User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Գիտական քաղաքականություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գիտական քաղաքականություն

    Խոստացածս գրառումը @Շինարար ին

    Մտածեցի՝ էն խառը թեմայում գրելու փոխարեն առանձին թեմա բացեմ, մանավանդ որ ինձ համար սա նոր Հայաստանի կարևորագույն ոլորտներից ա, ու մեծ վտանգ կա, որ նոր իշխանություններն այն կարհամարհեն ճիշտ նույն ձևով, ինչ նախկին իշխանությունները, քանի որ ԿԳ նախարարը խոսել ա կրթության եկամտաբերության մասին։ Էս գրառումով կհիմնավորեմ, թե ինչու ա անհեռատեսական։

    Ուրեմն ընդհանրապես գիտությունը բաժանվում ա երկու մեծ ճյուղերի․ ֆունդամենտալ ու կիրառական։ Սովորաբար ֆունդամենտալի տակ հասկանում են քիմիա-ֆիզիկան, բայց իրականում էդպես չի․ ֆունդամենտալ ա համարվում գիտության էն բոլոր ձևերը, որոնց արդյունքները շուկա չեն մտնելու։ Իսկ կիրառական գիտության արդյունքները մտնում են շուկա (եկամտաբեր գիտություն)։

    Ընդհանրապես, Եվրոպայում կա կիրառականության սանդղակ յոթ մակարդակներով։ Ու երբ ERC գրանտի ես դիմում, պարտադիր պիտի նշես, թե էդ սանդղակում որտեղ ա քո պրոյեկտը։ Եթե մեկ ա, շուկայից շատ հեռու ա։ Օրինակ տեսական ֆիզիկան կարա ստեղ լինի։ Եթե յոթ ա, արդյունքն արդեն պատրաստի պրոդուկտ ա, որ կարա մտնի շուկա։ Մյուսները բնականաբար դրա արանքի բաներ են։ Օրինակ ասենք եթե ուսումնասիրում ես քաղցկեղի զարգացման կոնկրետ մեխանիզմ, կարա չորրորդ մակարդակում լինի, որովհետև դրա արդյունքը դեղի ստեղծում, հաջորդ մակարդակներում դեղը փորձարկվում ա ու վերջին՝ յոթերորդում մտնում կլինիկական հետազոտության, որից հետո շուկա։

    Հիմա ժամանակակից կապիտալիստ աշխարհը բնականաբար մենակ յոթերորդ մակարդակի գիտություն ա ուզում, մաքսիմում վեցերորդ։ Բայց ստեղ մի խնդիր կա․ եթե առաջինից հինգերորդ մակարդակի գիտություն չարվի, վեցերորդ ու յոթերորդի նյութը շատ արագ կսպառվի, ու մեկ ա, կարիք կլինի վերադառնալ ֆունդամենտալ գիտության։

    Էստեղ մի ուրիշ հարց կա․ որտե՞ղ են իրականացվում էս տարբեր մակարդակների գիտությունները։ Առաջինից երրորդ-չորրորդը սովորաբար տեղի ա ունենում ակադեմիայում կամ առանձին գիտական կառույցներում, իսկ մնացածը՝ խոշոր ընկերություններում (երբեմն այլ գիտական հաստատությունների հետ համագործակցելով, բայց դա այլ հարց ա)։

    Ու ո՞նց են ֆինանսավորվում։ Կիրառական գիտությունն ընդհանրապես ֆինանսավորման խնդիր չունի․ խոշոր ընկերությունները լիքը փող են լցնում։ Դեռ հակառակը, իրանց ֆինանսներն էնքան շատ են, որ կարան ձեռի հետ էլ մի քանի հատ ֆունդամենտալ պրոյեկտ ֆինանսավորել (ինչը մեկ-մեկ անում են)։ Իսկ ֆունդամենտալ գիտությունը ֆինանսավորվում ա պետության ու զանազան հիմնադրամների կողմից։ Ստեղ մի հետաքրքիր բան էլ կա․ ֆունդամենտալ գիտությունը կիրառականի համեմատ անկախ ա, որովհետև ֆինանսավորողին կոնկրետ արդյունք չի հետաքրքրում։ Կիրառականն էս առումով էդքան էլ անկախ չի։ Օրինակ, դեղագործական ընկերությունները որևէ տեղի կլինիկական հետազոտություն անցկացնելիս սպասում են, որ պիտի իրանց ուզած արդյունքը լինի, որ դեղը ծախեն։ Եթե իրանց ուզածն էլ չի լինում, հոդվածը տպագրության չի գնում (թե՛ դեղագործական ընկերության որոշմամբ, թե՛ որովհետև ամսագրերը բացասական տվյալներով հոդվածներ հազվադեպ են վերցնում)։

    Հիմա էկեք էս սաղ բերենք Հայաստան։ Հայաստանում կիրառական գիտությունը ֆինանսավորվելու խնդիր ընդհանրապես չունի։ Այլ հարց ա, որ էդքան էլ զբաղվող չկա, բայց ես բացառում եմ, որ մոտենամ որևէ դեղագործական ֆիրմայի, ասեմ՝ ուզում եմ էսինչ դեղի կլինիկական հետազոտություն անել, իրանք մերժեն ֆինանսավորումը։

    Հայաստանում խնդիրը ֆունդամենտալ գիտությունների ֆինանսավորումն ա։ Սաղս էլ գիտենք համալսարաններում ու գիտական հաստատություններում ինչ վիճակ ա։ Չնայած դրան, որոշ գիտական խմբեր միջազգային մակարդակով մրցունակ գիտություն կարողանում են ստեղծել։ Հիմա էս ամենի ֆոնի վրա ԿԳ նախարարը գալիս, ասում ա, որ պետք ա եկամտաբեր գիտությունը ֆինանսավորվի (ի դեպ, մի հարցազրույցում էլ ասել էր, որ գիտություն-շուկա կապը պիտի ապահովվի)։ Հիմա սա բավական լուրջ խնդիր ա․ փաստորեն, պետությունն ուզում ա ֆինանսավորել էն ոլորտը, որն առանց էդ էլ ֆինանսավորման խնդիր չունի, ուզում ա ֆինանսավորել էն ոլորտը, որն էնքան էլ անկախ չի, իսկ ֆունդամենտալը թողնում ա մի կողմ։ Կարճաժամկետ իհարկե կարա եկամտաբեր լինի։ Բայց մի օր էդ կիրառականի համար նյութը սպառվելու ա, ու կարիք ա լինելու ֆունդամենտալի վերադառնալ։ Ու եթե չունես ֆունդամենտալ գիտության կայացած կառույցներ, չես կարողանալու դրան վերադառնալ։ Ավելին՝ կարծում եմ հիմա էն պահն ա, որ էղած ֆունդամենտալ գիտությունը փրկվի Հայաստանում, ու դրանում պետության մասնակցության դերը շատ կարևոր ա։

    Ի՞նչ կարծիքի եք։ Ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկեն ներկա իշխանությունները Հայաստանում ֆունդամենտալ գիտությունը փրկելու համար։ Արդյոք արժե՞, թե՞ ամեն դեպքում կարծում եք միանգամից կարելի է կիրառականի անցնել։ Մի խոսքով, էկեք քննարկենք։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.06.2018), Jarre (30.06.2018), Mr. Annoying (29.06.2018), Շինարար (29.06.2018), Տրիբուն (29.06.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •