Mephistopheles (06.07.2018), Բարեկամ (06.07.2018), Ծլնգ (06.07.2018)
Ծլնգ (06.07.2018)
Chuk (06.07.2018)
Ծլնգի ասելով ինքը չի նեղվում... չէ՞ @Ծլնգ...
Ուֆ, գնամ հանգիստ քնեմ, ընկեր։ Ես էլ առավոտից գիտեմ վիրավորվել ես ինձնից, տեղս չեմ գտնում։
Պաչիկ բոլորին։ Ասեմ, որ սաղիդ սիրում եմ։ Ավել պակասի համար կներեք։ @ivy, քեզ կոնկրետ խնդրում եմ խիստ չդատել։
Ես մեղավոր չեմ, որ Ակումբը իմ միակ վիրտուալ հարթակն ա, երեւի դրա համար էլ մեկ-մեկ խառնում եմ ալիքները։
Այ տղա @Լիոն, հերիք ա փղերիդ հավայի վրես քշես .... հասկացար ինչ եմ ասում։
Բարեկամ (06.07.2018)
Եթե էս թեման պիտի սենց անձնական մակարդակի իջնի ու հետն էլ հող դառնա հերթական ձեռառնոցիին, կարծում եմ, իմաստ չունի բաց պահել։
Կարծում եմ` էդ մանրուքներն էական չեն` բուն տեղեկացումն ա հրապարակվել, թե կոնֆլիկտի հիմք հանդիսացող գրառումը: Էությունը դրանից չի փոխվում: Ամեն դեպքում մարդը գուցե հոգեբանորեն հեչ պատրաստ չի, հավես կամ ժամանակ չունի էս պահին իր հետ կապված նման հրապարակային քննարկման ականատես լինելու, դե, բնականաբար, նաև մասնակցելու, քանի որ երբ իր հետ կապված ինչ-որ բան են քննարկում, չի կարող զուտ դիտորդի դերում լինել: Կարծում եմ` մարդը դրա իրավունքն ունի: Ստացվում ա, որ սրանից հետո տեղեկացում անելիս պետք ա զգույշ լինել, որ գլխիդ պատմություն չդառնա հրապարակային դատ ու դատաստանի տեսքով: Չգիտեմ, ես սա արդար չեմ համարում: Լավ կլինի` ղեկավարման գրասենյակում էս հարցն առանձին քննարկենք:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Jarre (07.07.2018)
Մոտ 400 գրառում 2 թեմաներում )))
Երբ Ծլնգի մոդերատորությունը վայր դնելու լուրը կարդացի, մտքովս անցավ, որ ահագին ադիբուդի պետք կլինի, բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ սենց բազմահատորանոց գիրքա դառնալու..
Թեմայի մասով.
Այո՝ գրառումը համարում եմ հեգնական/ծաղրական, բայց առանձին ջնջվելու համար ոչ պիտանի:
Ընդհանրապես էդ թեմայի տոնն ի սկզբանե պետք է կարգի հրավիրվեր:
Զրույցը դզել-փչելուց հետո, ճիշտն ասած, հետ չեմ գնացել ստուգելու, թե ինչնա ջնջվել, ինչը մնացել, բայց դա նախքան մոդերատորական միջամտությանն էի կարդացել ու, ըստ իս, դրա բոլոր մասնակիցներն էլ (հատկապես՝ Տրիբունն ու Ծլնգը) չափն անցել էին:
Տրիբունը հլա մի կողմ:
Հատկապես զարմանալի էր բաժինը մաքուր պահելու կոչերով հայտնի նորանշանակ մոդերի ու ադմինի ներգրավվածությունը:
Ընդհանրապես Ակումբում ինձ համար անընդունելի մի քանի տենդենց կա, որոնցից 2-ը էս թեմայի շրջանակներում են:
1.Հայհոյանքների օգտագործում: Սրա դեմ բազմիցս արտահայտվել եմ ու, ինչքան հասկանում եմ, հանգուցյալ կանոնադրությունն էլ էր դա արգելում, բայց դե ահագին մարդ աջ ու ձախ հայհոյումա ու սա լրիվ նորմալա դարձել ոնց-որ:
2.Քննարկման մեջ, դիմացինի հետ անհամաձայնության դեպքում, կողմերից մեկը կամ միանգամից երկուսն էլ կարող են բուն թեմայից անցում կատարել դիմացինի անձը քննարկելու, հեգնելու/ծաղրելու ու սա էլ լրիվ նորմայի մեջ է դիտարկվում էնքանով, որ շատ դեպքերում ընդհանրապես մոդերատորական միջամտության չի էլ արժանանում:
Բայց էս ամենից բացի մի հարց էր վաղուց մոտս առաջացել ու սա երևի ամենահարմար թեմանա դա տալու համար:
Ակումբում գոյություն ունի «Բանավեճերի ակումբ» անվանումով մի ամբողջ բաժին, որը դատարկա կամ գոնե ես չեմ տեսում դրա պարունակությունը:
Էդ բաժնի գոյության իմաստը ո՞րնա..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Chuk (06.07.2018), Sambitbaba (06.07.2018), Ուլուանա (06.07.2018)
Բարեկամ (06.07.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ