1․ Երբ Սերը հաղթում է Ատելությունը
2․ Բացակաների անունից
3․ Գեղարվեստական հեղափոխություն
4․ Հեղափոխության իմ բաժին ներկան
5․ Փոքրիկ քայլերի արվեստը
6․ Բացակայից չեմ նեղվում․ դուխով դրեք
7․ Իրականության բացակա կողմը
8․ #Թավշյա։ Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը
9․«Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով
10․ Նիկոլի թիվը
11․ Հեղափոխության դիտորդները
Շին, ստեղ ուրիշ բան ա ընթերցողի դեմքին ուղիղ թռնելը, ուրիշ բան ա՝ գործի մեջ որևէ տեսակի արտահայտություն օգտագործելը։ Իհարկե, եթե ընթերցողի դեմքին ուղիղ թռնում ա, ուղիղ ասում ա՝ դու ով ես, որ հասկանաս իմ գրածը, առնվազն ընթերցողի համար տհաճ ա կարդալը։ Բայց «ծյապիկների հեղափոխությունը» էդ կատեգորիայից չի։ Դա հեղինակի՝ հեղափոխությանը տված գնահատականն ա, իրա իրավունքն ա, ու դրանից իրա գործը չի դադարում գրականություն լինելուց։
Ինչ վերաբերում ա էդ չափանիշները, չափանիշները գրականագետներն են որոշել, որ սպիտակ գինու գավաթը ձեռներին, ոտը ոտին գցած նստեն էս ու էն գործը սենց ու նենց վերլուծեն, իսկ գրողները գրում են նենց, ոնց որ իրանց հարմար ա (ու ցավոք, ներկայիս կապիտալիստ աշխարհում նաև նենց, ոնց որ հրատարակչին ա հարմար, բայց դա մի կողմ թողնենք)։ Գրողը գրականագետի համար չի գրում, ընթերցողի համար ա գրում, ու ընթերցողը, որը էդ վերին չափանիշներից ու զանազան այլ վեհ գաղափարներից խաբար չի, վերջնական գնահատական դնողն ա։ Գրականության սահմաններն ընթերցողով են որոշվում, ոչ թե գրականագետների գծած չափանիշներով, որոնցից իրանք էլ կարգին գլուխ չեն հանում, որտև միշտ էլ հայտնվում ա գրող, որը քանդում ա էդ չափանիշները, ու գրականագետները նորից գլուխ են ջարդում, որ նոր չափանիշներ հորինեն։
Իմ շատ սիրելի մասնակիցներ ջան, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:Ամեն մեկիդ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ ու հաղթանակներ ու բոլորիցդ շատ շնորհակալ եմ:
Հուսով եմ ձեզ դեռ տեսնելու ենք թե ակումբում, (թե որպես անդամ, թե որպես մրցույթների մասնակից), թե ակումբից դուրս:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ