Chuk-ի խոսքերից
Արի մի հատ էլ էստեղ հստակեցնեմ:
Այո, ես համարում եմ, որ Տրիբունի գրածը ավելի կոպիտ էր:
Բայց քո գրածն արդեն իսկ անթույլատրելի էր: Ընդհանրապես եթե քո գրառումն արած լիներ ուրիշ ակումբցի, դու որպես մոդերատոր անմիջապես պետք է տուգանեիր ու ջնջեիր գրառումը՝ կանխելով Տրիբունի գրառումը:
Եթե նման գրառում անողը դու էիր, դա պետք է աներ ավագ մոդերներից կամ ադմինիստրատորներից մեկը: Իրականում իմ մեղքն այն է, որ ես այդ ժամանակ չզբաղվեցի կանխարգելմամբ: Ինչի համար շատ ափսոսում եմ: Բայց իմ մեջ մեծ կռիվ կար. ես քեզ խոստացել էի չխառնվել բաժնի ղեկավարմանը:
Ես պետք է հասկանայի, որ արդեն էդ խոստումը պահելու ժամանակը չի ու արագ զբաղվեի: Չարեցի: Ինչևէ:
Երբ դու արդեն ղեկավարումում խնդրեցիր, որ ուրիշը զբաղվի, ես պատրաստակամություն հայտնեցի ու զբաղվեցի, որևէ ակնթարթ միտք չունենալով թեման բարդացնել: Տհաճ միջադեպ էր, որն ընդամենը լուծել էր պետք: Ցավոք դու իմ ամեն խոսքն այլ կերպ էիր ընկալում: Դրանց մի մասը ես էստեղ դրել եմ: Հիմա որ վերընթերցես, կտեսնես, որ դու քո կողմից դրանցում տոնայնություններ ես ավելացրել ու ինձ վերագրել այլ ինտոնացիա:
Էդ ամեն ինչից հետո երբ որ խնդիրը հասավ կուլմինացիային, երբ որ դու հայտարարեցիր, որ էլ չես մտնելու ղեկավարման գրասենյակ, դա քո վերջին գրառումն ա, իսկ հետո որոշեցիր «լրահոսից» տեսածդ գրառմանս մի հատվածի հետ կապված նամակագրությամբ քննարկել, այո, ես ասացի «բացատրող լինեիր, էնտեղ կբացատրեիր...» ու էդ պահին անիմաստ համարեցի թեման շարունակելը: Բայց հանուն ճշմարտության, քանի որ որոշեցիր իմ անձնական նամակից էլ հատված հրապարակել, ապա իմ գրածի էդ հատվածի ամբողջական տեսքը դնեմ ակումբցիների համար.
Հիշեցնեմ: Այդ ժամանակ դու շարունակում էիր մնալ մոդերատոր: Ու իմ համար տարակուսելի է, թե ինչու մոդերավորմանը վերաբերող հարցը պետք է խուսափեինք քննարկել ղեկավար կազմում, խոսեինք նամակներով ))
Էջանիշներ