Վիշապ-ի խոսքերից
Թեմաներ կան, որ չեն կարող երաշխավորված հաճելի քննարկումներ ապահովել, ինչու։ Որովհետև վերաբերում են շահերի բախումների, կամ ինչ–որ կողմի շահերի ոտնահարման ի նպաստ մի ինչ–որ այլ կողմի, կամ էլ «բոլորի» օգուտներին, կամ վնասներին, օբյեկտիվ, սուբյեկտիվ, իրական, կամ վերացական, ռացիոնալ, կամ իռացիոնալ, էական չի։ Էդ թեմաներից են քաղաքական թեմաները, հասարակական ու անձնական շահերի բախումների հետ կապ ունեցող թեմաները և այլն։ Էն մարդիկ, որոնց դիրքորոշումն ինքնին ազդեցություն է թողնում լայն շերտերի ինչ–ինչ շահերի վրա, պիտի պատրաստ լինեն ագրեսիվ հակազդեցությունների, կամ առնվազն պիտի գիտակցեն զուտ նույնիսկ մենակ իրենց «կարծիք ունենալու» պատասխանատվությունը։ Ընդհանուր առմամբ` անհատներն են ձևավորում հասարակություն ու հասարակության ակտիվ, կամ պասիվ վերաբերմունքն է ի վերջո բերում մասշտաբային որոշումների կայացմանը, սկսած նեղ սոցիալական հարցերից, վերջացրած` պետական ու միջպետական հարցերով, մի երկու օրինակ բերեմ, որ պարզ լինի, ասենք մարիխուանա ծխելու իրավունքը, ինչ–որ տարիքի պտղին վիժելու իրավունքը, գեյերի միջև ամուսնության իրավունքը, կամ պետության կառավարման ձևերը ընտրելը, պետության անվտանգության հարցերը ռազմաքաղաքական ձևերով լուծելը, պատերազմներ հայտարարելը, կամ առանց հայտարարելու պատերազմելը և այլն։
Մսամթերքի արտադրության վրա սահմանափակություններ դնելը վայթե էս հարցերից է։
Կարճ ասած, մեզնից յուրաքանչյուրը այս կամ այն չափով պատասխանավություն է կրում տեղի ունեցող լոկալ ու գլոբալ իրադարձությունների համար, դիվանի վրա կոմպյուտերը գրկածն էլ է պատասխանատու, կառավարման շենքում նստածներն էլ են պատասխանատու, սահմանի վրա իրար գնդակահարողներն էլ են պատասխանատու, ամեն մեկը իր չափով, այսինքն` կամայական մեղսունակ մեկը, որ իր սուբյեկտիվ գոյությունը կարողանում է գիտակցել ու շրջապատի վրա 0–ից տարբերվող ազդեցություն ունենալ, թեկուզ աննշան կարծիքով, արդեն պատասխանատու է։ Ինչ–որ հետազոտություն կատարած ու դրա արդյունքով ասենք այլոց սննդակարգի ու առողջության վրա ազդեցություն առաջացրած բոլոր կողմերը պատասխանատու են չէ՞, ու ազդեցությունը իրենց կամ իրենց հարազատների վրա զգացած մարդիկ իրավունք ունե՞ն արտահայտվելու այս կամ այն կերպ, թե՞ չունեն։
Դրա համար ես անհանդուժողական եմ տրամադրված բոլոր «նուրբ» կարծիք արտահայտողների ու հակազդեցությունից նեղացողների նկատմամբ, ու սա ժամանակին քաղաքական քննակումների մեջ էլ եմ վայթե ասել` եթե հաճելի քննարկումեր եք ցանկանում, ապա սիկտիր եղեք խուսափեք բոլոր գլոբալ, կամ քաղաքական թեմաներից, քննարկեք ասենք արվեստ, մշակույթ, խոհանոցային բաղադրատոմսեր ու նման այլ հարցեր։ Որովհետև ժամանակ առ ժամանակ ինչ–որ մեկը կարող է էմոցիաները անկաշկանդ շաղ տալ , և կարծում եմ` ավելի լավ է մարդկանց այդ ազատությունը տալ, քան թե ցենզուրայով լռեցնել, որովհետև լուռ մարդիկ ավելի վտանգավոր են։
Ես անձամբ առնվազն փորձում եմ գիտակցել, թե որ թեմայում ում շահերին կպնող ինչ հարցեր կարող են առաջանալ, ու ինքս պատրաստ եմ հայհոյանքներ ուտելու, ու ոչ մի իմ անձին կպնող, կամ կպցնող գրառումից ու մասնակցից առանձնապես չեմ վիրավորվում, ակումբում քննարկելու կամ ինչ–որ բան գրելու իմ առաջնային նպատակը հաճույքը չի, ու մարդկանց սիրաշահելը, կամ սիրառատ վերաբերմունք ստանալը չի, ու ես ինքս իմ գրառումների պատասանատվությունը գիտակցում եմ, կամ գոնե փորձում եմ գիտակցել, հայերեն ասած` «ատվիչա» եմ, չնայած անկախ ամեն ինչից ես բոլորի նկատմամբ դրական եմ տրամադրված, սա որօես disclaimer։
Ասենք Պուտինին ապուշ եմ անվանում, բայց գիտակցում եմ, որ լիքը Պուտինին սիրողներ կան, որ կարող են վիրավորվել, դրանից իմ վերաբերմունքը ոնց տեսնում ես, չի փոխվում։ Էդ սիրողներն էլ ինձ են ապուշ համարում, ի՞նչ կարող եմ անել, հո իրար կեղծ սեր չե՞նք խոստովանելու, կամ կոռեկտությունից դրդված «թույլ տվեք չհամաձայնվել» տիպի փափուկ ու անմեղ զրույց ունենալու, դժվար ա։
Մյուս կողմից էլ ակումբը ունի կանոնադրություն ու նորմեր, եթե որևէ գրառում վիրավորական է, խնդրեմ, տեղեկացրեք, վատ վարկանիշ տվեք, կամ պատասխանեք փոխադարձաբար, կամ առհամարեք, կամ գտեք ու ծեծեք վիրավորողին, կամ անցեք առաջ, ոնց ճիշտ եք գտնում։ Ոնց ասեցի` ամեն մարդ իր արածի ու նույնիսկ չարածի համար ունի պատասխանատվություն։ Ես էս պահին իմ որևէ գրածի համար առայժմ չեմ զղջում, նույնիսկ խղճի խայթ էլ չեմ զգում, եթե այնպես բացատրեք, որ հասկանամ, թե որտեղ եմ սխալվել, ապա ներողություն կխնդրեմ։ Խոստանում եմ, որ կփորձեմ։
Էջանիշներ