուխով դրեք ֊ էլի լավ սկսվեց ու էլի հանգավ կեցցեների տարափից։ Հետն էլ տեքստն էր փնթի, նո նե մնե օբ էտըմ սուձիծ Բայց մի փաստ կար որ չխամրեց, էդ էն ա որ "իյա, իրո՞ք" արտահայտությունը մեր երկրում առաջին տեղն ա գրավում։
    SWTS

  6. #65
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Իրականության բացակա կողմը ֊ Սաղ գործից մենակ սուրճի հետ ականջից քաշած բերած համեմատությունը մնաց։ Ու մեկ էլ կեղծավոր ժպիտով հեգնելը։ Հա բայց ինչի՞ էլի ։))

    Նախընտրականի պես արդեն կսկսեի հուսահատվել, եթե չիմանայի որ ընդեղ մի երկու լավ բաներ կան։ Ընդմիջում անեմ գամ էդ էլ գրեմ թափով։
    SWTS

  7. #66
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Իրականության բացակա կողմը

    Հեղինակ ջան դու շատ, շատ, շատ խելացի անձնավորություն ես:
    Հավես համեմատություններ (սուրճ), գրագետ մեկնաբանություններ, որի գրեթե ամեն մի դրվագը ըմբռնելը իմ համար շատ կարևոր էր, բայց նաև բարդ: Երկար տևեց այս ստեղծագործության ընթերցանությունը:
    Ի դեպ, երբ նկատեցի, որ մի երկու տեղ բառերը բաժանել ես գըծի-կով, ինձ համար (կարծում եմ ոչ միայն իմ) պարզ ու ակնհայտ էր, որ դու համակարգչով հավաքելու փոխարեն հիմնականում նախընտրում ես գրել թղթի վրա: Ու իհարկե հարգանքս բազմապատկվեց: Նույնիսկ կարող եմ ասել՝ պատկերացնում եմ, թե որքան գեղեցիկ ու մաքուր ձեռագիր կունենաս: Իսկ երբ շարունակության մեջ հանդիպեցի թղթի վրա գրելու, լուսանցքների ու մաքրագրերի մասին՝ այլևս կասկած լինել չէր կարող, որ ձեռքով գրելու կողմնակից ես:

    Կարծում եմ ուղղակի անուշադրության սխալ էր վերջում հանդիպող «կվորոշենք»-ը: Չէ:

    Ու կարծում եմ, որ այս գործի օգտին քվեարկելու եմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. #67
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8․ #Թավշյա: Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը
    Շատ ապրես հեղինակ ջան: Դիպուկ նկարագրություններ ու համեմատություններ էին: Հուսով եմ մի օր իսկապես ֆիլմ կնկարահանվի այս հեղափոխության հիման վրա և դու կլինես ոչ միայն դրա սցենարիստը, այլև պրոդյուսերը ինչու՞ ոչ: Ուսուցողական, գեղեցիկ, հեքիաթային ստեղծագործություն էր:

    Որոշեցի հաջորդիվ խառը հերթականությամբ ընթերցել պատմվածքները:
    11. Հեղափոխության դիտորդները
    Հմմմմմ, բավականին տարբերվում էր մյուս ստեղծագործություններից: Կարճ էր բայց բավականին օրիգինալ էր հեղինակ ջան ու մեծ ասելիք ուներ ի՞նչ խոսք:
    Գիտե՞ս, իրականում մարդիկ չպետք է սպասեն հեղափոխությանը, որպեսզի իրենք էլ հեղափոխվեն: Այլ այդ ինքնահեղափոխությունը պետք է լինի ամեն մի անհրաժեշտության դեպքում: Մարդ միշտ պետք է ձգտի կատարելագործվել, թերությունները շտկել ու պայքարի սեփական անարդար վարքի դեմ:
    Այս հեղափոխությունից հետո մեզ իսկապես պետք են անկեղծ, ազնիվ, չխաբող ու չխախտող մարդիկ ոչ միայն պաշտոնյաների շրջանում, այլև ամբողջ ժողովրդի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  9. #68
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Երբ Սերը հաղթում է Ատելությունը

    Սա մեր առաջին ստացած աշխատանքն էր մրցույթում․ այսպես ասած, բացումն իրենով եղավ։ Ու երբ կարդացի, ահագին ուրախացա աշխատանքի որակից։ Շատ լավ սկիզբ էր։
    Մենակ վերնագրի մեջ ոնց որ հոլովային անհարթություն կա, կամ ինձ է թվում․․․
    Լավ պատում էր, անմիջական, մտերմիկ տոնով ու Սասի ձողիկներով։ Հետն էլ առանց ավելորդ սենտիմենտների։ Ինձ դուր եկավ։

  10. #69
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2․ Բացակաների անունից

    Պատմողը ինչ-որ ձևով քրոջս հիշեցրեց։ Հետաքրքիր էր մի հատ էլ էս տեսանկյունից ներկայացված աշխատանք կարդալ։ Ստեղծագործության շարադրանքն էլ եմ հավանել։ Ընդհանուր շատ հաջողված աշխատանք եմ համարում։

  11. #70
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8․ #Թավշյա։ Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը

    Հավեսն էր, օրիգինալ Գրագետ ձևով արված աշխատանք էր։
    Բայց ժանրային իմաստով ինձ էդքան էլ հետաքրքիր չէր։
    Վերջին խմբագրող՝ ivy: 20.07.2018, 23:44:

  12. #71
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. «Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով

    Հեղինակը մի քիչ կամուկացի մեջ էր՝ ուղարկել էս աշխատանքը մեր մրցույթին, թե չէ․ չէ՞ որ իր վերաբերմունքը հայաստանյան իրադարձություններին ոչ մի ձևով չի երևում աշխատանքում, իսկ դա նախագծի պահանջների մեջ է մտնում։
    Իսկ ես կարծում եմ, որ էսպիսի աշխատանք ստեղծելու մտահղացումը ինքնին վերաբերմունք է կատարվածին։ Ու լավ էր, որ էսպիսի գործ էլ ունենք մրցույթում․ համենայնդեպս սա ինձ մոտ ամենաշատ տպավորված ստեղծագործություններից մեկն է։
    Վերջին խմբագրող՝ ivy: 20.07.2018, 23:55:

  13. #72
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.07.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Երբ Սերը հաղթում է Ատելությունը
    Տիպիկ վավերագրական ժանրի գործ էր: Հեղինակը պատմեց սկզբից մինչև վերջ, պատմեց այն, ինչ բոլորս տեսել էինք ու տեսնում ենք, բայց նաև հետաքրքիր պատմություններ կային՝ սկսած գյուղի դեպքից մինչև ՍԱՍ-ի ճանապարհը փակելն ու քաղցր ձողիկները, ժպտացրեց))) Եղբայրդ՝ Վազգենը լավ քայլ է արել ու ի միջի այլոց նկատենք, որ այդ հանկարծ հայտնված մարդկանցով էր հրապարակը օր օրի ավելի լցվում ու խտանում, էլ չէինք դիմանում... Մի քիչ տեխնիկական մասին անդրադառնամ՝ վերնագիրը մի տեսակ լավ չընկալեցի. երբ Սերը հաղթում է Ատելությունը, թե երբ Սերը հաղթում է Ատելությանը: Ինձ թվում է՝ երկրորդ տարբերակն ավելի ճիշտ է, կամ ես միտքը սխալ եմ հասկացել: Մեկ էլ մի նախադասություն կար, մեջբերում եմ ՛՛Իսկ գիտե՞ք, երբ հասկացա ես, որ ուզում եմ Նիկոլին վարչապետ՛՛: Ինձ թվում է ՛՛ուզում եմ Նիկոլին վարչապետ՛՛ արտահայտությունը ճիշտ չէ, կամ գոնե վարչապետ-ից առաջ ճիշտ կլիներ բութ դնել, այնուամենայնիվ՝ շնորհակալ եմ))) Եվ կներեք սխալ չակերտներիս համար

  14. #73
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.07.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Բացակաների անունից
    Մմմ դաա.. Գիտեք՝ հետաքրքիր էր, շատ, որովհետև պատմում էր մարդ, ով մարտի 1-ից ավելի շատ բան գիտի կամ ավելի շատ բան է հիշում, քան ես, ու դրա արդյունքում կարողացել է զուգահեռներ տանել, համեմատել: Մեջբերեմ մի տող ու շարունակեմ. ՛՛Բայց համալսարանում ինձ սպասում էին օտար ու դատարկ դեմքեր՝ ոչինչ չասող բութ դեմքեր, որ հանրապետական ուսխորհրդականների բաժանած համերգի տոմսերի համար իրար գլուխ էին ջարդում՛՛: Գիտեք՝ այս խնդրին ես էլ եմ բախվում (ինչպես հասկացա նույն համալսարանի ուսանող ենք), բայց խոստովանենք, որ ծայրահեղացնում եք, որովհետև հանրապետականը, ուսխորհրդականն ու ՛՛սուպերդեբիլը՛՛ միմյանց հոմանիշները չեն: Հեղափոխությունն էլ մեկշաբաթյա կամ մեկամսյա գործընթաց չէ, ուստի մայիսի վերջին դուք չէիք կարող այլ բանի հանդիպել, քան կար մինչ հեղափոխությունը: Եվ ոչ, մենք քննադատելու հայրենիք ՈՒՆԵՆՔ, և Դուք կարող եք ստանալ Ձեր ներկան, որովհետև հեղափոխությունը դեռ չի ավարտվել))) Փաստորեն անդրադարձս բովանդակային մասին էր վերաբերում, մնացածին չեմ էլ ուզում անդրադառնալ, լավ էր ամեն ինչ: Սիրուն եք պատմում, շնորհակալություն

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (21.07.2018), Ուլուանա (22.07.2018)

  16. #74
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Բացակաների անունից» ստեղծագործության հետ կապված ուզում էի գրեի, բայց հետո գրածս ջնջեցի:
    Հուզեց, կոկորդս սեղմված կարդացել եմ: Ամբողջ մարտի մեկը նորից տեսա ու զգացի:
    Հեղինակ ջան դու բացակա չես, հեղափոխությունը չի սկսվում և ավարտվում հրապարակում, տարբերվող մտածելակերպ ունես ու դրա համար էլ քո գրածը կարդալուց հետո որոշեցի, որ էլ ոչ մեկի գրածը չեմ կարդալու:

  17. #75
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.07.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Գեղարվեստական հեղափոխություն
    Շատ պարզ, թեթև սկսեցիք (՛՛Ես մի աղջիկ եմ՛՛) ու այդպես էլ շարունակեցիք: Վերևում էլ նշել էին՝ իրոք հրաշալի է, որ մարզերից էլ կան հեղինակներ, ովքեր պատմելու բան են ունեցել: Ինչպես հասկացա՝ Ձեր հեղափոխությունն էլ, ինչպես և իմը, դեռ չի ավարտվել... հրաշալի է: Մի քանի վրիպակներ կային, ոչինչ: Կարծում եմ՝ կարող էիք էլի հագեցնել ընթացիկ պատմություններով)))) Շնորհակալություն

Էջ 5 11-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •