1․ Երբ Սերը հաղթում է Ատելությունը
2․ Բացակաների անունից
3․ Գեղարվեստական հեղափոխություն
4․ Հեղափոխության իմ բաժին ներկան
5․ Փոքրիկ քայլերի արվեստը
6․ Բացակայից չեմ նեղվում․ դուխով դրեք
7․ Իրականության բացակա կողմը
8․ #Թավշյա։ Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը
9․«Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով
10․ Նիկոլի թիվը
11․ Հեղափոխության դիտորդները
6. Բացակայից չեմ նեղվում
դուխով դրեք
Սկիզբը բավական խոստումնալից էր, բայց գնալով ավելի պաթետիկ դարձավ։ Կուզեի, որ հեղինակը ավելի մանրամասն պատմեր, թե ինչ էին երգում երթերի ժամանակ, ինչ էին խոսում, ինչ էին մտածում։
Չանցածների մեջ կային, գոնե մեկը որ հաստատ գիտեմ՝ դրսից էր, մեջն էլ պարզ գրված էր, որ շուտով վերադառնալու են Հայաստան: Գեղարվեստական ժանրում էր դրված:
Էստեղ ոնց որ «Բացակաների անունից»-ն է դրսից, թեև գրված է՝ «մայիսի վերջին վերադարձա Հայաստան», բայց պարզ չի՝ ընդմիշտ վերադարձավ, թե նորից հետ է գնալու:
Ես էլ կարդացի։
Հավանել եմ 6-ն ու 8-ը։
6-ը լրիվ կարճ ու կոնկրետ վավերագրական էր ու շատ պարզ արատացոլում էր էր օրերի միջին մասնակցի տեսածն ու ապրումները։ Առանց վերջի կեցցեների երևի ավելի լավը կլիներ։
8-ը օրիգինալ էր - 100 տոկոսանոց վավերագրական չէր, բայց ոչինչ, փոխարենը կրեատիվ էր։
3-ն ու 4-ն էլ էին լավը, բայց քվերակելու եմ 6 և 8։
Հա, ու կոնկրետ չեմ հավանել 2-ը։ Երբեք չեմ սիրել հակադրվող օրիգինալությունը։
Էս ես փաստորեն առաջին քվերակողն էի։ Ու էս պահի դրությամբ իմ հավանած գործերը հաղթում են։
@Տրիբուն, բա գեղարվեստականները ։))
Հիշեցնեմ, որ գլխավոր մրցանակակիրները որոշվում են ժյուրիի գնահատականներով։
ivy (17.07.2018)
Ու սրանից հետո ծավալի սահմանափակում դրեք։ Լավ ստեղծագործությունը պիտի ամենաշատը 50 բառ լինի։
Ուլուանա (22.07.2018)
ivy (17.07.2018)
Ծլնգ (17.07.2018)
5. Փոքրիկ քայլերի արվեստը
Էս գործի մեջ պաթոսն անհամեմատ ավելի շատ էր, վավերագրությունն ու ստեղծագործականությունը՝ անհամեմատ ավելի քիչ։ Հեղինակին խորհուրդ կտայի պարզապես պատմեր իր օրերից․ ի՞նչ էր անում հեղափոխության օրերին, մաման ջղայնանու՞մ էր վրան։ Թերահավատությունն ինչ-որ կերպ փոխվե՞ց։
7. Իրականության բացակա կողմը
Հեղինակն ահագին կարևոր մտքեր է արտահայտում։ Ահագին հետաքրքիր տեսանկյուն էր եղած լինելով հեղափոխության մեջ ու դրա կողմից՝ քննդատական միտք հնչեցնելը։ Բայց կուզենայի, որ հեղինակն ազատվեր հենց իր քննադատած պաթոսից ու ավելի կոնկրետ, ավելի համակարգված մտքերն արտահայտեր։ Ապրի հեղինակը
8․ #Թավշյա: Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը
Էս ինչ լավն էր
Վավերագրականում առայժմ միակ գործն էր, որ սկզբից մինչև վերջ հավեսով, առանց հոգնելու ու ձանձրանալու կարդացի։ Սցենարիստի դասերը լավ ա սովորել, հումորը տեղը, հեղափոխությունն էլ սցենարիստի տեսանկյունից մի լավ հերձել ա։ Ապրի հեղինակը։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ