Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ, նորից, ես հիմա այդ գործիքները չունեմ, որ տեսնեմ ինչն ա շղթայական, ինչը՝ չէ։ Բայց ղեկավարականի թեմայում բերածս քո ջնջած գրառումներից ամենառաջինները ոչ մի շղթայի մաս էլ չէին ու ավելի մեղմ էին քան այս Տրիբունի գրառումը։ Ինչևէ, սա շեղում է այս թեմայի քննարկումից։ Ինչ էլ ջնջել ես, լավ ես արել, իմ տեսակետից Տրիբունի ասյ գրառումն էլ պիտի ջնջվեր, Շինարարի այն գրառումն էլ պիտի ջնջվեր (ի դեպ Շինարարին իմ արձագանքն էլ ես ջնջել, որը պիտի որ ակումբում լրիվ թույլատրելի լինի, չէ՞)։ Ու այդ ամբողջ զրույցի միակողմանի իրար չհասկանալու մեջ կծոցիները տարբեր ձևով էին ինտերպրետացիա լինելու, դրա համար իմ համար նորմալ էր լրիվ ջնջելը։
Դու ունեիր հնարավորություն տեսնելու: Ես քեզ մի քանի անգամ ասեցի, որ ցանկացած իմ ջնջած գրառումը կարող եմ հիմնավորել: Միանգամից կտրուկ հրաժարվելու փոխարեն նայեիր, ու ասեիր:
Շինարարին արձագանքդ, տեսականորեն, հա, կարող էի չջնջել: Բայց դա հերթական լարված գրառումն էր՝ իմ կարծիքով Շինարարի լրիվ նորմալ գրառմանը: Ու քո գրառման ու դրա արձագանքների ջնջելով հերթական անձնական հարթության շղթան փակեցի: