Կարո՞ղ եք բացատրել, թե ի՞նչն ա «Տրիբունի գրառումների նկատմամբ հաստ կաշի եք ձևավորել»-ի մեջ վիրավորական։ Հաստ կաշի ունենալը նշանակում է անխոցելի լինել, այսինքն Տրիբունի ասածները ձեր կաշին չեն ծակում՝ ձեր կաշին անխոցելի է դրանց նկատմամբ։ Ու սա ինձ բաում են ասել, որ Տրիբունի ասածների պետք չի ուշադրություն դարձնել, Տրիբունն ա էլի, տրիբունական կատակ և այլն․․․ է չեղա՞վ որ կա Տրիբունի կծոցիների նկատմամբ հաստ կաշվի ֆենոմեն ակումբում։ Իդեպ ասեմ, որ այդ նույն ժամանակ էլ Մեֆը ասել էր որ պետք չի «thin skin» լինել, բա դրա՞ մեջ ինչու վիրավորանք չարձանագրեցինք իմ «սենսիթիվ» հոգու նկատմա՞մբ։
Այնուամենևին, եթե ինչ որ մեկին վիրավորել կամ խոցել եմ այդ «հաստ կաշվի» մասին բարձրաձայնելով, ապա ներողություն եմ խնդրում․ ես դա ասել եմ միմիայն «Տրիբունի կծոցիներից անխոցելի մարդիկ» իմաստով։ Ու իմ իմանալով, «հաստ կաշի» հենց նշանակում է «դիմացկուն», «անխոցելի», ինչ-որ իմաստով նաև՝ «առողջ»։ Նույնն էլ «thick skin» է նշանակում, ի հակադրում «thin skin»-ի, որը կնշանակեր «սենսիթիվ», «չափից ավել զգայական»։
Էջանիշներ