User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Նեյրոբազմազանություն, տ․ 2

  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Նեյրոբազմազանություն, տ․ 2

    Այս գործի առաջին երկու մասերը ներկայացվել էին որպես «Գրական Դիմակ»

    Մաս առաջին

    Չարի լույս

    Գորշ ամպերով էր պատված երկինքը, ինքն էլ շարժվում էր նեղ միջանցքով։ Չէր զարմացնում իրեն սա․ կեղտոտ փայտե հատակ, անգույն բարձր պատեր, իսկ վերևը՝ գորշ ամպեր։ Սովոր էր այսպիսի վայրերում գտնվել ու անվերջ քայլել։ Ժամանակն ու տարածությունը լրիվ կորած էին, կար միայն կեղտոտ ու անգույն միջանցք, առաստաղի փոխարեն էլ՝ անվերջ պտտվող մութ ամպեր։

    Երեխաների գզվռտոցի ձայներ եկան։ Միջանցքը անհետացել էր։ Սև էր աչքերի առաջ։ Անկողնում փորի վրա էր պառկած՝ դեմքով դեպի սավանը։ Գլխին էլ՝ բարձն էր։ Հաճախ էր գիշերը քնած վիճակում բարձը գլխին դնում։ Շարժվել չէր ուզում կամ չէր կարում։ Ցանկության ու կարողության միջև սահմանները վաղուց էին լղոզվել։ Միայն ձեռքով դանդաղ տարավ մահճակալի մյուս՝ ամուսնու կողմը։ Սուրենը գործի էր արդեն։ Այս մտքից կարծես անդունդն ընկներ։ Ձեռքերը դեպի բարձի երկու կողմերը տանելով՝ ամբողջ ուժով բարձը քաշեց գլխին։ Ուժ չկար։ Ձեռքերը անշարժացած խամաճիկի ձեռքերի նման ընկան դոշակին։

    Երեխաների ձայները գնալով ավելի էին բարձրանում։ Սովածանում էին ու շուտով գալու էին այստեղ՝ իր սենյակ։ Գարնանը իրեն համոզում էր վերկենալ ու երեխաներին մի կերպ նախաճաշ տալ՝ իմանալով, որ գնալու էին դպրոց, ու ինքը կկարողանար նորից գալ ու անկողնու մեջ ընկնել։ Իսկ ամռանը դպրոց չկար։ Ամռանը մի նախաճաշով չէր պրծնելու։ Ամեն առավոտ այս միտքը ևս մի անդունդ էր իրեն հրում։ Առջևի օրվա կանխազգացումից ակամա մի կոկորդային ձայն հանեց՝ տնքո՞ց, ոռնո՞ց․․․ ամպերը գորշից դանդաղ փոխվում էին սևի։

    Վազելով ներս եկան․
    ― Մամ, սոված ենք, կգա՞ս նախաճաշ սարքես, ― մեծի՝ տղայի ձայնն ասաց։
    Փոքրի՝ աղջկա զվարթ ձայնն էլ հետևեց դրան․
    ― Բարի լույս, պապան գնացել ա գործի, ես էլ արդեն հինգ էջ կարդացել եմ գրքիցս, հիշո՞ւմ ես գրքի միջի ազջկան՝ մի նոր ընկեր ունի արդեն․․
    ― Հերի՜ք է, ― իրենից անկախ ճչաց։

    Զգաց, որ փոքրը ուր որ է լացելու է, իսկ դրանից իր ամպերը ավելի էին սևանալու։ Անմարդկային ուժ գործադրելով բարձը մի կողմ նետեց, ու գլուխը պտտեց դեպի երեխաները․
    ― Ան, քեզ հետ չէի, մտքումս էի։ Գիտես, որ մաման քեզ սիրում է, չէ՞, ― բառերը կարծես պլաստմասայից լինեին՝ տձև, անիրական, կեղծ։

    Ոտքերն իջեցրեց մահճակալից ցած ու կորացած մեջքը, մի կերպ անկողնուց պոկելով, փորձեց ուղղահայաց դիրքի բերել։ Խալաթը քաշեց մահճակալի կողքի փայտե աթոռիկից ու վրան գցեց։ Աթոռիկի վրա ինչ-որ բան զրնգաց։ Ջրով բաժակ էր, կողքն էլ՝ երկու հաբ։ Իսկ դիմացը մի փոքրիկ թղթի կտոր, վրան ձեռքով գրված․ «Բարի՜ լույս, իմ պայծառ արև։ Սիրում եմ քեզ, ― քո Սուրիկ»։

    Դողացող ձեռքը տարավ դեպի հաբերը։ Երկուսը միասին բերանը գցեց ու վրան բաժակի ջուրը լցրեց։ «Իսկ թուղթը թող մնա», ― մտածեց, ― «․․․ պլաստմասե, տձև, անիրական, կեղծ»։

    Մաս երկրորդ

    Բանականության սպեկտր

    Արագ, արագ, արագ։ Պիտի հասցներ ավտոբուսին։
    ― Երեք հարյուր քսանութ, երեք հարյուր քսանինը, երեք հարյուր երեսուն․․․ ― մտքում հաշվելով արագ քայլում էր։ Չորրորդ անգամ էր, ինչ ավտոբուսով էր գնում դասի։ Առաջին օրը հաշվել էր՝ բնակարանից մինչև կանգառը ուղիղ վեց հարյուր տասներեք քայլ էր։ Նայեց ժամացույցին․ ութ, տասներկու, զրո յոթ։ Երեք րոպե տասներկու վայրկյան է ինչ քայլում էր։ Հանեց հեռախոսը, որ ստուգի հաջորդ ավտոբուսի իր կանգառ գալու ժամանակը։
    ― Երեք հարյուր ութսունչորս, երեք հարյուր ութսունհինգ․․․ չորս րոպե քսան վայրկյանից է գալու ավտոբուսը․․․ երեք հարյուր ութսունութ, երեք հարյուր ութսունինը․․․ կհասցնեմ, չորս հարյուր երկու, ― առանց դանդաղեցնելու շարունակեց հաշվված քայլերը։

    Մինչև այս շաբաթ առավոտները ավտոբուս չէր նստում․ մայրն էր տանում դասի։ Հետ գալն իր վրա էր, բայց հետ գալուց շտապելու տեղ չէր ունենում ու սովորաբար կանգառում նստած՝ դասագիրքը ծնկներին՝ սպասում էր առաջին ավտոբուսին։ Բայց հիմա ստիպված էր առավոտյան էլ ավտոբուսով գնալ։ Իսկ դա նշանակում էր հաշվարկ՝ րոպեներ, վայրկյաններ, քայլեր։

    Կանգառում յոթ սպասողներ կային։ Ավտոբուսը իր ժամին չեկավ, արդեն կես րոպեի չափ ուշանում էր։ Անհանգստացած հեռախոսն էր գրպանից հանում ու ժամը կրկին ու կրկին ստուգում։ Ջղաձգությունից ուսերը անընդհատ բարձրանում ու ցած էին իջնում։ Վերջապես մեկուկես րոպե ուշացումով ժամանեց։ Նստեց ավտոբուս, որը կիսադատարկ էր։ Այս ժամերին սովորաբար լիքն էր ուսանողներով ու գործի շտապողներով։ Բայց այսօր ուրբաթ էր, ու ավտոբուսում էլ նստելու ազատ տեղեր կային։ Մի դատարկ երկտեղանի նստարանի պատուհանին կից նստատեղում իջավ, ուսապարկն էլ դրեց ծնկներին։
    ― Ուրբաթ է, ուրեմն առաջին դասը այսօր պատմությունն է։ Պատմություն, պատմություն, պատմություն․․․ ― լուռ հանեց դասագիրքը, դրեց ուսապարկի վրա ու բացեց այսօրվա դասի էջը։

    Հաջորդ կանգառին մի տարեց տղամարդ նստեց կողքն ու սկսեց ուշադիր զննել դասագրքի բացված էջը։ «Մենակ թե չխոսի հետս», ― մտածեց տղան։ Բացում է բերանը․ երիտասարդը խորը շունչ քաշեց։
    ― Գիտության պատմությո՞ւն է։
    ― Եվրոպայի պատմությունն է․ գիտական հեղափոխություն, ռացիոնալիզմի ու լուսավորության դարաշրջանը։ Դասը Դեկարտի բանականության ուսմունքի մասին է, որը հետագայում նպաստեց դեդուկտիվ գիտական մեթոդին։ Մինչ ռացիոնալիզմը հասարակությունը առաջնորդվում էր ավանդական ուսմունքներով ու դոգմաներով։ Ռացիոնալիզմն առաջ բերեց բանականության գերակայությունը հավատքի ու կրոնական դավանանքների նկատմամբ։ Cogito, ergo sum․ մտածում եմ, ուրեմն կամ․․․

    Ավելին էր ասելու՝ դեռ գրքի բացված էջի մասին միտքը չէր վերջացրել, բայց տարեց տղամարդը գլուխը շրջեց, այնուհետև այնպես նստեց, որ կարծես տղայից խուսափելուց լիներ։ Դեմքը շիկացավ մի պահ, բայց սովոր էր արդեն այսպիսի վերաբերմունքին։ Հայացքը նորից ընկղմեց գրքի մեջ․
    ― Հինգ կանգառ անցել ենք, մնացել էլ է ևս տասնմեկը։ Առաջին դասս իննին է, կհասցնեմ մտնել գրադարանից մաթեմի խնդրագիրքը վերցնել, որ պատմությունից հետո ազատ ժամին երկուշաբթիի մաթեմի տնայինը անեմ։ Տասնչորս խնդիր է մնացել, հիսուն րոպեի ընթացքում միջինում գալիս է չորս րոպեից մի փոքր քիչ՝ ամեն խնդրի համար։ Մենակ թե այլևս հետս խոսացողներ չլինեն այսօր։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (29.06.2018)

  3. #2
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մաս երրորդ

    Լույսի սպեկտր

    ․․․

    ․․․

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (28.06.2018), Sambitbaba (30.06.2018), unknown (29.06.2018), Նաիրուհի (30.06.2018)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաս երրորդ

    Լույսի սպեկտր

    ․․․

    ․․․

    Նայեցի: Ծլնգ, վերջն ես դու: Մի ամբողջ քննարկման էդ վիդեոյով պատասխանել ես: Հույս ունեմ՝ քննարկման մասնակիցներն էլ կնայեն վիդեոն:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծլնգ (28.06.2018), Նաիրուհի (30.06.2018)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայեցի: Ծլնգ, վերջն ես դու: Մի ամբողջ քննարկման էդ վիդեոյով պատասխանել ես: Հույս ունեմ՝ քննարկման մասնակիցներն էլ կնայեն վիդեոն:
    Էս հո մեր «Ամերիկանա»-ի հեղինակն ա․ էդ թեմայում ես ու դու էլ իրար մի կարգին տվել ենք, քիթումռութ ջարդելով, բան

  8. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հո մեր «Ամերիկանա»-ի հեղինակն ա․ էդ թեմայում ես ու դու էլ իրար մի կարգին տվել ենք, քիթումռութ ջարդելով, բան
    Հա, ինքն ա վաբշե որ ինքը մենակ թեդով խոսար ու չգրեր, շատ լավ կլիներ: Իրա ֆեշմինիզմի մասինն էլ ա շատ լավը

  9. #6
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայեցի: Ծլնգ, վերջն ես դու: Մի ամբողջ քննարկման էդ վիդեոյով պատասխանել ես: Հույս ունեմ՝ քննարկման մասնակիցներն էլ կնայեն վիդեոն:
    Իսկ ես իմ պրիզմայից դուրս եկա ու փորձեցի պատկերացնել, որ ծլնգ - ը էդքան էլ մելչնի դեմք չի, որ սրանով մենակ քննարկումներին պատասխանի։ Այլ իմաստը տեսա նրանում, որ երբ մարդիկ թերինֆորմացված են, դա կարող ա բերել նեղ ու անհետաքրքիր աշխարհընկալման, մարդիկ կդառնան մի հատկանիշի կրող, պիտակների հեղեղ կսկսվի։ Ու պետք ա ձգտել հնարավորինս լայն հայացք ունենալ, անկախ ստացված ինֆորմացիայից ու դրա շեղված ինտերպրիտացիայի հաստատուն լինելուց։ Ռոմանտիկ ա հնչում, իհարկե ինչքան էլ սրա մասին բարձրաձայնվի, էդ պրիզման դրած ա մուտքին ու ելքին ու ոչ մի լույս չի կարա առանց շեղվելու ներս ու դուրս անի, մեծամասամբ ․․․ սա էլ հույսի նշույլն էր, որ գրառուս հոռետես չպիտակվի
    SWTS

  10. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը

    Համենայնդեպս, Ծլնգն ինքն ասեց, որ քննարկումների արդյունքում էս տարբերակը ծնվեց

  11. #8
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Համենայնդեպս, Ծլնգն ինքն ասեց, որ քննարկումների արդյունքում էս տարբերակը ծնվեց
    հա՞ ուպս
    SWTS

  12. #9
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Համենայնդեպս, Ծլնգն ինքն ասեց, որ քննարկումների արդյունքում էս տարբերակը ծնվեց
    այլընտրանք տարբերակն ա ծնվել, ինչը դեռ չի նշանակում, որ ասելիքը մինչև այդ քննարկումը չկար

  13. #10
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես իմ պրիզմայից դուրս եկա ու փորձեցի պատկերացնել, որ ծլնգ - ը էդքան էլ մելչնի դեմք չի, որ սրանով մենակ քննարկումներին պատասխանի։ Այլ իմաստը տեսա նրանում, որ երբ մարդիկ թերինֆորմացված են, դա կարող ա բերել նեղ ու անհետաքրքիր աշխարհընկալման, մարդիկ կդառնան մի հատկանիշի կրող, պիտակների հեղեղ կսկսվի։ Ու պետք ա ձգտել հնարավորինս լայն հայացք ունենալ, անկախ ստացված ինֆորմացիայից ու դրա շեղված ինտերպրիտացիայի հաստատուն լինելուց։ Ռոմանտիկ ա հնչում, իհարկե ինչքան էլ սրա մասին բարձրաձայնվի, էդ պրիզման դրած ա մուտքին ու ելքին ու ոչ մի լույս չի կարա առանց շեղվելու ներս ու դուրս անի, մեծամասամբ ․․․ սա էլ հույսի նշույլն էր, որ գրառուս հոռետես չպիտակվի
    պրիզմա լինեմ, թե էս վերջին նախադասությունից բան հասկացա․․․

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (29.06.2018)

  15. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    այլընտրանք տարբերակն ա ծնվել, ինչը դեռ չի նշանակում, որ ասելիքը մինչև այդ քննարկումը չկար
    Դե ես չեմ էլ ասում, որ ասելիքը չկար մինչև էդ: Բայց սենց պատասխան տալու ցանկությունը քննարկման արդյունքում ծնվեց: Տենց չի՞: Ու իրոք հզոր պատասխան ա

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (29.06.2018)

  17. #12
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ես չեմ էլ ասում, որ ասելիքը չկար մինչև էդ: Բայց սենց պատասխան տալու ցանկությունը քննարկման արդյունքում ծնվեց: Տենց չի՞: Ու իրոք հզոր պատասխան ա
    հա․․․ բայց երևի էս տարբերակի ծնունդի մեջ նաև ինքնավստահությանս պակասն էլ դեր խաղաց, որ կարողանալու եմ գրական երրորդ մասով ասածս ասել

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (29.06.2018)

  19. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    հա․․․ բայց երևի էս տարբերակի ծնունդի մեջ նաև ինքնավստահությանս պակասն էլ դեր խաղաց, որ կարողանալու եմ գրական երրորդ մասով ասածս ասել
    Ասել կարողանա՞լդ, թե՞ ընթերցողի հասկանալը

  20. #14
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասել կարողանա՞լդ, թե՞ ընթերցողի հասկանալը
    դե եթե ընթերցողը չի հասկանում, ուրեմն ես ասել չեմ կարողանում, էլի

  21. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    դե եթե ընթերցողը չի հասկանում, ուրեմն ես ասել չեմ կարողանում, էլի
    Մմմ, էդ պահն էնքան էլ միանշանակ չի: Նայած ով ա քո ընթերցողը: Եթե ակումբում ես տեղադրում, հա, որտև հաճախ մարդիկ ձեռի հետ-ոտի վրա են կարդում:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •