Mephistopheles (03.07.2018)
Անուշադիր ակումբցի ես էլի
Ծլնգն էլ իրավունք ունի գա ասի, նույն ձև էլ պատմվածքն ես անուշադիր կարդացել![]()
Ծլնգ (03.07.2018)
Ծլնգ (03.07.2018)
գործը ակնհայտորոն հաջողվել a, թե դեռ այսքան քննարկում եք![]()
ivy (03.07.2018)
Հա, վայ, ներող․․․ դու հասկացել էիր, որ ամուսնուն «տանել չի կարող», ինչը էլի ես չէի ներդրել, ու դա խփում ա գործի մեջ զարգացրած իմ գծին։ Այնպես որ ասելիքս վերջին գրառմանս մեջ դեռ ուժի մեջ է։ Մարդու որոշիչ լինելը այնքանով է, որքանով նա մասնակցում է այդ դեպրեսիայի նկարագրությանը, ոչ թե ինքը օրինակ ինչ գույնի նասկի ա հագել, կամ այդ ընտանիքում իդիլիա ա, թե չէ։
համաձայն եմ հետդ, որ մեծ տարբերություն կա երբ սիրում / սիրվում է (ես նաև կավելացնեի՝ հասկացվում է) դեպրեսիայով ապրող մարդը իր անմիջական միջավայրում։ Բայց դու էլի չես ուզում հասկանալ, որ այս գործը ոչ թե դեպրեսիայով ապրող մարդու բոլոր-բոլոր խնդիրների նկարագրությունն է (օրինակ որ սիրել / սիրվելուց ավելի հեշտ է իրեն, քան հակառակ դեպքում), այլ՝ դեպրեսիայով ապրող մարդու deficit based ու asset-based ըննկալումների։ Ես միայն այս իմաստով եմ վերցնում իմ վրա խոսնակի պատասխանատվությունը, ոչ թե նկարագրում եմ թե ինչ բարդ է դեպրեսիայով ապրող մարդու համար, ու սիրած / սիրված մարդկանցով շրջապատված լինելը ինչքանով դա կհեշտացնի։մեծ տարբերություն կա երբ դեպրեսիվ մարդն ապրում ա սիրած մարդու հետ և երբ դեպրեսիվ մարդն ապրում ա ատելի մարդու հետ... եթե ուզում ես դեպրեսիվների խոսնակը լինես էս տարբերությունները պտի հասկանաս ու եթե գրում ես ու էդ մարդուն դնում ես մեջը պտի ցույց տաս... սիրած մարդը դեպրեսիվ մարդու կյանքում որոշիչ ա, ատելին առավել ևս...
Համաձայն եմ նրա հետ, որ սա քո ասածներն են, բայց այդ ասածներիդ հետ համաձայն չեմ։ Քանի որ ես կերպարները կառուցել եմ ոչ քեզ հաճոյացնելու համար, ապա ես իրենց մեջ չեմ ներդրել այն ինչ դու ուզում ես գտնես, դրա համար էլ այդ հարցերիդ պատասխանները իմ կերտած կերպարների պարագայում չկա։ Բայց իմ ներքին վերաբերմունքն իրենց նկատմամբ այն է, որ Սուրիկը Լիլիթին սիրում է իր սեփական տեսանկյունից և ուզում է օգնած լինել, բայց չի կարողանում դա արտահայտել այնպես, որ Լիլիթը դրան հավատա։ Իսկ Լիլիթը սիրում է Սուրիկին, բայց հետն էլ լիքը մեղավոր է զգում ինքն իրեն՝ ոչ-արժանապատիվ մայր ու ամուսնուն կին լինելու համար։ Թեև նորից, սրանք իմ հիմնական նպատակին (նկարագրել միակողմանի ընկալվող դեպրեսիա, հետո ցույց տալ, որ դա դեպրեսիայով ապրող մարդու ամենևին էլ ամբողջական բնութագիր չի) ոչ տաքացնում են, ոչ էլ սառացնում են։ Բայց, իմ հասկանալով, դրանց հստակության բացակայությունը քեզ ու Բարեկամին չի թողել տեսնել այն ինչ ես ուզում էի դուք տեսնեիք, ուրեմն պատրաստ եմ որոշակի փոփոխություններ մտցնել, որ չխանգարեն գործին ընկալելի լինել այնպես, ինչպես ես կուզեի։երեխաներն ու մարդը էս նկարագրության, ես կասեի միակ էլէմենտներն են... մնացած գորշ ամպերը, կորիդոր, աթոռիկ, ու եսիմինչ, սրանք էդքան արժեք չունեն, ինչ ուզես կարաս գրես, ինչքան ուզում ես հորինի բան չենք ասում, մարդ կա սիրում ա կարդում ա... էսի դիագնոզ չի, էսի պատմվածք ա, ամեն կերպար, նախադասություն ու բառ հաշված ա... համենայն դեպս պետք ա տենց լինի...
յոթ էջ գրեցիր, ինչ պատասխան ասես տվեցիր, բացի այո-ից կամ ոչ-ից... բարդ հարց չի, քո սարքած կերպարն ա, պտի որ իմանաս...
Ծլնգ ջան... it’s a simple question, does she love her husband...?
A. Yes
B. No
Բա իմ ասածն ի՞նչ ա։
Դու էլ ես դրանք համարում ֆեյք, բայց զարմանում ես նրանից, որ Լիլիթն էլ ա դրանք համարում «կեղծ ու պլաստմասե»։ Այդ «քո Սուրիկ»-ը այդտեղ խորհրդանշական իմաստ ուներ (իր անունը բացահայտվում է, իսկ հիմնական կերպարինը՝ ոչ)։
Ու այդ ֆեյքությամբ էլ փորձել եմ ցույց տալ, որ չնայած այդ արարքը սիրող էր, բայց դա արվում է ֆեյք ձևով, քանի որ Սուրիկն այդ բարդ վիճակում գտնվող կնոջը կարողանում է մենակ երկու հաբ, մի բաժակ ջուր ու ֆեյք սիրալիրությամբ նամակ գրել։ Հասկանո՞ւմ ես։ Մարդն այդ տեսարանում դեռ չի հասկանում, որ Լիլիթը անկարող է երեխաների համար հոգ տանել, ու ամբողջ օրով իր վրա երեխաներին թողնելը շատ ավելի է իրեն «անդունդ գցում»։ Այդտեղ Սուրիկը ուզում է լինել հոգատար, բայց չի կարողանում դա անել․․․
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ