Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես քոնն էլ չեմ համարում, թե արժեր ջնջել, բայց որ տենց բաները ջնջել ես, Տրիբունի այս թեմայի առարկա գրառումը պիտի ջնջվեր ու ջնջվեր․․․ իմ ամբողջ ասածն սա էր։ Ի դեպ մի երկու գրառման շղթա էլ կոտրել ես, դրանք էլ էի ղեկավարակի թեմայում բերել։
Իմ նկատմամբ լրացուցիչ խիստ եմ եղել, Ծլնգ ջան, որպեսզի չհամարվի, որ որպես մոդերատոր իմ գրածները թույլատրում եմ: Պլյուս իմ գրառումն ասելիք չուներ, զուտ անձնական հարթության էր: Տրիբունի գրառման միայն մի պարբերությունն էր անձնական հարթության, սկիզբը կոնկրետ ասելիք ունեցող ունեցող էր:

Եթե իր վերջին հատվածը համարեի իսկապես անթույլատրելի, գրառման էդ հատվածը կխմբագրեի ու կհանեի: Բայց հիմա էլ էդպիսին չեմ համարում: Համարում եմ, որ մենք էդքան նուրբ չենք: Բայց այ դրանից հետո անցնել քֆուրների, թեկուզ ռուսերեն, անթույլատրելի եմ համարում: