User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Բանավիճելու էթիկա

  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բանավիճելու էթիկա

    Վերջերս տարբեր մարդիկ տարբեր եղանակներով իմաց են տալիս, որ միշտ չեն հանգիստ իրենց մտքերն Ակումբում արտահայտում՝ գլուխ չդնելով սուր քննադատության հետ:

    Բայց գուցե միշտ չէ, որ սա գրաքննություն կամ մտաքննություն է (է՞ս ինչ բառ էր՝ մեղա-մեղա), այլ՝ շատերն իրենց կարծիքն են արտահայտում առանց ետին մտքի ու արտահայտվողի հանդեպ ճնշման փորձի:

    Եկեք խոսենք սրա մասին.
    Բանավեճի ինչպիսի՞ կանոններն են Ձեզ համար ընդունելի:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արի ես հակառակ հարցին պատասխանեմ․ բանավեճի ինչպիսի կանոններ ընդունելի չեն։ Ավելի ճիշտ, հղվեմ Կարել Չապեկի վրա։ Համոզված եմ՝ նկարագրած հնարքներից շատերը ձեզ ծանոթ են, քանզի ձեր նկատմամբ դրանք երբևէ կիրառվել են (իսկ եթե ինքներդ ձեզ հետ ազնիվ լինեք, երևի թե դեպքեր կհիշեք, երբ դուք եք կիրառել ուրիշների նկատմամբ)։
    http://lib.ru/SOCFANT/CHAPEK/gazeta.txt

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (13.07.2018)

  4. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրում եմ զուտ իմ վերաբերմունքը:

    Ինձ համար ընդհանրապես բանավեճերը մեծամասամբ անիմաստ են: Ինձ հետաքրքիր է մարդկանց կարծիքը, երբ ուղղակի արտահայտում են սեփական դիրքորոշումը ու անցնում մի կողմ: Բայց երբ խոսակցությունը վերածվում է բանավեճի, ու ամեն մեկը միայն իր դիրքորոշումն է փորձում ավելի ու ավելի հիմնավորել և մյուսին սխալ հանել, ապա դա դառնում է բացարձակ անիմաստ ժամանակի և էներգիայի կորուստ, իմ կարծիքով: Ոչ ոք էսպես թե էնպես իր կարծիքը չի փոխում, ոչ մի նոր գաղափար չի ծնվում, ընդհակառակը, ամեն մեկը դեռ ավելի է ամրանում սեփական տեսակետի մեջ ու ավելի «համոզվում» հակառակ կողմի սխալության մեջ: Սա դեռ լավագուն դեպքում: Իսկ վատագույն դեպքում, ստեղծվում է անդուր մթնոլորտ, որի արդյունքում բոլոր կողմերն էլ վերջնականապես զզվում են ամբողջ իրավիճակից: Սրա ավելի սուր վիճակն էլ արդեն անձնական մակարդակի իջնելն ու միմյանց վիրավորելն է:

    Ես ինքս սովորաբար սեփական կարծիքն արտահայտելուց ու մյուսներինը լսելուց հետո արագ դուրս եմ գալիս բանավեճից՝ չձգելով խոսակցությունը, ու շատ հաճախ էլ թողնում եմ, որ օպոնենտինը լինի «վերջին խոսքը». ինձ վերջին հաշվով միևնույն է, ես իմն ասեցի՝ հասկացավ-հասկացավ, չէ, ուրեմն չէ:
    Իմ ամբողջ օրը բերնեբերան լցված է մարդկանցով, տարբեր աշխարհայացք, կենսափորձ, պատկերացումներ, համոզմունքներ ունեցող մարդկանցով: Ես հասկանում եմ, որ մարդիկ շատ-շատ տարբեր են, ամեն մեկն իր ակնոցով է տեսնում աշխարհը, ու հետաքրքիր է էդ տարբերությունները տեսնելը, բայց էդքանը միայն: Հնարավոր է, որ հենց աշխատանքիս բնույթից է եկել բանավեճերի հանդեպ դիրքորոշումը:
    Էդ իմաստով, թե ֆորումային, թե բլոգային և նույնիսկ անձնական շփման մեջ բոլոր տեսակի բանավեճերի թեման ինձ համար սպառված է: Ես ընդամենը ուսումնասիրում եմ մարդկանց՝ առանց վեճերի. համ իմ ժամանակն ու էներգիան եմ խնայում, համ իրենցը:

    Վերադառնալով թեմային: Հա, կարող եմ պատկերացնել, որ կան մարդիկ, ովքեր հաճախ կուզենային ակտիվ քննարկումների մեջ մտնել կամ ուղղակի սեփական կարծիքն արտահայտել, բայց «ռիսկ չեն անում»: Եթե էդպիսի մարդիկ կոնկրետ իմ խորհրդի կարիքն ունենան, կարող եմ խոսել հետները էս թեմայով, բայց ոչ ընդհանուր քննարկման մեջ:
    Իսկ բանավեճի «կանոնների» մասին ոչինչ ասել չեմ կարող. ամեն մեկն իր կանոններն ունի: Իմը «գլուխ չդնելն» է:

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.07.2018), Freeman (13.07.2018), Progart (17.08.2018), Tiger29 (13.07.2018), Արէա (13.07.2018), Գաղթական (13.07.2018), Նաիրուհի (17.07.2018)

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի կարևոր կանոն կա․ անձնական մակարդակի չանցնել։ Հենց դիմացինն անցնում ա անձնական մակարդակի, փորձում եմ դուրս գալ բանավեճից (ինչը չի նշանակում, որ ես էլ չեմ անցնում անձնական մակարդակի, բայց աշխատում եմ չանցնել)։ Իսկ Այվիի տեսանկյունի հետ համաձայն չեմ, որ բանավեճերից մարդիկ կարծիք չեն փոխում։ Հեչի պես լիքը բան ես սովորում, հետո արդյունքում էլ կարծիքդ ինչ-որ բանի մասին կարա էս կողմ-էն կողմ թեքվի։

    Բայց դե ֆեյսբուքյան բանավեճերից ես էլ եմ աշխատում խուսափել, որովհետև էնտեղ իրոք անհնար ա, որ մարդ տեսակետ փոխի, բայց պատճառներից մեկը նաև էն ա, որ էնտեղ հիմնականում անծանոթների հետ ես բանավիճում, բանավեճի մակարդակն էլ նույնը չի, ինչ ակումբում։

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (17.08.2018), Բարեկամ (13.07.2018), Ուլուանա (15.07.2018), Տրիբուն (13.07.2018)

  8. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերենում էս բառը - բանավեճ - մի քիչ նեգատիվ իմաստ ունի իրա կառուցվածքի պատճառով, քանի որ հիմքում վեճ բառն ա ընկած։ Դրա համար էլ տպավորություն ա ստեղծվում, որ բանավիճելիս մարդիկ վիճում են, որ ապացուցեն իրենց ճշմարտացիությունը։

    Իրականում բանավեճը դա քննարկում ա, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը, կամ հանգեն համաձայնության, կամ գտնվի օպտիմալ լուծումը, և այլն։ Էս դեպքում, խուսափել բանավեճից, նշանակում ա խուսափել հաաձայնության գալուց, ճշմարտությունից, լուծում գտնելուց։

    Բանավեճի վրայա կառուցված հին հունական փիլիսոփայությունը. որ վատ բան լիներ հին հույները չէին անի

    Նենց որ, մի խուսափեք բանավիճելուց: Ներգրավվեք բանավեճերի մեջ: Մի նեղվեք երբ բանավեճն անցնում ա որոշ սահմաններ: Վերջին հաշվով Ակումբում ենք, ոչ թե անգլիական պառլամենտում, որ մեզ լորդերի պես պահենք ու բանավեճի / դեբատների հստակ կանոններ սահմանենք:

  9. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.07.2018), Chuk (13.07.2018), LisBeth (13.07.2018), Mephistopheles (13.07.2018), Mr. Annoying (14.07.2018), Peace (13.07.2018), Progart (17.08.2018), StrangeLittleGirl (13.07.2018), Բարեկամ (13.07.2018), Գաղթական (13.07.2018), Ուլուանա (15.07.2018), Վիշապ (13.07.2018)

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նենց որ, մի խուսափեք բանավիճելուց: Ներգրավվեք բանավեճերի մեջ: Մի նեղվեք երբ բանավեճն անցնում ա որոշ սահմաններ: Վերջին հաշվով Ակումբում ենք, ոչ թե անգլիական պառլամենտում, որ մեզ լորդերի պես պահենք ու բանավեճի / դեբատների հստակ կանոններ սահմանենք:
    Ինձ թվում ա՝ ավելի լավ կլինի ուղղակի բանավեճի կողմերը փորձեն չանցնել սահմանները։ Ես չգիտեմ ով ոնց, բայց ամեն սահմանն անցած բանավեճից ես ահավոր վատանում եմ, ու մի քանի օր ա պետք լինում, որ ուշքի գամ։ Նենց որ էնքան էլ հեշտ չի «չնեղվելը»։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (17.07.2018)

  12. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ ավելի լավ կլինի ուղղակի բանավեճի կողմերը փորձեն չանցնել սահմանները։ Ես չգիտեմ ով ոնց, բայց ամեն սահմանն անցած բանավեճից ես ահավոր վատանում եմ, ու մի քանի օր ա պետք լինում, որ ուշքի գամ։ Նենց որ էնքան էլ հեշտ չի «չնեղվելը»։
    Լավ թող չանցնեն։ Իմ համար էլ, ոնց որ քո համար սահմանը անձնականին անցնելն ա։ Սածս էն ա, որ շատ հուշտ պետք չի լինել ու վախենալ բանավեճի մեջ մտնելուց էն պատճառով, որ մարդ ես, մեկ էլ տեսար սահմանն անցավ։ Սահմանը անցնի, կարելի ա դուրս գալ բանավեճից։

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (13.07.2018), Վիշապ (13.07.2018)

  14. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ․Գ․ Հենա, ես ու Բյուրը բանավիճեցինք, ու եկանք համաձայնության։

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.07.2018), Mephistopheles (13.07.2018), StrangeLittleGirl (13.07.2018), Բարեկամ (13.07.2018), Գաղթական (13.07.2018), Վիշապ (13.07.2018)

  16. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանավեճը ինձ համար ընդունելի է ցանկացած ֆորմատով, ագրեսիվն էլ ա օքեյ։ Փոխադարձ ռեպլիկները, խայթոցները, ծաղրը դրանք լեզվակռվի տարրեր են, ոչ բանավեճի։ Այնտեղ, որտեղ սկսվում է լեզվակռիվը, բանավեճն ավարտվում է ։Ճ
    Si vis pacem, para bellum

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (14.07.2018), Ծլնգ (13.07.2018)

  18. #10
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, հին հույների հետ բանավիճելը զիլ բան ա, բայց նոր հայերի մոտ շատ շուտ վերածվում ա ցեխաջրի մեջ կոխի, երբեմն էլ՝ մուղամի ձայնակցությանբ, ուստի՝ արժի խուսափել։

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.07.2018), Գաղթական (14.07.2018)

  20. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ակումբում ես չեմ կարողանում բանավիճել։ Էթիկան հաճախ արագ խախտում եմ։ Բայց ակումբի շնորհիվ ուրիշ հարթակներում ինձ կարողանում եմ զուսպ պահել ու բանավեճերում առավել դիրք գրավել։ Նենց որ ակումբում ինչքան էլ չափը անցնենք, ակումբն ակամայից հղկում ա մեր բանավիճելու էթիկան։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.07.2018), Freeman (13.07.2018), Գաղթական (14.07.2018), Տրիբուն (14.07.2018)

  22. #12
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի նեղվեք երբ բանավեճն անցնում ա որոշ սահմաններ: Վերջին հաշվով Ակումբում ենք, ոչ թե անգլիական պառլամենտում, որ մեզ լորդերի պես պահենք ու բանավեճի / դեբատների հստակ կանոններ սահմանենք:
    Անգլիականը չգիտեմ (չնայած լսել եմ, որ շատ չի տարբերվում), բայց ավստրալիականում ակումբից շատ ավելի բեթար ոճով են միմյանց մալյառություն անելու ուղարկում։

  23. #13
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ Նահանգներում բանավեճը հիմնականում սենց ա՝
    -Fuck you!
    -No, fuck YOU!
    Si vis pacem, para bellum

  24. #14
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Նահանգներում բանավեճը հիմնականում սենց ա՝
    -Fuck you!
    -No, fuck YOU!
    հա՞, իսկ ինձ թվում էր սենց ա հիմնականում․
    - Fuck Trump!
    - Fuck you, fuck Obama, fuck Hillary, fuck Clinton, fuck Mueler, fuck China, fuck...

    Հ․Գ․
    @Վիշապ, սաղ հեչ, էս տեսե՞լ ես
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 14.07.2018, 02:50:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (14.07.2018)

  26. #15
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց տեսնու՞մ ես, բանը սրան չի հասնում՝ (:Ճ)

    Si vis pacem, para bellum

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (14.07.2018)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •