Ուլուանա-ի խոսքերից
Հա, ես էլ եմ կարծում, որ հնարավոր չի նման քննարկում ունենալ` առանց անձը քննարկելու: Ու դրա համար Լիզբեթի մեղադրանքներն ինձ համար անհասկանալի են էս իրավիճակում: Իսկ թե ինչքանով ա անձի քննարկումը ոչ կոռեկտ` երբեք չեմ հասկացել, երբ քննարկումն ընթանում ա Ակումբում կոնկրետ դրսևորած գործողությունների ու դրանց հետևանքով ակնհայտ դարձած հատկանիշների ու հակումների շուրջ: Այլ հարց ա, եթե մարդու անձնական կյանքը քննարկվեր, որը, բնականաբար, ֆորումային քննարկումների հետ կապ չունի: Իսկ Ակումբի շրջանակներում դրսևորված անձն, իմ խորին համոզմամբ, քննարկման ենթակա ա ճիշտ էնքանով, ինչքանով ֆորումում բացված ցանկացած թեմա:
Էջանիշներ