User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Alphaone-ի, Mr. Annoying-ի և boooooooom-ի համատեղ պատմվածքը

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Alphaone-ի, Mr. Annoying-ի և boooooooom-ի համատեղ պատմվածքը

    Նոր համատեղ պատմվածք. Ալֆան սկսում է, Ըննոյինգը` շարունակում, Բումը` ավարտում։

    Նախագիծը քննարկելու համար մտեք էստեղ, նոր համատեղ պատմվածք գրելու համար գրանցվեք էստեղ:

    Քննարկումները կարող ենք սկսել, երբ պատմվածքի երեք հատվածն էլ տեղադրված լինի:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.07.2018), Mr. Annoying (02.07.2018)

  3. #2
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գլուխգործոց գրելու մասին

    - Քո փոխարեն ես չէի գրի՝ դառնությամբ ժպտաց, ավելի շուտ կգրեի. «Ժպտաց կառուկատի արմատներ կերածի ծամածռված դիմախաղով»:
    - Կառուկատն ի՞նչ է:
    - Եսիմ, ֆենտեզի ես գրում, ինչ բառ ուզում ես, խցկի,թող գնա, ռեալիստական մի բան լիներ, կգրեիր՝ ժպտաց ինչպես կյանքում առաջին անգամ մատատուկի արմատներ փորձած մարդը:
    - Իսկ ինչի՞ ուղղակի չի կարելի գրել՝ դառնությամբ ժպտաց ու առաջ անցնել:
    - Պարզ, անպաճույճ, առանց գեղեցիկ համեմատությունների՝ կողմնորոշվի, բարում նստած ընկերոջդ հետ ատամներդ բացել, անեկդոտ ես պատմո՞ւմ, թե՞ գրականություն ես ստեղծում:
    - Գրում եմ էն, պապ, ինչ ներսումս կուտակվել, դուրս ա ժայթքում, ինչ չեմ կարողանում պահել, մեկին պիտի տամ, կիսվեմ, քանի չեմ խելագարվել: Ուղեղի քորի է նման, գալիս է, սկսում տանջել ու միակ սփոփանքը գրելն է, թեև միայն գրելը չէ, չեմ խաղաղվում, քանի դեռ ուրիշները չեն կարդում:
    - Քանի որ, տղաս, դու գրող ես, մինջև ողնուծուծդ գրող, կոչումով, վարժեցրածներից չէ, այլ նրանցից, որ ծնվելուց արդեն մուսաների ցուցակում կան:
    - Լավ, բայց էն տարօրինակ բառով արմատների համեմատությունն ինձ դուր չեկավ, թողելու եմ՝ դառնությամբ ժպտաց:
    - Դու գիտես, ուզում ես գործերդ ածականախեղդ աղբ դարձրու, ուզում ես իջեցրու բակային զրույցի մակարդակի, բայց այդ ճանապարհով գրող չեն դառնում, իսկ իմ ամբողջ կյանքը հիմա պտտվում է երազանքի շուրջ, որ որդիս վաղը, մյուս օրը հռչակավոր գրող է դառնալու:
    Հետո հայրն անցավ հաջորդ տողին: Տող առ տող նկարագրում էր, թե ինչպես է հարկավոր գործն ավելի լավը դարձնել, մինչև որ Աշոտը հունից դուրս եկավ, խլեց հոր ձեռքից պատմվածքն ու բզիկ-բզիկ արեց:
    Հայրը վիրավորված, ծանրաքայլ դուրս եկավ սենյակից՝ դուռը բաց մնաց:
    Աշոտը նստած տեղից դժվարությամբ պոկվեց: Լայն, շքեղ աստիճաններով բարձրացավ իր ննջարան՝ մտածելով, որ հայրը աստիճանները կնկարագրեր որպես՝ արքայական դղյակին վայել աստիճաններ՝ մանրամասն քանդակներով ու մարմարե բազրիքներով, որոնց վրա դրվագված էին հայ արքաների տոհմական գերբերը...
    Չնկատեց՝ ինչպես հասավ իր սենյակ, բարձրացրեց անկողնու ներքնակներն ու տակից հանեց թղթերը: Նորից ու նորից կարդաց դատավճիռը, որ բժիշկներն են նշանակում: Ռեցիդիվ էր, բուժումից մազերն արդեն սկսել էին թափվել, գիտեր, որ փրկություն չկա: Հորը ոչինչ չէր ասել, բայց ակնհայտ էր՝ բնազդների մակարդակով հայրը մի բան զգում է, ուզում է որդին ծիծաղի մահի երեսին, ստեղծի իր հավերժությունը, գրի մի բան, որ իրենից երկար կապրի:
    Ու նստեց գրելու այն, ինչ իրենից երկար կապրի՝ իր հետմահու նամակը հորը:
    «Պապ Հայրի՛կ...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.07.2018), Mr. Annoying (02.07.2018), Գաղթական (02.07.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •