User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Գիտական քաղաքականություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ թեմա ա, Բյուր ջան, բայց կարծում եմ առաջին գրառման մեջ ահագին բան թարս ու շիտակ ես արել։ Դեռ լիքը կքննարկենք, բայց փորձեմ այդ ֆինանսավորման մասին ԿԳՆ-ի մոտեցման մասին իմ հասկանալը ասել։ Չգիտեմ ինչ կոնտեքստում ա դա ասվել, բայց ես դրան նորմալ եմ վերաբերվում, ու իմ կարծիքով դա կարող է նշանակել այն ինչ դու ես ասում, բայց կարող ա նաև նշանակել, որ բոլոր գիտությունները նույն միզերնի մակարդակի վրա շարունակվելու են, իսկ եկամտաբերները հավելյալ ֆինանսավորում են ստանալու։ Ու սա նորմալ ա, ամբողջ աշխարհում էլ սենց ա, ու տեսական ֆիզիկան ամբողջ աշխարհում էլ քիչ ֆինանսավորվող ոլորտ ա (ինչը նաև նորմալ է ծախսերի տեսանկյունից․ տեսական ֆիզիկա անելու համար շատ ծախսեր պետք չեն)։
    Նայի, սաղ հարցն էն ա, որ էս պահին կիրառական գիտությունը Հայաստանում ֆինանսավորման խնդիր չունի։ Էդ գիտությամբ զբաղվող ա ուղղակի պետք։ Զբաղվող չկա հիմնականում գիտության պրիստիժնի չլինելու պատճառով, ոչ թե որովհետև փող չկա։ Կոնկրետ դեղագործական ոլորտում գիտեմ մի քանի հոգի, որ դեղագործական ֆիրմաներից ֆինանսավորվում են ու կիրառական կամ կիրառականի ու ֆունդամենտալի արանքում գտնվող գիտությամբ զբաղվում։ Ու տենցներն ավելի շատ կլինեին, եթե իրանց վերևից չնայեին։ Էսօրվա օրով դեղագործական ֆիրմայում աշխատող բժիշկը նախընտրում ա նույն աշխատավարձով հիվանդանոցներում բժիշկների դռնեդուռ ընկել որպես ներկայացուցիչ ու համոզել, որ իրանց դեղն առնեն, ինչն իմ կարծիքով ավելի պակաս պրիստիժնի ա գիտությամբ զբաղվելու համեմատ։

    Ու ասենք էս պայմաններում պետությունից կիրառականի հավելյալ ֆինանսավորումը լրիվ անիմաստ ա դառնում։ Պետության դերը կարա լինի մենակ պրիստիժի հարցը լուծելը։

    Ու հա, ամբողջ աշխարհում էլ նույնիսկ ֆունդամենտալ գիտության գրանտ գրելիս պիտի բացատրես, թե հասարակությունն ինչ կշահի դրանից։ Բնականաբար, ավելի հեշտ ա համոզելը, որ ուսումնասիրելու ես էսինչ բջջի էսինչ գենը, որտև հետո կարող ա քաղցկեղ բուժես, քան թե տեսական ֆիզիկայից եսիմինչ ես անելու, որտև կարող ա ավելի շատ բան իմանանք մեզ շրջապատող աշխարհի մասին։

    Բոլոր տիպի ֆունդամենտալ գիտությունների լավ ֆինանսավորումը հայաստանին հասանելի չի։ Ու նաև քո դրա կարիքի բացատրությունը այնքան էլ պատշաճ չի այստեղ, որովհետև աշխարհում ֆունդամենտալ գիտության զարգացումը չի դադարելու նրանից, որ Հայաստանում դա չֆինանսավորեն։ Ու Հայաստանում նորմալ գիտական մտածելակերպ ստեղծելու համար արժի կիրառականից սկսել ու կամաց-կամաց դեպի ֆունդամենտալ շարժվել։ Այսինքն սկզբից ֆինանսավորում ստանում են նրանք, ովքեր միջազգային կիսակիրառական արդյունքները կարողանում են շուկայում կիրառական սարքել։ Հետո սրանցից եկամտի հաշվին ֆինանսավորվում են նրանք ովքեր միջազգային ֆունդամենտալ արդյունքները կարողանում են կիսակիրառական սարքել ու նոր հարուստ երկիր դառնալուց հետո սկսում ենք ֆունդամենտալ գիտություն ֆինանսավորել։
    Ծլնգ, նայի։ Լիքը հարցեր կան, որ Հայաստանի համար խիստ տեղային են, այսինքն՝ հնարավոր չի աշխարհի ֆունդամենտալից օգտվել։ Նույն իմ ոլորտը Հայաստանում պետք ա լրիվ զրոյից սկսել, որովհետև աշխարհում ինչ տվյալ կա, չգիտես՝ Հայաստանում ոնց կաշխատի։ Հետո, աշխարհում ովքե՞ր են կիրառական գիտությամբ զբաղվողները։ Ակադեմիայում գիտնական դառած, ակադեմիայում մնալ չցանկացող գիտնականները, այսինքն՝ սկսել են ֆունդամենտալից (իհարկե, ինդուստրիալ PhD-ները եթե չհաշվենք, բայց գոնե Եվրոպայում դրանք անհամեմատ ավելի քիչ են, մեծ ընկերությունները նախընտրում են պատրաստի կադրեր վերցնել)։ Ու եթե էսօր Հայաստանում ֆունդամենտալ գիտությունը չֆինանսավորվի, կիրառականում չես կարա որակ ունենաս (եթե, իհարկե, համալսարաններին ֆուկ չանես ու գիտությունն ամբողջությամբ չտեղափոխես մասնավոր սեկտոր, ինչի արդյունքում էլ գիտության անկախություն չես ունենա)։

    Հետո, Հայաստանին էս կամ էն ձևով հասանելի են զանազան համագործակցային գրանտներ դրսից։ Ուղղակի որակյալ գրանտ գրող չկա կամ էլ գրողը նախընտրում ա դրսի համալսարանում դա անել (նաև Հայաստանում տիրող խիստ տոքսիկ գիտական մթնոլորտի պատճառով)։ Աշխարհի ֆունդամենտալ գիտությունը շատ հաճախ էլ երկրի ներսի միջոցներից ա ֆինանսավորվում։ Նայի, օրինակ իմ պոստդոկը ֆինանսավորվում ա մի հիմնադրամից, որի փողերի մեծ մասը (եթե ոչ ամբողջը) Դանիայի պետբյուջեից ա գալիս։ Պետությանը կից հիմնադրամ ա, որն ամեն տարի գրանտներ ա բաժանում։

    Իսկ գիտության ֆինանսավորում լավ էլ կա համալսարանների դասախոսական կազմի աշխատավարձեների տեսքով։ Ուղղակի պետք է դրանք նորմալ մակարդակի բերել, ու կարգին նորմատիվներ սահմանել, թե այդ աշխատավարձով վարձատրվող պարտականություններն որոնք են։ Ու այդ դեպքում տեսական ֆիզիկոսն էլ գոհ կլինի, կիրառական բիոքիմիկոսն էլ։ Իսկ ապրանքը շուկա բերելու համար ահռելի ներդրումներ պահանջող գիտությունը կֆինանսավորվի հավելյալ ու մրցակցային պայմաններում։
    Դասախոսների աշխատավարձը գիտության ֆինանսավորում չի, կրթության ֆինանսավորում ա։ Էսօրվա օրով դասախոսների ուսերին մենակ կրթական բեռ ա դրված, ասպիրանտներին էլ կոպեկների տեսքով թոշակ են տալիս (30 000, թե ինչքան) կամ նույնիսկ վճարովի ա ասպիրանտուրան։ Դե էլ չեմ ասում, որ փորձարարական գիտությունն ընդհանրապես չի ֆինանսավորվում։ Մեր համալսարանի պաթֆիզի լաբում աշխատողներն իրանք էին փող քցվում, կռիս առնում, իսկ մի կռիսի էղածն ինչ ա, որ պետությունը չկարողանա ֆինանսավորել։

    Ասածս է, նորմալ ԲՈՒՀ-ական բարեփոխումները բարձրացրածդ հարցերից շատերին դրական լուծում կտան։
    Էս դեպքում նախ պետք ա բուհերի աշխատակազմն ընդլայնել, որ դասախոսներին գիտությամբ զբաղվելու ժամանակ մնա (հետևաբար, լրացուցիչ ֆինանս ա պետք): Պետք ա լաբերը սարքավորել-կարգավորել (լրացուցիչ ֆինանս):

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (30.06.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •