Հա, ապեր, իրոք կա իրավաբանության մեջ էդ խնդիրը, քանի որ կան ոչ միանշանակ իրավիճակներ:
Կոնկրետ այս դեպքում ես երկու կողմին էլ նկատողություն կանեի:
Միաժամանակ Տրիբունին համառորեն կխնդրեի, որպես ձևականորեն կոնֆլիկտի սկզբնավորող, հետագայում ավելի պակաս էմոցիոնալ գրել, հաշվի առնել, որ ֆորումում տարբեր տիպի մարդիկ են հավաքված, որ հաճախ հնարավոր է չգնահատեն իր սուր, դիպուկ, սահմանի վրա գտնվող հումորային նկատառումներն ու ձևակերպումները, իսկ Ծլնգին էլ դիտողություն կանեի այն բանի համար, որ, փոխանակ դիմի մոդեռատոռին ու սպասի նրա արձագանքին, ինքնապաշտպանության է դիմել՝ խախտելով ակումբի կանոնադրությունը: Վերջում էլ ընդհանուր կոչ կանեի ֆորումն ընկալել որպես ուղղակի լավ ժամանակ անցկացնելու, տարբեր մարդկանց հետ շփվելու ունիկալ մի հարթակ ու թեթև վերաբերվել այս ամենին![]()
Էջանիշներ