Մեկ-մեկ պատահումա, որ մարդու մասին կարծիք ես ուզում հայտնել, բայց զերծ ես մնում դրանից՝ խուսափելով նրա հավանական ռեակցիայից կամ պահի գուցե ոչ այնքան պատեհ լինելուց և այլն:

ՈՒ էստեղ կապ չունի՝ էդ մարդու մասին կարծիքդ դրակա՞ն էր, թե՞ բացսական:

Այլ բանա իհարկե, եթե մարդն ինքը խնդրի իր մասին տպավորություններովդ կիսվել:
Էս դեպքում ենթադրվումա, որ նա պատրաստ պիտի լինի ցանկացած կարծիք լսելու:

Էսա պատճառը, որ որոշեցի բացել էս թեման էն մարդկանց համար, ով կցանկանար իմանալ, թե ակումբցիներն ինչ տպավորություններ ունեն իր մասին:

Առաջարկում եմ իրենց մասին կողմնակի կարծիքներ լսել ցանկացողներին գրանցվել թեմայում:
Իսկ արտահայտվողներին էլ խնդրանք՝ գրառման սկզբում թեգավորել գրանցված մասնակցին, ում մասին պատրաստվում եք խոսել:
Թեգավորելն անհրաժեշտ է, որ ամենը չխառնվի իրար, եթե միաժամանակ մի քանի հոգի լինեն գրանցված: