User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Ակումբային պատահական հանդիպումներ

  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակումբային պատահական հանդիպումներ

    Եթե մարդիկ սովորաբար (երբեմն ինքնաբերաբար) որևէ քայլեր են ձեռնարկում ինչ որ հանրահայտ դեմք տեսնելուց, (արտիստ, հաղորդավար, քաղաքական գործիչ (մեղայ Աստծո)), ապա որոշ ակումբցիներ իմ կարծիքով ունեն չակումբցիներից գաղտնի դեմքեր, որոնց փողոցում, կամ որևէ հանրային վայրում ատաջին անգամ տեսնելիս կուրախանան, կմոտենան, կբարևեն և այլն... Դե, սա առաջին տպավորությունների շարքում կդասվի:

    Ես դրսում լինելուց` ակնոցներս դրած հիմնականում աշխատում եմ ուշադիր լինել ու եթե հանկարծ որևէ ծանոթ մարդու հանդիպեմ (հատկապես ակումբցու), հերթական անգամ չպարզվի, որ չնկատեցի ու չճանաչեցի:

    Այս թեման այն գրառումների համար է, որտեղ ակումբցիները կարող են ցանկության դեպքում ուրախ-ուրախ գալ ու ավետիս ուղարկել համայն ակումբին, թե "տեսել եմ իմ վաղեմի ծանոթ ակումբցուն"
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շեֆին եմ տեսել:

    Ծիծաղելով ու խոսելով քայլում էի ընկերներիս հետ Օպերայի կողմերով: Լսում եմ, որ կողքիցս խոսում է մի մարդ ու վայրկյաններ անց նորից այդ նույն մարդու ձայնը...
    - Գե՞-վոորգ:
    Նայում եմ դեպի ձախ ու իսկույն տեղն եմ բերում, որ դրանից առաջ մի թեթև լսածս խոսքը իր մեջ պարունակում էր երկու բառ` "Գևո՞րգ, բարև":
    Ոնց տեսնում եմ не судьба ա ինձ պատահական հանդիպումների ժամանակ հասցնել նկատել դիմացինին/կողքինին, հետևինին... լավ, էս վերջինը էդքան պարտադիր չի: Ի վերջո ես իսկապես շուրջ բոլորի փոխարեն միայն առջևս եմ նայում:

    Դե, մի քիչ քայլեցինք, մի քիչ խոսեցինք ու մեր ուղիները բաժանվեցին: Երեկ մեծն ակումբցու հանդիպեցի` mission possible:

    Է՞լ ինչ էի ուզում ասել... Հաաա, բարև Չուկ ջան:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 14.07.2018, 09:01:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (14.07.2018)

  4. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն՝ մի անգամ ընկերներիս հետ նստած էինք Wild West-ում: Մի երկու սեղան ուղիղ մեր դիմաց տեսնում եմ ընկերոջ հետ նստած մարդու: Ամեն անգամ հենց աչքովս ա ընկնում՝ մտածում եմ «իսկականից նման ա», բայց չեմ համարձակվում մոտենալ՝ հաշվի առնելով, որ ես ոչ հազվադեպ կարող ա մարդկանց խառնեմ, իսկ տեսնելուց չճանաչեմ: Մի պահ գնացի լվացվելու, հենց հետ եկա՝ տեսնեմ ձեռքով ա անում: Այ հիմա արդեն ձև չէր սխալված լինեի: Քիչ թե շատ խոսեցինք էդ օրը:

    Ուրեմն՝ երեկ էլ ենք գնացել, մեր հետևի սեղանին նստած են երկու հոգի: Վայ, կարծես թե էլի՛ ինքն ա: Ուշադիր ինձ էր նայում, ես էլ աչքերիս չեմ հավատում՝ մտածում եմ էլի նմանացնում եմ, բայց ախր ինձ ա է՛ նայում մարդը: Ուղղակի մի հարց էր մնում՝ «ու՞ր ա մորուքը»: Մոտենում եմ՝ ձեռքը սեղմում:
    - Թրաշվել ե՞ս:
    - Չէ, մորուքով եմ:
    Երբ ուզում էի նստեի ընկերներիս հետ, զգում էի, որ ինչ-որ բան է փորձում ասել, մոտեցա: Դու մի ասա մեկ այլ ակումբցու հետ էր, ում առաջին անգամ էի տեսնում:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.03.2019), CactuSoul (29.03.2019), Chuk (31.03.2019), John (29.03.2019), Progart (29.03.2019), Գաղթական (29.03.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •