Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Իրականում մոտս շատ վաղուց ցանկություն կար մոդերավորման սխալ լինելու մասին բողոքներից մեկը դարձնել հանրային քննարկման առարկա, առիթից օգտվեցի, որ թեման վերաբերում էր մարդու, ով ավելի թափանցիկ մոդերավորման ջատագով է, կարծես թե։ Սրա ընթացքից կախված շատ բան կարող է վերանայվել։

Իհարկե կարևոր է նաև կոնկրետ էս հարցում ակումբցիների կարծիքն իմանալն էլ։

Բայց մի հարց ինձ մեկ է տանջում է։ Դու ո՞նց էիր իմանալու մյուս մոդերների կարծիքը, եթե եղել ես ղեկավար կազմում ու գիտես, որ հարցի քննարկումը ղեկավարման վահանակից դուրս չի գալիս։ Գրառման ջնջված լինել-չլինելո՞վ։ Է կարող ա ես միանձնյա որոշեի ջնջել, կամ հակառակը՝ էդ թեմայից արագ պրծնելու համար։
իմանալն էր, բայց ոչ իմանալս, Չուկ ջան․․․ թե վերջում ինձ էլ մի բան հասներ՝ լավ կլիներ, բայց շատը ուզում էի, որ այդ քննարկումը հենց ղեկավարականում տեղի ունենար․․․

հա, կար տենց հնարավորություն, որ կարայիր միանգամից ջնջեիր, ու մոդերները ոչ էլ տեսած կլինեին, բայց ես մարդկանց գործողությունների մասին կանխավարկածներ չեմ անում ու ամեն դեպքում հուսով էի, որ քեզ էլ կհետաքրքրեր այլ մոդերների կարծիքը․․․