Imelda May-Sixth Sense
Էս եմ հիմա լսում, դուրս գալիս ա։ Նենց չի որ եսիմինչ, բայց հաճելի ա լսվում։
Imelda May-Sixth Sense
Էս եմ հիմա լսում, դուրս գալիս ա։ Նենց չի որ եսիմինչ, բայց հաճելի ա լսվում։
Կարճ
Կոնկրետ
Varzor (29.01.2021)
FOALS շատ եմ լսում։ Շատ կարեկցող ձայն ունի․ ապա լսեք, ասում է՝ իբր ինչի հերթ կանգնեմ մի բանի համար, որ իմն է
https://www.youtube.com/watch?v=vP-HSoe7IAU
Varzor (08.02.2021)
Էս երգը "This Is Us"-ում հայտնաբերեցի ու հետքերով գնացի։
Արդեն մոտ մի ամիս է ՝ համարյա ամեն օր լսում եմ, շատ-շատ սիրուն է․
Agni (20.05.2021)
Սա ինչքան լսում ես՝ լսվում ա:
Ջիգյարով, հավեսով..
Սկզբից հրաժարվում էի հավատալ, որ հայեր չեն )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Sambitbaba (21.10.2021)
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Sambitbaba (21.10.2021), Աթեիստ (20.10.2021)
մեքենայում մշտական ռադիոալիքով անտանելի երաժշտություն էր, սկսեցի հաճախականությունները պտտել, ու ընկա այս երգը հեռարձակող ալիքի վրա․
երգ էլ չի ոցոր, բայց միտք առաջացրեց, որ միակ արդարացված ցինիզմը երևի մահի նկատմամբ ցինիզմն է
boooooooom (26.01.2023), Freeman (25.01.2023), մարդ եղած վախտ (25.01.2023)
Էրեկ պատահաբար հայտնաբերեցի, որ էս տարվա Եվրատեսիլում Լորինն է հաղթել՝ էն երգչուհին, որ 11 տարի առաջ նույն մրցույթին "Euphoria" երգով հաղթեց։
Եվրատեսիլն ինչքան էլ ճըտ կարգի մրցույթ լինի, միևնույն է, ամբողջ Եվրոպան է քվեարկում, ու դեմք է ինքը, որ կարողացավ երկու անգամ հաղթել։
Երկրորդ մարդն է, ով դա կարողացել է, ու առաջին կինը։
Հաղթած երգը լսեցի․ ակուստիկ տարբերակն ավելի դուր եկավ։
Մեկ էլ էսպիսի երգերի ժամանակ մտածում եմ՝ մարդիկ ինչքան էլ տարբեր լինեն, ամբողջ աշխարհում նույն բաների միջով են անցնում, ու զգացմունքներն արտահայտելու և դրանք հասկանալու համար լեզուն նշանակություն չունի․ նույն «լեզուն» է ամբողջ աշխարհում։
Էդ ցուցակը դեռ ամբողջը չի, մի երկու ուրիշ երգերի հետ էլ են համեմատում։
Կամ էս բոլորը կատարողները մեկը մյուսից դիտավորյալ երգեր են գողացել (ինչին չեմ հավատում) կամ նոտաների պատահական զուգադիպություն է, ու ես վերջին տարբերակին եմ հակված, քանի որ լսելիս լրիվ տարբեր երգեր են, ու եթե ինչ-որ մեկը հատուկ չդներ կտորների նմանությունները, ոչ էլ մտքովս կանցներ։
մարդ եղած վախտ (23.07.2023)
Մոնղոլական ֆոլկ-մետալ The Hu- yuve yuve yu
Վերջին խմբագրող՝ Freeman: 23.07.2023, 19:49:
The cake is a lie.
Ruby Rue (24.07.2023), Ծլնգ (05.08.2023), մարդ եղած վախտ (23.07.2023)
Սա առաջին անգամ լսելուց Աբբայի երգը շատ հիշացրեց, ու Միկա Նյուտոնի երգը չէի էլ լսել։ Իրականում ինձ շատ հավանական ա թվում, որ կտորները վերցրած, կտրտած-կպցրած լինեն, ուղղակի ոնց-որ թե արվեստի մեծամասնությունն ա առհասարակ տենց ստեղծվում, դրա համար գուցե և նորմալ ա, մինչև որ դատ-դատաստանով պարզվի, որ նորմալ չէր (էս երգի հետ կապված դատերից տեղյակ չեմ համենայն դեպս)
ivy (24.07.2023)
հեհե, նոստալգիա բերեց
Չգիտեմ էլ սրա մասին որտեղ խորհուրդ տամ, բայց երևի այստեղ ամենահարմարը կլինի, վերջում էլ հետը կապված երգ կդնեմ։ Ուրեմն մի քանի շաբաթ առաջ մի սերիալ ընկավ աչքովս՝ High School, ու չնայած սերիալների նկատմամբ շատ ժամանակ համբերություն չունեմ, բայց մի երկու րոպե տնտղելուց հետո մտածեցի՝ փորձեմ նայել, քանի որ գավառագիտական արժեքի խոստում կար, ինչն իմ սիրած ժանրերից մեկն է, իսկ Ալբերտայի նկատմամբ առանձնահատուկ թուլություն ունեմ (Կալգարիում ա պատմությունը տեղի ունենում)։ Սերիալը ոչինչոտ էր, բայց գավառագիտության խոստումը չարթարեցրեց իրեն, այնպես որ մի երկու սերիայից հետո թարգեցի նայել։ Բայց եսիմ ոնց արանքում պարզեցի, որ սերիալը (ինքնա)կենսագրական էր կանադացի զույգ քույրեր երգչուհիների մասին, ու որ հիմնված ա իրենց ինքնակենսագրական գրքի վրա։ Մտածեցի լավ, տեսնեմ տեղական գրադարանում կա՞ գիրքը, միգուցե փորձեմ կարդալ, էն էլ առաջին բանը գրադարանի հավելվածում որ ցուցադրեց, դա աուդիոգիրքն էր՝ հենց քույրերի ձայնագրությամբ։ Կատարյալ հաճույք ստացա աուդիոգիրքը լսելուց, որտեղ իրենց այն ժամանակվա ձայնագրություններ էլ էին ընդգրկված։ Իրենց վերջին ժամանակների երգերը շատ պապսայոտ են, բայց վաղ ստեղծագործությունները գժոտն են․․․․ թե աուդիոգիրքը ճարեք՝ լսեք․ յութուբում դեմոներ կան։ Այստեղ էլ քույրերը իրենց կարիերայի մասին կարճ խոսում են։
Սա էլ իրենց մի վաղ երգ․
Freeman (05.08.2023), StrangeLittleGirl (08.08.2023)
Ծլնգ (08.08.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ