User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1․ Երբ Սերը հաղթում է Ատելությունը

    1 9.09%
  • 2․ Բացակաների անունից

    6 54.55%
  • 3․ Գեղարվեստական հեղափոխություն

    0 0%
  • 4․ Հեղափոխության իմ բաժին ներկան

    1 9.09%
  • 5․ Փոքրիկ քայլերի արվեստը

    1 9.09%
  • 6․ Բացակայից չեմ նեղվում․ դուխով դրեք

    1 9.09%
  • 7․ Իրականության բացակա կողմը

    2 18.18%
  • 8․ #Թավշյա։ Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը

    3 27.27%
  • 9․«Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով

    3 27.27%
  • 10․ Նիկոլի թիվը

    3 27.27%
  • 11․ Հեղափոխության դիտորդները

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 156 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ վավերագրական ժանր

  1. #46
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. «Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով
    Էս գործն էլ էր ահագին լավը Հավես էր՝ նախորդը սցենարիստի, իսկ էս մեկը լրագրողի տեսանկյունից տեսնել, ընդ որում՝ պստիկ, դպրոցական լրագրողի։ Չնայած լրագրության մեջ էդ երեք բառը բավական անիմաստ, ոչինչ չասող միջոց ա, բայց հեղափոխության կոնտեքստում շատ լավ էր ստացվել՝ ընդգրկելով հեղափոխության բոլոր շերտերին (մարզից էկած ցուցարարներին, ոստիկաններին, դպրոցականներին, ծնողներին և այլն)։

  2. #47
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2018
    Գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակը ես եմ, համաձայն եմ Ձեզ հետ: Մյուս ստեղծագործությունների ֆոնին իմը բավականին պաթետիկ էր: Մտքերն իսկապես շատ էին, հիշողությունները՝ նույնպես: Բայց գրելիս ինքս ինձ կաղապարել եմ: Չգիտեմ ինչն էր պատճառը: Կարծում եմ հարցը ավելի շատ մրցույթի էության սխալ ընկալման մեջ էր: Իմ մեջ մրցույթը տպավորվել էր որպես շարադրությունների մրցույթ: Երևի դա էր պատճառը, որ ստեղծագործությունն էսպիսին ստացվեց: Համենայնդեպս շնորհակալ եմ կարծիքների համար:

  3. #48
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2018
    Գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    5. Փոքրիկ քայլերի արվեստը
    Էս գործի մեջ պաթոսն անհամեմատ ավելի շատ էր, վավերագրությունն ու ստեղծագործականությունը՝ անհամեմատ ավելի քիչ։ Հեղինակին խորհուրդ կտայի պարզապես պատմեր իր օրերից․ ի՞նչ էր անում հեղափոխության օրերին, մաման ջղայնանու՞մ էր վրան։ Թերահավատությունն ինչ-որ կերպ փոխվե՞ց։

  4. #49
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Նիկոլի թիվ
    Լավն էր Հուզիչ էր ահագին՝ լինելով էսքան անձնական ու էսքան անկեղծ հաղորդելով հեղինակի զգացածը։ Սա էլ հեղափոխության մի ուրիշ կողմ էր, էն երկընտրանքը՝ լինե՞լ համակարգի մաս, թե՞ դուրս գալ դրա դեմ։ Նաև հոր ու դստեր հարաբերություններն էր ուսումնասիրում։ Մենակ մի խնդրանք հեղինակին, վերջակետի գոյության մասին մի մոռացի, թե չէ շունչս կտրվեց էդքան ստորակետներից

  5. #50
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11. Հեղափոխության դիտորդները
    Ոնց հասկանում եմ, Վարդան ձյաձյան ալկոհոլիզմ ունի։ Չնայած բովանդակային մասերին չեմ կպնում ընդհանրապես, բայց էստեղ պիտի անդրադառնամ։ Հեղինակ ջան, մարդիկ ալկոհոլիզմ ունեն ոչ թե էն պատճառով, որ ներքին հեղափոխություն չեն արել, այլ որովհետև կյանքի հանգամանքներն էդպես են դասավորվել (ժառանգականության ու միջավայրի բարդ համադրություն)։ Պետք չի իրենց մեղադրել։
    Ընդհանուր առմամբ, հեղինակն էստեղ հետաքրքիր մտքի է անդրադառնում՝ ներքին հեղափոխությանը։ Կուզենայի, որ ավելի մանրամասն գրեր դրա մասին։

  6. #51
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր լավ մասնակիցներ, դուք իհարկե կարող եք կարծիքներ հայտնել երկու թեմայում էլ, բայց դեռ աշխատեք չնշել, թե ով որ աշխատանքի հեղինակն է։ Դա կհայտարարվի վերջում և ձեզ էլ հնարավորություն կտրվի մանրամասնորեն անդրադառնալու ձեր ստեղծագործություններին, եթե ունենաք էդպիսի ցանկություն։

    Ուրախ ենք, որ էստեղ եք, զինվեք համբերությամբ ու մնացեք մինչև վերջ

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (29.07.2018), StrangeLittleGirl (18.07.2018), Գաղթական (18.07.2018), Նաիրուհի (18.07.2018)

  8. #52
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.Երբ Սերը հաղթում է Ատելությանը

    Առաջին պատմվածքը կարդացի դեռ ու այնպիսի տպավորություն է, որ թերագնահատված է ակումբում: Մյուսներն էլ կկարդամ նոր հաստատ համոզված կլինեմ դրանում: Գուցեև որևէ բան փոխվի այդ ընթացքում:

    Ինձ բավականին դուր եկան հեղինակի բերած օրինակները` թե ինչու էր պետք պայքարել: Լավն էր ճանապարհը փակելու հատվածը:
    Շատ հավանեցի ընդհանուր գրվածքը՝ հետաքրքիր էր ու հիմնականում գրագետ: Չգիտեմ ինչու շնորհակալություն քիչ է ստացել, իսկ քվե դեռ ընդհանրապս չունի:

    Միայն մի-երկու հատվածներում ուղղագրական ճշտումներ մտցնեմ: (Ի դեպ, պատմվածքը կարդալուց հետո ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հեղինակը ոչ թե կնեղվի ու կնեղանա դիտողություններից, այլ կաշխատի սխալների վրա):
    1.Հուսով եմ հեղինակը մտածված է վերնագրի Սերը և Ատելությունը մեծատառերով սկսել՝ հենց այդպես է պատկերացրել: Չէ լավ, հուսով չեմ՝ գրեթե վստահ եմ:
    2.«Ես միշտ այս խոսակցությունը նմանեցրել եմ իմ կուրսընկերներից մեկի հետ խոսակցության հետ»: Նախ երկու հետերը խանգարում են միմյանց երբ այսքան մոտիկ են, երկրորդը՝ եթե նույնիսկ չխանգարեին, կարծում եմ էլի սխալ կլիներ երկրորդը: Որովհետև, օրինակի համար՝ չենք ասում «նմանեցնում եմ քո հետ/նրա հետ», այլ «նմանեցնում եմ քեզ/նրան»: Նույնն էլ այս դեպքում ճիշտ կլիներ .«Ես միշտ այս խոսակցությունը նմանեցրել եմ իմ կուրսընկերներից մեկի հետ խոսակցությանը»:
    Իսկ կուրսընկեր բառ կա՞: Դասընկեր լսել եմ, բայց կուրսընկերը երևի խորթ հնչեց ականջիս: Գուցեև կա նման բառ, կամ այդ բառն էլ է հեղինակը հատուկ «ստեղծել». Ասենք ես էլ եմ սիրում բառերի հետ խաղալ ու տարբեր բառեր ստեղծել, կամ ընդհանուրներ տանել:
    3.Անձեռոցիկ, ոչ թե անձեռնոցիկ: Սա գուցե մանրուք թվա շատերին ու շատ անգամ, բայց ամեն դեպքերում պետք է ճիշտն իմանալ ու ճիշտ գրել:

    Ապրես հեղինակ ջան, շարունակիր նույն կերպ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  9. #53
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացած չորս գործի մասին կգրեմ հետո։
    Շարունակեմ կարծիքներս․

    4․ Հեղափոխության իմ բաժին ներկան․ թեթև արագ կարդացվող (և հավանաբար՝ գրված) գործ է։ Ահագին բառախաղեր ու կլիշեներ կան մեջը, որոնք համ են տալիս։ Իմ աչքին Համ Սահյանի խոսքը կոնկտեքստին լավ չկպավ, այդ մասը թերի էր ինձ համար։ Առաջին ու երրորդ դեմքերի վերջավորությունների խառնաշփոթ կար, որ սայթակել էր տալիս՝ այլապես թեթև գործն ընթերցելիս։ Լավ պատկերավոր (թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով) թեթև գործ էր։

    3․ Գեղարվեստական հեղափոխություն․ շա՜տ հավես գործ է այս մեկը։ Պարզ, առօրյա լեզվով նկարագրված են հեղափոխական առօրյայից դեպքեր՝ «մի աղջկա» աչքերով։ Մրցույթի կազմակերպման ակունքներում հենց այսպիսի գործեր էի ակնկալում վավերագրական ժանրում․ անպաճույճ լեզվով իրողությունների մասին պատմող։ Լեզվի տեսանկյունից իհարկե գործը կատարյալ չի, բայց դա սպասելի է ու իր հմայքն ունի այստեղ։ Նաև մի հոյակապ հակադրություն կա գործի մեջ, որ համոզված չեմ ինքը հեղինակը նկատել է։ Դա է՝ վավերագրականի ու գեղարվեստականի համա-հակադրությունը․ մինչև վերջին տառը վավերագրական պատումով «վավերագրական» հեղափոխությունը պապիկի թեթև լեզվով հռչակվում է «գեղարվեստական»։ Ցնցող էր սա։ Շնորհավո՜ր, հեղինակ ջան, ու երբեք չդադարես այսպես անպաճույճ գրել, խնդրում եմ։ Շատերն այս պարզության հասնում են տարիների քրտնաջան աշխատանքից հետո, իսկ քեզ մոտ, կարծես, դա բնական է ստացվում։

    2․ Բացակաների անունից․ շատ ուրախ եմ, որ մրցույթում ներկայացված էին նաև «բացակաների» տեսանկյուններ՝ ընդդեմս այս գործի էլ։ Լավ էր գրված ու տեսանկյունը լավ էր ներկայացված ու սա կարևոր է։ Հուսով եմ՝ մեկ օր հեղինակը կկարողանա «զոմբիներին» էլ ներել ու չի զլանա իր տեսանկյուններով էլ շարունակել իր ակտիվիզմը (ի դեպ, համաձայն չեմ նախորդ կարծիքներից մեկի հետ, թե այստեղ «զոմբին» քաղաքական համոզմունքներով պայմանավորված պիտակ է)։ Չքննադատելու հայրենիք ոչ մեկս էլ չունենք․ չքննադատվող հայրենիքը լճացման ուղու վրա է․․․ քննադատողներ էլ են պետք, ներողներ էլ ու հակա-կարծիքներով արթնացնողներ էլ։ Գրական տեսանկյունից գործը լավն էր սկզբից մինչև վերջ, ու զգացվում էր, որ գրված է անկեղծ, հոգու ներսից եկող հույզերով։ StrangeLittleGirl-ի նման ես էլ կուզեի հեղինակի հետ հանդիպել, բայց ոչ թե ինչ-որ բան սովորեցնելու նկատառումներով, այլ որ ուղղակի ձեռքը սեղմեի։

    1․ Երբ Սերը հաղթում է Ատելությունը․ սա էլ էր թեթև անպաճույճ գործ, բայց պատման թելը մի քիչ ոլոր-մոլոր էր ինձ համար։ Գյուղի միջադեպը շատ համովն էր, պատմելու ոճն էլ ահագին ծանոթ ոնցոր լիներ (ակումբի Գայլին մի պահ նմանացրեցի)։ ՍԱՍ-ի ճանապարհը փակելու մասին դրվագը շատ լավն էր ու արժեքավոր՝ հեղափոխության համընդհանուր պատկերի համար․ մի պահ մտածեցի, որ գործին կսազեր «քաղցր ձողիկների հեղափոխությունը» անվաումը․․․ կարծում եմ այն ինչ փորձել է հեղինակը ասել (սերը հաղթեց սկզբնական ատելությունը որպես հեղափոխական շարժառիթ) ինքը գործը այնքան էլ չասեց։ Այս իմաստով մի քիչ անմշակ է այս գործն ինձ համար։ Բայց հավես զգացողություններ ստեղծող պատում էր, ոնցոր պանդոկում կողքդ նստած նոր ծանոթդ իր հեղափոխական օրերի մասին մտքերը պատմելուց լիներ։

  10. #54
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.Բացակաների անունից

    Բարև, հազար բարի հեղինակ ջան:
    Առաջին մասը (մինչև շարունակելին) կարդացի որոշակի մտավախությամբ, կանգնած էի մեծ ինտրիգի առաջ, «ի՞նչ է լինելու հետո»: Իսկ այն ավարտելիս արդեն զգում էի, որ երկրորդ մասի հեղափոխականը լինելու ես դու:
    Այդպես էլ ընթանում էր ամեն ինչ, դու արդարության մարտիկ էիր և դա միանգամայն ողջունելի է:
    Հետո եկավ մեր թվականը ու բնականաբար շատ հետաքրքիր ձևով մի մեծ անակնկալ մատուցեց ինձ (վստահ եմ, ոչ միայն ինձ): Անսպասելիч բայց հետաքրքիր անակնկալ:

    Գիտե՞ս ինչ եմ ուզում քեզ ասել սիրելի հեղինակ: Դու ունես պատմելու ձիրք, ունես հետաքրքիր, յուրահատուկ մտածելակերպ ու քո տեսածը, քեզ հետ կատարվածը ճիշտ ու մատչելի ներկայացնելու տաղանդ: Երբեք չկորցնես այս ամենը ու չդադարես գրելը:
    Հայաստանի ապագան քեզանից է կախված ու քեզ պես խելացի, շուտ մեծացած մարդկանցից: Ես հավատացել եմ, հավատում եմ ու հավատալու եմ, որ ի վերջո մի օր ամեն ինչ լավ է լինում: Ուզում եմ, որ դու էլ հավատաս դրան: Դու գիտես թե ինչպիսինն ես ուզում տեսնել այս երկիրը: Ու դու ըստ երևույթին վստահում ես ինքդ քեզ, ինչի համար շատ ուրախ եմ՝ չէ՞ որ դա կարևոր նախապայմանն է: Ես ուզում եմ, որ չկորի քո ակտիվիստական ձիրքը և պայքարելու ոգին: Միշտ քեզ հետ լինի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. #55
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3․ Գեղարվեստական հեղափոխություն
    Սա էլ էր բավականին լավը: Ինձ մոտ երբեմն այնպիսի զգացողություն էր, որ հեղինակը դպրոցական է: Եթե այդպես է, ապա շատ ուրախ եմ, որ համարձակ ու վստահ կանգնեց: Որ եղավ առաջիններից մեկը, որ Արենի համայնքում արեց իր քայլը: Շատ ուրախ եմ, որ կան նաև Երևանից դուրս պայքարը ներկայացնող ստեղծագործություններ: Կարծես ողջ ժողովրդի անունից խոսեր, ոչ թե հենց իր: Թավշյա հեղափոխության ժամանակ պայքարող յուրաքանչյուր անձնավորության սրտից էր խոսում ու պայքարում ու վարվում էր այնպես՝ ինչպես կաներ մեծամասնությունը: Ու լավ է, որ մեր հեղինակը գիտեր նաև, որ Նիկոլի վարչապետ դառնալով բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվում, որ ժողովուրդը իր նոր վարչապետի հետ միասին դեռ շատ անելիքներ ունի: Եւ իհարկե շատ լավ է, որ դրական հույսերով է նայում ապագային:

    4․ Հեղափոխության իմ բաժին ներկան
    Այս ստեղծագործությունն էլ նախորդների պես սկսվեց նույն պատմողական, գեղարվեստական ոճով ու հետո վերածվեց վավերագրականի: Մինչ այդ հատվածներին հասնելը ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ բոլոր ստեղծագործություններն էլ գեղարվեստական են ու սկսում էի մտածել, որ ես չեմ տարբերում գեղարվեստականը վավերագրականից: Սա հենց իմ պատկերացրած վավերագրական ժանրն էր:

    Լավ ձեռագիր, հրաշալի պատմելաոճ ու համառ գործելաոճ, հասուն միտք: Հրաշք նկար՝ ես էլ եմ շատ սիրում վառ, գույնզգույն տեսարաններ: Իրավիճակի նկարագրություն միաժամանակ երեք քաղաքներում:

    Բայց ստեղծագործության մեջ կային նաև սխալներ:
    1.Այս մեկը բավականին տարածված սխալ է ու շատերն են դա ընկալում որպես ճիշտ: Անձրևանոցը դա անձրևից պաշտպանվելու թիկնոցն է, (дождевик): Զոնտիկը հովանոցն է:
    2.Երբեմն հանդիպում էին անուշադրության սխալներ՝ ստորակետը կպած էր հաջորդ բառին, մի տեղ էլ բացականչական նշանը բաղաձայնից հետո էր, ոչ թե դրանից հետո եկող ձայնավորի «քան՜ի-քան ՜ի»: Կամ օրինակ այստեղ նայիր հեղինակ ջան «Երևանի կեսը քայլեր էր ընկերներ հետ ու շատ լավ էր զգում իրեն»: Հասկանու՞մ ես գրելուց հետո անհրաժեշտ է սկզբից մինչև վերջ աչքի անցկացնել ամբողջությամբ: Կարդալ, որ նման սխալներ չլինեն: Հաստատ համոզված եմ, որ ինքդ էլ կնկատես այդ պատահական սխալները:
    3.«Մեր բռունցքը սիրո էր, խաղաղության ու արդարության»: Ականջիս շատ խորթ հնչեց շեղատառերով նշածս խոսքերը: Ավելի ճիշտ կհնչեր այսպես՝ «Սա (կամ «դա») սիրո, խաղաղության ու արդարության բռունցք էր:

    Ուզում էի ասել, որ որևէ մարդու համար կենաց չեն խմում, այլ ուղղակի խմում են իր կենացը, բայց որ կարդացի նախադասությունը... «անձրևը մեր մշտական հյուրն է, բա մի «թաս» կենաց չասեր Նիկոլի համար»: Ոնց տեսնում ես հեղինակ ջան, ես էլ եմ բոլոր մարդկանց պես սխալվում: Այնպես որ նեղվելու խնդիր ընդհանրապես չկա: Համամիտ ես չէ՞: Այդ դեպքում խնդրում եմ ասա, ու՞ր է հարցականի նշանը հենց նույն «չասեր» բառի վրա:

    Իհարկե ուրախ եմ քեզ համար, որ այդքան ոգևորվում ես, բայց պետք չի դրա արդյունքում գրելուց շտապես ու հենց այդպես էլ ուղարկես: Թող ստեղծագործությունդ գեղեցիկից ու հետաքրքիրից բացի նաև գրագտ լինի, դա պակաս կարևոր պայման չի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. #56
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաջորդ ստեղծագործության մասին խոսելուց առաջ կուզեի արտահայտել իմ կարծիքը պաթոսի մասին: Ինձ համար դա միանգամայն բնական երևույթ է, նույնիսկ կարող եմ ասել, որ իսկապես ոչ քիչ դեպքերում գեղեցկացնում է ստեղծագործությունը: Կարծում եմ շատ քիչ է եղել, երբ պատանեկական ստեղծագործության մեջ հանդիպող պաթոսը չեմ հավանել: Կարծում եմ պատանեկան շարադրություններում հանդիպելիս էլ տհաճություն չեմ զգա ու սխալ բան չեմ տեսնի դրա մեջ: Մանավանդ այս թեմայի ստեղծագործություններում եթե անգամ պաթոսն առկա է, ինձ վրա միայն դրական ազդեցություն է թողնում:

    5. Փոքրիկ քայլերի արվեստը
    Այս ստեղծագործության մեջ ինձ հատկապես դուր եկավ քայլերը որպես թռիչք ներկայացնող հատվածը: Ընդհանուր ստեղծագործությունը իր մեջ ներառում էր պատանեկան երկար ու գեղեցիկ տպավորություններ:Պարզ երևում էր, թե հեղինակը որքան էր սկզբից ուզու՛մ հավատալ հաղթանակին ու թե որքան երջանիկ էր ժողովրդի ամեն մի փոքր քայլը տեսնելով:

    Մի խոսքով՝ մաղթում եմ, որ այս ոգևորվածությունդ ու հայրենիքի նկատմամբ այս հույսդ, հավատդ ու սերդ երբեք չխամրի հեղինակ ջան:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. #57
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Բացակայից չեմ նեղվում
    դուխով դրեք

    Սա էլ վատ գործ չէր հեղինակ ջան: Էլի երջանիկ, ոգևորված, սիրուն նկարագրություն: Սակայն վերնագիրդ ընդամենը մի փոքրիկ հատվածում էր երևում: Եթե հատուկ էիր այդպիսի վերնագիր ստեղծել, որ մրցույթի ստեղծագործությունները ընթերցողները ամենասկզբից կարծեն թե բացակա էիր հեղափոխությանը ու հետո անակնկալի գան՝ ապա ասեմ, որ շատ հետաքրքիր, խորամանկ քայլ էր:

    Բայց ստեղծագործության մեջ կային սխալներ
    1.Է անորոշ դերբայը դու բառից առանձնացված ես չէ՞ գրել: Ապրես: Բայց նույն կերպ էլ պետք էր ա-ն գրել, ինչը ոչ մի անգամ չես արել:
    2.«Քանի՜ տարի եք այս բառը խեղդել ձեր իսկ ստեղծած կառվարական շենք-տների 4 պատերի մեջ»: Այստեղ նշված առաջին նախադասությունը ավելի նման է հարցի, քան բացականչության, ինչու՞ ես առաջին բառի վրա սխալ կետադրական նշան դրել:
    3.«Երբեք !,» Իսկ այստեղ ինչու՞ նույն կերպ չես օգտագործել մեր հայկական բացականչականը ու հետն էլ բառից առանձին ես այն գրել ու ստորակետի կողքը: Ընդհանրապես մի երկու տեղում կետադրական նշանդ բառերին կպած էր՝ կարծում եմ անուշադրության սխալներ էին: Բայց կա ևս մի բան... «« Ամբոխները խելագարված »-ն էի հիշում.» չակերտներից ու փակագծերից հետո բացատ դնելը սխալ է հեղինակ ջան: Լավ է, որ ոչ միշտ ես այդպես արել
    4.Մեկ էլ, Արեգը ոչ թե ապահովվում ա ձեր խաղաղ օևը, այլ ապահովում:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. #58
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Երբ սերը հաղթում է ատելությանը ֊ Կատակի ու քաղաքական իրականության միջև համեմատությունը խորանալուց միայն տուժում ա, այսինքն մենակ առաջին հայացքից կարելի ա նման եզր գտնել։ Իրադարձությունները ավելի շատ ընդհանուր էին, դե իսկ ավարտը ընթացքի սերժը սենց նիկոլը նենց ոճի խոյափիլիսոփայության տրամաբական եզրահանգումներն էին։ Թույլ գործ ա, ոչ մի նոր բան։
    SWTS

  15. #59
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Բացակաների անունից ֊ էս գործին զու ալտերնատիվ վիժնի ու յին իրադաձությունների յետ համեմատության համար պլյուս եմ դրել։ Իսկ որպես վավերագրություն ներկայացման ձևը երևի մի քիչ էն չի, նկատի ունեմ անտնական խոհերը ներգրավվելը։ Երևի կարա լինի, որպեսզի այդքան էլ չոր չթվա ու զուտ փաստերի նկարագրություն չլինի։ Բայց իմ տեսակետից բավակն էր ներկայացնել իրադարձությունները, սեփական բերաբերմունքի ազդեցությունը ընթերցողի բրա կանխելու համար, այսինք հնարավորություն տվցվեր ձրավորել այլ կարծիք, ինքնուրույն։ Սենց էլ կարելի ա, բայց խանգարող ա մի տեսակ։
    SWTS

  16. #60
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Գեղարվեստական հեղափոխություն ֊ մի տեսակ նաիվ ու անկեղծ էր։ Կարճ ու հեշտ կարդացվող վավերագրություն, մինչև վերջի պարբերություն ընթացքը սլացիկ էր։ Դե իսկ եզրահանգումների տոնը իհարկե ոգեւորության ու լավատեսության վկան ա։ Շնորհակալ եմ հեղինակին։
    SWTS

Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •