Chuk-ի խոսքերից
Երկու կողմ չեմ ասել: Պարզապես սկզբում սխալ հասկացա, թե որ գրառումների մասին ես խոսել:
Իհարկե թույլատրելի ա: Եթե նկատի ունես, թե էն նշածս գրառումներն ինչի՞ եմ ջնջել, ապա առաջարկում եմ նորից կարդալ: Դրանցից առաջինում (քո գրառումում) որոշակի բառերի առկայությունն է պատճառը: Գործ ունենք նորից շղթայական կապի հետ: Գրառմանդ էդ հատվածում դու արձագանքել էիր Տրիբունի վիրավորանքին (որն իր հերթին քո տված վիրավորանքի արձագանք էր), օգտագործել էիր նույն բառը: Դրա համար էլ ջնջվել է: Քանի որ էդ մասը ջնջվել է, ջնջվել են նաև դրան իմ ու Տրիբունի արձագանքները (իմ լրացուցիչ նաև նույն բառը, նաև վիրավորական այլ ձևակերպմամբ, թեկուզ ակամա, օգտագործելու համար): Եթե դու գրած էիր լինեիր սենց բան.
Ապա դա ջնջելը կլիներ սխալ:
Էստեղ մաքսիմում կարող ենք քննարկել, իմ տեսանկյունից, ամբողջ պարբերություն ջնջել-չջնջելը, կոնկրետ բառ ջնջել-չջնջելու փոխարեն: Բայց համարում եմ, որ նման դեպքերում նորմալ ա ամբողջ պարբերությունը ջնջել:
Իսկ ինչ-որ գրառման մեջ հեգնանքով ասելը «հա, էդ մենակ դու Դեմոյանը գիտեք», լրիվ նորմալ ա: Ինչքան էլ հասցեատիրոջը տհաճ լինի:
Սա իմ տեսակետն ա: Այլ տեսակետները սիրով կլսեմ:
Էջանիշներ