1.Երբ Սերը հաղթում է Ատելությանը
Առաջին պատմվածքը կարդացի դեռ ու այնպիսի տպավորություն է, որ թերագնահատված է ակումբում: Մյուսներն էլ կկարդամ նոր հաստատ համոզված կլինեմ դրանում:
Գուցեև որևէ բան փոխվի այդ ընթացքում:
Ինձ բավականին դուր եկան հեղինակի բերած օրինակները` թե ինչու էր պետք պայքարել: Լավն էր ճանապարհը փակելու հատվածը:
Շատ հավանեցի ընդհանուր գրվածքը՝ հետաքրքիր էր ու հիմնականում գրագետ: Չգիտեմ ինչու շնորհակալություն քիչ է ստացել, իսկ քվե դեռ ընդհանրապս չունի:
Միայն մի-երկու հատվածներում ուղղագրական ճշտումներ մտցնեմ: (Ի դեպ, պատմվածքը կարդալուց հետո ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հեղինակը ոչ թե կնեղվի ու կնեղանա դիտողություններից, այլ կաշխատի սխալների վրա):
1.Հուսով եմ հեղինակը մտածված է վերնագրի Սերը և Ատելությունը մեծատառերով սկսել՝ հենց այդպես է պատկերացրել: Չէ լավ, հուսով չեմ՝ գրեթե վստահ եմ: 
2.«Ես միշտ այս խոսակցությունը նմանեցրել եմ իմ կուրսընկերներից մեկի հետ խոսակցության հետ»: Նախ երկու հետերը խանգարում են միմյանց երբ այսքան մոտիկ են, երկրորդը՝ եթե նույնիսկ չխանգարեին, կարծում եմ էլի սխալ կլիներ երկրորդը: Որովհետև, օրինակի համար՝ չենք ասում «նմանեցնում եմ քո հետ/նրա հետ», այլ «նմանեցնում եմ քեզ/նրան»: Նույնն էլ այս դեպքում ճիշտ կլիներ .«Ես միշտ այս խոսակցությունը նմանեցրել եմ իմ կուրսընկերներից մեկի հետ խոսակցությանը»:
Իսկ կուրսընկեր բառ կա՞: Դասընկեր լսել եմ, բայց կուրսընկերը երևի խորթ հնչեց ականջիս: Գուցեև կա նման բառ, կամ այդ բառն էլ է հեղինակը հատուկ «ստեղծել». Ասենք ես էլ եմ սիրում բառերի հետ խաղալ ու տարբեր բառեր ստեղծել, կամ ընդհանուրներ տանել:
3.Անձեռոցիկ, ոչ թե անձեռնոցիկ: Սա գուցե մանրուք թվա շատերին ու շատ անգամ, բայց ամեն դեպքերում պետք է ճիշտն իմանալ ու ճիշտ գրել:
Ապրես հեղինակ ջան, շարունակիր նույն կերպ:
Էջանիշներ