Եթե մարդիկ սովորաբար (երբեմն ինքնաբերաբար) որևէ քայլեր են ձեռնարկում ինչ որ հանրահայտ դեմք տեսնելուց, (արտիստ, հաղորդավար, քաղաքական գործիչ (մեղայ Աստծո)), ապա որոշ ակումբցիներ իմ կարծիքով ունեն չակումբցիներից գաղտնի դեմքեր, որոնց փողոցում, կամ որևէ հանրային վայրում ատաջին անգամ տեսնելիս կուրախանան, կմոտենան, կբարևեն և այլն... Դե, սա առաջին տպավորությունների շարքում կդասվի:
Ես դրսում լինելուց` ակնոցներս դրած հիմնականում աշխատում եմ ուշադիր լինել ու եթե հանկարծ որևէ ծանոթ մարդու հանդիպեմ (հատկապես ակումբցու),հերթական անգամ չպարզվի, որ չնկատեցի ու չճանաչեցի:
Այս թեման այն գրառումների համար է, որտեղ ակումբցիները կարող են ցանկության դեպքում ուրախ-ուրախ գալ ու ավետիս ուղարկել համայն ակումբին, թե "տեսել եմ իմ վաղեմի ծանոթ ակումբցուն"![]()
Էջանիշներ