User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Նեյրոբազմազանություն, տ․ 1

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #24
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ ջան, ինչքան բացատրում ես էնքան հարցերը շատանում են... պարզ հարց ա

    1. կինն իր ամուսնուն սիրում ա՞ թե չէ (կարևոր ա)
    2. երեխեքի նկատմամբ սերը չի երևում նույնիսկ, եթե նույնիսկ դեպրեսիայի մեջ ա (չես ցույց տվել... կարևոր ա)
    3. կինը դեպրեսիայի մեջ ա՞ թե չէ... դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց կարողություններն անկախ իրենցից սահմանափակվում են ոչ թե չեն ուզում... ուզելը ստեղ տարբերակ չի...

    էս բաները իմ համար հստակ չի... տեքստը չի ցույց տալիս... կերպարը, երբ որ ստեղծում ես դեռ չի նշանակում, որ էդ կերպարին ինչ ուզես անել կտաս... կերպարն իր կյանքն ունի...

    բայց դե ասեմ..., եթե ակումբի հոգբաններն ու հոգեբուժները դրական են արտահայտվել ուրեմն իմ դատողությունները նեղ անձնական են...

    աթոռիկը կարծեմ աթոռակ ա ճիշտը... ես խնդիր չունեմ բառերը ձևափոխելու, աղավաղելու հետ, գրականության մեջ էդ օքեյ ա ուղղակի պետք որոշակի նպատակի ծառայի հենց ընենց չի...
    Ահ, կարծես սկում եմ հասկանալ թե որտեղ իրար չենք հասկանում

    Այս պատմությունը կնոջ մասին չի, Մեֆ ջան, ոչ էլ իր երեխաների, ոչ էլ ամուսնու կամ իրենց միջև հարաբերությունների։ Այդ պատճառով էլ քո կարևորածները բացարձակ կարևոր չեն իմ կառուցած պատմության մեջ։ Երեխաները և ամուսինը այստեղ լրիվ երկրորդական կերպաներ են, ովքեր օգտագործվում են որպես խորհրդանիշներ․ երեխաները այստեղ բնականաբար մոր կողմից սիրվող կերպարներ են, որոնց համար չի կարողանում պատշաճ հոգ տանել, ամուսինն էլ իրեն սիրող կերպար է, ում սերը ինքը չի կարողանում ըստ պատշաճի ընդունել։ Ու այդ երեխաներն ու ամուսինը այդքանով են միմիայն կարևոր առաջին մասում։ Ու որ ավելի գլոբալ վերցնես, առաջին մասի կերպարը ոչ թե Լիլիթն է, այլ դեպրեսիան, որը մարմնավորվում է Լիլիթով։ Ու Լիլիթի ոչինչն էլ կարևոր չի բացի իր դեպրեսիայից ու դրա խորհրդանիշներով նկարագրությունից։ Սա առաջին երկու հարցերիդ մասով։

    3. Այո, առաջին մասում էլ ասում է, որ ուզենաու ու կարողանալու միջև սահմանները լղոզված են։ Երեխաների ձայնը լսելուց հետո իր մեջ պայքարում են մայրական բնազդն ու ծնողական պարտականությունները մի կողմից և դեպրեսիայի շնորհիվ իր սիրած էակների խնամքի ու պարտականությունները ստանձնելը չկարողանալը։ Առաջինը «ուզելն» է, երկորդը՝ «չկարողանալը»։ Ու սա էլ է մեղքի զգացում ցույց տալիս․ արդյո՞ք ինքը չի ուզում, թե՞ ուզում է, բայց անկարող է։

    Համաձայն եմ, կերպարն իր կյանքն ունի, բայց այստեղ կերպարը դեպրեսիան է, իսկ Լիլիթը՝ դրա մարմնացումը։ Միգուցե սրանով է գործը քո աչքին ոչ-ուղիղ ուոլոր-մոլոր գեղարվեստականացումներով թվացել, բայց դե իմ գործը դեպրեսիա նկարագրելն էր, իսկ ինչքանով է դա ստացվել՝ արդեն պիտի երևար արձագանքներից։ Քո արձագանքից երևում է, որ քո տիպի ընթերցողի համար բացարձակ չի ստացվել․․․ ցավոք սրտի։

    Աթոռիկը ինձ համար նույնքան բնական է, ինչ աթոռակը․․․ միգուցե ավելի հազվադեպ օգտագործվող, բայց դե այդքան էլ big deal չի այստեղ։ Հայերենում ահագին օգտագործվող ձև է, ընդհուպ՝ մինչև տեղանունների մեջ։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 02.07.2018, 00:53:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (02.07.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •