Ուլուանա-ի խոսքերից
Կարծում եմ` էդ մանրուքներն էական չեն` բուն տեղեկացումն ա հրապարակվել, թե կոնֆլիկտի հիմք հանդիսացող գրառումը: Էությունը դրանից չի փոխվում: Ամեն դեպքում մարդը գուցե հոգեբանորեն հեչ պատրաստ չի, հավես կամ ժամանակ չունի էս պահին իր հետ կապված նման հրապարակային քննարկման ականատես լինելու, դե, բնականաբար, նաև մասնակցելու, քանի որ երբ իր հետ կապված ինչ-որ բան են քննարկում, չի կարող զուտ դիտորդի դերում լինել: Կարծում եմ` մարդը դրա իրավունքն ունի: Ստացվում ա, որ սրանից հետո տեղեկացում անելիս պետք ա զգույշ լինել, որ գլխիդ պատմություն չդառնա հրապարակային դատ ու դատաստանի տեսքով: Չգիտեմ, ես սա արդար չեմ համարում: Լավ կլինի` ղեկավարման գրասենյակում էս հարցն առանձին քննարկենք:
Էջանիշներ