Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
հա, իմ ուծումն էլ հենց բոլոր կծոցիները հանելն էր, որտև բոլորս ենք մեղավոր եղել էդտեղ, բայց Չուկից ստացա մեղադրանք, թե փորձում եմ պարտությանս հետքերը մաքրել, չնայած որ մի երկու անգամ իրեն ասեցի, որ տեղին չի այդպիսի բաներ ներխառնելը։
Չուկը քեզ նման մեղադրանք չի հնչեցրել: Արդեն երկրորդ անգամն ես ասում, առաջին անգամ լռեցի, բայց էս անգամ ստիպված եմ ասել: Ես գրել եմ, երկար քննարկման մի հատվածում, հետևյալը.

Մեջբերում Chuk-ի խոսքերից
Իմ ջնջածները որոշակի զրույցի մաս են եղել, հերթով կարող եմ ցույց տալ: Դրանց մի մասը ջնջելու ենթակա չէին: Բայց քո նյարդային վիճակը հաշվի առնելով դրանց մի մասը հատուկ ջնջել եմ, որ հնարավորինս հեռացված լինեն քո նկատմամբ հեգնական գրառումները, որոնք կրկնում եմ, իրականում հանգիստ կարող էին մնալ:

Թեմայում թողել եմ առողջ քննարկումը, որի մաս են կազմել նաև էն գրառումները, որոնք էլի քո նկատմամբ վերաբերմունք են պարունակում, բայց կանոնադրության շրջանակում են:

Դու երեկ հայտարարում ես, որ էդտեղ մոդերություն չես անի էսինչ պատճառով: Ես իմ վրա եմ վերցնում ու անում եմ, թողնում եմ առողջ քննարկումը, որում այո՛, թե քո նկատմամբ որոշ հեգնական գրառումներ են մնում, թե՛ քո կողմից: Դրանից հետո դու ինչ-որ որոշում ես, որ իմ մոդերատորական գործողությունը պետքա ա սրբագրես, ու ջնջում ես նաև առողջ քննարկումը: Ենթադրե՞մ, որ պատճառը նաև էն ա, որ դու էդ բանավեճում պարտվել էիր ու հետքերն էիր մաքրում: Չէ, չեմ ուզում տենց բան ենթադրել, ավելի լավ ա հավատամ, որ առանց երկար խորանալու ես արել:

Կրկնեմ, որ կարող եմ բոլոր կետերի վրայով անցնեմ ու բացատրեմ ամեն մի որոշման պատճառը: Բայց դրանով որևէ կերպ չի արդարացվի քո՝ ամբողջ քննարկումը ջնջելը:
Կարծում եմ տարբերություն կա: Թեև իհարկե կարող էի էդ մասին չգրել: Բայց էդտեղ ես քեզ ոչ թե մեղադրել եմ հետքերը մաքրելու համար ջնջելում, այլ թեկուզ անտակտ, բայց փորձել եմ հասկացնել, որ բոլոր գրառումները ջնջելը կարող ա կողքից էդպիսի տպավորություն թողնի: