Օֆ, օֆ։ Որ քայլում ես ոսկե ծովափով, ամենասիրուն տները՝ օվկիանոսին նայող, պարզվում ա՝ մասնագիտությամբ մալյաների ու պլամըրների են պատկանում, իսկ գիտությամբ զբաղվողները ապրում են խղճուկ բնակարաններում։
Ասածս էն ա՝ երբեմն չէր խանգարի կես դրույքով էլ մալյառ աշխատել, օրվա մյուս կեսը գիտության վեհ գործի մեջ ընկղմվելուց զատ։
Sambitbaba (05.07.2018)
Chuk (05.07.2018), Sambitbaba (05.07.2018)
ահ․․․ օքեյ․․․ ի դեպ այդ ցեխը կոխող հանողներից մեկն էլ դու ես եղել
Chuk (05.07.2018)
Ահ, լավ․․․ եթե դա քո մասնագիտականն ա, որով դու նաև ապրուստ ես վաստակում, ապա հա, քեզ խոտ հնձել ուղարկելը նույն կարգի ա, ու ներող եղիր, խնդրում եմ, որ գրառումովս ուրիշ բան ակնարկեցի։
Ֆորումի մոդերության մասով նաև քեզ տենց բան ասողը տեսնում է քո մոդերությունը, ու այդ ասածը կարող է լինել կոնկրետ մոդերության գործողության քննադատական։ Այդ իմաստով դա կարող է նաև անհամեմատելի էլ լինել բուն քննարկվող գրառման հետ։
Պարտադիր պետք ա փող աշխատե՞ս դրանով։ Իմ ադմինության մասին գնահատականը իմ համար ավելի արժեքավոր բան ա, քան իմ մասնագիտության, որտև սա էն հարցն ա, որտեղ մինչև վերջ իմ անձը ներդրել եմ։
Ու չէ, Ծլնգ ջան, իմ հասցեին միլիոն քննադատություն ու պիտակ ա հնչել, դրանց մի մասը ինձ իսկապես խոցել ա, բայց բոլորն էլ կյանքի իրավունք ունեցել են։ Ոնց, իմ խորին համոզմամբ, կյանքի իրավունք ունի էն գրառումը, որ քննարկում ենք։
Գրառում, որն, ի դեպ, բոլորովին էլ քո մասնագիտական ունակությունները չէր գնահատում, այլ միմիայն տվյալ թեմայում արտահայտածդ մտքերը։
Չնայած դրանից չի կախված իմ համոզմունքը՝ ջնջել-չջնջելու հետ կապված, բայց արժի, որ վերջապես ֆիքսվենք դրա վրա։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե մասնագիտականը շատերը հասկանում են հենց դրանով փող աշխատելու փաստը, ոչ թե դիպլոմը։ Ասենք ես չգիտեի, որ ադմինությունը քո համար կողքից հոբբի չի, այդ էր ասածիս իմստը, ոչ թե որ պիտի փող վաստակվի։
Ես ոչ էլ ասել եմ, որ դա իմ մասնագիտական ունակությունների մասին ա, ու նույնիսկ ասել եմ, որ Տրիբունը չունի իմ մասնագիտական ունակությունները գնահատելու կվալիֆիկացիա, եթե հիշում ես։ Ես միմիայն ասում եմ, որ այդ գրառումը արտահայտածս մտքերի սուբյեկտիվ ընկալումներով անձնական տիրույթում վիրավորանք ա ներկայացնում։ Մի քիչ թանձրացրած օրինակ բերեմ, որ հասկանալի լինի ասածց․․․ ասենք մեկը դիմացինի քննարկումների մասնակցության մեջ պասիվություն ա տեսնում (խոսքի զրույցի թեմայից մի քիչ հետ է ընկնել), ու ասում ա, եթե քո սեռական կայնքում էլ ես սենց պասիվ, ավելի լավ ա գնաս օրիենտացիադ միասեռությանը փոխես։ Հիմա քո տրամաբանությամբ սա կլինի միայն այդ թեմայում վիճաբանելու ոճի գնահատական, իսկ իմ կարծիքով՝ կլինի անձնական տիրույթի վիրավորանք։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ