Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Է, չէ։ Ես երբեք չեմ ասել, որ ամուսնու վերաբերմունքը կեղծ է /սերը, հանդուրժողականությունը, համբերությունը, հոգատարությունը/։ Ես, օրինակ, դրանք բնավ կեղծ չեմ տեսնում։ Իմ առաջին կարծիքներից մեկում գրել էի ընդամենը, որ նամակի ֆորմատը շինծու է, ու դրա մեջ "մեղադրել էի" ոչ թե Սուրիկին, այլ քեզ Նկատի ունեի, որ ամենօրյա պարբերականությամբ գրվող երկտողում՝ դեղերի հետ թողնվող, վերջում "քո Սուրիկ"-ը արհեստական է դիտվում (կարծես ուրիշ մարդ կարող էր լիներ կամ էլ էդպես ստորագրում են հատուկ նշանակության, մեկանգամյա կամ երկար նամակների դեպքում)։

Իսկ թե ինչու են ամուսնու սիրային բառերը կնոջը կեղծ թվում, դրա մասին կարծիք չունեմ, չկան բավականաչափ դետալներ դա տեսնելու համար, իսկ հասկանալու համար ամեն մեկը կարող է իր սեփական ենթադրություններն անել (առանց պատմվածքում առկա հիմքերի կամ փաստերի)՝ հիմնվելով ինչ-որ սեփական փորձառության վրա։ Կոնկրետ ես էդ փորձառությունը չունեմ, դրա համար ինձ էդ մասը (սիրո բառերը կնոջը թվում են "կեղծ, անիրական, պլաստիկ") մնում է մութ։ Երևի պետք կլիներ ինչ-որ դետալներ ավելացնել, որ էդ մասն ավելի հստակ դառնա, թե ինչու է կնոջն այդպես թվում, չգիտեմ։
Ապեր, Սուրոյի սերն էլ ա կեղծ կարդացվում....
«Բարի՜ լույս, իմ պայծառ արև։ Սիրում եմ քեզ, ― քո Սուրիկ»
ո՞վ ա սենց բան գրում, ֆեյք ա ֆեյք, "պայծառ արև"... վերջում էլ գրել ա "քո Սուրիկ", թե չէ կարող ա ուրիշ մարդ ըլներ... չես իմանում խնդա՞ս թե ինչ....