User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Տոռենտների ավտոմատ բեռնում: Ինչպես ազատվել սերիալ քաշելու «բեռից»:

  1. #1
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տոռենտների ավտոմատ բեռնում: Ինչպես ազատվել սերիալ քաշելու «բեռից»:

    Երբ սերիալը ամբողջությամբ ցուցադրված չէ, ամեն նոր սերիա դուրս գալուց հետո պետք է մտնել կայք ու քաշել: Երբ միաժամանակ մի քանի սերիալ էի նայում, ալարում էի ամեն շաբաթ մտնել կայք ու նոր սերիաները քաշել: Մտածեցի ինչ-որ տարբերակ պետք է լինի էդ պրոցեսը ավտոմատացնելու համար: Ու լուծումը գտնվեց:

    Տոռենտ կլիենտների մեծ մասն ունեն RSS Feed-եր կարդալու ու դրանցից ավտոմատ կերպով տոռենտներ բեռնելու հնարավորություն: Քանի որ քիչ տոռենտ տրեկերներ են տալիս RSS Feed, գտա մի կայք, որն աշխատում է հայտնի տոռենտ տրեկերների հետ ու նրանց համար RSS Feed ստեղծում: Ցույց կտամ ոնց կարգաբերել ավտոմատ բեռնումը uTorrent, qBittorrent տոռենտ կլիենտներում:

    1. Գրանցվում եք litr.cc կայքում:
    2. Սեղմում եք «Добавить подписку», բացված պատուհանում ցույց է տալիս, որ տոռենտ տրեկերների հետ է աշխատում կայքը
    c31d617ae5c8e5393159accb146303fa.png

    3. Ցուցակի տոռենտ տրեկերներից որևէ մեկում գտնում եք ձեր ցանկացած սերիալը, ձեր ցանկացած որակով ու թարգմանությամբ:
    4. Այդ էջ տանող հղումը տեղադրում եք «Ссылка на страницу с раздачей» տողում ու սեղմում «Сохранить»:





    Ձեր ընտրած սերիալը հայտնվում է ցուցակում



    6. Դրանից հետո սեղմում եք «Listen Trackers»-ի կողքի նշանի վրա ու ընտրում «Для закачки»



    Բացվում է դատարկ պատուհան, copy եք անում հասցեի տողը



    7. Բացում եք տոռենտ կլիենտը

    uTorrent-ի դեպքում սեղմում եք «Ленты» -> «Добавить RSS ленту»: «URL ленты» տողում paste եք անում litr.cc-ում copy արած հասցեն, նշում «Автоматически загружать содержимое публикуемых лент» կետը ու սեղմում Ok



    uTorrent-ի վերջին տարբերակում այսքանը բավարար է: Հին տարբերակում պետք էր մտնել «Настройки» -> «RSS загрузчик», սեղմել «Добавить», «Фильтр» տողում գրել *, «Лента» տողում ընտրել «Listen Trackers» ու սեղմել «Закрыть»:



    Listen Trackers-ը մեր RSS Feed-ի անունն է, որը վերցրել ենք litr.cc-ից: Եթե RSS Feed-ի հղումը վերցնեք այլ կայքից, ապա անունն ուրիշ կլինի:

    qBittorrent-ի դեպքում սեղմում եք «Вид» -> «Менеджер RSS», որպեսզի ակտիվանա համապատասխան մենյուն: Բացում եք հայտնված «RSS» թաբը, սեղմում «новая подписка», «адрес канала» տողում paste անում litr.cc-ում copy արած հասցեն ու սեղմում «ok»:



    Դրանից հետո, աջ վերևի անկյունում, սեղմում եք «Загрузчик RSS», բացված պատուհանում «Новое проавило», որևէ անուն նշում կանոնի համար, սեղմում «ok», «Должно содержать» տողի դիմաց գրում *, «Применить правило к каналам» սյունում նշում «Listen trackers»-ը ու սեղմում «Закрыть»:



    Այդ պահին RSS Feed-ում ինչ կա կսկսվի ավտոմատ բեռնվել և հետագայում, թարմացումներ լինելու դեպքում, ֆայլերը ավտոմատ կբեռնվեն:
    Կարգավորումներում կարելի փոխել RSS-ի թարմացման ժամանակը:
    Չմոռանաք բեռնված տոռենտները կանգնեցնել, որպեսզի անընդհատ upload չլինեն:

    nnm-club.me-ն մի հատ լավ ֆունկցիա ունի: Եթե գրանցված եք կայքում, ապա կարող եք ձեր համար RSS հղում սարքել, ավելացնել տոռենտ կլիենտի մեջ: Ցանկացած տոռենտի վերևում «Буду качать» կնոպկան սեղմելուց հետո ձեր համակարգիչը կսկսի ավտոմատ բեռնել ֆայլը: Եթե հետաքիր ա, էդ էլ կասեմ ոնց անել:
    Վերջին խմբագրող՝ Վահե-91: 14.07.2018, 20:48:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.07.2018), Freeman (14.07.2018), Life (14.07.2018), _Հրաչ_ (15.07.2018), Աթեիստ (15.07.2018), Անվերնագիր (15.07.2018), Հայկօ (14.07.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •