User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 21 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Բանավիճելու էթիկա

  1. #16
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,444
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն եմ, որ բանավեճի ու մտքերով փոխանակման ընթացքում են ծնվում լիքը հարցերի պատասխաններ:

    Էս առումով Ակումբն ահագին հետաքրքիր ու հաջողված հարթակ է, քանի որ բազում մարդիկ են խոստովանել, թե Ակումբի միջոցով ինչքան նոր բան են սովորել:

    Հա, հիմա մնացել ենք 20-25 հոգի. մրցույթից հետո սպասվող պատոկը էլի չմոռանանք:
    Խոսում ենք, տարբեր հարցեր ենք քննարկում, մեկս մյուսի կյանքի փորձի հիման վրա էլ ինչ-որ հետևություններ անում և այլն:

    Բայց խնդիրն այլ է.
    Ահագին մարդ կա, որոնք ասելու բան ունեն, բայց չեն անում դա՝ որևիցե պատճառով:

    Հիմա էս իրավիճակ փոխվելու հետ կապված.
    ասում եմ խոսենք, հասկանանք, թե յուրաքանչյուրս մնացածից ինչ սպասելիքներ ունենք, որ հետագա քննարկումների ընթացքում էլ դա հաշվի առնենք:
    Որ Ակումբը ոչ ոքի կաշկանդող չլինի, այլ լրիվ հակառակը:
    Սառույցով օղին վտանգավոր է երիկամների համար,
    Սառույցով ռոմը վտանգավոր է լյարդի համար,
    Սառույցով ջինը վտանգավոր է սրտի համար,
    Սառույցով վիսկին վտանգավոր է ուղեղի համար,
    Էդ անտեր սառույցը ախր շատ վտանգավոր բան է...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (31.08.2018)

  3. #17
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,685
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Անգլիականը չգիտեմ (չնայած լսել եմ, որ շատ չի տարբերվում), բայց ավստրալիականում ակումբից շատ ավելի բեթար ոճով են միմյանց մալյառություն անելու ուղարկում։
    Մալյառության անգլիականում էլ են ուղարկում, բայց կանոնակարգված. սկզբից սպիկեռը, հետո վարչապետը, հետո ընդդիմության լիդեռը, հետո հինգերորդ շարքի 27-րդ տեղի դեպուտատը, հետո պահակը, հետո վիցե սպիկեռը ... ու ամեն մեկը իրա հեռավորությամբ։

  4. #18
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, որ բանավեճի ու մտքերով փոխանակման ընթացքում են ծնվում լիքը հարցերի պատասխաններ:

    Էս առումով Ակումբն ահագին հետաքրքիր ու հաջողված հարթակ է, քանի որ բազում մարդիկ են խոստովանել, թե Ակումբի միջոցով ինչքան նոր բան են սովորել:

    Հա, հիմա մնացել ենք 20-25 հոգի. մրցույթից հետո սպասվող պատոկը էլի չմոռանանք:
    Խոսում ենք, տարբեր հարցեր ենք քննարկում, մեկս մյուսի կյանքի փորձի հիման վրա էլ ինչ-որ հետևություններ անում և այլն:

    Բայց խնդիրն այլ է.
    Ահագին մարդ կա, որոնք ասելու բան ունեն, բայց չեն անում դա՝ որևիցե պատճառով:

    Հիմա էս իրավիճակ փոխվելու հետ կապված.
    ասում եմ խոսենք, հասկանանք, թե յուրաքանչյուրս մնացածից ինչ սպասելիքներ ունենք, որ հետագա քննարկումների ընթացքում էլ դա հաշվի առնենք:
    Որ Ակումբը ոչ ոքի կաշկանդող չլինի, այլ լրիվ հակառակը:
    Սիրով, ու նույնիսկ կասեի՝ մի առանձին ներքին կայֆ կանխազգալով կբանավիճեի «Ակումբ հարթության» վրա: Քանի որ այստեղ ժամանակին լոկալիզացված էին (ե՞ն) բազմաբղետ ավատարների ետևում պահված ՄՏԱԾՈՂ անձինք: Չմեծամտացող, ու արժեքավոր մտքեր գեներացնող անձինք: «Թայֆայության» չհակված անձինք: Համակարծություն չփնտրող, ու այլակարծություն չքարկոծող անձինք:

    Հա, հիմա մնացել ենք 20-25 հոգի
    Ոչ: 200-250, որոնք լռում են ըքքաունտնեից դուրս, որոնք կարող են բազմապատկվել 2000-2500-ի, որոնք քանակից ի զորու են վերադաստիարակվելու ՈՐԱԿԻ
    Վերջերս (Ակումբի հանդիպմանը) Chuk-ը ի միջի այլոց նշեց, որ Ակումբում փոփոխություններ է նախատեսում: Ու ես կառչեցի այդ գաղափարից, ապավինելով նրա տեսլականին:
    Ու գիտե՞ս ինչու ենք 20-25... անլրջացել, ու անլրջացրել ենք ամեն ինչ: Հաշվի չառնելով նույնիսկ այն, որ Google-ը համայն աշխարհից ինդեքսացնում ու պատրաստակամորեն մատուցում է հայատառ հարցումների որոշ մասը դեպի... ԱԿՈՒՄԲ...քանի որ մենք ունենք արժանավայել բազա: Անցյալի բազա: Բայց մենք հիմա փոշիացնում ենք ԱՅՍ պլատֆորմի ներկան:
    Ու նույնիսկ եթե հերթական անգամ բամփեն գլխիս այլակարծության համար, պիտի հուսամ, որ «Պահպանենք Հայ գիրն ու գրականությունը» գոնե ինչ-որ մեկի մեջ պիտի ճիշտ ու արդարացի արձագանք գտնի:
    Վերջին խմբագրող՝ Interdenominational: 15.07.2018, 00:27:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (15.07.2018)

  6. #19
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,861
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրում եմ զուտ իմ վերաբերմունքը:

    Ինձ համար ընդհանրապես բանավեճերը մեծամասամբ անիմաստ են: Ինձ հետաքրքիր է մարդկանց կարծիքը, երբ ուղղակի արտահայտում են սեփական դիրքորոշումը ու անցնում մի կողմ: Բայց երբ խոսակցությունը վերածվում է բանավեճի, ու ամեն մեկը միայն իր դիրքորոշումն է փորձում ավելի ու ավելի հիմնավորել և մյուսին սխալ հանել, ապա դա դառնում է բացարձակ անիմաստ ժամանակի և էներգիայի կորուստ, իմ կարծիքով: Ոչ ոք էսպես թե էնպես իր կարծիքը չի փոխում, ոչ մի նոր գաղափար չի ծնվում, ընդհակառակը, ամեն մեկը դեռ ավելի է ամրանում սեփական տեսակետի մեջ ու ավելի «համոզվում» հակառակ կողմի սխալության մեջ: Սա դեռ լավագուն դեպքում: Իսկ վատագույն դեպքում, ստեղծվում է անդուր մթնոլորտ, որի արդյունքում բոլոր կողմերն էլ վերջնականապես զզվում են ամբողջ իրավիճակից: Սրա ավելի սուր վիճակն էլ արդեն անձնական մակարդակի իջնելն ու միմյանց վիրավորելն է:

    Ես ինքս սովորաբար սեփական կարծիքն արտահայտելուց ու մյուսներինը լսելուց հետո արագ դուրս եմ գալիս բանավեճից՝ չձգելով խոսակցությունը, ու շատ հաճախ էլ թողնում եմ, որ օպոնենտինը լինի «վերջին խոսքը». ինձ վերջին հաշվով միևնույն է, ես իմն ասեցի՝ հասկացավ-հասկացավ, չէ, ուրեմն չէ:
    Իմ ամբողջ օրը բերնեբերան լցված է մարդկանցով, տարբեր աշխարհայացք, կենսափորձ, պատկերացումներ, համոզմունքներ ունեցող մարդկանցով: Ես հասկանում եմ, որ մարդիկ շատ-շատ տարբեր են, ամեն մեկն իր ակնոցով է տեսնում աշխարհը, ու հետաքրքիր է էդ տարբերությունները տեսնելը, բայց էդքանը միայն: Հնարավոր է, որ հենց աշխատանքիս բնույթից է եկել բանավեճերի հանդեպ դիրքորոշումը:
    Էդ իմաստով, թե ֆորումային, թե բլոգային և նույնիսկ անձնական շփման մեջ բոլոր տեսակի բանավեճերի թեման ինձ համար սպառված է: Ես ընդամենը ուսումնասիրում եմ մարդկանց՝ առանց վեճերի. համ իմ ժամանակն ու էներգիան եմ խնայում, համ իրենցը:

    Վերադառնալով թեմային: Հա, կարող եմ պատկերացնել, որ կան մարդիկ, ովքեր հաճախ կուզենային ակտիվ քննարկումների մեջ մտնել կամ ուղղակի սեփական կարծիքն արտահայտել, բայց «ռիսկ չեն անում»: Եթե էդպիսի մարդիկ կոնկրետ իմ խորհրդի կարիքն ունենան, կարող եմ խոսել հետները էս թեմայով, բայց ոչ ընդհանուր քննարկման մեջ:
    Իսկ բանավեճի «կանոնների» մասին ոչինչ ասել չեմ կարող. ամեն մեկն իր կանոններն ունի: Իմը «գլուխ չդնելն» է:
    Ներկայացրածդ մոտեցումը մի պատմություն հիշեցրեց: Մի երկարակյաց մարդու հարցնում են.
    - Ո՞րն է Ձեր երկարակեցության գաղտնիքը:
    - Ես երբեք ոչ ոքի չեմ հակաճառում, չեմ վիճում:
    - Բայց ախր դա հնարավոր չէ:
    - Այո, Դուք ճիշտ եք, հնարավոր չէ:

    Համաձայն չեմ, որ բանավեճերն անիմաստ են, ու որ դրանք, միևնույն է, չեն փոխում կողմերից որևէ մեկի կարծիքը: Մարդիկ, որքան էլ որ համառ ու համոզված լինեն իրենց տեսակետում, այնուամենայնիվ, ընդունակ են իրենց կարծիքը փոխելու, նույնիսկ եթե բանավեճի ընթացքում դա որևէ կերպ չարտահայտվի: Նույնիսկ եթե մարդը չփոխի կարծիքը, շատ դեպքերում հակառակ կարծիքի հիմնավորումները կարող են նրան գոնե մտածելու տեղիք տալ, ու հնարավոր է, որ ի վերջո մարդը, դրանք իր մեջ վերլուծելով, հանգի հակառակ կարծիքին: Իհարկե, որոշ դեպքերում կարծիքի փոփոխությունը կարող է հենց բանավեճի ընթացքում էլ տեղի ունենալ, բայց իմ կարծիքով, ավելի շատ են էն դեպքերը, երբ բանավեճի ընթացքում մարդը կարծես մնում է իր սկզբնական տեսակետին, բայց հակառակ տեսակետի հիմնավորումներն արդեն կրում է իր ենթագիտակցության մեջ, ու դրանք վաղ թե ուշ ազդում են նրա տեսակետի վրա: Սա, կարծում եմ, բնական պրոցես է, որն այս կամ այն չափով տեղի է ունենում գրեթե բոլորի հետ` անկախ նրանից, թե ով որքանով է մարդը դա գիտակցում: Մեկի դեպքում արդյունքը կարող է շուտ երևալ, մյուսի դեպքում տարիներ տևել, բայց ոչ մի բանավեճ իրականում «փուստ» չի անցնում, իր հետքը թողնում է, նույնիսկ ամենակարծրացած ուղեղների վրա:

    Իսկ երբ բանավեճն արդեն ցիկլ է ընկնում, ու կողմերից ամեն մեկն արդեն ոչ էնքան իր տեսակետը հիմնավորելու, այլ ավելի շատ տակ չմնալու, վերջին խոսքն ասած լինելու միտում է դրսևորում, անձամբ ես աշխատում եմ էդ վերջին խոսքի հնարավորությունը թողնել դիմացինին ու այլևս չշարունակել:

    Իսկ ընդհանուր բանավիճելու էթիկայի հետ կապված, կարծում եմ, հիմնական կանոնն արդեն նշվեց` անձնականի չանցնելը, դիմացինին չվիրավորելն ու չպիտակելը, ինչը կարծես բոլորն էլ գիտեն, բայց միաժամանակ շատերի համար բարդ է սահմանները նկատելն ու չանցնելը: Ինձ համար մեկ էլ մի կանոն կա, որ միշտ փորձում եմ չխախտել, ինձ թվում է` հիմնականում հաջողվում է, բայց շեղումներ, ցավոք մեկ-մեկ պատահում են. որևէ մեկին հակաճառելիս միշտ փորձում եմ պատկերացնել, թե ինքս ինչ կզգայի ու կմտածեի, եթե ինձ նման ձևով հակաճառեին: Եթե զգում եմ, որ ինձ դուր չէր գա, կամ կվիրավորվեի, գրածս կամ խմբագրում եմ` իմ տեսակետից ընդունելի դարձնելով, կամ, եթե զգում եմ, հնարավոր չի հիմնական ասելիքը առանց վիրավորելու արտահայտել, չեղարկում եմ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (31.08.2018), Գաղթական (18.07.2018)

  8. #20
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներկայացրածդ մոտեցումը մի պատմություն հիշեցրեց: Մի երկարակյաց մարդու հարցնում են.
    - Ո՞րն է Ձեր երկարակեցության գաղտնիքը:
    - Ես երբեք ոչ ոքի չեմ հակաճառում, չեմ վիճում:
    - Բայց ախր դա հնարավոր չէ:
    - Այո, Դուք ճիշտ եք, հնարավոր չէ:
    Ես կարծես ոչ մի տեղ չեմ ասել, թե բանավեճի մեջ չմտնել նշանակում է օպոնենտի հետ համաձայնել։ Ընդհակառակը, ասել եմ, որ (տարբերվող) կարծիքս հայտնում եմ։ Բայց գլուխ չեմ դնում, որ ինչ-որ մեկին իմ ճիշտ ու իր սխալ լինելու մեջ համոզեմ։ Իրենը լսում եմ, իմը ասում եմ ու էլ չեմ խորանում։

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.07.2018), Tiger29 (17.07.2018), Գաղթական (18.07.2018)

  10. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,861
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծես ոչ մի տեղ չեմ ասել, թե բանավեճի մեջ չմտնել նշանակում է օպոնենտի հետ համաձայնել։ Ընդհակառակը, ասել եմ, որ (տարբերվող) կարծիքս հայտնում եմ։ Բայց գլուխ չեմ դնում, որ ինչ-որ մեկին իմ ճիշտ ու իր սխալ լինելու մեջ համոզեմ։ Իրենը լսում եմ, իմը ասում եմ ու էլ չեմ խորանում։
    Կարծում եմ` էնքան էլ ճիշտ չես հասկացել ներկայացրածս «մանրապատումը»: Էն մարդն էլ չի համաձայնում, «Այո, դուք ճիշտ եք, հնարավոր չէ»-ն ընդամենը իր նախորդ ասածի հաստատումն էր, այսինքն`«ինչպես արդեն ասել էի` վիճելու մտադրություն/ցանկություն չունեմ», ոչ թե` «համաձայն եմ Ձեզ հետ»: Ուղղակի ինքը քեզնից մի քայլ շուտ ա դուրս գալիս բանավեճից :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •