Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք

User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Հեդոնիստիկ ադապտացիա

  1. #1
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,306
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հեդոնիստիկ ադապտացիա

    Եթե տերմինը հայերեն սխալ եմ անվանել, ու գիտեք ճիշտը, ուղղեք։
    Այս ֆենոմենը ես վաղուց էի ենթագիտակցորեն նկատել, վերջերս հետաքրքրեց, գուգլելով գտա էֆֆեկտի անունը։
    https://en.wikipedia.org/wiki/Hedonic_treadmill (Էջի ռուսերեն տարբերակն էլ կա)
    Իմաստը կայանում է նրանում, որ մարդու երջանկության աստիճանը կյանքի ընթացքում համեմատաբար հաստատուն է մնում։ Նույնիսկ զգալի պոզիտիվ և նեգատիվ իրադարձությունները ընդամենը կարճաժամկետ ազդեցություն են ունենում, որից հետո մարդը շատ արագ հարմարվում է նոր հանգամանքներին և վերադառնում երջանկության նախկին կետին։
    Հետաքրքիր է ակումբցիների կարծիքը, ձեր վրա նկատե՞լ եք այդ էֆֆեկտը։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (05.07.2018), Բարեկամ (05.07.2018), Գաղթական (06.07.2018), Ուլուանա (05.07.2018), Վիշապ (05.07.2018), Տրիբուն (06.07.2018)

  3. #2
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    4,880
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երջանկությունը էմոցիոնալ վիճակ է, ու կարելի է ենթադրել, որ երջանիկ ու դժբախտ պահերի կոնտրաստը ամենամեծն է էմոցիոնալ մարդկանց մոտ, իսկ սառնասիրտները ոչ երջանիկ են, ոչ դժբախտ ու ռոբոտի պես քարշ են գալիս ողջ կյանքում, անկախ նրանից, թե ում հետ են քնում ու ինչքան աշխատավարձ են ստանում ։Ճ Ու հնարավոր է, որ բնական մարդիկ էմոցիոնալներն են, իսկ մնացածներ(ս) ծրագրավորված անդրոիդներ են(ք), ու վերջիններիս դերը էդ էմոցիոնալների համար կայֆեր ապահովելն է :Ճ
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  4. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,542
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երջանկությունը էմոցիոնալ վիճակ է, ու կարելի է ենթադրել, որ երջանիկ ու դժբախտ պահերի կոնտրաստը ամենամեծն է էմոցիոնալ մարդկանց մոտ, իսկ սառնասիրտները ոչ երջանիկ են, ոչ դժբախտ ու ռոբոտի պես քարշ են գալիս ողջ կյանքում, անկախ նրանից, թե ում հետ են քնում ու ինչքան աշխատավարձ են ստանում ։Ճ Ու հնարավոր է, որ բնական մարդիկ էմոցիոնալներն են, իսկ մնացածներ(ս) ծրագրավորված անդրոիդներ են(ք), ու վերջիններիս դերը էդ էմոցիոնալների համար կայֆեր ապահովելն է :Ճ
    Այստեղ տեղին է քիչ վերափոխել ստորագրությունս.

    "Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ երջանկությունը ձեռքբերովի բան է, այլ ոչ մեր էությունը":

    Եթե համարում ես, որ երջանիկ լինելը քո էությունն է, այդ դեպքում քո կյանքում մեքենայորեն բացառվում է դժբախտության հասկացությունն ինքը: Այո, այդ դեպքում, դու ամենասառնասիրտն ես, որովհետև ապրում ես համատարած ջերմության մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,306
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երջանկությունը էմոցիոնալ վիճակ է, ու կարելի է ենթադրել, որ երջանիկ ու դժբախտ պահերի կոնտրաստը ամենամեծն է էմոցիոնալ մարդկանց մոտ, իսկ սառնասիրտները ոչ երջանիկ են, ոչ դժբախտ ու ռոբոտի պես քարշ են գալիս ողջ կյանքում, անկախ նրանից, թե ում հետ են քնում ու ինչքան աշխատավարձ են ստանում ։Ճ Ու հնարավոր է, որ բնական մարդիկ էմոցիոնալներն են, իսկ մնացածներ(ս) ծրագրավորված անդրոիդներ են(ք), ու վերջիններիս դերը էդ էմոցիոնալների համար կայֆեր ապահովելն է :Ճ
    Ես այդպիսի սառնասիրտ մարդ չգիտեմ։ Էմոցիոնալ լինել կամ չլինելը ավելի շատ արտաքուստ դրսևորումների մասին է, իսկ ներքուստ, ինձ թվում է, բոլորն էլ երջանկության ու դժբախտության ապրումներ ունենում են։
    Իմ հասկանալով, երջանկությունն ու ապերջանկությունը նորմալից շեղումներն են։ Իսկ հեդոնիստիկ ադապտացիան կայանում է նրանում, որ փոխվում է "նորմալ"-ը։ Ասենք, մեքենա չունեիր, ու հանկարծ ունեցար։ Սկզբնական շրջանում դա քեզ համար երջանկություն է։ Նստում ես մեքենան, համեմատում նախկին վիճակի հետ, ու դրանից ուրախանում։ Հետո մեքենա ունենալը դառնում է նորմալ, ու վերադառնում ես նույն կետին։ Հակառակ պրոցեսի պահով այնքան վստահ չեմ, ճիշտն ասած։ Երբեմն աշխատում է, երբեմն՝ ոչ։ Իմ ինքնաանալիզը ցույց է տալիս, որ բաներ կան, որ եթե կորցնեմ, նորմալ վիճակի չեմ գա, մինչև հետ չբերեմ։

  6. #5
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,172
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեդոնիկ ադապտացիան երևի մարդու ինքնապաշտպանական դրսևորումներից ա՝ ընդդեմ ինքնաոչնչացման։

    Հարցին, թե նկատե՞լ ենք մեզ մոտ նման երևույթ։ - Ինձ մոտ նկատել էի դրա հակառակ երևույթը, որը կարծում եմ շեղումնային, անոմալ երևույթ էր, որը թեև վերջնական նպատակ ուներ հասնելու կայուն, անխախտ երջանկության, բայց սնվում էր անհաբերության արատից ու սաղ գործը փչացնում էր, տանում ճիշտ հակառակին՝ կայուն, նորոգվող ապերջանկության։ Այսինքն, տեղի էր ունենում հետևյալը․ երջանկության մաքսիմալ, անթերի ձգտման տենդենցի մեջ, միշտ գտնում ես բաներ, որոնք կուզենայիր, որ այլ կերպ լինեին, ու գլխավորը՝ շտկվեին հենց հիմա, ու դրանց անհապաղ չլուծման պայմաններում ողջ երկնակամարդ պատվում էր մութ ամպերով։ Բայց հենց լուծվում էր տվյալ խնդիրը, առաջ էր գալիս բուրգի հաջորդ պահանջ-խնդիրը, և այդպես շարունակ, ու հայտնվում ես շարունակական, վերջ չունեցող ոչ երջանիկ հոգեվիճակում։
    Քանի որ նման երևույթը ահագին քայքայիչ է, մի քիչ էլ փորձ-խելք ես հավաքում, ինձ մոտ հիմա /այսինքն վերջերս/, երևի ինքնապահպանման բնազդից դրդված, դրա հակա-երևույթն է սկսել զարգանալ կարծես, որը մոտ է քո էդ նշած հեդոնիկ ադապտացիային․ ինձ մոտ ինքնանորոգվող լավատեսության երևույթն է։ Հիմա երբ ինչ-որ բան մթագնում է գլխավերևս, ուղեղս շուտով դուրս է գցում դա՝ մի ներքին համոզվածությամբ, որ կարիք չկա անհանգստանալու, հետո շտկվելու է, լավ է լինելու, ուղղակի սպասել է պետք։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 06.07.2018, 04:59:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (06.07.2018)

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    31
    Գրառումներ
    22,824
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր երևույթ ա, բայց թեմային պետք ա բազմակողմանիորեն նայել։ Իրականում ոչ թե երջանկության մակարդակը չի փոխվում դրական ու բացասական իրադարձություններից, այլ երջանկությունը պայմանավորված չի էն գործոններով, որոնցով կկարծեինք, թե պայմանավորված ա (օրինակ՝ փող, ստատուս և այլն):

    Նույն պոզիտիվ հոգեբանության հետազոտությունները ցույց են տվել, որ տարիքի հետ մարդու երջանկությունն աճում ա (հետևաբար, քսանականներում գտնվողներն ամենադժբախտներն են)։ Ամուսնական կարգավիճակի ու երջանկության միջև էլ կապ կա (էստեղ պատճառ-հետևանքայինն էնքան էլ պարզ չի). ամուսնացած մարդիկ ավելի երջանիկ են, քան չամուսնացածները, բայց էս տարբերությունն էլ տարիքի հետ վերանում ա։

    Անդրադառնալով իմ սեփական փորձին՝ պիտի հաստատեմ, որ իրոք ուրախ ու տխուր իրադարձություններն առանձնապես չեն փոխում իմ երջանկության մակարդակը․ ես ընդհանուր առմամբ ինձ ահագին երջանիկ մարդ եմ համարում (նույնիսկ քսանականներում էի երջանիկ, չնայած շատերը պնդում էին, որ ինքնախաբեություն ա), գուցե վերջին չորս տարում ավելի երջանիկ եմ, քան նախկինում։ Հետո, ես նաև գիտեմ, թե իմ բազային վիճակը որն ա։ Երբ դրանից վատ եմ լինում կամ լավ, աշխատում եմ ամեն ինչ անել, որ բազային վիճակին վերադառնամ (հա՛, ապուշավարի երջանիկ էլ եմ լինում, ու հավատացած եմ, որ եթե հոգեբույժի դուռն ընկնեմ, առնվազն ցիկլոթիմիա կդիագնոզի)։ Թեև էդ անբնական երջանիկ վիճակում ավելի պրոդուկտիվ եմ ու ավելի քիչ եմ քնում, բայց աշխատում եմ հնարավորինս շուտ դուրս գալ էդ վիճակից, որովհետև ինձ ուղղակի անբնական ա թվում, ու հետո ուժասպառ եմ լինում, կարիք ա լինում, որ վերականգնվեմ։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (10.07.2018)

  10. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,492
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ կարծում, կա էդպիսի բան, ու պատճառն այն է, որ երջանկությունը ոչ թե արտաքին գործոններով պայմանավորված ժամանակավոր հոգեվիճակ է, այլ, ավելի շուտ, աշխարընկալում, ու էդ աշխարհընկալումը, թեև հաճախ բնածին է լինում, այնուամենայնիվ, իմ կարծիքով, կարելի է նաև ձեռք բերել` էդ ուղղությամբ աշխատելով: Ես, օրինակ, համարում եմ, որ բնածին չեմ ունեցել էդ երջանկությունը, բայց զգալի չափով հասել եմ դրան, որ երջանկությունս պայմանավորված չլինի արտաքին գործոններով, ինչն, իհարկե, չի նշանակում, թե երբեք չեմ ունենում ինձ դժբախտ զգալու, տառապանքի պահեր: Խոսքն ընդհանուր հոգեվիճակի մասին է: Կարծում եմ` մարդու ընդհանուր առմամբ երջանիկ կամ ոչ երջանիկ լինելը կարելի է որոշել նրանով, թե ինչպես է նա իրեն զգում կյանքի հարաբերականորեն չեզոք, միապաղաղ շրջաններում, երբ իր կյանքում առանձնապես կարևոր կամ հետաքրքիր իրողություններ տեղի չեն ունենում` ոչ դրական, ոչ բացասական: Մարդիկ նման դեպքերում կամ բողոքում են դրականի բացակայությունից (ոչ երջանիկ մարդիկ), կամ գոհանում ու ուրախանում են էնպիսի բաներով, որոնք կայուն են ու արտաքին գործոնների ազդեցությամբ չեն կորչում կամ ձեռք բերվում: Իմ պատկերացմամբ իսկական երջանկությունը գիտակցության հարց է, ոչ թե ունեցածի կամ չունեցածի, դրա համար էլ կարելի է համարել, որ ընդհանուր առմամբ չի փոխվում, նույնն է մնում:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.07.2018, 20:56:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #8
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    4,880
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է, երջակնությունը դա արյան մեջ հորմոնների ու էլի ինչ-որ նյութերի մի այնպիսի կոնցենտրացիա է, որի դեպքում մարդս իրեն լավ ա զգում :Ճ Հիմա թե էդ կոնցենտրացիան ոնց է ստացվում՝ կյանքից, գեներից, առիթներից, պատահականությունից, ուրիշ հարց է:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  12. #9
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,172
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, երջակնությունը դա արյան մեջ հորմոնների ու էլի ինչ-որ նյութերի մի այնպիսի կոնցենտրացիա է, որի դեպքում մարդս իրեն լավ ա զգում :Ճ Հիմա թե էդ կոնցենտրացիան ոնց է ստացվում՝ կյանքից, գեներից, առիթներից, պատահականությունից, ուրիշ հարց է:
    Կարծեմ էդպես էլ կա, ու հորմոնը կոչվում է էնդորֆին կարծեմ, որը նաև անվանում են երջանկության հորմոն։ Ինչքան շատ է արտադրվում էդ հորմոնից մարդու օրգանիզմում, այնքան ավելի երջանիկ է զգում մարդն իրեն։
    Իսկ արտադրվելու խթանիչները տարբեր են՝ բնական հոգեկան վիճակներից մինչև հոգեմետ դեղեր։ Ի դեպ, զգալի քանակությամբ էնդորֆին արտադրվում է նաև մարզվելու ժամանակ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.07.2018, 06:31: Պատճառ: հեղինակի խնդրանքով

  13. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    31
    Գրառումներ
    22,824
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ էդպես էլ կա, ու հորմոնը կոչվում է էնդորֆին կարծեմ, որը նաև անվանում են երջանկության հորմոն։ Ինչքան շատ է արտադրվում էդ հորմոնից մարդու օրգանիզմում, այնքան ավելի երջանիկ է զգում մարդն իրեն։
    Իսկ արտադրվելու խթանիչները տարբեր են՝ բնական հոգեկան վիճակներից մինչև հոգեմետ դեղեր։ Ի դեպ, զգալի քանակությամբ էնդորֆին արտադրվում է նաև մարզվելու ժամանակ։
    Էնդորֆիններ, դոֆամին, սերոտոնին․․․
    Էնդորֆինների արտադրությունը խթանվում ա․․․ ուշադրություն․․․ քնած ժամանակ Ու ավելի շուտ ցավազրկող ա, քան «երջանկության» հորմոն

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (11.07.2018)

  15. #11
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,306
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր երևույթ ա, բայց թեմային պետք ա բազմակողմանիորեն նայել։ Իրականում ոչ թե երջանկության մակարդակը չի փոխվում դրական ու բացասական իրադարձություններից, այլ երջանկությունը պայմանավորված չի էն գործոններով, որոնցով կկարծեինք, թե պայմանավորված ա (օրինակ՝ փող, ստատուս և այլն):
    Իսկ ինչո՞վ է պայմանավորված։ Իմ ինքնաանալիզը ցույց է տալիս, որ ոչ նյութական արժեքներին (սեր, ազատություն) ես նույնպես սովորում եմ, և երջանկությունը վերադառնում է բազային վիճակին։
    Ինձ համար իդեալական վիճակը այն է, երբ ինչ-որ բանի եմ ձգտում, որը իրոք ուզում եմ, որը հասանելի է, բայց ժամանակ է պահանջում։ Հասնելուց հետո ինչ-որ նոր բան եմ ուզում։ Իսկ եթե ոչինչ չեմ ուզում (կամ անհասանելի բան եմ ուզում), ապա դա ապերջանիկ վիճակ է։

  16. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    31
    Գրառումներ
    22,824
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչո՞վ է պայմանավորված։ Իմ ինքնաանալիզը ցույց է տալիս, որ ոչ նյութական արժեքներին (սեր, ազատություն) ես նույնպես սովորում եմ, և երջանկությունը վերադառնում է բազային վիճակին։
    Ինձ համար իդեալական վիճակը այն է, երբ ինչ-որ բանի եմ ձգտում, որը իրոք ուզում եմ, որը հասանելի է, բայց ժամանակ է պահանջում։ Հասնելուց հետո ինչ-որ նոր բան եմ ուզում։ Իսկ եթե ոչինչ չեմ ուզում (կամ անհասանելի բան եմ ուզում), ապա դա ապերջանիկ վիճակ է։
    Դե հենց էդ ա, ոչ միանգամյա գործոններ են պայմանավորում մարդու երջանկությունը, մասնավորապես՝ մտերիմ հարաբերությունները։ Իսկ մտերի հարաբերությունն ինչ-որ նվաճում չի, որ մի օր հասար, դեմը պտիչկա դնես, այլ անընդհատ շարունակվող պրոցես ա։ Հարվարդի մի հատ եքա հետազոտություն ցույց ա տվել, որ մտերիմ հարաբերություններն են մարդկանց ամենաշատը երջանկացնում, ինչն էլ իր հերթին ազդում ա առողջության վրա։ Էս նենց բան ա, որ ես ենթագիտակցաբար գիտեի, ու միշտ ընկերներիս ու ընտանիքիս աշխատանքից կարևոր եմ դասել։ Բայց հիմա որ գիտական տվյալներն էլ կան, նույնիսկ լրացուցիչ ջանք եմ գործադրում, որ բոլոր տեսակի հարաբերություններս պահպանեմ։ Ի վերջո, հիսուն տարի հետո մեծ հաշվով մեկ ա լինելու էսինչ տպագրությունն ունեցա, թե չէ, պրոֆեսոր դառա, թե չէ։ Բայց այ մարդիկ կարևոր են լինելու։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (13.07.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •