Ուրեմն՝ մի անգամ ընկերներիս հետ նստած էինք Wild West-ում: Մի երկու սեղան ուղիղ մեր դիմաց տեսնում եմ ընկերոջ հետ նստած մարդու: Ամեն անգամ հենց աչքովս ա ընկնում՝ մտածում եմ «իսկականից նման ա», բայց չեմ համարձակվում մոտենալ՝ հաշվի առնելով, որ ես ոչ հազվադեպ կարող ա մարդկանց խառնեմ, իսկ տեսնելուց չճանաչեմ: Մի պահ գնացի լվացվելու, հենց հետ եկա՝ տեսնեմ ձեռքով ա անում: Այ հիմա արդեն ձև չէր սխալված լինեի: Քիչ թե շատ խոսեցինք էդ օրը:
Ուրեմն՝ երեկ էլ ենք գնացել, մեր հետևի սեղանին նստած են երկու հոգի: Վայ, կարծես թե էլի՛ ինքն ա: Ուշադիր ինձ էր նայում, ես էլ աչքերիս չեմ հավատում՝ մտածում եմ էլի նմանացնում եմ, բայց ախր ինձ ա է՛ նայում մարդը: Ուղղակի մի հարց էր մնում՝ «ու՞ր ա մորուքը»: Մոտենում եմ՝ ձեռքը սեղմում:
- Թրաշվել ե՞ս:
- Չէ, մորուքով եմ:
Երբ ուզում էի նստեի ընկերներիս հետ, զգում էի, որ ինչ-որ բան է փորձում ասել, մոտեցա: Դու մի ասա մեկ այլ ակումբցու հետ էր, ում առաջին անգամ էի տեսնում:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Եւ դա կրկին @
Chuk-ն էր:
Իսկ իր հետ երեկ @
Kuk-ն էր:
Էջանիշներ