Ուլուանա-ի խոսքերից
Լսի, ասեցի` կատակ էր, ու քեզ հետ արդեն կապ չուներ էդ գրածս, ի՞նչ մի ծանր ես տարել: Էս ինչ կրակն ա մարդ ընկնում` նույնիսկ քեզ էլ ուղղված չէ, այլ քո ասած ինչ-որ բառ ա օգտագործում հանկարծ: Ինչքան փորձում եմ քեզ հետ կապված, էլ չեմ ասում` քեզ ուղղված գրառումներս չափեմ-ձևեմ, հազար տակ գրել-ջնջելով, քո աչքերով նայելով ու մեջից քո ընկալմամբ վիրավորական (թեև իմ ընկալմամբ լրիվ նորմալ) մասերը հանելով, որ հանկարծ մեջը վիրավորական ու կպնողական բան չգտնես, մեկ ա, չի հաջողվում, էլի, ոչ մի կերպ: Բառերից հիմա դու ես կախվում` իմ տվյալ գրառման մեջ քեզ ուղղված կպնողականություն տեսնելով:
Իսկ մի՞թե պարզ չի, որ գրառումը համատեքստից կտրված, օդի մեջ քննարկել հնարավոր չի: Կարևոր են նաև դրան նախորդած, դրան հաջորդած գրառումները: Հակառակ դեպքում թող ընդամենը Տրիբունի` քեզ համար անընդունելի նախադասությունը գրվեր` առանց հեղինակի, առանց իրավիճակի, օդի մեջ` վերացական քննարկեինք:
Ինչ վերաբերում ա Չուկի` թեման հրապարակայնացնելուն` առանց քո համաձայնության, ճիշտն ասած` ճիշտ չեմ համարում: Կարծում եմ` եթե ուզենայիր քննարկել, ինքդ էլ կարող էիր բացել թեման: Ինձ համար, օրինակ, շատ տհաճ կլիներ, եթե ես տեղեկացում տայի, ու իմ տեղեկացումն, առանց ինձ հետ համաձայնեցնելու, դրվեր հրապարակային քննարկման: Բայց դու կարծես սկզբում դեմ չես եղել թեմայի հրապարակայնացմանը, համենայնդեպս, եթե դեմ լինեիր, պիտի որ հենց առաջին գրառումներում դա արտահայտվեր, չեմ հիշում տենց բան:
Էջանիշներ