Chuk-ի խոսքերից
Իմ ջնջածները որոշակի զրույցի մաս են եղել, հերթով կարող եմ ցույց տալ: Դրանց մի մասը ջնջելու ենթակա չէին: Բայց քո նյարդային վիճակը հաշվի առնելով դրանց մի մասը հատուկ ջնջել եմ, որ հնարավորինս հեռացված լինեն քո նկատմամբ հեգնական գրառումները, որոնք կրկնում եմ, իրականում հանգիստ կարող էին մնալ:
Թեմայում թողել եմ առողջ քննարկումը, որի մաս են կազմել նաև էն գրառումները, որոնք էլի քո նկատմամբ վերաբերմունք են պարունակում, բայց կանոնադրության շրջանակում են:
Դու երեկ հայտարարում ես, որ էդտեղ մոդերություն չես անի էսինչ պատճառով: Ես իմ վրա եմ վերցնում ու անում եմ, թողնում եմ առողջ քննարկումը, որում այո՛, թե քո նկատմամբ որոշ հեգնական գրառումներ են մնում, թե՛ քո կողմից: Դրանից հետո դու ինչ-որ որոշում ես, որ իմ մոդերատորական գործողությունը պետքա ա սրբագրես, ու ջնջում ես նաև առողջ քննարկումը: Ենթադրե՞մ, որ պատճառը նաև էն ա, որ դու էդ բանավեճում պարտվել էիր ու հետքերն էիր մաքրում: Չէ, չեմ ուզում տենց բան ենթադրել, ավելի լավ ա հավատամ, որ առանց երկար խորանալու ես արել:
Կրկնեմ, որ կարող եմ բոլոր կետերի վրայով անցնեմ ու բացատրեմ ամեն մի որոշման պատճառը: Բայց դրանով որևէ կերպ չի արդարացվի քո՝ ամբողջ քննարկումը ջնջելը:
Էջանիշներ