ivy-ի խոսքերից
Էրեկ պատահաբար հայտնաբերեցի, որ էս տարվա Եվրատեսիլում Լորինն է հաղթել՝ էն երգչուհին, որ 11 տարի առաջ նույն մրցույթին "Euphoria" երգով հաղթեց։
Եվրատեսիլն ինչքան էլ ճըտ կարգի մրցույթ լինի, միևնույն է, ամբողջ Եվրոպան է քվեարկում, ու դեմք է ինքը, որ կարողացավ երկու անգամ հաղթել։
Երկրորդ մարդն է, ով դա կարողացել է, ու առաջին կինը։
Հաղթած երգը լսեցի․ ակուստիկ տարբերակն ավելի դուր եկավ։
Մեկ էլ էսպիսի երգերի ժամանակ մտածում եմ՝ մարդիկ ինչքան էլ տարբեր լինեն, ամբողջ աշխարհում նույն բաների միջով են անցնում, ու զգացմունքներն արտահայտելու և դրանք հասկանալու համար լեզուն նշանակություն չունի․ նույն «լեզուն» է ամբողջ աշխարհում։
Էջանիշներ