User Tag List

Էջ 21 21-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021
Ցույց են տրվում 301 համարից մինչև 313 համարի արդյունքները՝ ընդհանուր 313 հատից

Թեմա: Մի կոնֆլիկտի ու գրառման քննարկում

  1. #301
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ` էդ մանրուքներն էական չեն` բուն տեղեկացումն ա հրապարակվել, թե կոնֆլիկտի հիմք հանդիսացող գրառումը: Էությունը դրանից չի փոխվում: Ամեն դեպքում մարդը գուցե հոգեբանորեն հեչ պատրաստ չի, հավես կամ ժամանակ չունի էս պահին իր հետ կապված նման հրապարակային քննարկման ականատես լինելու, դե, բնականաբար, նաև մասնակցելու, քանի որ երբ իր հետ կապված ինչ-որ բան են քննարկում, չի կարող զուտ դիտորդի դերում լինել: Կարծում եմ` մարդը դրա իրավունքն ունի: Ստացվում ա, որ սրանից հետո տեղեկացում անելիս պետք ա զգույշ լինել, որ գլխիդ պատմություն չդառնա հրապարակային դատ ու դատաստանի տեսքով: Չգիտեմ, ես սա արդար չեմ համարում: Լավ կլինի` ղեկավարման գրասենյակում էս հարցն առանձին քննարկենք:
    Պատրաստ չի, թող չմասնակցի: Ինձ կարևոր ա իմանալ էդ հարցով ակումբցիների կարծիքը, իսկ դա անհնար ա առանց իրա (հակառակ) տեսակետը ներկայացնելու անել: Ան, ի՞նչ մի ընկար թակարդը: Հազար ներողություն իհարկե:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #302
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    նեղվել ա, փիս...
    Համ գիտեք` նեղվում ա/նեղվել ա, համ էլ հա բզում եք: Որպես ի՞նչ, էլի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #303
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատրաստ չի, թող չմասնակցի: Ինձ կարևոր ա իմանալ էդ հարցով ակումբցիների կարծիքը, իսկ դա անհնար ա առանց իրա (հակառակ) տեսակետը ներկայացնելու անել: Ան, ի՞նչ մի ընկար թակարդը: Հազար ներողություն իհարկե:
    Արտ, ի՞նչ թակարդ: Ճիշտն ասած` ես հենց սկզբից էլ, որ իմացա` առանց իրա հետ համաձայնեցնելու ա արվել, զարմացա ու նորմալ չհամարեցի երևույթը:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (06.07.2018)

  5. #304
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, ի՞նչ թակարդ: Ճիշտն ասած` ես հենց սկզբից էլ, որ իմացա` առանց իրա հետ համաձայնեցնելու ա արվել, զարմացա ու նորմալ չհամարեցի երևույթը:
    Լավ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #305
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ափսոս, հայալեզու գրադարանը էս պահին անհասանելի ա ինձ, որ կոնկրետ մեջբերեմ: Հակոբ Պարոնյանի Առտնին տեսարաններում մի փայլուն սկեչ կա, երկու տեգրակիներ վիճում են, թե ով ումից առաջ կսեպվի, քանի որ աղախինը սուրճը մատուցելիս սուբորդինացիան խախտել ա, ու սկեսուրը փորձում ա հանդարտեցնել կրքերը, զի չի ուզեր տունին մեջ ատանկ խոսակցություններ, ու հարսների ուշադրությունը սևեռել իր վարտիքների վրա, որ մնացին լվանալու: Չգիտեմ խի հիշեցի: Հա, հիշեցի, թարգեք հա, ավելի լավ ա կոռուպցիոն բացահայտումներից մի բան ասեք, կամ թեկուզ վարտիքներից:

    Մի խոսքով, ուզում էի ասեմ, մի նորմալ բան գրեք կարդանք, հետո մտածեցի՝ հիմի կասեն մեր նեղ սրտին, Շինարարի կարմիր տրուսիկին, տենց հասա Պարոնյանի երկու անհաշտ ներերու սկեսրոջ անլվա վարտիքներին:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.07.2018), Արէա (06.07.2018), Վիշապ (06.07.2018), Տրիբուն (06.07.2018)

  8. #306
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման քննարկելու մասով.
    Հիանալի գաղափարա:

    ՈՒ չեմ գտնում, թե Չուկը պետք է Ծլնգի կարծիքը հարցներ այն բացելուց առաջ:
    Ծլնգն ինքն էր առաջարկել այն քննարկելի դարձնել ղեկավարականում, Չուկն էլ ավելի լայն լսարանա ընտրել:
    Ի՞նչ խնդիր կա:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #307
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ գիտեք` նեղվում ա/նեղվել ա, համ էլ հա բզում եք: Որպես ի՞նչ, էլի:
    եսի՞մ... հավես ա .... sorry

  10. #308
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ քեզ հետ եմ…

    Համ էլ հերիք ա մալյառներին կպնեք. եկեք մալյառի փոխարեն ասենք սապոժնիկ…
    Ես դեմ եմ: Իմ պապիկիս եղբայրը կոշկակար էր, մի հրաշք ուստա

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (06.07.2018)

  12. #309
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. թեման նախնական նպատակից շեղվելու պատճառով փակվում է: Կամ կմաքրվի ու կվերաբացվի, կամ էլ պարզապես էսպես կմնա, որոշ ժամանակ անց ակումբցիներին կներկայացնեմ էն դասերը, որոնք քաղվել են կոնֆլիկտից ու էս քննարկումից: Բոլորին շնորհակալություն մասնակցության համար: Ներողություն, որ ինքս էլ մասամբ նպաստեցի անձնական հարթության անցնելուն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (06.07.2018), Sambitbaba (06.07.2018), Շինարար (06.07.2018), Տրիբուն (06.07.2018)

  14. #310
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քանի որ թեման փակվեց մեջը իմ նկատմամբ լիքը անձնական հարթակի գրառումները մնալով ու առանց ինձ հնարավորություն տալու արձագանքելու Չուկի ներկած թյուր պատկերին, համարում եմ, որ իրավունք ունեմ արձագանքել այստեղ։ Սա shit stirring չի, ոչ մեկին չեմ կպնում, բայց չեմ համաձայնվելու Չուկի ասած-արածների հետ՝ առանց անձնականի անցնելու։ Սրա մեջ չկա աբիժնիկություն, սենսիթիվ կամ խոցելի լինել, մեծամտություն կամ ինքնասիրահարվածություն։ Այստեղ խոսքը միայն ու միայն արդարության մասին է, որ ներկայացվի պատկերի բոլոր կողմերը։

    @Chuk, եթե համարում ես որ հետագա զրույցը աննպաստավոր է, խնդրում եմ այս գրառումն էլ տեղափոխել փակված թեմա։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեման քննարկելու մասով.
    Հիանալի գաղափարա:

    ՈՒ չեմ գտնում, թե Չուկը պետք է Ծլնգի կարծիքը հարցներ այն բացելուց առաջ:
    Ծլնգն ինքն էր առաջարկել այն քննարկելի դարձնել ղեկավարականում, Չուկն էլ ավելի լայն լսարանա ընտրել:
    Ի՞նչ խնդիր կա:
    Ասեմ ինչն է խնդիրը։ Չուկը իմ մոդերական ուղարկած տեղեկացման տեքստով հանդերձ ստեղծում է թեմա, որտեղ գրում է, որ ես իր նկատմամբ պրետենզիաներ ունեմ՝ անվան մեջ նշելով, որ թեման կոնֆլիկտի ու գրառման մասին է, ոչ թե զուտ գրառման։ Սա արդեն իսկ խեղաթյուրում է ստեղծում, քանի որ իմ տեղեկացումը զուտ գրառման մասին էր, ու տեղեկացմանս տեքստը այդպես ներկայացնելով հանում է այն կոնտեքստից։ Հետո թեմայում ճշտեցումներ է մտցնում, որ կուզի քննարկել հենց գրառումը՝ ջնջել այն թե չէ, հետո ավելի ուշ ասում է, որ թեման իմ ու իր տարաձայնությունների մասին է, ու որ այդտեղ տեղեկացումը դեր չի խաղում։ Իսկ երբ ասում եմ, որ արդարացի չի առանց ինձ հարցնելու սենց թեմա բացելը իմ տեղեկացման տեքստով ու թույլատրել, որ մեջն ինձ կլյաուզնիկության ու աբիժնիկության (սենսիթիվության, խոցելիության) մեջ շարունակաբար մեղադրեն, անձնական նամակաից կտոր ա դնում, որտեղ ես ասել եմ «կարող ես քննարկել ուրիշների հետ, ես դեմ չեմ»՝ դրանով իր կարծիքով արդարացնելով այդ թեմայի այդ տեսքով բացումը։

    Իմ ու Չուկի միջև տարաձայնության կորիզը սա էր․
    Չուկը այդ թեմայում ջնջել էլ շատ գրառումներ, բայց թողել էր այդ մեկը, համարելով դա նորմալ։ Ես համարում էի, որ Չուկի լիքը ուրիշ բաներ ջնջելու ֆոնին, դա էլ պիտի ջնջվեր։

    Երբ ես տեղեկացմամբ ուղարկում եմ այդ գրառումը ղեկավարական, մոդերատորները հնարավորություն ունեն տեսնել Չուկի այդ թեմայում ջնջածները (հատ առ հատ իր ջնջածները ցիտել էի ղեկավարականի մի թեմայում) ու ըստ այդմ գնահատել նաև այդ մի գրառման թողնելու արդարացիությունը։ Իսկ երբ այդ տեղեկացումս բերվում է ընդհանուր ակումբ, այդ մի գրառումը ուրիշ ջնջված գրառումների ֆոնին գնահատելու հնարավորությունը չի տրվում, ու դա չի կարող համարվել իմ ու իր միջև տարաձայնությունների քննարկում։ Այդ թեման այդ տեսքով բացելը դիտվելու էր և դիտվեց որպես իմ աբիժնիկություն, կլյաուզնիկություն, հլը մի հատ էլ Չուկի վրա բոչկա գլորել։ Սա խեղաթյուրեց ամբողջ թեման ու նաև սրանով էլ չի կարող համարվել իմ ու Չուկի տարաձայնությունների քննարկում։

    Երբ ես իրեն նամակում ասել եմ, որ դեմ չեմ որ ինքն ուրիշների կարծիքը հայցի, դա չի նշանակում, թե թույլտվություն եմ տալիս իմ տեղեկացման հիման վրա տարաձայնությունների մասին խնդիրը կոնտեքստից պոկել ու դնել գրառման քննարկման քողակավորմամբ, բայց հետն էլ նշել, որ իր նկատմամբ պրետենզիա ունեմ (իմ պրետենզիան իր նկատմամբ, ինչպես ասեցի, կոնկրետ մի գրառման հետ չէր կապված)։ Եթե ինքը ուզում է քննարկել այդ մի գրառման ակումբում լինել-չլինելը, դրա հետ էլ խնդիր չունեմ, բայց․
    • պետք չի անունը դնել թե դա մեր տարաձայնությունների մասին է, ու որ դա իմ տեղեկացման հետ կապ չունի՝ ընդգրկելով իմ տեղեկացման տեքստը;
    • թեման բացելուց կոնկրետ շեշտ արա, որ թեման հենց այդ գրառման մասին է, քանի որ եթե քննարկվում է այդ գրառումը, ապա պրետենզիաների գոյությունը երկրորդական է;
    • որպես թեման բացող ադմին, փորձիր հորդորներով ու մոդերական միջամտություններով թեման պահել բուն գրառման շուրջ՝ չթողնելով որ այն անցի անձնական հարթակ՝ ում անձն էլ որ չլինի։

    Սրանցից ոչ մեկը չի արվել, ու երբ ես եմ փորձում այդ խեղաթյուրված պայմաններում հավասարակշռություն ստեղծել, նաև փորձելով հիշողությամբ բերել Չուկի այլ ջնջածները ու անընդհատ քննարկումները հետ գրառման մասին բերելու․
    • Չուկը առանց հասկանալու, թե իմ ասածը իր որ ջնջած գրառման մասին է, ինձ ստող է անվանում, հետո էլ ինձ մեղադրում աջափ-սանդալ սարքելու մեջ
    • Չուկը այդ ուրիշ ջնջված գրառումների մասին քննարկումները առանձնացնում է ուրիշ թեմա, սրանով իսկ այդ մի թեման զրկելով «տարաձայնությունների մասին» թեմա կոչվելու իրավունքից
    • Այս ստեղծված պայմաններում, բոլորին թվում է, ինչպես և պիտի սպասվելի լիներ, որ ես անում եմ կլյաուզնիկություն ու աբիժնիկություն, ինչի դեմը Չուկը ոչ միայն չի առնում, այլ նաև ինձ ակնարկով սաստում է, որ իմ արածները հակառակ էֆեկտն են թողնում

    Սա՛ է խնդիրը։ Եթե ոչ մի բանի քննարկելու խնդիր էլ չունեմ, ու ոչ մի ծածուկ բան էլ չեմ արել, բոլոր մոդերական գործողություններս էլ բոլոր ձևորով ներկայացրել ու քննարկել եմ։ Տո դեմ չեմ որ Չուկը մեր նամակագրությունն ամբողջ ծավալով դնի բա ակումբ։ Բայց այս աստիճանի իրողությունների խեղաթյուրման հետ խնդիր ունեմ, այո՛։ Ու էլի վերջում ես եմ մեղավոր դուրս գալիս «Ծլնգ հա Ծլնգ» բազարներ բացելու մեջ ու դառնում ընդհանուր տշվելու գնդակ։

    Կարճ․ Չուկի արածը համարում եմ, որ սիրուն չի, ոչ միայն ադմինական տեսնկյունից, այլ նաև մարդկային։ Ու էլ ավելի սիրուն չի իմ թեմայի հավասարակշռության վերականգման ուղված քայլերը անվանել «թակարդ գցել»՝ նորից տեսնելով միայն իր երևակայության մեջ գոյություն ունեցող ենթատեքստեր։

    Ու ամբողջ տխրությունն այն է, որ էս ա ես նորից մեղադրվելու եմ «sore looser»-ության մեջ, որ «պարտվեցի», քանի որ ակումբը համարեց, որ այդ գրառումը ջնջել պետք չի, ու ես չեմ կարողանում դա նորմալ ընդունել, այլ հավելյալ shit stirring եմ անում։ Էհ, ինձ էլ կմնա միայն տխուր ժպտալ․․․

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.07.2018), LisBeth (06.07.2018)

  16. #311
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    @Ծլնգ ջան, թեման ամենասկզբից դու ես անձնակացրել, ինչպես անընդհատ անձիդ մեջտեղ գցելով, էնպես էլ շարունակաբար բոչկա գլորելով իմ վրա։ Կուլմինացիան այս գրառումդ է, նաև վստահ եմ, որ տեղեկացմանդ նպատակն էր դա, տեղեկացում, որը պետք է ադմինիստրացիայում կոնֆլիկտ ստեղծեր իմ նկատմամբ, երբ դու ինքդ արդեն էնտեղ չէիր, որը ես բերեցի հրապարակային դաշտ, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի ու նաև ակնհայտ լինի, որ ես թաքցնելու բան չունեմ։ Սա ի թիվս նրա, որ իսկապես ուզում էի լսել այլոց կարծիքը ու դա իմ համար խիստ արժեքավոր եղավ, ինչի համար անկեղծ շնորհակալություն։Այս երկու գրառումները հեսա կտեղափոխեմ համապատասխան թեմա։ Դրանցում արդոն բոլորս էլ արտահայտվել ենք, ու շարունակելը անիմաստ է։ Մարդիկ թե քո գրածները կարող են կարդալ, թե իմ ու եզրահանգումներ անել։

    Ի դեպ նամակից հրապարակված հատվածը տասը րոպե հետո հանել էի, որտև ամեն դեպքում նամակի հատված էր։ Ի տարբերություն քեզ, որ հասցրել ես իմ նամակներից կոնտեքստից կտրած ու կիսատ հատված հրապարակել, որին արդեն արձագանքել եմ ու ցույց տվել, որ ամբողջականում այլ բան եմ ասել։ Խոսքը իմ նամակներից էն մասի մասին է, որ ասել էի՝ բացատրող լինեիր, կբացատրեիր։ Դու դա դրել էիր, իբր ես դրանով ասել եմ, որ չեմ ուզում լսել բացատրություն, մինչդեռ ստորակետից հետո գրել էի. «բայց եթե ուզում ես բացատրել, մտիր, թեմայում բոլորի մոտ բացատրիր։ ես լսել կարող եմ»։ Հիշեցնեմ, որ էդ նամակն էն ժամանակվա էր, որբ դեռ մոդերատոր էր։

    Ինչ որ է։ Ես այս միջադեպից իմ հետևությունները քաղել եմ։

    Քեզ անկեղծ շնորհակալ եմ ակումբին տրամադրածդ ժամանակի համար։ Մոդերատորության ընթացքում դու հրաշալի արեցիր բաժինն ակտիվացնելու, թեմաները ըստ դարակների շարելու գործը։ Ինչի համար ևս շնորհակալ եմ։

    Մեր ցանկացած տարաձայնություն չի նշանակում քո նկատմամբ վատ վերաբերմունք կամ լարվածություն։

    Համոզված եղիր, որ ակումբցիներն էլ քեզ շարունակելու են ընդունել էնպիսին, ինչպիսին կաս։ Եթե քեզ վատ վիճակի մեջ դնող եղել է, ապա դա եղել ես միայն դու։ Բայց նույնիսկ դրանից հետո քո նկատմամբ չկա վատ վերաբերմունք։

    Ակումբցիներից ոմանց. եթե կարծում եք, որ իմ արածը տգեղ էր, ապա շատ լավ։ Ես ձեր կարծիքը հարգում եմ։ Բայց ես սա զգացել եմ որպես անհրաժեշտ քայլ ու թեման ապացուցեց, որ լիքը մարդիկ ասելիք ունեին։ Հաջորդ քայլն իմն ա. կկարողանամ լսել այդ լսելիքը ու դա վերածել գործի, թե չէ։

    Կարծում եմ ակումբն ինչ-որ իմաստով ռեստարտի կարիք ունի, էդ թվում մոդերավորման թափանցիկության, մոդերատորների անաչառության վերագնահատման, ակումբցիների ձայնը լսելի դարձնելու, նորեկների համար ավելի հեշտ ու անաղմուկ մուտք ապահովելու և այլ հարցերում։

    Ներողություն այն լարվածության համար, որ բերեց այս թեման։ Ես համոզված եմ, որ դա կարող ենք հաղթահարել։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (06.07.2018)

  18. #312
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վերջին երկու գրառումները տեղափոխվել են «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայից։ Եթե որևէ մեկը սրանց մասին մեկնաբանություն ունենա գրելու այլ թեմայում, ես արգելել չեմ կարող։ Բայց պետք է խնդրեմ ձեռնպահ մնալ։ Ամեն դեպքում որևէ նման գրառման ես այլևս չեմ արձագանքելու։

    Արձագանքս լինելու է բացառապես թեմայից քաղած դասերի մասին, որը չեմ շտապում անել, քանի որ վերլուծելու, մտածելու շատ նյութ եմ ստացել։ Բայց շատ չեմ էլ ուշացնի։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #313
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական.
    Խնդրահարույց թեման մի թեթև էլ ա մոդերավորվել: Այս թեմայում մեջբերված @Տրիբուն -ի գրառման մեջից ջնջվել է ռուսերեն հայհոյական բառն ու վիճահարույց պարբերությունը: Թեմայից ջնջվել են նաև @Շինարար -ի գրառումն ու դրան արձագանքները: Ջնջվել ու խմբագրվել են ևս մի քանի գրառումներ: Չեմ բացառում, որ միևնույն է մնացել են գրառումներ, որոնք կարող են վիճելի լինել: Դրանց մասին կարող եք տեղեկացնել:

    Սա կարող է թվալ ուշացած կամ ձևական քայլ: Իսկապես կարող է: Ի վերջո դրանք արդեն կարդացել են թերևս բոլոր ակտիվ ակումբցիները, դրանց մի մասը պատճենված են էս թեմայում: Բայց ես համարում եմ, որ դա պետք է արվեր՝ էս քննարկումից հետո, ցույց տալու համար նաև թե ինչ հետևություններ են քաղվել:

    Ես համարել ու համարում եմ, որ նման տիպի համեմատությունները վիրավորական չեն: Թեմայում արտահայտվողներից շատ քչերն ասեցին, որ այդ գրառումը պետք է հեռացվեր: Սակայն մեծ մասի մոտ կարմիր թելով գնում էր էն միտքը, որ քանի որ Տրիբունն է ասել, իսկ Տրիբունին բոլորս գիտենք, ապա պետք է հասկանանք: Սա նշանակում է, որ, ի տարբերություն ինձ, մեծ մասը նման գրառումը համարում են անընդունելի: Էդ դեպքում իրականում կարևոր չի, թե ով է անողը: Պատահական ընթերցողը չպետք է իմանա, ով է Տրիբունը: Հասցեատերը անպայման չի, որ Տրիբունի հետ լինի էն հարաբերությունների մեջ, որ դա ընդունելի լինի:

    Այսուհետ ես փորձելու եմ առավել ուշադիր լինել անձնական հարթության գրառումներին: Փորձելու եմ դիտել կողքի աչքով, չվերցնել իմ վրա ու որոշել, ես նման գրառումից կվիրավորվեի՞, թե՞ չէ, այլ խնդրին նայել ավելի գլոբալ: Թեման խմբագրելիս, երբ ես բազում գրառումներ եմ ջնջել, ջնջել եմ նրանք, որոնք համարել եմ, որ կարող է խոցելի լինեին: Սրանք էդպիսին չեմ համարել: Սխալվել եմ: Իհարկե հարցը կարող էր շատ ավելի հեշտ լուծվեր, եթե Ծլնգը ինձ պարզապես տեղեկացներ այդ գրառումների մասին, ասեր իր կարծիքը, որի փոխարեն նախընտրեց գնալ այլ ուղով: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ու կարող է էսպես ավելի լավ եղավ, խորքային խնդիրներ դուրս եկան աշխարհ:

    Ամեն դեպքում ես չեմ ուզում, որ ակումբը դառնա չոր ու ցամաք քննարկման տեղ: Անձնական հարթության նման խնդիրների դեպքում հետայսու կվարվենք հետևյալ կերպ. եթե կա կատակային կամ ոչ կատակային ոճի, բայց անձնական հարթության նման գրառում, որը հասցեատիրոջը դուր չի գալիս, ապա խնդրում եմ, որ հասցեատերը դրա մասին տեղեկացնի: Խոսքը այն գրառումների մասին է, որոք մոդերատորները չեն ջնջել, համարել են թույլատրելի:

    Այդ տեղեկացումը չի հրապարակայնացվելու: Սա ի սկզբանե ասեմ: Այս թեման հրապարակայնացված տեղեկացում չի, այլ լրիվ այլ պատմություն: @Ծլնգ -ի հետ նոր վեճեր չառաջանալու համար շատ չեմ խորանալու այդ թեմայի մեջ, բայց կարճ ասեմ, որ այս թեման նախ տեղեկացման պատճեն չէր, այլ տարբեր զրույցների, քննարկումների ու նաև տեղեկացման ամփոփում, երկրորդ որևէ կերպ չէր նշվել որ սա տեղեկացման հիման վրա է, երրորդ այն շարքային տեղեկացում չէր, այլ մոդերատոր ու ադմինի տարաձայնության քննարկում էր (որն ի դեպ հրահրել էր Ծլնգը իր այն տեղեկացումում, որի պատճենը չի այս թեման), և չորրորդ մեր նամակագրության ժամանակ Ծլնգն ինքն էր ինձ ուղղորդել հարցնել այլոց կարծիքը՝ ասելով, որ այս հարցում ես անկողմնակալ չեմ ու համոզվելու համար կարող եմ հարցնել այլոց կարծիքը: Այս երկար պարբերությունը գրում եմ նրա համար, որ ոչ մեկը մտահոգություն չունենա, որ «անձնական գաղտնիք» է բացվելու:

    Ինչ ենք անելու նման գրառումների տեղեկացման դեպքում. ջնջելու ենք անձնական հարթության այդ գրառումները ու գրառման հեղինակին նամակով զգուշացնենք, որ այսուհետ տվյալ մասնակցի հետ այդ ոճով չխոսի, քանի որ վերջինս կամ մենք այդ ոճը չենք ընդունում: Կրկնման դեպքում, տուգանելու ենք ու ջնջենք: Եվս մեկ անգամ կրկնվելու դեպքում՝ արգելափակենք:

    Առայժմ այս տարբերակն եմ ընտրել մի կողմից կոլորիտը չկորցնելու համար, մյուս կողմից նրա համար, որ դրա զոհը չդառնան կոլորիտը չընդունողները:

    Ակումբում մոդերավորումը թափանցիկ դարձնելու, իմ ազդեցությունը քչացնելու կամ բոլորովին բացառելու (ընդհուպ մտորում եմ մոդերավորումից ընդհանրապես հրաժարվելու մասին), հնարավորինս բոլորիս համար հարթակը չպարտադրող ու առանց վիրավորանքների դարձնելու համար այլ մտորումներ էլ կան, որոնց մասին կխոսեմ ավելի ուշ:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 07.07.2018, 00:37:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.07.2018), ivy (07.07.2018), Lion (07.07.2018), Mr. Annoying (07.07.2018), Sambitbaba (07.07.2018), _Հրաչ_ (07.07.2018), Արէա (07.07.2018), Գաղթական (07.07.2018), Ծլնգ (07.07.2018), Տրիբուն (07.07.2018)

Էջ 21 21-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •