Chuk-ի խոսքերից
Ծլնգ ջան, ես ընդամենը քեզ հարց էի տվել, թե ինչու՞ ես իմ մոդերատորությունից հետո, որն ինքդ էիր խնդրել որ անեմ, որոշել սրբագրել:
Այո, քո սխալը իմ հետ չխորհրդակցելն էր:
Բայց դե չէիր խորհրդակցել, ջհանդամին: Ես ընդամենը քո հետ խոսում էի էն մասին, որ հաջորդ դեպքերում պետք է թիմային աշխատել:
Ասում էի, որ զգում եմ, որ քմահաճույքով ես մոդերավորել ու ուզում էի հասկանայի, հաջորդ դեպքերում տենց ես անելու, թե չէ:
Ասում էի, որ էս անգամ արածդ ջհանդամ: Չեմ պատրաստվում ոչ ետարկել, ոչ բան:
Հիշեցնեմ, որ դու ինքդ ջնջածդ գրառումները վերականգնեցիր՝ առանց տենց պահանջի ու որոշեցիր հրաժարվել մոդերատոր լինելուց: Մինչ դա հրաժարվել էիր թեման մոդերավորելուց ես էի արել:
Ուզում էի հասկանալ, թե անտերն իմ մոդերության ինչը չի գոհացրել:
Ես պատրաստ էի քննարկել և՛ Տրիբունի էդ գրառման նպատակահարմարությունը, և՛ Շինարարի գրառման:
Ինչքան էլ որ խիստ էի խոսում, ի՞նչ հուզական ֆոնի մասին է խոսքը:
Ըստ էության ուզում էի հասկանալ նույնն, ինչ էս թեմայում եմ ուզում հասկանալ: Ի՞նչ ենք համարում անընդոնելի, ինչը չէ:
Ու էս թեման սենց հանրային չէի սարքի, եթե մեր վերջին նամակագրությունից հետո չորոշեիր տեղեկացումով մոդերատորների մեջ էլի էս թեման բարձրացնեիր, չմոռանալով նշել որ իրանց կարծիքն ա հետաքրքիր, որտև իմ անաչառությանը չես վստահում: Ու էդ էն դեպքում, երբ մոդերատորների կարծիքը արդեն չէիր կարող իմանալ, որտև չկայիր էնտեղ: Ես էլ մի քիչ հախուռն ինձ պահեցի, ու ասեցի, լավ, քննարկել ես ուզում, արի բոլորի մոտ քննարկենք: Դու էլ մասնակցի: Ոչ հետևից խոսել լինի, ոչ բան: Ինչ կա ասենք իրար ճակատի, եթե էդքան ինձ անադեկվատ ու աչառու ես համարում, հիմնավորիր էստեղ, որ իմ մոդերությունը սխալ էր:
Էջանիշներ